«Բամբերգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 188. Տող 188.


[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտից հետո Բամբերգը ներառվեց [[ԱՄՆ]]-ի տիրապետության գոտում: Ռազմական իշխանության կողմից ստեղծվեց այսպես կոչված DP-ճամբար՝ նախատեսված տեղահանված անձանց (Displaced Person) համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բամբերգում է գտնվում [[ԱՄՆ]] զինված ուժերի մի կայազոր:
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտից հետո Բամբերգը ներառվեց [[ԱՄՆ]]-ի տիրապետության գոտում: Ռազմական իշխանության կողմից ստեղծվեց այսպես կոչված DP-ճամբար՝ նախատեսված տեղահանված անձանց (Displaced Person) համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բամբերգում է գտնվում [[ԱՄՆ]] զինված ուժերի մի կայազոր:

=== Ջրհեղեղներ ===
[[Պատկեր:Bamberg Hochwassermarke.JPG|մինի|Ջրի բարձրացման ցուցանիշները Դոմինիկյան վանքի վրա]]
Ռեգնից գետի ջրի մակարդակի տատանումները մեծ վտանգ են ներկայացնում քաղաքի համար: 1342 թվականին «Մագդալենա» անունը կրող ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել մի կամուրջ: Ամենամեծ ջրհեղեղը եղել է 1784 թվականի փետրվարի 27-ին, որի ժամանակ ջրի տակ է անցել Մյուլեն թաղամասի տների մեծամասնությունը: Մեծապես վնասվել են նաև կամուրջները: 1756 թվականին լճի վրա բարոկոյի ոճով կառուցված յուրահատուկ կամուրջը (այսօր՝ Շղթայակապ կամուրջ ) կործանվել է սառույցի բեկորների և արմատախիլ եղած ծառերի պատճառով:

Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել ջրի մակարդակի մի քանի ցուցանիշներիշի: Այստեղ նշված են նաև 2004 թվականի մեծ ջրհեղեղի ցուցանիշները:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

13:01, 13 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Քաղաք
Բամբերգ
Bamberg
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲավարիա
Ներքին բաժանումQ2595004?, Gartenstadt (Bamberg)? և Gaustadt?
ՔաղաքապետԱնդրեաս Շտարկե
Մակերես54,58 կմ²
ԲԾՄ245-386 մ
Բնակչություն70084 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0951
Փոստային ինդեքս96001-96052
Փոստային դասիչ96001 և 96052
Ավտոմոբիլային կոդTF
Պաշտոնական կոդ09 4 61 000
Պաշտոնական կայքstadt.bamberg.de
Բամբերգ (Գերմանիա)##
Բամբերգ (Գերմանիա)
Բամբերգ (Բավարիա)##
Բամբերգ (Բավարիա)

Բամբերգ` (գերմ.՝ Bamberg, [ˈbambɛɐ̯k], միջին բարձր գերմ.՝ Babenberg, Բամբերգի խոսվածքով՝ Bambärch) քաղաք Գերմանիայի Բավարիա մարզում, մարզային խորհրդի նստավայր: Բամբերգը համալսարանների, բարձրագույն դպրոցների և կառավարական քաղաք է, կարևոր տնտեսական կենտրոն, ինչպես նաև եպիսկոպոսանիստ քաղաք: Երկրամասի քարտեզագրման ժամանակ քաղաքը նշվել է որպես Արևմտյան Ֆրանկոնիայի տարածաշրջանային կենտրոն և ներառվում է Նյուրնբերգի մետրոպոլիայի մեջ: Քաղաքն ունի գրեթե 71.000, իսկ ագլոմերացիան՝ շուրջ 117.000 բնակիչ[1]:

Քաղաքի հին հատվածը Գերմանիայում անփոփոխ պահպանված ամենահին քաղաքամասն է և 1993 թվականից ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Դրանից բացի` Բամբերգը հայտնի է իր գարեջրային բազմազան ավանդույթներով:

Աշխարհագրություն

Աշխարհագրական դիրք

Բամբերգի մայր տաճարը՝ Գեյերսվյորթեր ամրոցից

Հարթավայրի միջով, որտեղ հենց ընկած է հին ֆրանկոնյան կայսերական և եպիսկոպոսական քաղաք Բամբերգը, հոսում է Ռեգնից գետը: Այն դուրս է գալիս քաղաքից վերջինիս հյուսիս-արևմտյան ուղղությամբ և արևմտյան սահմանի մոտ՝ կենտրոնից 5 կմ հեռավորության վրա՝ Բիշբերգի մոտ, միանում Մայն գետին: Դեպի հարավ՝ մինչև Ֆյուրթ, տարածվում է Ռեգնիցի հարթավայրը, արևելքում ընկած է Ֆրանկոնյան Շվեյցարիան, հարավ-արևելքում և արևմուտքում՝ Մայնի հարթավայրը, հյուսիս-արևմուտքում՝ Հասբերգը, և արևմուտքում՝ Շթայգերվալդը: Քաղաքը սահմանակցում է հետևյալ հարակից համայնքներին (սկսած հյուսիսից՝ ժամսլաքի ուղղությամբ) Գուդելշայմ, Մեմելսդորֆ, Լիթցենդորֆ, Շթրուլենդորֆ, Փեթթշթադ, Շթեգաուրախ, Բիշբերգ, Օբերհայդ և Հալլշթադ:

Տարածք

Քաղաքը զբաղեցնում է 54,58 կմ² տարածք: Հյուսիս-հարավ ձգվածությունը 9,6 կմ է, արևելք-արևմուտքը՝ 9,7 կմ: Հին քաղաքամասը գտնվում է Ռեգնիցի երկու ճյուղերի միջև ընկած կղզու վրա՝ Ռեգնիցի ձախ ճյուղից՝ Դոմբերգից դեպի արևմուտք: Ավելի ուշ քաղաքի զբաղեցրած տարածքն ընդլայնվել է առաջին հերթին դեպի արևելք:

Բամբերգի քարտեզը, 1617 թվական

Վարչական Բաժանում

Բամբերգը բաժանվում է մի քանի շրջանների՝ Լեռնային մաս, Կենտրոնական մաս (Կղզու հատվածը), Թոյերշթադ (Սբ. Գանգոլֆ), Վունդերբուրg, Գերոյթ, Հյուսիս (Սբ. Օտտո), Արևելք (Սբ. Հայնրիխ), Գարթենշթադ (Սբ. Կունիգուդա), Բրուկերսհոֆ, Բուգ, Բուգհոֆ, Գաուշթադ, Հիրշնոկ, Կրամերսֆելդ, Վիլդենզորգ:

1750-1753 թվականներին քաղաքի կառավարությունը քաղաքը բաժանել էր չորս շրջանի, որոնք անվանակոչվել էին քաղաքի չորս սրբերի անուններով՝ Հենրիցի (հյուսիս-արևմուտքում), Գրեգորիուսի (հյուսիս-արևելքում), Կունիգուդի (հարավ-աևելքում) և Օտտոնի (հարավ-արևմուտքում): Տները համարակալվում են ըստ առանձին շրջանների: Հաջորդ բաժանումը տեղի է ունցել 1804 թվականին՝ Սբ. Մարտին, Սբ. Գանգոլֆ, Մայր տաճարի և Տիրամոր: Միաժամանակ սկսվեց տների հաջորդական համարակալումը՝ սկսած քաղաքապետարանի հին շենքից: 1876 տները սկսեցին համարակալվել ըստ փողոցների: Քաղաքի ընդլայնման հետ մեկտեղ քաղաքի՝ արդեն գոյություն ունեցող շրջաններին ավելացան նորերը, այսպես՝ 1909 թվականին՝ 5-րդ, իսկ 1916 թվականին՝ 6-րդ հատվածները: Մինչ օրս պետականորեն չճանաչված այս բաժանումը ծառայում է քաղաքի 16 համայնքների տարանջատմանը, ընդ որում՝ ամեն երկու համայնքներ ներառված են մի շրջանի մեջ: Գաուշթադ և Կրամերսֆելդ-Բրուկերթսհոֆ-Հիրշնոկ համայնքները ստեղծվել են, երբ Գաուշթադը դեռևս անկախ համայնք էր, իսկ Կրամերսֆելդը դեռևս պատկանում էր Հալլշթադին: Վարչական համայնքների ժամանակակից բաժանումը հետևյալն է՝

Շրջան Վարչական համայնք Հիմնադրման տարեթիվը
I շրջան Կենտրոնական Բամբերգ 1905
II շրջան Գանգոլֆ 1908
III շրջան Կաուլբերգ 1899
Շթեֆանսբերգ (III շրջանում) 1953
IV շրջան Զանդ 1891
V շրջան Վունդեբուրգ, Հարավային Բամբերգ՝ V շրջանում 1906
Հարավային Բամբերգ, Գերոյթ՝ V շրջանում 1974
VI շրջան Հյուսիսային Բամբերգ, St.Otto 1923
VII շրջան Արևելյան Բամբերգ 1951
VIII շրջան Գարթենշթադ 1951
IX շրջան Կրամերսֆելդ-Բրուկերթսհոֆ-Հիրշնոկ 1956
X շրջան Բուգ 1972
XI շրջան Գաուշթադ 1904
XII շրջան Վիլդենզորգ 1979
XIII շրջան Հարավ-արևմուտք 1977
XIV շրջան Բրուդերվալդ 1993

Բամբերգն ունի շուրջ 650 փողոց, հրապարակ և փակուղի:

Պատմություն

Պատմական ակնարկ

Կայսերական զույգ՝ Հենրիխ II և Կունիգուդ
Բամբերգցի ասպետ

Բամբերգի պատմությունը վկայող հնագույն մասունքները ամենայն հավանականությամբ 19-րդ դարում հայտնաբերված բամբերգյան կուռքերն են:

902 թվականին Բաբենբուրգ է կոչվել այժմյան Դոմբերգի տարածքում գտնվող մի ամրոց: Այն պատկանում էր արևելաֆրանկոնյան բաբենբերգցիների դասին, ովքեր կորցրին ունեցվածքը ռայն-ֆրանկոնյան Կոնրադինների հետ 903 թվականին տեղի ունեցած արյունալի մարտերի արդյունքում: Այսպես կոչված Բաբենբերգյան մարտերի ժամանակ զոհվեցին բաբենբերգցի երեք եղբայրները: Ունեցվածքն անցավ արքային և մնաց արքունիքի հսկողության տակ մինչև 973 թվականը: Օտտո II կայսրը ամրոցը նվիրեց իր հորը՝ Բավարիայի հերցոգին՝ Հենրիխ Ցենկերին:

1007 թվականին Բամբերգում հիմնադրվել է եպիսկոպոսարանը Հենրիխ II-ի՝ Հենրիխ Ցենկերի որդու կողմից, և հենց նույն տարում նա հովանավորեց առաջին տաճարի հիմնադրումը, որը սակայն երկու անգամ ձախողվեց և տաճարը կառուցվեց այսօրվա՝ 13-րդ դարից մեզ հասած ճարտարապետությամբ: 1430 թվականի հունվարին Բամբերգի վրա հարձակվեցին հուսիթները: Վանականները տաճարի գանձերի հետ միասին տեղափոխվեցին Գիշբուրգ, իսկ եպիսկոպոսը վերադարձավ Կերնթեն: Ունևոր քաղաքացիները փախուստի դիմեցին Ֆորշհայմ և Նյուրնբերգ: Սակայն հուսիթները չգրավեցին Բամբերգը: Երբ նրանք նվաճել էին Շեսլիթցը, Բամբերգում մնացած արհեստավորները, բանվորներն ու գյուղացիները կողոպտեցին նախ և առաջ գինու պահեստները, ապա առանց հսկողության մնացած տներն ու վանքերը: Դրանից շատ չանցած՝ մարկգրաֆ Ֆրիդրիխ I-ը հուսիթների առաջնորդ Անդրեաս Պրոկոպի հետ Ցվերնից ամրոցում զինադադար կնքեց, ըստ որի Բամբերգը պիտի 12.000 գուլդեն ռազմատուգանք վճարեր՝ կողոպուտի վնասները փոխհատուցելու համար:

