«Արցախ նահանգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 4. Տող 4.
| կարգ= 10
| կարգ= 10
| գլ. քաղաք=[[Փառնես]]
| գլ. քաղաք=[[Փառնես]]
| այլ քաղաք= [[Ծար]], [[Արցախի Տիգրանակերտ|Տիգրանակերտ]], [[Խաչեն]], [[Ամարաս]], [[Շուշի]]
| այլ քաղաք= [[Ծար]], [[Խաչեն]], [[Ամարաս]], [[Շուշի]]
| քարտեզ= Արցախ, Մեծ Հայք.gif
| քարտեզ= Արցախ, Մեծ Հայք.gif
| աշխարհի քարտեզ = Artsakh and Utiq from "Armenian Geograpfy"- 7th Century.jpg
| աշխարհի քարտեզ = Artsakh and Utiq from "Armenian Geograpfy"- 7th Century.jpg
Տող 20. Տող 20.
| Վիքիպահեստում =
| Վիքիպահեստում =
}}
}}
'''Արցախ''' (նաև՝ ''Արձախ'', ''Արցախամայր''). [[Մեծ Հայք]]ի տասներորդ նահանգը, տարածված էր Փոքր [[Կովկաս]]ի արևելյան և [[Հայկական Լեռնաշխարհ]]ի հյուսիս-արևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան [[Լեռնային Ղարաբաղ|Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն]]ը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև [[Իջևան]]ի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր [[Ուտիք]] նահանգին, արմուտքից, Աղավնո գետակով՝ [[Սյունիք նահանգ|Սյունիք]]ին։ Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին [[Սևանա լիճ|Սևանա լճի]] արևելյան ափով, հարավից՝ [[Արաքս|Երասխ]]ի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։ Մայրաքաղաքն էր իշխանանիստ [[Սոդք]]ը կամ Ծավդեքը, իսկ [[Առանշահիկներ]]ի թագավորության շրջանում՝ [[Դյութական]] ավանը։ Այլ կարևոր բերդավաններ էին. [[Ծար]]ը, [[Փառիսոս]]ը, [[Արցախի Տիգրանակերտ|Տիգրանակերտ]]ը։
'''Արցախ''' (նաև՝ ''Արձախ'', ''Արցախամայր''). [[Մեծ Հայք]]ի տասներորդ նահանգը, տարածված էր Փոքր [[Կովկաս]]ի արևելյան և [[Հայկական Լեռնաշխարհ]]ի հյուսիս-արևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան [[Լեռնային Ղարաբաղ|Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն]]ը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև [[Իջևան]]ի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր [[Ուտիք]] նահանգին, արմուտքից, Աղավնո գետակով՝ [[Սյունիք նահանգ|Սյունիք]]ին։ Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին [[Սևանա լիճ|Սևանա լճի]] արևելյան ափով, հարավից՝ [[Արաքս|Երասխ]]ի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։ Մայրաքաղաքն էր իշխանանիստ [[Սոդք]]ը կամ Ծավդեքը, իսկ [[Առանշահիկներ]]ի թագավորության շրջանում՝ [[Դյութական]] ավանը։ Այլ կարևոր բերդավաններ էին. [[Ծար]]ը, [[Փառնես]]ը, [[Շուշի]]ն։


==Վարչական բաժանում==
==Վարչական բաժանում==
Արցախ աշխարհի տարածությունը կազմում էր 11.528 կմ²։ Այն ուներ 12 գավառ.
Արցախ աշխարհի տարածությունը կազմում էր 11.528 կմ²։ Այն ուներ 12 գավառ.
* [[Վայկունիք]]
* [[Վայկունիք]]- կենտրոնը՝ Վայկունիք
* [[Մյուս Հաբանդ]] (Միւս Հաբանդ)
* [[Մյուս Հաբանդ]] (Միւս Հաբանդ)- կենտրոնը՝ [[Ամարաս]]
* [[Բերդաձոր]] կոչվում էր նաև Բերձոր
* [[Բերդաձոր]]- կենտրոնը՝ [[Բերձոր]]
* [[Մեծ Կվենք]] (Մեծ Կուենք)
* [[Մեծ Կվենք]] (Մեծ Կուենք)
* [[Մեծիրանք]]
* [[Մեծիրանք]]
* [[Հարճլանք]]
* [[Հարճլանք]]- կենտրոնը՝ Հալուճ
* [[Մուխանք]]
* [[Մուխանք]]
* [[Պիանք]]
* [[Պիանք]]- կենտրոնը՝ Վարարակն
* [[Պածկանք]]
* [[Պածկանք]]
* [[Սիսական-ի-Կոտակ]]
* [[Սիսական-ի-Կոտակ]]- կենտրոնը՝ Քարավազ (Քարաւազ)
* [[Քուստ-ի-Փառնես]]
* [[Քուստ-ի-Փառնես]] (Քուստ-ի-Փառնէս)- կենտրոնը՝ Փառնես (Փառնէս)
* [[Կողթ]]
* [[Կողթ]]



