«Հայաստան և կարգավորում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (14) oգտվելով ԱՎԲ
հեռացվել է Կատեգորիա:1919-ի գրքեր, ավելացվեց Կատեգորիա:1919 գրքեր ՀոթՔաթ գործիքով
Տող 13. Տող 13.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}


[[Կատեգորիա:1919 գրքեր]]
[[Կատեգորիա:1919 գրքեր]]
[[Կատեգորիա:Գրական գործեր Հայոց Ցեղասպանության մասին]]
[[Կատեգորիա:Գրական գործեր Հայոց Ցեղասպանության մասին]]

09:19, 2 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ

Հայաստան և կարգավորում գրքույկ-զեկուցագիր է, որում ներկայացված է 1919 թվականի հունիսի 19-ի Վեսթմինսթերի կենտրոնական սրահում տեղի ունեցած Բրիտանիա-Հայաստան կոմիտեի հավաքույթի մանրամասները։

Բրիտանիա-Հայաստան կոմիտե

Կոմիտեն կազմավորվել է 1912-1913 թվականներին, որի նպատակն էր համակրանք ստեղծել Հայկական հարցի նկատմամբ, նպաստել վերջինիս լուծմանը։ Բրիտանացի հայանպաստ գործիչ Ջ. Բրայսն իր մասնակցությունն է բերել այս շրջանում հրավիրված կոմիտեի մի շարք նիստերին` հանդես գալով ելույթներով։ Կոմիտեի արձանագրությունները շատ կարևոր փաստաթղթեր են Հայկական հարցի, վերջինիս լուծման հնարավոր միջոցների, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ։ Հավաքույթը ղեկավարել է Վիկոնտ Գլադսոնը, ներկա են եղել ու զեկույցներով հանդես եկել Ջ. Բրայսը, Թ. Փ. Օ’ Քոնները, Ա.Ուիլամսը, Ռ.Պերկսը, Ն.Բաքսթոնը, Ջ Փ. Գուչը, Ա.Աբրահամյանը։

Նախապայմաններ

Բրայսի այս տեսակետը կիսում էին մյուս ներկա քաղաքական գործիչները` Հայկական հարցի լուծման հնարավոր տարբերակների շուրջ։ Ռոնալդ Բարրովսն իր ելույթում առաջարկում է հայերի համար նախատեսվող այդ միջոցառումներն ու մտադրությունները տարածել նաև Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների և առաջին հերթին նաև հույների նկատմամբ։ Անեուրին Ուլիամսն իր ելույթում հատուկ շնորհակալություն է հայտնում բրիտանացի հայանպաստ գործունեություն ծավալող անձանց։ Նա ընդդծում է այն գաղափարը, որ տեղի մուսուլման և քրիոտոնյա բոլոր բնակիչները պետք է և կարող են ապրել խաղաղ ու անվտանգ ապրել, եթե առաջնորդվեն ազատության կարգախոսով։ Ելույթ է ունեցել նաև ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչ` Պաուլ Լաինբախը։ Նա իր շնորհակալությունն է հայտնել Մեծ Բրիտանիային` նման նախաձեռնության և հրատարակած գրքերի համար, որոնք մանրամասներն են ներկայացնում հայերի հետ կատարվածն ու ներկա վիճակը։ Ելույթ է ունեցել նաև Աբրահամյանը` ներկայացնելով կոտորածների ենթարկված հայերի վիճակը։ Գեներալ Անդրանիկն իր ելույթում նշել է, որ 1 մլն հայեր զոհվեցին, մյուս մասն անօթևան են մնացել։ Ելույթի վերջում նա հույս է հայտնում, որ Դաշնակիցների կառավարություններն ու քաղաքակիրթ մարդասիրությունն կօգնեն հայերին դուրս գալ այդ իրավիճակից։[1]

Քաղվածքներ

Հայերի կոտորածներն իրենց դաժանություններով գերազանցում են մյուս ժողովուրդների հետ կատարվածնեհո:

Քուխն իր ելույթում նշել է. Հայերի հետ կատարվածը չի կարելի անվանել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած կոտորածներ, դա շարունակական, իրար հերթագայող կոտորածների շարք էր` 1894 թվականից սկսած։

Ծանոթագրություններ

  1. Armenia and Settlement, 1919, London.