Առաջին քաղաքացիական ընդվզումը ասպետա-եպիսկոպոսական իշխանության դեմ արդյունք չտվեց: 1524-1525 թվականների գերմանական քաղաքացիական պատերազմը քաղաքի վրա թողեց իր հետքերը:

Քաղաքը մեծապես վնասվել է շվեդական զորքերի կողմից՝ Երեսնամյա պատերազմի ժամանակ, պրուսական բանակի կողմից՝ Յոթնամյա պատերազմի ժամանակ և ֆրանսիական զորքերի կողմից՝ Նապոլեոն Բոնապարտի օրոք:

Լոթար Ֆրանց ֆոն Շյոնբորնի (1693–1729) և Ֆրիդրիխ Կարլ I-ի (1729–1746) իշխանության օրոք քաղաքը բարոկկոյի ժամանակաշրջանին հատուկ մեծ վերելք ու ծաղկում ապրեց:

Լունեվիլյան համաձայնագրով քաղաքը և Մայր տաճարը առաջարկեցին Բավարիայի իշխանությանը՝ Պֆալցյան երկրամասը Ֆրանսիային զիջելու փոխարեն: Դեռևս նախքան կայսերական որոշման ընդունումը՝ Բավարիան 1802 թվականի սեպտեմբերի 2-ից ռազմական վերահսկողություն սահմանեց Բամբերգի տարածքի վրա և տարածքը վերջնականապես բավարական մարզ հայտարարեց նոյեմբերի 29-ին: Եպիսկոպոս Քրիստոֆ Ֆրանց ֆոն Բուզեկը վերադարձավ քաղաք և դրանով հաստատեց քաղաքի ինքնավարության ավարտը:

1848-1849 թվականների Մարտի հեղափոխության ժամանակ Բամբերգը ծառայում էր որպես ժողովրդավարների հենակայան, ինչի համար էլ քաղաքը Մյունխենի կառավարության մոտ ծայրահեղ արմատականի համբավ ուներ: Ամենահայտնի գործիչներից էին փաստաբաններ Նիկոլաուս Տիտուսը և Իգնաց Փրելը, բժիշկ Հենրիխ Հայնկելմանը և լրագրող Կարլ Հեգերը:

1854 թվականի մայիսի 25-26-ը գերմանական ութ երկրներ՝ Բավարիան, Սաքսոնիան, Հաննովերը, Վյուրթեմբերգը, Բադենը, Հեսսենը, Հեսսեն-Դարմշթադը և Նասսաուն, մասնակցում էին Բամբերգի համաժողովին, որտեղ նրանք պարզաբանում էին Արևելյան հարցում իրենց դիրքորոշումը երկու տերությունների՝ Ավստրիայի և Պրուսիայի նկատմամբ:

1909 թվականին Բամբերգում ստեղծվել է Գերմանիայի հետախույզների առաջին խմբերից մեկը:

Առաջին աշխարհամարտից հետո՝ 1919 թվականի ապրիլի 7-ին, դրանից ոչ շատ վաղ ընտրված Հոֆման I-ի գլխավորած բավարական կառավարությունը փախուստի դիմեց Բամբերգ՝ Մյունխենի խորհրդային հանրապետությանը ճնշելու համար ռազմական աջակցություն խնդրելու նպատակով: Կայսերական բանակի և աշխարազորայինների կողմից Մյունխենի խորհրդային հանարապետության տապալումից հետո՝ 1919 թվականի օգոստոսի 14-ին, հաստատվեց Բամբերգի կանոնադրությունը՝ որպես Բավարիայի առաջին ժողովրդավարական կանոնադրություն:

1933 թվականին Բամբերգում ևս հաստատվեց նացիոնալ-սոցիալիստական իշխանությունը, և քաղաքացիները սկսեցին մասնակցել հրեա համաքաղաքացիների հետապնդման ու հալածման գործընթացին: Վիլհելմ Արոնը կալանքի տակ վերցվեց 1933 թվականի մարտի 10-ին և սպանվեց Դախաույի համակենտրոնացման ճամբարում: 1933 թվականի հուլիսի 1-ին՝ Բեռլինյան մայիսի 10-ից վեց շաբաթ անց, կրակի մատնեցին հազարավոր գրքեր: Վիլլի Լեսսինգը՝ Բամբերգի գարեջրատան սեփականատերը, ձերբակալվեց 1936 թվականին և 1938 թվականի Բյուրեղապակյա գիշերը տանջահար արվեց այն աստիճանի, որ օրեր անց մահացավ: Երկու օդային հարվածից, որոնք ընդհանուր առմամբ 310 մարդու կյանք խլեցին և հողին հավասարեցրին 708 բնակարան, կործանվեց Բամբերգի 4,4 %-ը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բամբերգը ներառվեց ԱՄՆ-ի տիրապետության գոտում: Ռազմական իշխանության կողմից ստեղծվեց այսպես կոչված DP-ճամբար՝ նախատեսված տեղահանված անձանց (Displaced Person) համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Բամբերգում է գտնվում ԱՄՆ զինված ուժերի մի կայազոր:

Ջրհեղեղներ

Ջրի բարձրացման ցուցանիշները Դոմինիկյան վանքի վրա

Ռեգնից գետի ջրի մակարդակի տատանումները մեծ վտանգ են ներկայացնում քաղաքի համար: 1342 թվականին «Մագդալենա» անունը կրող ջրհեղեղի հետևանքով ջրի տակ է անցել մի կամուրջ: Ամենամեծ ջրհեղեղը եղել է 1784 թվականի փետրվարի 27-ին, որի ժամանակ ջրի տակ է անցել Մյուլեն թաղամասի տների մեծամասնությունը: Մեծապես վնասվել են նաև կամուրջները: 1756 թվականին լճի վրա բարոկոյի ոճով կառուցված յուրահատուկ կամուրջը (այսօր՝ Շղթայակապ կամուրջ ) կործանվել է սառույցի բեկորների և արմատախիլ եղած ծառերի պատճառով:

Քաղաքի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել ջրի մակարդակի մի քանի ցուցանիշներիշի: Այստեղ նշված են նաև 2004 թվականի մեծ ջրհեղեղի ցուցանիշները:

Ծանոթագրություններ

  1. Բամբերգի ագլոմերացիան՝ 117.000 բնակչությամբ՝ 73-րդը Գերմանիայի ագլոմերացիաների շարքում[1]

Գրականություն

  • Վոլֆգանգ Վուսման. Բամբերգ. հանրագիտարան, Բամբերգ 1996 ISBN 3-928591-38-X
  • Ռոբերտ Զուխալե. Բամբերգ: Արվեստի քաղաքի ուղեցույցը եկվորների համար, Բամբերգ 1993 ISBN 3-926946-03-2
  • Կարին Դենգլեր-Շրայբեր. Բամբերգը նոր և հին ընկերների համար: Քաղաքի ուղեցույցը, Բամբերգ 2002 ISBN 3-89889-014-7

Արտաքին հղումներ