«Լայնուս Փոլինգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 38. Տող 38.
== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==


[[Պատկեր:L Pauling.jpg|500px|մինի|աջից|Կարլ Լայնուս Փոլինգ]]
[[Պատկեր:Linus Pauling family 1954.jpg|300px|մինի|աջից|Փոլինգն ընտանիքի հետ]]
[[Պատկեր:Linus Pauling family 1954.jpg|300px|մինի|աջից|Փոլինգն ընտանիքի հետ]]
[[Պատկեր:Pfeifenraucher.jpg|300px|մինի|աջից|Լայնուս Փոլինգ]]
[[Պատկեր:Pfeifenraucher.jpg|300px|մինի|աջից|Լայնուս Փոլինգ]]

14:02, 16 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Լայնուս Փոլինգ
անգլ.՝ Linus Carl Pauling[1]
Ծնվել է1901 թվականի փետրվարի 28
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել է1994 թվականի օգոստոսի 19
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
բնական մահով[1]
Բնակության վայր(եր)Corvallis?, Բիգ Սյուր և Lake Oswego?
Քաղաքացիություն ԱՄՆ[2][1]
Դավանանքաթեիզմ
Ուղղությունաթեիզմ[1]
ՄասնագիտությունՖիզիկական քիմիա, կենսաքիմիա
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[1], Linus Pauling Institute?[1], Կալիֆոռնիայի համալսարան, Սթենֆորդի համալսարան և Օրեգոնի պետական համալսարան
Գործունեության ոլորտՔվանտային քիմիա[1], Կենսաքիմիա[1] և ֆիզիկական քիմիա[1]
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[1], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[1], Բավարիական գիտությունների ակադեմիա[1], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[1], Քվանտամոլեկուլային գիտությունների միջազգային ակադեմիա[1], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[1], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[1], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[1], Էդինբուրգի թագավորական ընկերություն[1], Լեոպոլդինա[1], Ազգային բժշկական ակադեմիա[1] և Լեհական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (1925)[3] և Օրեգոնի պետական համալսարան (հունիս 1922)
Գիտական աստիճանBachelor of Science in Chemical Engineering?[4] (հունիս 1922)
Տիրապետում է լեզուներինէսպերանտո[1] և անգլերեն[5][1][6]
Գիտական ղեկավարՌոսկո Դիքինսոն և Richard Chace Tolman?
Եղել է գիտական ղեկավարՄարտին Կարպլուս, Ուիլյամ Լիփսքոմ, Յու Չի Տան[7], Լոուրենս Օլին Բրոքվեյ[7], Edgar Bright Wilson?[7], Matthew Meselson?[7], Kurt Mislow?[7], James Holmes Sturdivant?[7], James Lynn Hoard?[7], David Harker?[7], Arthur B. Pardee?[7], Max Tofield Rogers?[7], Harvey A. Itano?[7], David Powell Shoemaker?[7], George Alexander Feigen?[7], Joseph Kraut?[7], Walter Barclay Kamb?[7], Gary Felsenfeld?[7], Phillip Alfred Vaughan?[7], Edwin Nichols Lassettre?[7], John Y. Beach?[7], James D. McCullough?[7], Robert Eugene Rundle?[7] և Leonard S. Lerman?[7]
Հայտնի աշակերտներՄարտին Կարպլուս և Jerry Donohue?
Ազդվել էԻրվին Սթոուն[1] և Ուոլթեր Ուայթ[1]
Պարգևներ
«Մատուցած ծառայությունների համար» մեդալ[22]
Խաղաղության Նոբելյան մրցանակ[8][9][1]

Ռյոբլինգի մեդալ

[10][1]

Քիմիայի Նոբելյան մրցանակ

[11][9]

Տարվա հումանիստ

[1]

Գանդիի խաղաղության պարգև

[1]

Վիլարդ Գիբսի պարգև

[1]

Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ

[1]

ACS Award in Pure Chemistry?

Ազգային գիտական մեդալ

ԳԱԱ-ի քիմիական գիտությունների պարգև

Փպիստլիի մեդալ

[12]
Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ

Կալիֆորնիայի փառքի սրահ

Թոլմանի մրցանակ

[13][14]

Լավուազիեի մեդալ

Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ

Դևիի շքանշան

[15]
Լիվերսիջ մրցանակ[16]

Irving Langmuir Award in Chemical Physics?

[17]

Էդինբուրգի թագավորական միության անդամ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[18]

Linus Pauling Award?

[19]

George C. Pimentel Award in Chemical Education?

[20]

Գուգենհայմի կրթաթոշակ

[21]

Գուգենհայմի կրթաթոշակ

[21]

Սիլիմանյան դասախոսություն

Chemical Pioneer Award?

և

Ուիլյամ Նիկոլսի շքանշան

[23]
Ամուսին(ներ)Ավա Հելեն Փոլինգ[1][24]
Երեխա(ներ)Peter Pauling?
Կայքscarc.library.oregonstate.edu/digitalresources/pauling/
Ստորագրություն
Изображение автографа
 Linus Pauling Վիքիպահեստում

Լայնուս Կարլ Փոլինգ (1901-1994), ամերիկացի քիմիկոս, բյուրեղագետ, Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր՝ քիմիայի(1954) և խաղաղության(1962):Ստացել է նաև Լենինյան Միջազգային մրցանակ(1970):

Լայնուս Փոլինգը երիտասարդ տարիքում

Կենսագրություն

Կարլ Լայնուս Փոլինգ
Փոլինգն ընտանիքի հետ
Լայնուս Փոլինգ

Լայնուս Կարլ Փոլինգը ծնվել է Պորտլենդում (Օրեգոն նահանգ) 1901 թվականի փետրվարի 28-ին, և մահացել է Կալիֆորնիայի բիգ Սուր բնակավայրում 1994 թվականի օգոստոսի 19-ին: 1922 թվականին նա ամուսնացել է Ավե Էլեն Միլլերի հետ (մահացել է 1981 թվականին),և նրանք ունեցան չորս զավակ՝Լայնուս Կարլ, Պետր Ջեֆֆրեսս, Լինդա Ելենա(Կամբ) և Էդվարդ Կրելլին: Փոլինգը մեծ ներդրում է ունեցել գիտության տարբեր բնագավառներում՝ քվանտային մեխանիկա, բյուրեղագիտություն, կառուցվածքային քիմիա, անեստեզիա, իմունալոգիա, բժշկություն,էվոլյուցիա: Առավել հայտնի է քիմիական կապի սահմանումով,սպիտակուցի կառուցվածքի մասին բազմաթիվ հայտնագործություններով և այլ բազմաթիվ հայտնագործություններով: Փոլինգը համարվում է մոլեկուլային կենսաբանության հիմնադիրնեից մեկը: Այս հաջողությունների համար 1954 թվականին նա արժանացել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի:

Սակայն Փոլինգը բացի գիտությունից զբաղվել է նաև առողջապահական բազմաթիվ հարցերով: Նա պայքարել է,որպեսզի դադարեցվեն պատերազմները միջուկային դարաշրջանում: Նրա շնորհիվ 1963 թվականին ստորագրվեց պայմանագիր, որի համաձայն միջուկային զենքի օգտագործումը արգելվեց մթնոլորտում:Այս ամենի համար նա 1 ստացավ խաղաղության Նոբելյան մրցանակ:Փոլինգը նաև պնդում էր,որ սննդի մեջ պետք է օգտագործվի վիտամին С-ի մեծ չափաբաժին,որպեսզի հնարավորինս կանխարգելվի ուռուցքի և այլ հիվանդությունների տարածումը:


Վաղ տարիներ

Փոլինգը Գերման Փոլինգի (գերմանացի էմմիգրանտների որդի) և Լյուսի Իզաբել(Դարլինգ) Փոլինգի առաջնեկն էր: Նրա հայրը աշխատում էր Օրեգոն նահանգում, որտեղ Փոլինգը առաջին անգամ դպրոց գնաց: Նա շատ շուտ սովորեց կարդալ և միանգամից սկսեց մեծ քանակությամբ գրքեր ուսումնասիրել: 1910 թվականին ընտանիքը տեղափոխվեց Պորտլենդ, որտեղ նրա հայրը իր որդու համար հարմար գրականություն էր փնտրում , քանի որ նրա որդին 9 տարեկան հասակում արդեն ուսումնասիրում էր Աստվածաշունչը և Դարվինի էվոլյուցիայի տեսությունը:


Լայնուսը դպրոցում լավ էր սովորում: Նա իր ժամանակը օգտագործում էր միայն գիտությամբ զբաղվելու համար: 1914 թվականին տնային պայմաններում տեսնելով մի քանի քիմիական փորձ,նա որոշում է դառնալ քիմիկոս: 1917 թվականին նա լքեց դպրոցը և առանց դիպլոմի ընդունվեց Օրենգոնի գյուղատնտեսական քոլեջը քիմիկոսի մասնագիտությամբ, սակայն երկու տարի անց մայրը ցանկացավ, որ նա թողնի քոլեջը, որպեսզի աշխատանքի անցնի, քանի որ ընտանիքը վատ դրության մեջ էր:Սակայն 1919 թվականին նրան առաջարկեցին քիմիական ֆակուլտետում դասավանդել որակական անալիզ:

Գիտական հետազոտությունները

Պասադենա

1922 թվականին Փոլինգը ընդունվեց Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրա և այնտեղ մնաց շուրջ 40 տարի: Նա ընտրեց Կալիֆորնիայի ինստիտուտը, քանի որ այնտեղ նա կարող էր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել 3 տարում(Հարվարդում՝6 տարում):Բացի դրանից նրան նաև առաջարկել էին դասախոսի պաշտոն: Դա նրա կողմից ճիշտ որոշում էր: Տարիներ անց ,երբ նա արդեն կայացած գիտնական էր,գրել է որ չի փոշմանում իր որոշման համար: Նրա կարծիքով այդ ինստիտուտը ամենահարմարն էր իրեն այդ ժամանակ: Փոլինգի դոկտորական դիսերտացիան նվիրված էր բյուրեղագիտությանը: 1926 թվականի ապրիլին Փոլինգը իր կնոջ հետ մեկնեց Մյունխեն, որտեղ այդ ժամանակ աշխատում էին այդ ժամանակների հզոր գիտնականները: Հենց այդ ժամանակ էր ,որ Բոր-Զոմմերֆելդի տեսությունը արդեն իր դիրքերը զիջում էր քվանտային նոր տեսությանը, և Փոլինգի համար շատ կարևոր էր ,որ ինքը գտնվում է այդ ամենի միջավայրում: Նա միակ քիմիկոսն էր Զոմմերֆելդի ինստիտուտում և միանգամից հասկացել էր, որ ժամանակակից ֆիզիկան պետք է հանդիսանա մոլեկուլների կառուցվածքի և վարքի տեսական հիմնավորումը: Եվրոպայում ապրած մեկ տարին մեծ դեր ունեցավ Փոլինգի գիտական զարգացման վրա: Բացի Մյունխենից նա 1927 թվականին մեկնեց Կոպենհագեն, իսկ հետո՝ Ցյուրիխ:1927 թվականին Մյունխենում նա տպագրեց իր առաջին հոդվածը, որը ներկայացրել էր Զոմմերֆելդը: Նա ցանկանում էր ալիքային մեխանիկայի օրենքները օգտագործել բազմաէլեկտրոն ատոմների հատկությունները բացատրելու համար:Եվ նա փորձեց բացատրել ջրածնանման միաէլեկտրոն ատոմների ալիքային ֆունկցիաների միջոցով:

Քիմիական կապի բնույթը

1927 թվականին Փոլինգը վերադարձավ Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ որպես տեսական քիմիակի պրոֆեսսորի ասիստենտ: Հաջորդ 12 տարիների ընթացքում տպագրվում են մի շարք հոդվածներ, որոնք նրան բերում են միջազգային ճանաչում: Նրա ընդունակությունները բարձր գնահատականի արժանացան բոլորի կողմից: Նրա դասախոսությունների և աշխատանքների շնորհիվ նա ճանաչվեց որպես կառուցվածքային քիմիայի հիմնադիր:1929 թվականին Փոլինգը ձևակերպեց մի շարք կանոններ, որոնք մեծ դեր ունեցան նրա աշխատությունների մեջ:

Քվանտային քիմիա: 1927 թվականին Բերրոն նկատեց, որ Շրեդինգերի հավասարումը համապատասխանում է փորձի հետ: Փոլինգը շատ աշխատանքներ կատարեց քվանտային մեխանիկայի օրենքները օգտագործելով քիմիական կապի բնույթը բացատրելու համար: Նրան օգնեցին Բերրոյի և այլ գիտնականների հայտնագործությունները քվանտային տեսության բնագավառում:

1954 թվականին Նոբելյան հանձնաժողովի որոշմամբ քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվեց Լայնուս Փոլինգին: Մրցանակը շնորհվեց քիմիական կապի բնույթի վերաբերյալ իր աշխատությունների համար: Իր ելույթում Փոլինգը խոսում էր այն մասին, որ հետագայում քիմիկոսները կօգտվեն կառուցվածքային քիմիայի օրինաչափություններից և կօգտագործեն բժշկության և կենսաբանության մեջ:

Փոլինգը և մոլեկուլային կենսաբանությունը

Քիմիական կապի բնույթի մասին տեսության հաջողությունները հիմնականում երևում են մետաղների մասին նրա հոդվածներում և այդ տեսությունը օգտագործվում է կենսաբանական մոլեկուլները բնութագրելու համար: Փոլինգը առաջինն էր ով օգտագործեց այդ տեսությունը կենսամոլեկուլների հատկությունները և կառուցվածքը բնութագրելու համար: Այս քայլով Փոլինգը ստեղծեց մի նոր գիտական ճյուղ՝ մոլեկուլային կենսաբանությունը: Այս հայտնագործությունները մարդկությանը մեծ հնարավորություններ տվեցին պայքարելու կենսաբանական տարերքների դեմ:

Մեծ նշանակություն ունի նաև Փոլինգի մոտեցումը վիտամին С-ի նկատմամբ: Նրա բժիշկը խորհուրդ էր տվել, որպեսզի նա օրական որոշ քանակությամբ վիտամին С օգտագործի: Նա սկսել էր պարբերաբար իր սննդի մեջ ավելացնել որոշ քանակությամբ այդ նյութից: Որոշ ժամանակ անց նա նկատեց, որ իր ինքնազգացողությունը լավացել է, և նա ակտիվացել է բոլոր հարցերում: Դրանից հետո նա տարիներ շարունակ քարոզում էր այդ նյութի օգտագործումը սննդի մեջ: Նա կարծում էր, որ եթե մարդը պարբերաբար օգտագործի վիտամիններ ապա նրա ուռուցքով հիվանդանալու հավանականությունը շատ անգամ կնվազի:

Պարգևներ և մրցանակներ

  • 1931 Irving Langmuir Award, American Chemical Society.
  • 1941 Nichols Medal, New York Section, American Chemical Society.
  • 1946 Willard Gibbs Award, Chicago section of the American Chemical Society.
  • 1947 Davy Medal, Royal Society.
  • 1947 T. W. Richards Medal, Northeastern Section of the American Chemical Society.
  • 1948 Presidential Medal for Merit by President Harry S. Truman of the United States.
  • 1948 Elected a Foreign Member of the Royal Society of London (ForMemRS)
  • 1951 Gilbert N. Lewis medal, California section of the American Chemical Society.
  • 1952 Pasteur Medal, Biochemical Society of France.
  • 1954 Nobel Prize in Chemistry.
  • 1955 Addis Medal, National Nephrosis Foundation.
  • 1955 John Phillips Memorial Award, American College of Physicians.
  • 1956 Avogadro Medal, Italian Academy of Science.
  • 1957 Paul Sabatier Medal.
  • 1957 Pierre Fermat Medal in Mathematics (awarded for only the sixth time in three centuries).
  • 1957 International Grotius Medal.
  • 1961 Humanist of the Year, American Humanist Association.
  • 1961 Gandhi Peace Award by Promoting Enduring Peace.
  • 1962 Nobel Peace Prize.
  • 1965 Medal, Academy of the Rumanian People's Republic.
  • 1966 Linus Pauling Award.
  • 1966 Silver Medal, Institute of France.
  • 1966 Supreme Peace Sponsor, World Fellowship of Religion.
  • 1967 Washington A. Roebling Medal, Mineralogical Society of America.
  • 1972 Lenin Peace Prize.
  • 1974 National Medal of Science by President Gerald R. Ford of the United States.
  • 1978 Lomonosov Gold Medal, Presidium of the Academy of the USSR.
  • 1979 NAS Award in Chemical Sciences, National Academy of Sciences.
  • 1981 John K. Lattimer Award, American Urological Association.
  • 1984 Priestley Medal, American Chemical Society.
  • 1984 Award for Chemistry, Arthur M. Sackler Foundation.
  • 1986 Lavoisier Medal by Fondation de la Maison de la Chimie.
  • 1987 Award in Chemical Education, American Chemical Society.
  • 1989 Vannevar Bush Award, National Science Board.
  • 1990 Richard C. Tolman Medal, American Chemical Society Southern California Section.
  • 2008 "American Scientists" U.S. postage stamp series, $0.41, for his sickle cell disease work.

