«Գնաճ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 38. | Տող 38. | ||
Առանձնացվում է գնաճի երկու տիպ. |
Առանձնացվում է գնաճի երկու տիպ. |
||
# Բաց |
# ''Բաց'' |
||
# Ճնշված կամ քողարկված |
# ''Ճնշված կամ քողարկված'' |
||
''Բաց գնաճը'' հանդիպում է շուկաներում, որտեղ գործում են ազատ [[Գին|գներ]]։ Գների անհավասարաչափ բարձրացման դեպքում այն ձևախախտում է, բայց չի ոչնչացնում շուկայական մեխանիզմը։ [[Տնտեսություն]]ը շարունակում է արձագանքել [[շուկա]]յի ազդակներին և ինքնակարգավորվել տարբեր շուկաների հավասարակշռության ուղղությամբ։ Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով. |
''Բաց գնաճը'' հանդիպում է շուկաներում, որտեղ գործում են ազատ [[Գին|գներ]]։ Գների անհավասարաչափ բարձրացման դեպքում այն ձևախախտում է, բայց չի ոչնչացնում շուկայական մեխանիզմը։ [[Տնտեսություն]]ը շարունակում է արձագանքել [[շուկա]]յի ազդակներին և ինքնակարգավորվել տարբեր շուկաների հավասարակշռության ուղղությամբ։ Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով. |
||
Տող 55. | Տող 55. | ||
=== Հիմնական տեսակներ === |
=== Հիմնական տեսակներ === |
||
* Պահանջարկի գնաճ. այս դեպքում տեղի է ունենում շրջանառության մեջ [[դրամական զանգված]]ի աճ, [[Գնողունակություն|գնողունակության]] բարձրացում, [[պահանջարկ]]ի մեծացում և միաժամանակ շուկայում առաջարկվող ապրանքների ծավալների կրճատում: |
* ''Պահանջարկի գնաճ''. այս դեպքում տեղի է ունենում շրջանառության մեջ [[դրամական զանգված]]ի աճ, [[Գնողունակություն|գնողունակության]] բարձրացում, [[պահանջարկ]]ի մեծացում և միաժամանակ շուկայում առաջարկվող ապրանքների ծավալների կրճատում: |
||
* Առաջարկի կամ արտադրության ծախքերի գնաճ. գնաճ առաջանում է այն դեպքում, երբ անհիմն բարձրանում են արտադրության վրա կատարվող ծախսերը. այսինքն՝ [[ինքնարժեք]]ը, ինչը ևս բերում է գների բարձրացման: Դա կարող է լինել աշխատանքի արտադրողականության կրճատման, [[աշխատավարձ]]ի բարձրացման, հումքի, էներգակիրների գների բարձրացման և այլնի պատճառով, ուղղակի և անուղղակի հարկերի բարձրացման պատճառով և այլն: |
* ''Առաջարկի կամ արտադրության ծախքերի գնաճ''. գնաճ առաջանում է այն դեպքում, երբ անհիմն բարձրանում են արտադրության վրա կատարվող ծախսերը. այսինքն՝ [[ինքնարժեք]]ը, ինչը ևս բերում է գների բարձրացման: Դա կարող է լինել աշխատանքի արտադրողականության կրճատման, [[աշխատավարձ]]ի բարձրացման, հումքի, էներգակիրների գների բարձրացման և այլնի պատճառով, ուղղակի և անուղղակի հարկերի բարձրացման պատճառով և այլն: |
||
* Չհավասարակշռված գնաճ. տարբեր ապրանքների գները փոփոխվում են միմյանց նկատմամբ և տարբեր համամասնություններով: |
* ''Չհավասարակշռված գնաճ''. տարբեր ապրանքների գները փոփոխվում են միմյանց նկատմամբ և տարբեր համամասնություններով: |
||
* ''Կանխատեսելի գնաճ''. գնաճ, որը հաշվի է առնվում տնտեսվարող սուբյեկտների սպասումների և վարքագծի մեջ: Այնուամենայնիվ, գնաճը թանկ է նստում, եթե նույնիսկ այն լիովին սպառելի է. գնաճը հարկ է և այնպիսի հարկ, որը հասարակությանը ընտրություն չի տալիս: |
|||
* Կանխատեսելի գնաճ. |
|||
* ''Անկանխատեսելի գնաճ''. հասարակության համար անսպասելի գնաճ, որը բարդացնում է գների հետագա փոփոխությունների ճշգրիտ կանխատեսումը նույնիսկ մոտ ապագայի համար: |
|||
* Անկանխատեսելի գնաճ |
|||
=== Ըստ գների տեմպերի === |
=== Ըստ գների տեմպերի === |
||
* ''Նորմալ գնաճ'', երբ գների տարեկան աճը մինչև 5% է: |
|||
* Չափավոր կամ սողացող (մինչև 10% տարեկան գնաճ) |
|||
* ''Չափավոր կամ սողացող գնաճ'', երբ գների տարեկան աճը 5-10% է: Այս դեպքում գնաճը վերահսկելի է և տնտեսության մեջ լուրջ անհամամասնություններ ու բարդություններ չի առաջացնում: |
|||
* Քառատրոփ գնաճ (10-50% տարեկան գնաճ) |
|||
* ''Քառատրոփ գնաճ'', երբ գների տարեկան աճը 10-50% է: Այս դեպքում գների աճը, ըստ էության, չի վերահսկվում, ինչը բացասաբար է անդրադառնում տնտեսության զարգացման վրա: |
|||
* հիպերգնաճ |
|||
* ''Հիպերգնաճ''. գների 100%-ից ավել աճ: Այս երևույթը բերում է չափազանց բարդ հետևանքների, ընդհուպ մինչև այն, որ փողը դուրս է մղվում շրջանառությունից և տեղի է ունենում ապրանքների փոխանակություն բնեղեն ձևով: |
|||
== Աղբյուրները == |
== Աղբյուրները == |
14:19, 17 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ
Գնաճը կամ սղաճը (լատ.՝ «Inflatio»՝ ուռճացում, փքում) գների ընդհանուր մակարդակի բարձրացումն է, որն ուղեկցվում է դրամական միավորի արժեզրկմամբ[1]։
Երբ գների ընդհանուր մակարդակը բարձրանում է, արժույթի յուրաքանչյուր միավորով հնարավոր է լինում գնել ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ: Հետևաբար, գնաճը հանգեցնում է դրամական միավորի գնողունակության անկման[2]: Գնաճի գլխավոր ցուցանիշը գնաճի տեմպն է՝ ընդհանուր գների ինդեքսի (սպառողական գների ինդեքս) տարեկան տոկոսային փոփոխությունը[3]:
Գնաճը տնտեսության վրա ունենում է ինչպես դրական, այնպես էլ բասացական ազդեցություն: Բացասական ազդեցությունը ներառում է դրամական միջոցների պահպանման այլընտրանքային արժեքի աճ, ապագա գնաճի անորոշություն, որը կարող է խոչընդոտել ներդրումներին և խնայողություններին և, եթե գնաճը բավական արագընթաց է, ապրանքների պակաս, քանի որ սպառողները, մտահոգված գների ապագա աճով, սկսում են կուտակել: Դրական ազդեցությունը ներառում է ապահովությունը, որ կենտրոնական բանկերը կարող են կարգավորել իրական տոկոսադրույքները (մեղմել տնտեսական անկումը)[4] և խրախուսել ներդրումները ոչ դրամական ներդրումային ծրագրերում:
Տնտեսագետների կարծիքով գնաճի բարձր տեմպերը պայմանվորված են դրամական զանգվածի չափազանց մեծ աճով[5]: Սակայն դրամական զանգվածի աճը միշտ չէ, որ հանգեցնում է գնաճի: Այնուամենայնիվ, ընդհանուր տեսակետն այն է, որ երկարաժամկետ հաստատված գնաճը պայմանվորված է տնտեսական աճի տեմպի համեմատ դրամական զանգվածի ավելի արագ աճով[6]:
Մեծ կամ փոքր չափով գնաճն առկա է ժամանակակից բոլոր երկրների տնտեսություններում։ Ապրանքային զանգվածի ամենամյա աճը պահանջում է դրամաշրջանառության համապատասխան արագացում կամ դրամական զանգվածի աճ։ Եվ դրա համար անհրաժեշտ է սնել հասարակական արտադրությունը համապատասխան դրամական զանգվածի ավելացմամբ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գնաճի[7]։
Պատմություն
