«Դիֆուզ տոքսիկ խպիպ»–ի խմբագրումների տարբերություն
չ մանր-մունր, փոխարինվեց: → |
No edit summary |
||
Տող 11. | Տող 11. | ||
* Ժոֆֆրուայի ախտանիշ– վերև նայելու ժամանակ ճակատի կնճռոտման բացակայություն |
* Ժոֆֆրուայի ախտանիշ– վերև նայելու ժամանակ ճակատի կնճռոտման բացակայություն |
||
Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումը դիֆուզ տոքսիկ խպիպի ժամանակ արտահայտվում է՝ դյուրհոգնելիությամբ, դյուրգրգռականությամբ, ուշադրության իջեցմամբ, քաոսային և անարդյունք գործունեությամբ, քնի խանգարումով, գերքրտնարտադրությամբ, դեմքի կարմրությամբ։ Բնորոշ է նաև ձեռքի մատների տրեմորը (թրթռում)՝ Մառի ախտանիշ և ամբողջ մարմնի տրեմորը՝ հեռագրասյան ախտանիշ։ |
Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումը դիֆուզ տոքսիկ խպիպի ժամանակ արտահայտվում է՝ դյուրհոգնելիությամբ, դյուրգրգռականությամբ, ուշադրության իջեցմամբ, քաոսային և անարդյունք գործունեությամբ, քնի խանգարումով, գերքրտնարտադրությամբ, դեմքի կարմրությամբ։ Բնորոշ է նաև ձեռքի մատների տրեմորը (թրթռում)՝ Մառի ախտանիշ և ամբողջ մարմնի տրեմորը՝ հեռագրասյան ախտանիշ։ |
||
Տարբերում են թիրեոտոքսիկոզի ծանրության 3 աստիճան |
|||
#թեթև– պուլսը մինչև 100 զ/ր, թույլ արտահայտված սիմպտոմատիկա |
|||
#միջին– պուլսը մինչև 120 զ/ր, մարնի զանգվածի կորուստ մինչև 20%, տրեմոր, թուլություն |
|||
#ծանր– պուլսը 120 զ/ր–ից ավելի, շողացող առիթմիա, թիրեոտոքսիկ փսիխոզ, [[սրտային անբավարարություն]] և [[կախեքսիա]] |
|||
== Բուժումը == |
|||
#Կոնսերվատիվ– մերկազոլիլ, b-բլոկատորներ, տրանկվիլիզատորներ։ Բուժման կուրսը 1-1.5 տարի։ |
|||
#Վիրահատական– վիրահատության ծավալը՝ վահանագեղձի սուբտոտալ(ենթաամբողջական) կամ տոտալ(ամբողջական) մասնահատում։ Վրիահատությունը իրականացվում է նախավրիահատական նախապատրաստումից հետո։ |
|||
#Ռադիոակտիվ յոդով՝ I<sup>131</sup> բուժում։ |
|||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
||
{{cite book |
{{cite book |
14:49, 19 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ
Դիֆուզ տոքսիկ խպիպ (հոմանիշներ․ Բազեդովյան հիվանդություն, Գրեյվսի հիվանդություն, աուտոիմուն հիպերթիրեոզ, Պերրի հիվանդություն)– գենետիկական դետերմինացված, աուտոիմուն հիվանդություն է, պայմանավորված թիրեորիդ հորմոնների արտադրության կայուն բարձրացմամբ և վահանագեղձի դիֆուզ փոփոխություններով։ Հիվանդությունը առավել հաճախ հանդիպում է 20-50 տարեկան կանանց մոտ։ Թիրեոտոքսիկոզով ուղեկղվող հիվանդությունների թվում դիֆուզ տոքսիկ խպիպ հանդիպում է 80% դեպքերում։
Էթիոպաթոգենեզ
Ներկայումս դիֆուզ տոքսիկ խպիպը համարվում է գենետիկ աուտոիմուն հիվանդություն։ Դա հիմնավորվում է այն փաստով, որ դիֆուզ տոքսիկ խպիպով հիվանդների 15%–ը ունեն նույն հիվանդությամբ տառապող ազգականներ։ Հիվանդության առաջացման հրահրող գործոններ են՝ փսիխոէմոցիոնալ տրավմաները, սուր և խրոնիկ ինֆեկցիոն հիվանդությունները (գրիպ, անգինա, ռևմատիզմ, տուբերկուլյոզ և այլն), գանգուղեղային տրավմաները, հղիությունը, յոդի մեծ քանակությամբ օգտագործումը, հիպոթալամո–հիպոֆիզար շրջանի հիվանդությունները և այլն։
