«Աբու Թամմամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 23. Տող 23.
== Ստեղծագործություններ ==
== Ստեղծագործություններ ==
[[Պատկեր:Աբու Թամմամ.jpg|մինի|ձախից|Աբու Թամմամի արձանը Ջասիմում, այժմ՝ քանդված]]
[[Պատկեր:Աբու Թամմամ.jpg|մինի|ձախից|Աբու Թամմամի արձանը Ջասիմում, այժմ՝ քանդված]]
Առաջին բանաստեղծական փորձերը հաջողության չեն հասել։ Սակայն շուտով [[ալ-Մուտասիմ]] խալիֆը նրան հրավիրում է պալատ, և Աբու Թամմամը դառնում է պալատական ձոներգու։ Ըստ աղբյուրների Աբու Թամմամը գոռոզ էր, սնափառ, շահամոլ, կոպիտ, մշտապես ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին ու արաբական ավանդույթներին,որի համար էլ սիրում էր հագնել բեդվինական հագուստ։ Նախաիսլամական պոետների նման նա միշտ իր մոտ [[ռավի]] էր պահում լսարանի ծաղրից խուսափելու համար, քանզի շատ վատ ձայն ուներ։
Առաջին բանաստեղծական փորձերը հաջողության չեն հասել։ Սակայն շուտով [[ալ-Մուտասիմ]] խալիֆը նրան հրավիրում է պալատ, և Աբու Թամմամը դառնում է պալատական ձոներգու։ Ըստ աղբյուրների՝ Աբու Թամմամը գոռոզ էր, սնափառ, շահամոլ, կոպիտ, մշտապես ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին ու արաբական ավանդույթներին, որի համար էլ սիրում էր հագնել բեդվինական հագուստ։ Նախաիսլամական պոետների նման նա միշտ իր մոտ [[ռավի]] էր պահում լսարանի ծաղրից խուսափելու համար, քանզի շատ վատ ձայն ուներ։


