«Փանոս Թերլեմեզյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 28. Տող 28.
[[1893]] թ. փախչում է [[Իրան]], ապա մեկնում [[Թիֆլիս]] աշխատանք որոնելու։ [[1894]] թ. Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը, իսկ [[1895]] թ. մեկնում է [[Պետերբուրգ]] և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։ [[1897]] թվականի ամռանը ընկերների հետ մեկնում է [[Էստոնիա]] ստեղծագործելու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվում [[Թիֆլիս]]ի [[Մետեխի բանտ]], հետո՝ Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան, որտեղից [[1898]] թ. գաղտնի մեկնում է [[Փարիզ]] և [[1899]] թ. ընդունվում է Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։
[[1893]] թ. փախչում է [[Իրան]], ապա մեկնում [[Թիֆլիս]] աշխատանք որոնելու։ [[1894]] թ. Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը, իսկ [[1895]] թ. մեկնում է [[Պետերբուրգ]] և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։ [[1897]] թվականի ամռանը ընկերների հետ մեկնում է [[Էստոնիա]] ստեղծագործելու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվում [[Թիֆլիս]]ի [[Մետեխի բանտ]], հետո՝ Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան, որտեղից [[1898]] թ. գաղտնի մեկնում է [[Փարիզ]] և [[1899]] թ. ընդունվում է Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։


*[[1904]] - Ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների համար արժանանում է առաջին մրցանակի։ Նույն թվականին, վերջացնելով ուսումը, վերադառնում է Հայաստան։
[[1904]] թ. Փանոս Թերլեմեզյանն ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների համար արժանանում է առաջին մրցանակի։ Նույն թվականին, վերջացնելով ուսումը, վերադառնում է Հայաստան, [[1905]] թ. շրջագայում է հայրենի բնաշխարհում նկարում «Լոռեցի հովիվը», «Սանահինի վանքի գավիթը» և այլ նկարներ։
*[[1905]] - Շրջագայում է հայրենի բնաշխարհում նկարում «Լոռեցի հովիվը», «Սանահինի վանքի գավիթը» և այլ նկարներ։
*[[1908]]-[[1910]] - Ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Նկարում է [[Շիրվանզադե]]ի դիմանկարը։
[[1908]]-[[1910]] թթ. Թերլեմեզյանն ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Նկարում է [[Շիրվանզադե]]ի դիմանկարը։ [[1910]] թ. մեկնում է Պոլիս։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն հաստատում [[Կոմիտաս]]ի, [[Դանիել Վարուժան]]ի, [[Սիամանթո]]յի, [[Երվանդ Օտյան]]ի և ուրիշների հետ։

*[[1910]] - Մեկնում է Պոլիս։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն հաստատում [[Կոմիտաս]]ի, [[Դանիել Վարուժան]]ի, [[Սիամանթո]]յի, [[Երվանդ Օտյան]]ի և ուրիշների հետ։
*[[1912]] - [[Կոմիտաս]]ի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ [[Կուտինա]], որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։
[[1912]] թվականին Փանոս Թերլեմեզյանը [[Կոմիտաս]]ի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ [[Կուտինա]], որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը: [[1914]] թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։

*[[1914]] - Ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։
*[[1915]]-[[1917]] - Թիֆլիսում և Ռոստովում կազմակերպում է [[Հայ արվեստագետների միություն]]։
[[1915]]-[[1917]] թթ. Թերլեմեզյանը Թիֆլիսում և Ռոստովում կազմակերպում է [[Հայ արվեստագետների միություն]], իսկ [[1919]] թվականին վերադառնում է Կ. Պոլիս։

*[[1919]] - Վերադառնում է Կ. Պոլիս։
*[[1920]]-[[1922]] - Ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Կ. Պոլիս, նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Ա. Շահմուրադյանի դիմանկարը։
[[1920]]-[[1922]] թթ. Փանոս Թերլեմեզյանը ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Կ. Պոլիս, նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Ա. Շահմուրադյանի դիմանկարը։

