«Փանոս Թերլեմեզյան»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +, ) |
||
Տող 55. | Տող 55. | ||
==Գրականություն Թերլեմեզյանի մասին== |
==Գրականություն Թերլեմեզյանի մասին== |
||
* Թորգոմյան Ծ. Փանոս Թերլեմեզյան։ Հուշեր գրքում.- Եր.։ Հայաստան, 1960 |
* Թորգոմյան Ծ. Փանոս Թերլեմեզյան։ Հուշեր գրքում.- Եր.։ Հայաստան, 1960, էջ 64-86; |
||
* Մարտիկյան Ե. Փանոս Թերլեմեզյան.- Եր.։ Հայաստան, 1974. -105 էջ։ |
* Մարտիկյան Ե. Փանոս Թերլեմեզյան.- Եր.։ Հայաստան, 1974. -105 էջ։ |
01:52, 14 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Փանոս Թերլեմեզյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 11, 1865[1][2] |
Ծննդավայր | Վան[1][2] |
Վախճանվել է | ապրիլի 30, 1941[1][2] (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Վանի կեդրոնական վարժարան (1886)[1], Գեղարվեստը խրախուսող կայսերական ընկերություն (1897)[1] և Ժյուլիանի ակադեմիա (1904)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուշագրավ աշխատանքներ | Սանահինի վանքի գավիթը, Լոռեցի հովիվ և Աշխատավորուհին աղբյուրի մոտ. Բրետան |
Պարգևներ | |
Փանոս Թերլեմեզյան Վիքիքաղվածքում | |
Փանոս Թերլեմեզյան Վիքիդարանում | |
Panos Terlemezian Վիքիպահեստում |
Փանոս Թերլեմեզյան (Մարտի 3, 1865, Վան - Ապրիլի 30, 1941, Երևան), հայ նկարիչ և հասարակական գործիչ։
Կենսագրություն
Ծնվել է Վան քաղաքի Այգեստան արվարձանում 1865 թվականին։ Սովորել է տեղի տարրական դպրոցում (1870), որտեղ էլ առաջին անգամ սեր է արթնանում նրա մեջ դեպի նկարչությունը։
- 1881-86 թվականներին սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։ Այդ տարիներին հարել է Արմենական կազմակերպությանը։ [3]
- 1889 - Հարում է սուլթանական կառավարության դեմ պայքարող երիտասարդական խմբավորման, որի համար հետապնդվում է։
- 1890 - Թուրքական իշխանությունների կողմից հեռակա դատվում է։
- 1893 - Փախչում է Իրան, ապա մեկնում Թիֆլիս աշխատանք որոնելու։
- 1894 - Թիֆլիսում աշխատում է նախ տպարանում, ապա «Մշակ» թերթի խմբագրատանը։
- 1895 - Մեկնում է Պետերբուրգ և ընդունվում գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցը։
- 1897 - Ամռանը ընկերների հետ մեկնում է Էստոնիա ստեղծագործալու։ Այնտեղ էլ Թուրքական կառավարության պահանջով ձերբակալվում է, ապա ուղարկվում Թիֆլիսի Մետեխի բանտ, հետո՝ Երևան, իսկ այստեղից աքսորվում Իրան։
- 1898 - Իրանից գաղտնի մեկնում է Փարիզ։
- 1899 - Ընդունվում է Փարիզի Ժյուլիան գեղարվեստի ակադեմիան։
- 1904 - Ակադեմիական ցուցահանդեսին ներկայացրած աշխատանքների համար արժանանում է առաջին մրցանակի։ Նույն թվականին, վերջացնելով ուսումը, վերադառնում է Հայաստան։
- 1905 - Շրջագայում է հայրենի բնաշխարհում նկարում «Լոռեցի հովիվը», «Սանահինի վանքի գավիթը» և այլ նկարներ։
- 1908-1910 - Ապրում և ստեղծագործում է Փարիզում։ Նկարում է Շիրվանզադեի դիմանկարը։
- 1910 - Մեկնում է Պոլիս։ Այնտեղ մտերիմ փոխհարաբերություն հաստատում Կոմիտասի, Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Երվանդ Օտյանի և ուրիշների հետ։
- 1912 - Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայրը՝ Կուտինա, որտեղ էլ ստեղծում է Կոմիտասի դիմանկարը։
- 1914 - Ստեղծագործական շրջագայություն է կատարում դեպի Վան։ Նկարում է «Սիսփան սարը Կտուց կղզուց», «Վանա լիճը» բնանկարները։
- 1915-1917 - Թիֆլիսում և Ռոստովում կազմակերպում է Հայ արվեստագետների միություն։
- 1919 - Վերադառնում է Կ. Պոլիս։
- 1920-1922 - Ստեղծագործական ուղևորություններ է կատարում Իտալիա, Փարիզ, Կ. Պոլիս, նկարելով ծովային տեսարաններ, այդ թվում երգիչ Ա. Շահմուրադյանի դիմանկարը։
- 1923 - Ուղևորվում է Ամերիկա։ Նյու-Յորքում նկարում է դերասաններ Հ. Աբելյանի, Հ. Զարիֆյանի դիմանկարները։ Կազմակերպում անհատական ցուցահանդեսներ Նյու-Յորքում, Ֆրեզնոյում։
- 1924 - Ամերիկայում կտակ է ձևակերպում՝ իր մահից հետո ամբողջ դրամական և նյութական ունեցվածքը նվիրելով Հայաստանի ազգային թանգարանին, որն էլ նրա մահից հետո ի կատար է ածվել։
- 1928 - Վերադառնում է Հայաստան, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև իր կյանքի վերջը։ Երևանում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը։
- 1928-1930 - Ստեղծագործական շրջագայություն է կատարում Գորիս, Ղափան, Տաթև, Ալավերդի, Ձորագես, նկարելով արդյունաբերական թեմաներով պատկերներ, բանվորների դիմանկարներ բնանկարներ։ Ստեղծում է Ռոմանոս Մելիքյանի, Ավետիք Իսահակյանի, Հրաչյա Աճառյանի, Ակսել Բակունցի և այլոց դիմանկարները։
- 1941 - Վախճանվում է Երևանում։ Թաղված է Կոմիտասի անվան այգու Պանթեոնում։ Հայաստանի կառավարությունը Թերլեմեզյանի անունով է կոչել Երևանի գեղարվեստական ուսումնարանը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Մեջբերումներ Թերլեմեզյանի մասին
Թերլեմեզյանի գեղարվեստական կտավներով, որոնք արտացոլում են մեր լեռնային հրաշալի հայրենիքը, միշտ մեր նկարասրահների զարդը կլինեն։ |
Թերլեմեզյան նկարիչը այն անհատներից է, որոնք իրենց ժամանակի և մայր ժողովրդի կյանքի հետ են ընթացել, ոչ միայն ստեղծագործական իմաստով, այլ իրենց կյանքով։ |
Գրականություն Թերլեմեզյանի մասին
- Թորգոմյան Ծ. Փանոս Թերլեմեզյան։ Հուշեր գրքում.- Եր.։ Հայաստան, 1960, էջ 64-86;
- Մարտիկյան Ե. Փանոս Թերլեմեզյան.- Եր.։ Հայաստան, 1974. -105 էջ։
- Բաշինջաղյան Զ. Նրա անունը երբեք չի մոռացվի.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
- Խաչատրյան Շ. Մարդը, քաղաքացին, արվեստագետը.Սովետ. Հայաստան, 1975, թիվ 10, էջ 16-18։
- Մահարի Գ. Ճանապարհորդություն դեպի անցյալ.Սովետ. արվեստ, 1974, N 7, էջ 40-52։
- Մարտիկյան Ե. Վաղեմի մտերիմները.- Հայրենիքի ձայն, 1969, 12 նոյեմբեր։
- Սարգսյան Մ. Հայ մեծ նկարիչը.- Սովետ. Հայաստան, 1975, 19 դեկտեմբեր։
Հղումներ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
- ↑ Փանոս Թերլեմեզյանի մասին Արմենական ռամկավար ազատական կուսակցության կայքում