«Ինֆլյացիա» տերմինը առաջին անգամ կիրառվել է Հյուսիսային Ամերիկայում 1861-1865 թվականներին քաղաքացիական պատերազմի ժամանակ ռազմական ծախսերը ֆինանասավորելու համար անհրաժեշտ դրամական զանգվածի ուռճացումը բնութագրելու համար[8]:
Որպես բնութագրական երևույթ՝ ինֆլյացիան գոյություն ունի երկար ժամանակ: Համարվում է, որ գնաճն առաջացել է փողի ստեղծման առաջին շրջանում: Այն անտեսանելի էր, երբ թղթադրամը սերտորեն կապված էր ոսկու հետ. քանի դեռ այն ազատ և անսահմանափակ փոխանակվում էր ոսկու հետ և, ընդհակառակը, փողի ավելցուկ հասկացողությունն ուներ հարաբերական իմաստ, «ավելցուկ» ոսկի չի կարող լինել: Եթե այն ավելի է, քան դրա պահանջը շրջանառության մեջ, ապա ոսկին դառնում է գանձ: Թղթադրամի գերիշխանության պայմաններում գնաճը դառնում է տնտեսության մշտական ուղեկիցը:
19-րդ դարում տերմինը սկսեց կիրառվել Անգլիայում և Ֆրանսիայում: Տնտեսագիտական գրականության մեջ ինֆլյացիա տերմինը լայն տարածում գտավ միայն 20-րդ դարում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո: Ներկայումս գնաճը գրեթե բոլոր երկրներում ժամանակակից տնտեսության զարգացման առավել սուր խնդիրներից է:
Գնաճի պատճառները
Տնտեսագիտության տեսության մեջ առանձնացնում են գնաճի հետևյալ պատճառները.
- բյուջեի եկամուտների և ծախսերի անհամաչափություն, ինչն արտահայտվում է բյուջեի դեֆիցիտի (պակասորդ) միջոցով, որը ֆինանսավորվում է էմիսիայի (արժույթի թողարկման) հաշվին[9],
- տնտեսության միլիտարիզացիա կամ ռազմական ծախսերի աճ,
- արտարժույթի ներմուծման ծավալների աճ տրանսֆերտների տեսքով,
- զանգվածային վարկավորման հետևանքով դրամական զանգվածի աճ. ընդ որում՝ վարկավորումն իրականացվում է ոչ թե խնայողությունների, այլ չապահովված դրամական միջոցների թողարկման հաշվին (վարկային էքսպանսիա),
- խոշոր ընկերությունների մոնոպոլիա գների որոշման հարցում, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանում,
- դրամական զանգվածի կայուն մակարդակի պայմաններում պետական հարկերի, տուրքերի, արժեթղթերի արժեքի և այլնի աճ:
Չափազանց հզոր գնաճի պայմաններում դրամաշրջանառությունն առհասարակ կարող է իր տեղը զիջել բարտերային (բնեղեն) փոխանակմանը:
Գնաճի տեսակները
Ըստ թափանցիկության
Առանձնացվում է գնաճի երկու տիպ.
- Բաց
- Ճնշված կամ քողարկված
Բաց գնաճը հանդիպում է շուկաներում, որտեղ գործում են ազատ գներ։ Գների անհավասարաչափ բարձրացման դեպքում այն ձևախախտում է, բայց չի ոչնչացնում շուկայական մեխանիզմը։ Տնտեսությունը շարունակում է արձագանքել շուկայի ազդակներին և ինքնակարգավորվել տարբեր շուկաների հավասարակշռության ուղղությամբ։ Այն հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
որտեղ -ն գնաճի տեմպն է մեկ տարում՝ հաշվարկված տոկոսներով, - տվյալ տարվա գների մակարդակն է, - նախորդ տարվա գների մակարդակն է:
Ճնշված գնաճի դեպքում իրավիճակը այլ է։ Պետությունը, անհանգստանալով գների աճի համար, պայքար է ձեռնարկում այդ երևույթի դեմ և գների նկատմամբ կառավարչական վերահսկողություն սահմանում՝ դրանք սառեցնելով որոշակի մակարդակում։ Նմանատիպ հակագնաճային քաղաքականության առանձնահատկությունը այն է, որ պետությունը պայքարում է ոչ թե շուկայի ձևախախտման և դրա հետևանքի, այլ գների աճի դեմ։ Ճնշված գնաճը հղի է մի շարք տնտեսական հետևանքներով.