Գրականություն

  • Паулинг Л. Природа химической связи / Пер. с англ. М. Е. Дяткиной. Под ред. проф. Я. К. Сыркина. — М.; Л.: Госхимиздат, 1947. — 440 с.
  • Полинг Л. Не бывать войне! / Пер. с англ. под ред. акад. А. Топчева. — М.: Иностранная литература, 1960. — 236 с.
  • Полинг Л. Витамин С и здоровье / Пер. с англ. Т.Литвиновой и М.Слоним под ред. В.Н.Букина. — М.: Наука, 1974. — 80 с.
  • Полинг Л. Общая химия. Пер. с англ. — М.: Мир, 1974. — 846 с.
  • Полинг Л., Полинг П. Химия / Под ред. М. Л. Карапетьянца. — М.: Мир, 1978. — 683 с.
  • Камерон Ивен, Полинг Лайнус Рак и витамин С. Обсуждение природы, причин, профилактики и лечения рака (Особая роль витамина С) / Под ред. М. Л. Карапетьянца. — М.: Кобра Интернэшнл, 2001. — 336 с.
  • Полинг Л., Икеда Д. Вся жизнь в борьбе за мир. Диалог / Пер. с англ. Ю. М. Канцура. — М.: Издательство МГУ, 2004. — 144 с. — ISBN 5-211-05034-7.
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 Biography: Historical & Celebrity Profiles // Biography.com — 2014.
  2. Wade N. Twists in the Tale of the Great DNA DiscoveryThe New York Times, 2011.
  3. Pauling L. The Determination With X-Rays of the Structures of Crystals, Dissertation (Ph.D.) — 1925.
  4. https://archive.org/details/linuspaulinglife0000goer_i4n1
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 Mathematics Genealogy Project — 1997.
  8. Nobelprize.org // nobelprize.orgNobel Foundation.
  9. 9,0 9,1 Nobelprize.org // nobelprize.orgNobel Foundation.
  10. Ամերիկայի հանքագիտական միություն — 1919.
  11. The Nobel Prize in Chemistry 1954 // nobelprize.orgNobel Foundation.
  12. Priestley MedalACS.
  13. Linus Pauling: Awards, Honors and Medals
  14. https://scalacs.org/?page_id=1376
  15. Award winners : Davy Medal
  16. https://www.rsc.org/prizes-funding/prizes/archives/liversidge-award/
  17. Irving Langmuir Award in Chemical PhysicsAPS.
  18. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 274.
  19. https://acspss.org/pauling-medal-award/
  20. https://www.acs.org/funding/awards/george-pimentel-award-in-chemical-education/past-recipients.html
  21. 21,0 21,1 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  22. http://scarc.library.oregonstate.edu/coll/pauling/peace/papers/1948h.1.html
  23. https://www.newyorkacs.org/nicholsmedalists.html
  24. Dunitz J. D. Obituary: Linus Carl Pauling, 28 February 1901 - 18 August 1994 // Biogr. Mem. Fellows R. Soc. / J. T. StuartThe Royal Society, 1996. — ISSN 0080-4606; 1748-8494