*[[1923]] - Ուղևորվում է Ամերիկա։ [[Նյու-Յորք]]ում նկարում է դերասաններ [[Հովհաննես Աբելյան|Հ. Աբելյան]]ի, [[Հովհաննես Զարիֆյանի|Հ. Զարիֆյան]]ի դիմանկարները։ Կազմակերպում անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, [[Ֆրեզնո]]յում։
[[1923]] թ. նա ուղևորվում է Ամերիկա։ [[Նյու-Յորք]]ում նկարում է դերասաններ [[Հովհաննես Աբելյան|Հ. Աբելյան]]ի, [[Հովհաննես Զարիֆյանի|Հ. Զարիֆյան]]ի դիմանկարները։ Կազմակերպում անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, [[Ֆրեզնո]]յում։
*[[1924]] - Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։

*[[1928]] - Վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երևանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։
[[1924]] թ. Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։
*[[1928]]-[[1930]] - Ստեղծագործական շրջագայություն է կատարում [[Գորիս]], [[Ղափան]], [[Տաթև]], [[Ալավերդի]], Ձորագես, նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ բնանկարներ։ Ստեղծում է [[Ռոմանոս Մելիքյան]]ի, [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Հրաչյա Աճառյան]]ի, [[Ակսել Բակունց]]ի և այլոց դիմանկարները։

*[[1941]] - Վախճանվում է Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան այգու Պանթեոնում։ Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
[[1928]] թ. Փերլեմեզյանը վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երևանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։ [[1928]]-[[1930]] թթ. ստեղծագործական շրջագայություն է կատարում [[Գորիս]], [[Ղափան]], [[Տաթև]], [[Ալավերդի]], Ձորագես, նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ բնանկարներ։ Ստեղծում է [[Ռոմանոս Մելիքյան]]ի, [[Ավետիք Իսահակյան]]ի, [[Հրաչյա Աճառյան]]ի, [[Ակսել Բակունց]]ի և այլոց դիմանկարները։

Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է [[1941]] թ. Երևանում։ Թաղված է [[Կոմիտասի անվան պանթեոն|Կոմիտասի անվան այգու Պանթեոն]]ում։ Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։


==Մեջբերումներ Թերլեմեզյանի մասին==
==Մեջբերումներ Թերլեմեզյանի մասին==

17:14, 23 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Փանոս Թերլեմեզյան
Ծնվել էմարտի 11, 1865(1865-03-11)[1][2]
ԾննդավայրՎան[1][2]
Վախճանվել էապրիլի 30, 1941(1941-04-30)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎանի կեդրոնական վարժարան (1886)[1], Գեղարվեստը խրախուսող կայսերական ընկերություն (1897)[1] և Ժյուլիանի ակադեմիա (1904)[1]
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներՍանահինի վանքի գավիթը, Լոռեցի հովիվ և Աշխատավորուհին աղբյուրի մոտ. Բրետան
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ[1]
Փանոս Թերլեմեզյան Վիքիքաղվածքում
Փանոս Թերլեմեզյան Վիքիդարանում
 Panos Terlemezian Վիքիպահեստում

Փանոս Թերլեմեզյան (Մարտի 3, 1865, Վան - Ապրիլի 30, 1941, Երևան), հայ նկարիչ և հասարակական գործիչ։

Կենսագրություն

Ծնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում 1865 թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում (1870), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ դեպի նկարչությունը։ 1881-86 թվականներին սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է Արմենական կազմակերպությանը։ [3]

1889 թ. Հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է և 1890 թ. Թուրքական իշխանությունների կողմից հեռակա դատվում է։