Նա թողել է տարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ, հատկապես [[մադհ]]եր( ձոներ նվիրված նշանավոր ազդեցիկ մարդկանց, {{lang-ar|مدح}})։ Նա հայտարարում էր. «Ես գովերգում եմ իմ ներբողներում ղեկավարներին ,բայց ոչ երբեք հասարակ մարդկանց» ։
Նա թողել է տարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ, հատկապես [[մադհ]]եր( ձոներ նվիրված նշանավոր ազդեցիկ մարդկանց, {{lang-ar|مدح}})։ Նա հայտարարում էր. «Ես գովերգում եմ իմ ներբողներում ղեկավարներին ,բայց ոչ երբեք հասարակ մարդկանց» ։
Իր մադհերում Աբու Թամմամը չի մոռանում իր սեփական քաջագործությունների մասին։ Այսինքն իր մադհերում կա նաև [[ֆախր]] (ինքնագովերգում)։ Նա ապրում էր քաղաքում և շատ աղոտ պատկերացում ուներ բեդվինական կյանքի և անապատի մասին , սակայն շատ վարպետորեն էր նկարագրում դրանք։ Նրա ստեղծագործությունները ընթերցողին տանում են խոր անցյալ, գցում նրան հին բեդվիանական միջավայր։ Աբու Թամմամի մադհերի շատ տողեր տեքստաբանորեն համարյա համընկնում են նախաիսլամական պոետների առանձին ստեղծագործությունների հետ։ Չնայած հին ավանդույթին հետևելուն՝ Աբու Թամմամի պոեզիան, այնուամենայնիվ, նոր է ձևով, բառապաշարի հարստությամբ, պատկերավորման միջոցների բարդությամբ։ Նա վերջապես հաղթահարեց [[կասիդա]]յի բեյթերի անջատվածությունը և նրա կասիդաներն ավելի ամբողջական են ու իմաստներով ավելի կապակցված են մասերը։ Հենց այս հատկանիշներով է, որ նա տարբերվում է իր ժամանակակից բանաստեղծներից։
Իր մադհերում Աբու Թամմամը չի մոռանում իր սեփական քաջագործությունների մասին։ Այսինքն իր մադհերում կա նաև [[ֆախր]] (ինքնագովերգում)։ Նա ապրում էր քաղաքում և շատ աղոտ պատկերացում ուներ բեդվինական կյանքի և անապատի մասին, սակայն շատ վարպետորեն էր նկարագրում դրանք։ Նրա ստեղծագործությունները ընթերցողին տանում են խոր անցյալ, գցում նրան հին բեդվիանական միջավայր։ Աբու Թամմամի մադհերի շատ տողեր տեքստաբանորեն համարյա համընկնում են նախաիսլամական պոետների առանձին ստեղծագործությունների տողերի հետ։ Չնայած հին ավանդույթին հետևելուն՝ Աբու Թամմամի պոեզիան, այնուամենայնիվ, նոր է ձևով, բառապաշարի հարստությամբ, պատկերավորման միջոցների բարդությամբ։ Նա վերջապես հաղթահարեց [[կասիդա]]յի բեյթերի անջատվածությունը և նրա կասիդաներն ավելի ամբողջական են, ու իմաստներով ավելի կապակցված են մասերը։ Հենց այս հատկանիշներով է, որ նա տարբերվում է իր ժամանակակից բանաստեղծներից։
[[Պատկեր:The Jupiter temple in Damascus.jpg|մինի|աջից|Հին Դամասկոս]]
[[Պատկեր:The Jupiter temple in Damascus.jpg|մինի|աջից|Հին Դամասկոս]]
Աբու Թամմամը գրել է նաև [[ռիսա]]ներ և [[հիջա]]ներ, որոնք հիմնականում ավանդական են։ Իր կասիդաներում կա նաև [[նասիբ]]ը ,որը հիմնականում գրված է, որովհետև դասական կասիդայի կառուցվածքն է պահանջում, որ բոլոր ժանրերը պետք է լինեն. [[նասիբ]], [[վասֆ]], [[մադհ]], [[ֆախր]]։
Աբու Թամմամը գրել է նաև [[ռիսա]]ներ և [[հիջա]]ներ, որոնք հիմնականում ավանդական են։ Իր կասիդաներում կա նաև [[նասիբ]]ը ,որը հիմնականում գրված է, որովհետև դասական կասիդայի կառուցվածքն է պահանջում, որ բոլոր ժանրերը պետք է լինեն. [[նասիբ]], [[վասֆ]], [[մադհ]], [[ֆախր]]։
Աբու Թամմամին մեծ համբավ են բերել ոչ միայն կասիդաները, այլ նաև անտալոգիաները։ Անգամ կարծիք կա, որ ուրիշի գործերը հավաքելու մեջ նա ավելի բարձր ճաշակ էր ցուցաբերում։ Հետո արաբ բանասերները սկսեցին նրա օրինակով կազմել անտալոգիաներ։ Մեծ հասած անտալոգիաներից հատկապես արժեքավոր է «Քիթաբ ալ-Համասան» ({{lang-ar|الحمسة}})։ Այն կազմված է մի քանի գլուխներից։ Դրանում նա հավաքագրել է իսլամական վաղ շրջանի ու նախաիսլամական շրջանի տարբեր պատճառներով մոռացված 570 պոետների ստեղծագործություններից հատվածներ,որոնք դասակարգված են ժանրերով։ Առաջին գլխում պատմվում է արաբների սխրագործությունների մասին։ Սա ամենից մեծ գլուխն է։ Այնուհետև մյուս գլուխներն են, որտեղ կան հիջաներ, ռիսաներ, մադհեր։
Աբու Թամմամին մեծ համբավ են բերել ոչ միայն կասիդաները, այլ նաև անտալոգիաները։ Անգամ կարծիք կա, որ ուրիշի գործերը հավաքելու մեջ նա ավելի բարձր ճաշակ էր ցուցաբերում։ Հետո արաբ բանասերները սկսեցին նրա օրինակով կազմել անտալոգիաներ։ Մեզ հասած անտալոգիաներից հատկապես արժեքավոր է «Քիթաբ ալ-Համասան» ({{lang-ar|الحمسة}})։ Այն կազմված է մի քանի գլուխներից։ Դրանում նա հավաքագրել է իսլամական վաղ շրջանի ու նախաիսլամական շրջանի տարբեր պատճառներով մոռացված 570 պոետների ստեղծագործություններից հատվածներ, որոնք դասակարգված են ժանրերով։ Առաջին գլխում պատմվում է արաբների սխրագործությունների մասին։ Սա ամենից մեծ գլուխն է։ Այնուհետև մյուս գլուխներն են, որտեղ կան հիջաներ, ռիսաներ, մադհեր։


== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==

19:14, 14 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Աբու Թամմամ
أبو تمام
Դիմանկար
(բանաստեղծ)
Ծնվել է804 / 188 հիջրա
ԾննդավայրՋասիմ
Մահացել է845 / 231 հիջրա
Մահվան վայրՄոսուլ
Քաղաքացիություն Աբասյան խալիֆայություն
Կրոնիսլամ
ԵրկերAl-ūḥšīāt? և Kitab al-Hamasah?
Մասնագիտությունբանաստեղծ

Աբու Թամմամ (804/806-845/846), ամբողջական անունը՝ արաբ․՝ حبيب بن أوس بن الحارث الطائي‎‎, (Հաբիբ իբն Ուս իբն ալ-Հարիս ալ-Տաի),արաբ ականավոր պոետ և բանասեր, արաբական անտալոգիաների ժանրի ստեղծողներից մեկը ։ Նրա կյանքի մասին բավականին ամբողջական տեղեկություն կա բանասեր և պատմաբան Աբու Բաքր աս-Սուլիի ( մահացել է 946 թվականին) «Տեղեկություններ Աբու Թամմամի մասին » աշխատության մեջ։ Ինչպես նաև , նրա մասին տեղեկություններ կան հայտնի «Երգերի գրքում»։

Վերադարձ դեպի հնություն շարժումը

9-րդ դարից սկսվում է կլասիցիզմի և նեոկլասիցիզմի դարաշրջանը։ Արաբ ուսումնասիրողները այն անվանում են «Հակազդեցության շարժում», իսկ հաճախ՝ պարզապես Աբբասյան 2-րդ ժամանակաշրջան։ Այս շրջանի առանձնացման պատճառ է հանդիսացել այն հանգմանքը, որ 9-րդ դարից սկսվել էր արաբական սովորույթների նկատմամբ պաշտամունքի ձևավորումը։ Սակայն սա չէր նշանակում նորի բացառում, որը պոեզիա էին ներմուծել նախորդ պոետները՝ նորացման շարժման ներկայացուցիչները (Աբու Նուվաս, Բաշշար իբն Բուրդ, Աբու-լ-Աթահիա)։ Այս շարժումը ճիշտ հասկանալու համար պետք է նախ հասկանալ քաղաքական և հասարակական իրավիճակը խալիֆայությունում այդ ժամանակաշրջանում. իշխանության գլուխ էին կանգնել Աբբասյանները, և նրանց օրոք տեղի ունեցան մեծ նվաճումներ, ընդլայնվեցին խալիֆայության սահմանները։

Արաբները շփվեցին այլ ժողովուրդների հետ, ծանոթացան նոր մշակույթի ու քաղաքակրթության հետ և չէին կարող չկրել դրանց ազդեցությունը (հիմնականում պարսկական և հունական)։ Այս պայմաններում անմասն չէր կարող մնալ պոեզիան։ Եվ որպեսզի արաբները չմոռանան իրենց ավանդույթները և չկորցնեն իրենց դիմագիծը, առաջ եկավ «Վերադարձ դեպի հնություն» շարժումը։ Անհրաժեշտ էր ստեղծագործել դասական կասիդայի սահմաններում, պահպանել կառուցվածքը։ Սակայն, շատ հաճախ, այս ուղղության ներկայացուցիչների բանաստեղծությունները ինչ-որ առումով կեղծ էին, քանի որ նրանք չէին կարող ստեղծագործել բեդվինի նման, նրանք չունեին բեդվինի հոգեբանությունը, որովհետև ապրում էին քաղաքներում։ Եվ նրանց նկարագրությունները անապատի, ուղտի, բեդվինուհու և այլնի մասին կեղծ էին։

«Վերադարձ դեպի հնություն» շարժման ականավոր ներկայացուցիչներից են Աբու Թամմամը և ալ-Բուհթուրին։

Աբու Թամմամը ծնվել է Դամասկոսի մոտ գտնվող Ջասիմ քաղաքում՝ հունական ծագմամբ քրիստոնեական ընտանիքում։ Քաղաքում կանգնեցված է նրա արձանը։ Մանկությունն անցկացրել է Դամասկոսում, որտեղ իր հայրը՝ Տադուսը, ուներ գինետուն։ Հետագայում ապագա պոետը ընդունում է իսլամ։ Իսլամ ընդունելուց հետո նա ամեն առիթով բացահայտ ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին և անգամ արաբական տոհմածառ է ստեղծում՝ ասելով, որ պատկանում է թայ ցեղին։

