«Խորհրդավոր ընթրիք (Լեոնարդո դա Վինչի)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
 
== Վնասներ և վերանորոգումներ ==
[[Պատկեր:Santa Maria delle Grazie Milano.jp|մինի|Սանտա Մարիա դելլե Գրացիեյի վանքը]]
Ճակատագրականորեն անհաջող են եղել ներկերի հետ դա Վինչիի փորձերը։ Նա չցանկացավ որմնանկարը խոնավ ծեփի վրա նկարել, ինչպես բոլոր նկարիչները, այլ որոշեց փորձել յուղանկարչական ներկեր։ Դա ռիսկ էր և դա նկարը կործանեց։ Ինչպես պարզվեց, պատի քարն իր մեջ բորակ էր պարունակում և խոնավություն ստեղծելու հատկություն ուներ, ճիշտ է, նվազագույն քանակությամբ, բայց տարիների ընթացքում խոնավությունը ծեփի միջով դուրս եկավ և սկսեց այլանդակ ճերմակավուն բծերով ծածկել որմնանկարի մակերեսը։
Լեոնարդոն քանի դեռ [[Իտալիա]]յում էր, ըստ երևույթին, չկռահեց, թե ինչպիսի ճակատագիր է սպասում իր մեծագույն ստեղծագործությանը։ [[Միլան]]ում իր երկրորդ անգամ գտնվելու ընթացքում նա սրբագրեց նկարը։ Բայց արդեն XVI դարի կեսրին ժամանակակիցները վկայում են, որ քայքայումն ակտիվանում է։ Արդեն 1517 թվականից սկսած նկարը սկսում է չորանալ և թեփոտել։ Մինչև 1556 թ. Նկարն արդեն այնքան էր փչացել, որ կերպարներն անճանաչելի էին դարձել։ Քայքայումն արագացվեց մի քանի ջրհեղեղներով, որոնց ժամանակ ջուրը բավական երկար կանգնած էր սեղանատանը, ինչպես և վանականների հանցագործ անհոգությամբ այն գանձի նկատմամբ, որն իրենցն էր։ Որպեսզի խոհանոցի հետ հարմար հաղորդակցվեն, նրանք դուռ բացեցին այն պատի վրա, ուր նկարն է։ Դա եռակի վնասեց։ Նախ՝ կտրեցին Քրիստոսի ոտքերը, որն, ասում էին, որ խորհրդանշում էր նրա սպասվելիք խաչելությունը, երկրորդ՝ ցնցեցին պատը և ծեփը ներկի հետ թափվեց, երրորդ՝ գոլորշիները խոհանոցից թափանցում էին սեղանատուն և ավելի ու ավելի էին պատը խոնավացնում։ 1768 թ. վարագույր կաղվեց որմնանկարի առաջ, որպեսզի այն պաշտպանի, սակայն այն ավելի խոնավացրեց նկարի մակերեսը և երբ վարագուրն իջեցրին, այն իր հետ թափեց փշրվող ներկը։ 1796-1797 թթ. Գեներալ Բոնապարտի կողմից Միլանն օկուպացնելու ժամանակ Սանտա Մարիա դելլե Գրացիեի սեղանատունը սկզբում ախոռի վերածվեց, հետո անասնակերի պահեստի, հետո՝ բանտի, որն, իհարկե, նպաստեց որմնանկարի ավերմանը։ Դրանից հետո կրկին բազմաթիվ աշխատանքներ են տարվել վերանորոգման համար։ Իսկ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին՝ 1943 թ. օգոստոսի 15-ին սեղանատան պատերը ցնցվել են ականների պայթյունից։

Նավարկման ցանկ