- այն խեղաթյուրում է շուկայի ինքնակարգավորման մեխանիզմը,
- սառեցված գները հանգեցնում են կապիտալի տեղաշարժին դեպի արտադրության ավելի քիչ ծախսատար հատվածներ, ինչն էլ առաջացնում է մնացած հատվածներում արտադրվող ապրանքի քրոնիկական դեֆիցիտ (պակասորդ),
- դեֆիցիտը բնակչության մոտ առաջացնում է հետաձգված պահանջարկի էֆեկտ, որի հետևանքով աճում են հարկադրված խնայողությունները, որոնք ոչ միայն չեն բարձրացնում կենսամակարդակը, այլև նպաստում են քրեական կառուցվածքները հարստացնող սև շուկաների զարգացմանը [10]։
Հիմնական տեսակներ
- Պահանջարկի գնաճ. այս դեպքում տեղի է ունենում շրջանառության մեջ դրամական զանգվածի աճ, գնողունակության բարձրացում, պահանջարկի մեծացում և միաժամանակ շուկայում առաջարկվող ապրանքների ծավալների կրճատում:
- Առաջարկի կամ արտադրության ծախքերի գնաճ. գնաճ առաջանում է այն դեպքում, երբ անհիմն բարձրանում են արտադրության վրա կատարվող ծախսերը. այսինքն՝ ինքնարժեքը, ինչը ևս բերում է գների բարձրացման: Դա կարող է լինել աշխատանքի արտադրողականության կրճատման, աշխատավարձի բարձրացման, հումքի, էներգակիրների գների բարձրացման և այլնի պատճառով, ուղղակի և անուղղակի հարկերի բարձրացման պատճառով և այլն:
- Չհավասարակշռված գնաճ. տարբեր ապրանքների գները փոփոխվում են միմյանց նկատմամբ և տարբեր համամասնություններով:
- Կանխատեսելի գնաճ. գնաճ, որը հաշվի է առնվում տնտեսվարող սուբյեկտների սպասումների և վարքագծի մեջ: Այնուամենայնիվ, գնաճը թանկ է նստում, եթե նույնիսկ այն լիովին սպառելի է. գնաճը հարկ է և այնպիսի հարկ, որը հասարակությանը ընտրություն չի տալիս:
- Անկանխատեսելի գնաճ. հասարակության համար անսպասելի գնաճ, որը բարդացնում է գների հետագա փոփոխությունների ճշգրիտ կանխատեսումը նույնիսկ մոտ ապագայի համար:
Ըստ գների տեմպերի
- Նորմալ գնաճ, երբ գների տարեկան աճը մինչև 5% է:
- Չափավոր կամ սողացող գնաճ, երբ գների տարեկան աճը 5-10% է: Այս դեպքում գնաճը վերահսկելի է և տնտեսության մեջ լուրջ անհամամասնություններ ու բարդություններ չի առաջացնում:
- Քառատրոփ գնաճ, երբ գների տարեկան աճը 10-50% է: Այս դեպքում գների աճը, ըստ էության, չի վերահսկվում, ինչը բացասաբար է անդրադառնում տնտեսության զարգացման վրա:
- Հիպերգնաճ. գների 100%-ից ավել աճ: Այս երևույթը բերում է չափազանց բարդ հետևանքների, ընդհուպ մինչև այն, որ փողը դուրս է մղվում շրջանառությունից և տեղի է ունենում ապրանքների փոխանակություն բնեղեն ձևով:
Աղբյուրները
- ↑ Чепурин М.Н. "Курс экономической теории", 2003
- ↑ Paul H. Walgenbach, Norman E. Dittrich and Ernest I. Hanson, (1973), Financial Accounting, New York: Harcourt Brace Javonovich, Inc. Page 429. "The Measuring Unit principle: The unit of measure in accounting shall be the base money unit of the most relevant currency. This principle also assumes that the unit of measure is stable; that is, changes in its general purchasing power are not considered sufficiently important to require adjustments to the basic financial statements."
- ↑ Mankiw, N. Gregory (2002). "Macroeconomics" (5th ed.). Worth.
- ↑ Mankiw, N. Gregory (2002). "Macroeconomics" (5th ed.). Worth.
- ↑ Robert Barro and Vittorio Grilli (1994), European Macroeconomics, Ch. 8, p. 139, Fig. 8.1. Macmillan
- ↑ Abel, Andrew; Bernanke, Ben (2005). "Macroeconomics" (5th ed.). Pearson.
- ↑ Сидорович А.В. Курс экономической теории", 1997
- ↑ http://www.clevelandfed.org/research/Commentary/1997/1015.pdf
- ↑ [Семенихина В. А., Крючков С. А. Экономическая теория: макроэкономика: Учебное пособие. — Новосибирск: НГАСУ, 2003.
- ↑ Н.И. Базылев, С. П. Гурко “Макроэкономика”, 2000