Ենթադրվում է որ այս հիվանդության ժամանակ օրգանիզմում առաջանում են թիրեոստիմուլացնող իմունոգլոբուլիններ։ Թիրեոստիուլացնող իմունոգլոբուլինները (աուտոհակամարմինները) փոխազդում են վահանագեղձի ֆոլիկուլյար էպիթելի ռեցեպտորների հետ և այս իմունոգլոբուլինների ազդեցությունը համանման է հիպոֆիզի կողմից արտադրվող թիրեոտրոպ հորմոնի ազդեցությանը։ Սրա հետևանքով մեծանում է գեղձի ծավալը, ուժեղանում է անոթավորումը, արտադրվում են հավելյալ քանկությամբ թիրեոիդ հորմոններ։
Կլինիկական պատկեր և դիագնոստիկա
Կլինիկական սիմպտոմները հիմանկանում պայմանավորված են տարբեր օրգան համակարգերի վրա, ավելցուկային քանակությամբ առկա, թիրեոիդ հորմոնների ազդեցությամբ։ Դիֆուզ տոքսիկ խպիպին բնորոշ է ախտանիշների հետևյալ տրիադան՝ խպիպ,տախիկարդիա, և էկզոֆթալմ։ Արտաքին զննմամբ՝ գեղձը հիմնականում մեծացած է լինում ամբողջ ծավալով (երկու բլթերը և նեղուցը), անցավ է, էլաստիկ կոնսիստենցիայի, շարժուն կլման ակտի ժամանակ։ Սրիտ–անոթային համակարգի ախտահարումը արտահայտվում է մշտական տախիկարդիայով, մշտական կամ պարոքսիզմալ տախիառիթմիայով, զարկերակային բարձր ճնշումով, միոկարդոդիստրոֆիայի (սրտամկանի ապաճում) զարգացումով՝ թիրեոտոքսիկ սիրտ։ Ակնային ախտանիշների առաջացման պատճառ է համարվում անկագնդի և վերին կոպի մկանային տոնուսի կայուն բարձրացումը, որը պայմանավորված է ավելցուկային քանակությամբ առկա թիրեոիդ հորմոններով։ Ակնային ախտանիշներից են՝
- Շտելվագի ախտանիշ – աչքերի հազվադեպ թարթում
- Գրեֆեյի ախտանիշ — դանդաղ ներքև տեղաշարժվող առարկայի վրա տեսողության ֆիքսացիայի ժամանակ վերին կոպի հետ մնալը (վերին կոպի և ծիածանաթաղանթի միջև մնում է սկլերայի սպիտակ շերտ)
- Դալրիմպլի ախտանիշ — էկզոֆթալմ
- Ելինեկի ախտանիշ — պիգմենտավորում աչքերի շուրջ
- Ժոֆֆրուայի ախտանիշ– վերև նայելու ժամանակ ճակատի կնճռոտման բացակայություն
Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումը դիֆուզ տոքսիկ խպիպի ժամանակ արտահայտվում է՝ դյուրհոգնելիությամբ, դյուրգրգռականությամբ, ուշադրության իջեցմամբ, քաոսային և անարդյունք գործունեությամբ, քնի խանգարումով, գերքրտնարտադրությամբ, դեմքի կարմրությամբ։ Բնորոշ է նաև ձեռքի մատների տրեմորը (թրթռում)՝ Մառի ախտանիշ և ամբողջ մարմնի տրեմորը՝ հեռագրասյան ախտանիշ։ Տարբերում են թիրեոտոքսիկոզի ծանրության 3 աստիճան
- թեթև– պուլսը մինչև 100 զ/ր, թույլ արտահայտված սիմպտոմատիկա
- միջին– պուլսը մինչև 120 զ/ր, մարնի զանգվածի կորուստ մինչև 20%, տրեմոր, թուլություն
- ծանր– պուլսը 120 զ/ր–ից ավելի, շողացող առիթմիա, թիրեոտոքսիկ փսիխոզ, սրտային անբավարարություն և կախեքսիա
Բուժումը
- Կոնսերվատիվ– մերկազոլիլ, b-բլոկատորներ, տրանկվիլիզատորներ։ Բուժման կուրսը 1-1.5 տարի։
- Վիրահատական– վիրահատության ծավալը՝ վահանագեղձի սուբտոտալ(ենթաամբողջական) կամ տոտալ(ամբողջական) մասնահատում։ Վրիահատությունը իրականացվում է նախավրիահատական նախապատրաստումից հետո։
- Ռադիոակտիվ յոդով՝ I131 բուժում։
Աղբյուրներ
М. И. Кузин (2002). «4». Хирургические болезни (ռուսերեն) (3 ed.). Медицина. էջ 47-69. ISBN 5-225-00920-4.
Գրականություն
Хирургические болезни։ М. И. Кузин, О. С. Шкроб, 2005. ISBN 5-225-00920-4