Ստեղծագործություններ

Աբու Թամմամի արձանը Ջասիմում, այժմ՝ քանդված

Առաջին բանաստեղծական փորձերը հաջողության չեն հասել։ Սակայն շուտով ալ-Մուտասիմ խալիֆը նրան հրավիրում է պալատ, և Աբու Թամմամը դառնում է պալատական ձոներգու։ Ըստ աղբյուրների՝ Աբու Թամմամը գոռոզ էր, սնափառ, շահամոլ, կոպիտ, մշտապես ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին ու արաբական ավանդույթներին, որի համար էլ սիրում էր հագնել բեդվինական հագուստ։ Նախաիսլամական պոետների նման նա միշտ իր մոտ ռավի էր պահում լսարանի ծաղրից խուսափելու համար, քանզի շատ վատ ձայն ուներ։

Նա թողել է տարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ, հատկապես մադհեր( ձոներ նվիրված նշանավոր ազդեցիկ մարդկանց, արաբ․՝ مدح‎‎)։ Նա հայտարարում էր. «Ես գովերգում եմ իմ ներբողներում ղեկավարներին ,բայց ոչ երբեք հասարակ մարդկանց» ։ Իր մադհերում Աբու Թամմամը չի մոռանում իր սեփական քաջագործությունների մասին։ Այսինքն իր մադհերում կա նաև ֆախր (ինքնագովերգում)։ Նա ապրում էր քաղաքում և շատ աղոտ պատկերացում ուներ բեդվինական կյանքի և անապատի մասին, սակայն շատ վարպետորեն էր նկարագրում դրանք։ Նրա ստեղծագործությունները ընթերցողին տանում են խոր անցյալ, գցում նրան հին բեդվիանական միջավայր։ Աբու Թամմամի մադհերի շատ տողեր տեքստաբանորեն համարյա համընկնում են նախաիսլամական պոետների առանձին ստեղծագործությունների տողերի հետ։ Չնայած հին ավանդույթին հետևելուն՝ Աբու Թամմամի պոեզիան, այնուամենայնիվ, նոր է ձևով, բառապաշարի հարստությամբ, պատկերավորման միջոցների բարդությամբ։ Նա վերջապես հաղթահարեց կասիդայի բեյթերի անջատվածությունը և նրա կասիդաներն ավելի ամբողջական են, ու իմաստներով ավելի կապակցված են մասերը։ Հենց այս հատկանիշներով է, որ նա տարբերվում է իր ժամանակակից բանաստեղծներից։

Հին Դամասկոս

Աբու Թամմամը գրել է նաև ռիսաներ և հիջաներ, որոնք հիմնականում ավանդական են։ Իր կասիդաներում կա նաև նասիբը ,որը հիմնականում գրված է, որովհետև դասական կասիդայի կառուցվածքն է պահանջում, որ բոլոր ժանրերը պետք է լինեն. նասիբ, վասֆ, մադհ, ֆախր։ Աբու Թամմամին մեծ համբավ են բերել ոչ միայն կասիդաները, այլ նաև անտալոգիաները։ Անգամ կարծիք կա, որ ուրիշի գործերը հավաքելու մեջ նա ավելի բարձր ճաշակ էր ցուցաբերում։ Հետո արաբ բանասերները սկսեցին նրա օրինակով կազմել անտալոգիաներ։ Մեզ հասած անտալոգիաներից հատկապես արժեքավոր է «Քիթաբ ալ-Համասան» (արաբ․՝ الحمسة‎‎)։ Այն կազմված է մի քանի գլուխներից։ Դրանում նա հավաքագրել է իսլամական վաղ շրջանի ու նախաիսլամական շրջանի տարբեր պատճառներով մոռացված 570 պոետների ստեղծագործություններից հատվածներ, որոնք դասակարգված են ժանրերով։ Առաջին գլխում պատմվում է արաբների սխրագործությունների մասին։ Սա ամենից մեծ գլուխն է։ Այնուհետև մյուս գլուխներն են, որտեղ կան հիջաներ, ռիսաներ, մադհեր։

Աղբյուրներ

Արտաքին հղումներ