1893 թ. փախչում է Իրան, ապա մեկնում Թիֆլիս աշխատանք որոնելու։ 1894 թ. Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը, իսկ 1895 թ. մեկնում է Պետերբուրգ և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։ 1897 թվականի ամռանը ընկերների հետ մեկնում է Էստոնիա ստեղծագործելու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվում Թիֆլիսի Մետեխի բանտ, հետո՝ Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան, որտեղից 1898 թ. գաղտնի մեկնում է Փարիզ և 1899 թ. ընդունվում է Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։

1904 թ. Փանոս Թերլեմեզյանն ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների համար արժանանում է առաջին մրցանակի։ Նույն թվականին, վերջացնելով ուսումը, վերադառնում է Հայաստան, 1905 թ. շրջագայում է հայրենի բնաշխարհում նկարում «Լոռեցի հովիվը», «Սանահինի վանքի գավիթը» և այլ նկարներ։

1908-1910 թթ. Թերլեմեզյանն ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Նկարում է Շիրվանզադեի դիմանկարը։ 1910 թ. մեկնում է Պոլիս։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն հաստատում Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի և ուրիշների հետ։

1912 թվականին Փանոս Թերլեմեզյանը Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ Կուտինա, որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը: 1914 թվականին նա ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։

1915-1917 թթ. Թերլեմեզյանը Թիֆլիսում և Ռոստովում կազմակերպում է Հայ արվեստագետների միություն, իսկ 1919 թվականին վերադառնում է Կ. Պոլիս։

1920-1922 թթ. Փանոս Թերլեմեզյանը ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Կ. Պոլիս, նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Ա. Շահմուրադյանի դիմանկարը։

1923 թ. նա ուղևորվում է Ամերիկա։ Նյու-Յորքում նկարում է դերասաններ Հ. Աբելյանի, Հ. Զարիֆյանի դիմանկարները։ Կազմակերպում անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, Ֆրեզնոյում։

1924 թ. Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։

1928 թ. Փերլեմեզյանը վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երևանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։ 1928-1930 թթ. ստեղծագործական շրջագայություն է կատարում Գորիս, Ղափան, Տաթև, Ալավերդի, Ձորագես, նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ բնանկարներ։ Ստեղծում է Ռոմանոս Մելիքյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչյա Աճառյանի, Ակսել Բակունցի և այլոց դիմանկարները։

Փանոս Թերլեմեզյանը վախճանվել է 1941 թ. Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան այգու Պանթեոնում։ Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Մեջբերումներ Թերլեմեզյանի մասին

Թերլեմեզյանի գեղարվեստական կտավներով, որոնք արտացոլում են մեր լեռնային հրաշալի հայրենիքը, միշտ մեր նկարասրահների զարդը կլինեն։
Թերլեմեզյան նկարիչը այն անհատներից է, որոնք իրենց ժամանակի և մայր ժողովրդի կյանքի հետ են ընթացել, ոչ միայն ստեղծագործական իմաստով, այլ իրենց կյանքով։

Գրականություն Թերլեմեզյանի մասին

  • Թորգոմյան Ծ. Փանոս Թերլեմեզյան։ Հուշեր գրքում.- Եր.։ Հայաստան, 1960, էջ 64-86;
  • Մարտիկյան Ե. Փանոս Թերլեմեզյան.- Եր.։ Հայաստան, 1974. -105 էջ։
  • Բաշինջաղյան Զ. Նրա անունը երբեք չի մոռացվի.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
  • Խաչատրյան Շ. Մարդը, քաղաքացին, արվեստագետը.Սովետ. Հայաստան, 1975, թիվ 10, էջ 16-18։
  • Մահարի Գ. Ճանապարհորդություն դեպի անցյալ.Սովետ. արվեստ, 1974, N 7, էջ 40-52։
  • Մարտիկյան Ե. Վաղեմի մտերիմները.- Հայրենիքի ձայն, 1969, 12 նոյեմբեր։
  • Սարգսյան Մ. Հայ մեծ նկարիչը.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։

Հղումներ