06:03, 19 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արցախ (այլ կիրառումներ)
Արցախ
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է12 գավառ՝
Մյուս Հաբանդ, Վայկունիք, Բերդաձոր
Մեծիրանք, Մեծ Կուենք, Հարճլանք
Մովսանք, Պիանք, Պածկանք
Սիսական-ի-Կոտակ, Քուստ-ի-Փառնէս, Կողթ գավառ
Գլխավոր քաղաքՓառնես
Այլ քաղաքներԾար, Խաչեն, Ամարաս, Շուշի
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Ազգային կազմ
Կրոնական կազմ
Արցախը Մեծ Հայքի քարտեզի վրա
Արցախի քարտեզը

Արցախ (նաև՝ Արձախ, Արցախամայր). Մեծ Հայքի տասներորդ նահանգը, տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին։ Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։ Մայրաքաղաքն էր իշխանանիստ Սոդքը կամ Ծավդեքը, իսկ Առանշահիկների թագավորության շրջանում՝ Դյութական ավանը։ Այլ կարևոր բերդավաններ էին. Ծարը, Փառնեսը, Շուշին։

Վարչական բաժանում

Արցախ աշխարհի տարածությունը կազմում էր 11.528 կմ²։ Այն ուներ 12 գավառ.

Արցախի բաժանումը ըստ Մակար Բարխուդարյանցի

Իր «Արցախ» գրքում Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը 19-րդ դարում բաժանում է Արցախը հետևյալ կերպով.

Գարգարացիների բնակության տեղը, որը սկզբում կոչվում էր Գարգար (Ցարդ ևս Գարգար է կոչուում գետակն, որ իւր սկիզբը առնում է Զառիստ սարից, բաժանում իբրև սահման Խաչեն գաւառը Վարանդայից, հոսում Գարգարացւոց դաշտի միջով և թափուում Կուր գետի մէջ), հետավայում ընդունում է Արցախ, Փոքր Սյունիք, Խաչենք, Սև Այգի և Ղարաբաղ (Մատենագրութեանց մէջ առաջին անգամ պատահում ենք Ղարաբաղ անուան, որ գործ ածած է 1388 թիւ Փրկ. Թով. Մեծ. եր. 20) անունները։ Ահավասիկ այսպիսի փոփոխության ենթարկված են նաև նահանգիս բոլոր գավառների անուններն։ Մեր հարգելի բանասերներներին և ընթերցողներին այսչափ փոփոխության ծանոթացնելու համար՝ հարկ համարեցինք կարգավ դասավորել այստեղ գավառներիս նախկին, փոփոխված և այժմյան անունները ծանոթագրություններով հանդերձ։

Բնության ճարտարապետն երեք մասի է բաժանել Արցախի բոլոր գավառները, որոնք են Դաշտային, Լեռնային և Հարավային կամ Ստորին, Միջին և Վերին։ Դաշտային կամ Ստորին գավառներն ընկած են Երասխ և Կուր գետերի, Աղստև և Փոքր-լեռնաշղթայի միջավայրի տարածության վրա։ Լեռնային կամ Միջին գավառներեն ընկած են Փոքր-լեռնաշղթայի Մեծ-լեռնաշղթայի հյուսիսային լանջերի և Ձորագետի միջև տարածված մասի վրա։ Հարավային կամ Վերջին գավառներեն ընկած են Հագարի գետի ձախ ափերի, Դիզափայտ և Քիրս լեռնաշղթայի հարավային լանջերի մեջ, Երասխից մինչև Ծար գավառի սահմանն[1]։

