«Կաննա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տաքսոտուփ | name = Կաննա | image file =Canna sp.jpg | image title = | image descr = | regnum = Բույսեր | phylum = Ծածկասերմեր | classi...»:
 
No edit summary
Տող 24. Տող 24.
|grin =
|grin =
}}
}}
''' Կաննա ''', ({{lang-lat| Canna}}) պատկանում է [[կաննաներ]]ի (բաղիսենայիների՝ ''Cannaceae'') ընտանիքին: [[Հայրենիք]]ը [[Հնդկաստան]]ն է:
''' Կաննա ''', ({{lang-lat| Canna}}) պատկանում է [[կաննաներ]]ի (բաղիսենայիների՝ ''Cannaceae'') [[ընտանիք]]ին: [[Հայրենիք]]ը [[Հնդկաստան]]ն է:


== Կենսաբանական նկարագիր ==
== Կենսաբանական նկարագիր ==

15:15, 9 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Կաննա
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Կաննաներ
(Cannaceae Juss., 1789, nom. cons.)
Լատիներեն անվանում
Canna


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կաննա , (լատին․՝  Canna) պատկանում է կաննաների (բաղիսենայիների՝ Cannaceae) ընտանիքին: Հայրենիքը Հնդկաստանն է:

Կենսաբանական նկարագիր

Ներկայումս ծաղկեգործական ընկերություններում մշակում են հնդկական կաննայի (C.indica.L.) հիբրիդային սորտերը, որոնք շնորհիվ իրենց դեկորատիվ տերևների և խոշոր ու գունեղ, գեղեցիկ ծաղիկների, տարածված են ամենուրեք: Այդպիսիներից են. Հրո թռչունը՝ կանաչ տերևներով, կարմիր կրակագույն ծաղիկներով, Պրեզիդենտը՝ նույնպես կանաչ տերևներով և կրակագույն կարմիր ծաղիկներով, Հրո կախարդը՝ մուգ կարմիր տերևներով և թունդ կարմիր ծաղիկներով, Հումբերդը՝ մուգ կարմիր տերևներով և սաղմոնանարնջագույն ծաղիկներով: Կան նաև պտավորներ, որոնցից Կաննա Կրոզիի սորտը: Կանաներրն ըստ իրենց բարձրության կարելի է բաժանել երեք խմբի. բարձրահասակներ՝ 1,5-2 մ միջակ բարձրություններ ունեցողներ՝ 0,8-1,5 մ և կարճահասակներ՝ 0,5-0,7 մ:

Օգտագործում

Օգտագործվում է ծաղկաթմբեր ձևավորելու, ղևանդներում մեծ կամ փոքր խմբերով, ինչպես նաև փոքրիկ տակառիկների մեջ՝ սենյակային մշակության համար:

Մշակում

Բազմացվում է սերմերով և կոճղարմատների բաժանումով: Սերմերը խոշոր են, ունեն մոտավորապես կլոր ձև, մուգ սևին տվող դարչնագույն կամ ուղղակի դարչնագույն կեղևով: Մեկ գարամում պարունակվում է մոտավորապես 3-6 հատիկ: Ծլում են 14-15 օրվա ընթացքում, եթե սերմնահավաքը կատարվում է դեռ լրիվ չհասունացած, կեղևը վերջնականապես չամրացած վիճակում: Լրիվ հասունացածները կարելի է ծլեցնել 25-30 օրվա ընթացքում, եթե նախօրոք 1-2 ժամ սառնարանում պահելուց հետո հանենք և եռացրած ջուր լցնենք վրան: Սերմի կեղևը կարելի է քայքայել նաև մեխանիկական միջամտությամբ: Առանց այդ միջոցառման սերմերի ծլումը կարող է տևել վեց ամիս և նույնիսկ ավելի: Ցանկը կատարվում է դեկտեմբեր-հունվար ամիսներին կամ ավելի ուշ: Սերմերից աճեցրած բույսերը սովորաբար խաղկում են երկրորդ տարում, սակայն լինոիմ են դեպքեր, որ խաղկում են նոիյն տարում՝ ամառվա վերջին կամ կամ աշնան սկզբներին: Ընդհանրապես կաննաների բազմացումը կատարվում է կոճղարմատներով: Աշնանը երբ առաջին ցրտահարությունից բույսի տերևները և ցողունի մի մասը մահանում են անհրաժեշտ է կոճղարմատները հանել հողից: Նախ ցողունը արմատավզիկից 8-10 սմ բարձրությամբ կտրում, հեռացնում են այնուհետև զգուշությամբ առանց կտրատելու և վնասվածքներ հասցնելու, կոճղարմատը հանում են իր հողագնդիկով և այդ վիճակում փոխադրում չորանոց կամ ջերմատուն: Չորացնելուց և տեսակավորոլուց հետո նորից դասավորում են ջերմատան դարակների տակ՝ ցողունները դեպի վերև, և ծածկում 5-10 սմ հողի կամ ավազի շերտով: Ջերմատան ջերմությունը պետք է տատանվի 5-7°-ի սահմաններում: Մարտ ամսին կոճղարմատները թրջում են, որպեսզի նրանց վրայի հողագնդիկը հեշտությամբ անջատվի: Այնուհետև խնամքով մաքրում են և բաժանում մասերի, ընդ որում յուրաքանչյուր կտորի վրա թողնում են մեկ աչք: Կոճղարմատների կտրած մասերը ծածկում են ածղափոշով, որից հետո տնկում են ջերմատան լուսավոր մասերում, դարակների վրա լցրած հողաշերտերում, ջերմությունը պահպանելով 20-25°-ի սահմաններում: Տնկումը կարելի է կատարել նաև տաք ջերմոցի գրունտում: Կոճղարմատները կարելի է տնկել նաև թաղարների մեջ: Երևանի պայմաններում այս աշխատանքը կարելի է կատարել ապրիլի սկզբին: Տնկման համար պահանջում է տաք, արևոտ, լավ մշակված և պարարտ հողամասեր: Բույսը բույսից տնկում են 30-40 սմ հեռավորության վրա:

Տեսակներ

Պատկերասրահ

Գրականություն

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան