«Մինաս Չերազ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Cheraz1.jpg|մինի|աջից]]
[[Պատկեր:Cheraz.jpg|մինի|աջից|Չերազը Բեռլինի վեհաժողովում]]
'''Մինաս Չերազ''' (25.07. հուլիսի, [[1852]] - [[1928]]), հայ գրող, խմբագիր, թարգմանիչ, հասարականհասարակական գործիչ և հայրենասեր։
 
Հինգ գրքերի հեղինակ Մինաս Չերազը ծնվել է Պոլսում, 1852 թվականին։ 37 տարեկանում օսմանյան իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար մեկնում է [[Լոնդոն]], հիմնադրում է անգլերեն և ֆրանսերեն «Արմենի» թերթը։ Հետագայում հաստատվում է Ֆրանսիայում։
Մինաս Չերազը ամենից շատ հայտնի է որպես 1878 թվականին [[Խրիմյան Հայրիկ]]ի (1893-ից՝ կաթողիկոս) գլխավորությամբ [[Բեռլինի վեհաժողով]] մեկնած հայկական պատվիրակության թարգմանիչ և քարտուղար։ Վեհաժողովում [[Հայկական հարց]]ը 16-րդ կետից վերածվեց 61-րդի ու դարձավ երկրորդական։
 
Չերազը Խրիմյանի հետ այցելել էր եվրոպական մի շարք երկրներ, դիվանագիտական ճանապարհով Հայկական հարցը լուծելու նպատակով։ 1880-ին [[Արփիար ԱրփիարյանիԱրփիարյան]]ի հետ ղեկավարել է Կ. Պոլսի «Միացյալ ընկերությունք հայոց» բարեգործական կազմակերպությունը։ 1889 թ., խուսափելով թուրքական հետապնդումներից, Չերազը հաստատվում է Լոնդոնում։[[Լոնդոն]]ում։ Այստեղ էլ հրատարակում է «Լ. Արմենի» գրական քաղաքական թերթը, հայ մշակույթը օտար ազգերին ներկայացնելու և հայոց դատի պաշտպանության համար Եվրոպայում բարենպաստ հասարակական կարծիք ստեղծելու նպատակով։ 1890-ին Լոնդոնի Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը։ Նույն թվականին էլ տեղափոխվել է Փարիզ, շարունակելով «Լ. Արմենի» թերթի հրատարակությունը։ Այստեղ էլ շարունակում է իր ազգանպաստ գործունեությունը։ Ուշագրավ է նրա հրատարակած «Թե ինչ շահեցանք Պերլինի վեհաժողովին» աշխատությունը, որը թարգմանվում է նաև ֆրանսերեն։ Այն լույս է ընծայվում անգլիական կառավարության կողմից, «Կապույտ գրքում»։ Չերազը ֆրանսերեն է թարգմանել Պ. Դուրյանի, Ռ. Պատկանյանի, Խ. Գալֆայանի ու այլ բանաստեղծների ընտիր երկերը «Հայ բանաստեղծները» խորագրով։ Անգնահատելի են հայ և ընդհանրապես նաև այլ ժողովուրդների ազատագրական պայքարին նրա մատուցած ծառայությունները, որի համար Վենեսուելայի կառավարության կողմից պարգևատրվել է «Ազատարար Բոլիվիարի խաչով»։ Պարգևատրվել է նաև պարսկական «Առյուծի և Արևի սպայության աստիճան» շքանշանով։<ref>http://www.azg.am/AM/2007013117</ref>
 
1926 թվականին սփյուռքում մեծ շուքով նշվում է Մինաս Չերազի գործունեության 60-ամյակը, և նա Մարսելում արտասանած իր ճառում ասում է.«Տեղահանությունն ու ջարդը [[Անապատ (աշխարհագրություն)|անապատի]] ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայության մոխիրներեն մեջեն Ռուսահայաստանը ծնավ իբր փյունիկ։ Այժմ ալ հոն է մեր մխիթարության աղբյուրը, մեր հույսերուն խարիսխը։ Օգնենք այդ երկրին, ինչ վարչաձևի տակ ալ ըլլա։ Վարչաձևը առօրյա է, հայրենիքը՝ հավիտյան»։ Եվ իր հոբելյանի առիթով հավաքված 200 հազար ֆրանկը հանձնում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը՝ պայմանով, որ գումարի տոկոսը ստանա մինչև իր կյանքի վերջը, իսկ մահից հետո ամբողջ գումարը նվիրաբերվի Հայաստանին՝ Չերազյան անունով վարժարան կառուցելու համար։

Նավարկման ցանկ