«Սան Ստեֆանոյի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հոդվածների ձուլում
No edit summary
Տող 1. Տող 1.
{{միացնել|Սան Ստեֆանոյի պայմանագիր (1878)}}
[[Պատկեր:Bulgaria-SanStefano -(1878)-byTodorBozhinov.png|260px|աջից|մինի|Սան Ֆրանցիսկո քաղաքը՝ Բուլգարիայի հարևանությամբ]]
[[Պատկեր:Bulgaria-SanStefano -(1878)-byTodorBozhinov.png|260px|աջից|մինի|Սան Ֆրանցիսկո քաղաքը՝ Բուլգարիայի հարևանությամբ]]
[[Պատկեր:HouseOfSanStefanoTreaty.jpg|260px|մինի|աջից|Տունը, որտեղ ստորագրվել է Սան-Ստեֆանոյի պայմանագիրը]]
[[Պատկեր:HouseOfSanStefanoTreaty.jpg|260px|մինի|աջից|Տունը, որտեղ ստորագրվել է Սան-Ստեֆանոյի պայմանագիրը]]

10:14, 2 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Սան Ֆրանցիսկո քաղաքը՝ Բուլգարիայի հարևանությամբ
Տունը, որտեղ ստորագրվել է Սան-Ստեֆանոյի պայմանագիրը

Սան-Ստեֆանոյի պայմանագիր, Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. փետրվարի 19 (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արվարձան՝ Սան-Ստեֆանոյում կնքված նախնական հաշտութան պայմանագիր, որով ավարտվեց 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի միջազգայինդիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան-Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսի արդյունքում ընդունված փաստաթղթում։

Ստորագրել են փետրվարին 19 (մարտի 3)-ին, Սան Ստեֆանոյում (Կոստանդնուպոլիսի մոտ) Ռուսաստանի կողմից կոմս Ն. Իգնատեն ու U. Նելիդովը, Թուրքիայի կողմից՝ Սավֆետ փաշան ու Սահադուլլահ բեյը։

Պայմանագրի հիմնական կետերը

Սան Ստեֆանոյի պայմանագրով Չեոնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում։ Բոսնիա և Հերցեգովինան ինքնավարություն էին ստանում Օսմանյան կայսրության շրջանակներում։ Բուլղարիան (Արևելյան Ռումելիայով, Մակեդոնիայով և Թրակիայի մի մասով՝ մինչև Սալոնիկ և Էգեյան ծով) հռչակվում էր ինքնավար իշխանություն՝ տերությունների համաձայնությամբ և Բարձր դոան կողմից հաստատվող իշխանությունով։ Թուրքական զորքերը դուրս էին բերվում Բուլղարիայից, իսկ ռուս, զորքերը մնում էին այնտեղ՝ 2 տարի ժամկետով։

Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410 մլն ռ. ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 միլիոն ռ.) փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի դիմաց Ռուսաստանը ստանում էր 1856-ի Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հարավային Բեսարաբիան, ասիականում՝ Արդահանը, Կարսը, Բաթումը, Բայագետը և մինչև Սողանլուղ ընկած տարածքը (տես Բեռլինի կոնգրես 1878 հոդվածին կից քարտեզը)։

Սան-Ստեֆանոյի պայմանագիրը և հայերը

Հատուկ հոդվածով (16-րդ) նախատեսվում էր վարչական բարենորոգումներ անցկացնել արևմտյան Հայաստանում։ Պատերազմի հաջող ընթացքը Ռուսաստանի համար և արևմտյան Հայաստանի մի մասի գրավումը ռուս, զորքերի կողմից ազատագրական հույսեր ներշնչեցին նաև հայ քաղաքական շրջաններին։ 1877-ի վերջին Կ. Պոլսի հայոց ազգային ժողովը մերժեց հայերին զորակոչելու սուլթան, իրադեն (հրամանագիր), որով փաստորեն հրաժարվեց զենք վերցնել ռուսական բանակի դեմ։

1878-ի հունվարին Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը ազգային ժողովին ներկայացրեց մի տեղեկագիր, որտեղ շարադրված էր Հայաստանի ինքնավարության ծրագիրը՝ Լիբանանի օրինակով (1864-ի կանոնադրությամբ Լիբանանը կառավարում էր քրիստոնյա ընդհանուր նահանգապետը)։ Ծրագիրը, որ ամենայն հավանա կանությամբ թելադրված էր թուրք, կառավարութան և Անգլիայի կողմից (որոնք հարցի նման լուծումը գերադասում էին արևմտյան Հայաստանի ռուս, գրավումից), մերժվեց։ Կ. Պոլսի և Անդրկովկասի հայ քաղաքական շրջանների (որոնք արևմտահայության ազատագրության հարցը կապում էին Ռուսաստանի հետ) ճնշման տակ Կ. Պոլսի պատրիարքն իր ներկայացուցչի՝ Ադրիանուպոլսի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Ռուսչուգլյանի միջոցով (որին միացան Ստեփան Ասլանյանը և Հովհաննես Նուրյանը), իսկ ավելի ուշ նաև անձամբ շփման մեջ մտավ ռուս, հրամանատարության (Մեծ իշխան Նիկոլայ. Նիկոլաևիչ) և դիվանագիտական ներկայացուցիչների (Իգնատև, Նելիդով) հետ ու խնդրագիր հղեց Ալեքսանդր II կայսրին։ Նույն ժամանակ, Գրիգոր Արծրունու նախաձեռնությամբ, խընդրագիր ներկայացվեց Կովկասի փոխարքային։ Ռուսական կառավարությունը համաձայնեց հայերի վերաբերյալ հատուկ կետ մտցնել ռուս-թուրքական պայմանագրում։Այս հոդվածը չէր կարող գոհացնել հայերին, քանի որ այնտեղ խոսք անգամ չկար նրանց ակնկալած ինքնավարության մասին։ Հոդվածի այդպիսի չափավորությունը բացատրվում էր Ռուսաստանի վրա Անգլիայի դիվանագիտական ճնշումով, որը վտանգված էր տեսնում իր շահերն Ասիայում, ինչպես նաև Հնդկաստան տանող ճանապարհներին։

Նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում[1]։ Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»[2]։ Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արտանուջը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը և Խումարը։

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Կաղապար:Link FA