Պատմական տեղեկանք

Պատկեր:Lion-gandzasar.jpg
Կենդանակերպ խորաքանդակ Գանձասարում, որպես Խաչենի իշխանական տան խորհրդանիշ

Հնագույն ժամանակներից սկսած նահանգի բնակչությունն զբաղվել է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ։ Ամբողջ արևելքում հայտնի էին Արցախում բուծվող ձիերը, որոնք աչքի էին ընկնում դիմացկունությամբ և արագավազությամբ։

Արցախի նախարարական տունը սերված էր Հայկ նահապետի ժառանգ Սիսակից։ Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը խոշոր դեր է խաղացել Արցախի և Ուտիքի բնակչության քրիստոնեացման գործում։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը և իր աշակերտները Արցախում տարածել են հայերեն գիրն ու դպրությունը և պայքարել հեթանոսության մնացորդների դեմ։

5-ից 6-րդ դդ Արցախը մտնում էր պարսկահպատակ Աղվանից մարզպանության մեջ։ Վարդանանց պատերազմի մասնակից Արցախի արյուձին Ավարայրի ճակատամարտում գլխավորում էր Առանշահիկ Բակ իշխանը, որը պատերազմից հետո վերադարձավ Արցախ և այն պաշտպանեց պարսիկներից։

Օգտվելով Պարսից արքունիքի զիջումներից, Արցախի Առանշահիկները 5-րդ դարի վերջում Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ ստեղծեցին Աղվանից թագավորությունը, որի մեջ ընդգրկված էին Ուտիքը և Անդրկուրյան Կամբեճան հայաբնակ գավառը։

7-րդ դարասկզբին Արցախը և ամբողջ արևելյան Անդրկովկասը ենթարկվում են խազարների ներխուժմանը։ 7-րդ դ կեսից մինչև 9-րդ դարավերջը Արցախը գտնվում էր արաբական տիրապետության տակ։ Արցախի ու հարակից հայկական գավառների ապստամբությունները արաբների կողմից ճնշվում էին դաժանորեն, դրանց կազմակերպիչներից շատերը աքսորվեցին, սակայն, չնայած դրան, 9-րդ դարավերջում Արցախի իշխանական տան երկու ճյուղերը հզորացան և Բագրատունյաց թագավորությանը ենթակա լինելով՝ ստեղծեցին երկու փոքրիկ թագավորություն, մեկը՝ Դիզակում, մյուսը՝ Խաչենում։ Արցախի նախարարական տան եռանդուն գործունեությունն ու մշակութային բուռն վերելքն անընդմեջ շարունակվեց Խաչենում։ 12-րդ դարի երկրորդ կեսին այստեղ արդեն իշխում էին Առանշահիկ հարստության երեք ճյուղերը՝ Ներքին Խաչենի, Հաթերքի և Ծարա կամ Վերին Խաչենի իշխանությունները։

Մոնղոլների տիրապետության նախօրեին Ներքին Խաչենի ու Վերին Խաչենի իշխանությունները խնամիությամբ կապված էին Զաքարյան զորապետների հետ և վայելում էին նրանց հովանավորությունն ու աջակցությունը։ Թաթար–մոնղոլների տիրապետության շրջանում Արցախ–Խաչենի բնակչության վրա ծանր հարկ դրվեց։ Լենկթեմուրը 1387–ին ասպատակեց նաև Խաչենը՝ կոտորելով իշխանական տների գրեթե բոլոր նշանավոր ներկայացուցիչներին։ 16-րդ դարավերջին և 17-րդի սկզբին այդ իշխանությունները մանրացել, վեր էին ածվել գավառական վարչական միավորումների, որոնք կոչվում էին մելիքություններ և իրենց մեջ պահում էին հայ պետականության վերջին բեկորները։ Այս մանր պետական միավորումներն էին, որոնք գլխավորում էին հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսկական ու թուրքական բռնապետությունների դեմ։ Արցախի հայկական ֆեոդալական իշխանությունները հարատևեցին մինչև նրա միացումը Ցարական Ռուսաստանին, որը տեղի ունեցավ 1813–ին, Գյուլիստանի պայմանագրով։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. եպ. Մակար Բարխուդարյանց, Արցախ, Բաքու, «Արօր» — 21-22, էջեր 21-22 — 405 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։