«Քնարական հերոս»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
Քնարական բանաստեղծության մեջ հանդես եկող մարդկային կերպարը, որի բնավորությունը բացահայտվում է որևէ տիպական զգացմունքի կամ տրամադրության միջոցով, կոչվում է |
{{վիքիֆիկացում}}Քնարական բանաստեղծության մեջ հանդես եկող մարդկային կերպարը, որի բնավորությունը բացահայտվում է որևէ տիպական զգացմունքի կամ տրամադրության միջոցով, կոչվում է քնարական հերոս: Քնարական հերոսը տարբերվում է վեպի, պատմվածքի կամ դրամայի մեջ պատկերվող կերպարներից նրանով, որ նա մեր առջև հանդես է գալիս ոչ թե ամբողջական գործողության, այլ հոգեկան-զգացմունքային առանձին վիճակների մեջ, բնութագրվում է իր ներաշխարհի, ապրումների տեսակետից: Քնարական հերոսի կերպարը (որը շատ հաճախ համընկնում է բանաստեղծի անձնավորության հետ) ավելի ամբողջական տեսք է ստանում, երբ մենք ծանոթանում ենք հեղինակի ոչ թե մեկ, այլ մի շարք բանաստեղծությունների հետ: Օրինակ, Տերյանի «Մթնշաղի անուրջներ» գրքում մենք չենք գտնի իրենց կոնկրետ արարքներով և փոխհարաբերություններով բնութագրվող կերպարներ: Բայց այնտեղ կա քնարական հերոս, որը տարբեր բանաստեղծություններում դրսևորում է իր հոգեկան-զգացմունքային աշխարհի բազմազան կողմերը (մենակության, թախծի զգացմունքներ, գարնան կարոտ և աշնանային գույների յուրօրինակ իմաստավորում, անբաժան սիրո տառապանքներ, անորոշ իդեալի որոնում և այլն), որոնք ամբողջացնում են այդ հերոսի քնարական կերպարը: |
||
Սակայն չպետք է կարծել, թե բանաստեղծության մեջ հանդես եկող ''ես''-ը միշտ անպայման ինքը՝ հեղինակն է: Բանաստեղծը կարող է թափանցել նաև ուրիշ մարդկանց ներաշխարհը, նրանց անունից բացահայտել այս կամ այն տրամադրությունը: Օրինակ, երբ մենք կարդում ենք Թումանյանի «Գութանի երգը» կամ Իսահակյանի «Մաճկալ ես, բեզարած ես...», ապա պարզ է, որ այստեղ խոսում է ոչ թե հեղինակը, այլ հայ գյուղացին կամ գեղջկուհին, որոնք պատմում են իրենց հոգսերի ու հույզերի մասին: Այդ երևույթը հատուկ է նաև ժամանակակից պոեզիային, ուր հաճախ քնարական ես-ի շրջանակները լայնանում են, իբրև քնարական հերոսներ հանդես են գալիս ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ: |
Սակայն չպետք է կարծել, թե բանաստեղծության մեջ հանդես եկող ''ես''-ը միշտ անպայման ինքը՝ հեղինակն է: Բանաստեղծը կարող է թափանցել նաև ուրիշ մարդկանց ներաշխարհը, նրանց անունից բացահայտել այս կամ այն տրամադրությունը: Օրինակ, երբ մենք կարդում ենք Թումանյանի «Գութանի երգը» կամ Իսահակյանի «Մաճկալ ես, բեզարած ես...», ապա պարզ է, որ այստեղ խոսում է ոչ թե հեղինակը, այլ հայ գյուղացին կամ գեղջկուհին, որոնք պատմում են իրենց հոգսերի ու հույզերի մասին: Այդ երևույթը հատուկ է նաև ժամանակակից պոեզիային, ուր հաճախ քնարական ես-ի շրջանակները լայնանում են, իբրև քնարական հերոսներ հանդես են գալիս ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ: |
||
⚫ | |||
== Աղբյուրներ == |
|||
⚫ |
16:04, 6 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Քնարական բանաստեղծության մեջ հանդես եկող մարդկային կերպարը, որի բնավորությունը բացահայտվում է որևէ տիպական զգացմունքի կամ տրամադրության միջոցով, կոչվում է քնարական հերոս: Քնարական հերոսը տարբերվում է վեպի, պատմվածքի կամ դրամայի մեջ պատկերվող կերպարներից նրանով, որ նա մեր առջև հանդես է գալիս ոչ թե ամբողջական գործողության, այլ հոգեկան-զգացմունքային առանձին վիճակների մեջ, բնութագրվում է իր ներաշխարհի, ապրումների տեսակետից: Քնարական հերոսի կերպարը (որը շատ հաճախ համընկնում է բանաստեղծի անձնավորության հետ) ավելի ամբողջական տեսք է ստանում, երբ մենք ծանոթանում ենք հեղինակի ոչ թե մեկ, այլ մի շարք բանաստեղծությունների հետ: Օրինակ, Տերյանի «Մթնշաղի անուրջներ» գրքում մենք չենք գտնի իրենց կոնկրետ արարքներով և փոխհարաբերություններով բնութագրվող կերպարներ: Բայց այնտեղ կա քնարական հերոս, որը տարբեր բանաստեղծություններում դրսևորում է իր հոգեկան-զգացմունքային աշխարհի բազմազան կողմերը (մենակության, թախծի զգացմունքներ, գարնան կարոտ և աշնանային գույների յուրօրինակ իմաստավորում, անբաժան սիրո տառապանքներ, անորոշ իդեալի որոնում և այլն), որոնք ամբողջացնում են այդ հերոսի քնարական կերպարը:
Սակայն չպետք է կարծել, թե բանաստեղծության մեջ հանդես եկող ես-ը միշտ անպայման ինքը՝ հեղինակն է: Բանաստեղծը կարող է թափանցել նաև ուրիշ մարդկանց ներաշխարհը, նրանց անունից բացահայտել այս կամ այն տրամադրությունը: Օրինակ, երբ մենք կարդում ենք Թումանյանի «Գութանի երգը» կամ Իսահակյանի «Մաճկալ ես, բեզարած ես...», ապա պարզ է, որ այստեղ խոսում է ոչ թե հեղինակը, այլ հայ գյուղացին կամ գեղջկուհին, որոնք պատմում են իրենց հոգսերի ու հույզերի մասին: Այդ երևույթը հատուկ է նաև ժամանակակից պոեզիային, ուր հաճախ քնարական ես-ի շրջանակները լայնանում են, իբրև քնարական հերոսներ հանդես են գալիս ժողովրդի տարբեր խավերի ներկայացուցիչներ:
Աղբյուրներ
- Գրականության տեսություն, Էդ. Ջրբաշյան, Երևան, 1980