«Թուրքիայի զինված ուժեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 23. Տող 23.


Հարձակման ժամանակ հետևակային (մոտոհետևակային) ջոկը գործում է, սովորաբար, [[Դասակ|դասակի]] կազմում, հետիոտն կարգով կամ զրահամեքենաներով: [[Հետիոտն]] գործողությունների ժամանակ ջոկը կարող է հարձակվել 50-100 մ ճակատով, իսկ պաշտպանության ժամանակ` կախված առաջադրանքից, հակառակորդի գործողության բնույթից, տեղանքի պայմաններից` 50-125 մ ճակատով:
Հարձակման ժամանակ հետևակային (մոտոհետևակային) ջոկը գործում է, սովորաբար, [[Դասակ|դասակի]] կազմում, հետիոտն կարգով կամ զրահամեքենաներով: [[Հետիոտն]] գործողությունների ժամանակ ջոկը կարող է հարձակվել 50-100 մ ճակատով, իսկ պաշտպանության ժամանակ` կախված առաջադրանքից, հակառակորդի գործողության բնույթից, տեղանքի պայմաններից` 50-125 մ ճակատով:

[[Կատեգորիա:Թուրքիայի զինված ուժեր]]

13:02, 13 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Թուրքիայի զինված ուժեր
Տեսակզինված ուժեր
ԵրկիրԹուրքիա
Հիմնադրված է1920[1]
ԿառուցվածքTurkish Land Forces?, Turkish Naval Forces?, Թուրքիայի ռազմաօդային ուժերը, Gendarmerie General Command? և Turkish Coast Guard?
Գլխավոր շտաբGeneral Staff Building, Չանկայա, Անկարա, Թուրքիա
Զինվորական անձնակազմ
Զորակոչային տարիք21 տարեկան
  • Ցամաքային ուժեր
  • Ռազմածովային ուժեր
  • Ռազմաօդային ուժեր
  • Ժանդարմական զորքեր
Ակտիվ անձնակազմ662,719 (2014)
Կայքtsk.tr
 Military of Turkey Վիքիպահեստում

Թուրքիայի զինված ուժերը բաղկացած են ցամաքային ուժերի, ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի հրամանատարությունից, ինչպես նաև ժանդարմական զորքերից, որոնք ընդհանուր զորահավաքի դեպքում անցնում են գլխավոր հրամանատարության համապատասխան զորատեսակների տրամադրության տակ: Կա նաև ծովափնյա պահպանության հրամանատարություն: Ցամաքային զորքերը կազմում են ավելի քան 400.000 մարդ, ռազմաօդային ուժերը` 56.000, ռազմածովային ուժերը` 61.000-ից ավելի:

Պատկեր:TCG Heybeliada (F-511) -2.jpg
Թուրքական ռազմանավ

Թուրքիան ունի 4 դաշտային բանակ, որոնցից երրորդը տեղաբաշխված է Հայաստանի Հանրապետության սահմանին մոտ: Ցամաքային զորքերի սպառազինությունը կազմում է մոտ 3700 տանկ, 3500 ՀՍՄ (ԶՓ), 2000-ից ավելի դաշտային հրետանի, 1500 զենիթային հրանոթ: Ռազմաօդային ուժերում կա մոտ 400 մարտական ինքնաթիռ: Ռազմածովային ուժերում կա 230 մարտական նավ, այդ թվում 15 սուզանավ, 13 ականակիր և 2 ֆրեգատ:

Հետևակային և մոտոհետևակային ստորաբաժանումները սպառազինված են հրացաններով, գնդացիրներով, ականանետներով և հակատանկային կառավարվող հրթիռներով:

Հետևակային ջոկի կազմի մեջ մտնում են` հրամանատարը, սեկցիաների հրամանատարները, ավտոմատ հրացանի հրաձիգն ու նրա օգնականը, հրաձիգները: Մոտոհետևակային ջոկի կազմի մեջ մտնում են` ջոկի հրամանատարը, զրահափոխադրիչի հրամանատարը, որը միաժամանակ համարվում է հրամանատարի օգնական, վարորդը, գնդացրորդը, նռնականետորդը և հրաձիգները: Թուրքիայի հետևակային դասակն ունի 3 հետևակային ջոկ, զենքի ջոկ և ղեկավարման խումբ: Զենքի ջոկն ունի գնդացրային երկու և ձեռքի մեկ հակատանկային նռնականետի սեկցիա:

Հարձակման ժամանակ հետևակային (մոտոհետևակային) ջոկը գործում է, սովորաբար, դասակի կազմում, հետիոտն կարգով կամ զրահամեքենաներով: Հետիոտն գործողությունների ժամանակ ջոկը կարող է հարձակվել 50-100 մ ճակատով, իսկ պաշտպանության ժամանակ` կախված առաջադրանքից, հակառակորդի գործողության բնույթից, տեղանքի պայմաններից` 50-125 մ ճակատով:

  1. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942