«Մակոլեյ Կալկին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1980 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով
Տող 97. Տող 97.


[[Կատեգորիա:1980 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1980 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Օգոստոսի 26 ծնունդներ]]

18:59, 27 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Մակոլեյ Կալկին
անգլ.՝ Macaulay Macaulay Culkin Culkin
Ծնվել է1980 թվականի օգոստոսի 26
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿրթությունSchool of American Ballet? և Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկացի
ԿրոնԿաթոլիկ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1988-1994, 2003-2010
Ծնողներհայր՝ Կիթ Կալկին, մայր՝ Patricia Brentrup?[1]
Ամուսին(ներ)Ռեյչել Մայներ
Համատեղ ապրող(ներ)Միլա Կունիս[2] և Բրենդա Սոնգ[3]
Երեխա(ներ)Dakota Song Culkin?[4]
Պարգևներ և մրցանակներ
IMDbID ID 0000346

Մակոլեյ Կարսոն Կալկին (անգլ.՝ Macaulay Carson Culkin, ծնվել է 1980 թվականի օգոստոսի 26-ին, Մանհեթենում)- Հոլիվուդի պատմության մեջ ամենահայտնի փոքրիկ դերասաններից: 1989 թվականին նկարահանվել է «Հորեղբայր Բաք» ֆիլմում, 1990 թվականին՝ «Տանը մենակ», 1991 թվականին՝ «Իմ աղջիկը», 1992 թվականին «Տանը մենակ 2. Նյու Յորքում», 1993 թվականին՝ «Լավ որդին»,1994 թվականին «Հարուստ Ռիչին» և «Տերը» ֆիլմերում: Հայտնության ցուցանիշներով ամենալավ փոքրիկ դերասանն է Շիրլի Տեմպլից հետո:

Կենսագրություն

Վաղ տարիները

Մակոլեյ Կալկինը ծնվել և մեծացել է Մանհետենյան Ստորին Իստ-Սայդ թաղամասում: Նրա հայրը դերասան Քրիստոֆեր Կորնելիուս Կալկինն է, իսկ մայրը Պատրիսիա Բրենտրապը: Մակոլեյի ծնողները ապրում էին քաղաքացիական ամուսնությամբ: Մակոլեյի անունը դրվել է ի պատիվ գրող Թոմաս Բաբինգտոն Մակոլեյի և հայտնի ամերիկացի Կիտ Կարսոնի: Նա ընտանիքում երրորդ երեխան է: Մակոլեյն ունի 4 եղբայր. Շեյն Արլիսս (ծնվել է 1976 թվականին), Կիրան Կայլ (ծնվել է 1982 թվականին), Քրիստիան Պատրիկը (ծնվել է 1987 թվականին) և Ռորի Հյու (ծնվել է 1989 թվականին), ունի 2 քույր. Դակոտա (1978-2008) և Քուին Քեյ (ծնվել է 1984 թվականին): Մակոլեյը դերասանուհի Բոնի Բեդելի զարմիկն է:

Մակոլեյի ծննդյան ժամանակ նրա ընտանիքը այնքան էլ կայուն վիճակում չէր: Մայրը հեռախոսավարուհի էր աշխատում, իսկ հայրը այդ ժամանակ հրաժեշտ է տալիս իր դերասանական կյանքին և աշխատանքի է անցնում տեղի կաթոլիկ եկեղեցում, և ընտանինքն ապրում էր փոքր բնակարանում: Մակոլեյը դաստիարակվել է կաթոլիկ եկեղեցու կանոններով, իսկ 5 տարեկանում նա հաճախում է Սբ. Հովսեփի կաթոլիկ դպրոց, մինչդեռ նա չէր հաճախում մանկական դպրոց: Որոշ ժամանակ Կալկինը զբաղվել է բալետով և պարերով:

Կարիերան

1991 թվականին

Դերասանական ճանապարհը սկսվում է 4 տարեկանից, երբ նա խաղաց Նյու Յորքի ֆիլհարմոնիկ թատրոնում: Առաջին ֆիլմը, որտեղ նա դեր ստացավ 1985 թվականին նկարահանված «Կեսգիշերին» (անգլ.՝ The Midnight Hour) ֆիլմն էր, որտեղ նա մարմնավորում էր երկրորդական կերպար: Ամբողջական ֆիլմը, որտեղ նա նկարահանվեց դա «Հավասար հնարավորություններ» (անգլ.՝ The Equalizer) ֆիլմն էր: Առաջին գլխավոր դերը, որ նա ստացավ «Հորեղբայր Բաք» ֆիլմն էր, որը նկարահանվեց 1989 թվականին, որտեղ նրա հետ նկարահանվել է Ջոն Քենդը: 1990 թվականին էրկաններին հայտնվեց «Տանը մենակ» ֆիլմը, որը Կալկինի ճանապարհին ճակատագրական եղավ: Կեվին Մակ-Կալիստերի դերը նրան բերեց առաջին մրցանակը՝ Ոսկե գլոբուս և «Տարվա փոքրիկ» տիտղոսը, իսկ նրա վճարը կասմում էր 100 հազար դոլար: Ամերիկական և համաշխարհային տոմսարկղում ֆիլմը հավաքեց ավելի քան 500 մլն. դոլար և գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, որպես առավելագույն գումար վաստակած կատակերգություն: Մակոլեյի գլխավոր մենեջերը դարձավ նրա հայրը, բայց հորը որդին չէր հետաքրքրում, այլ նրա վաստակած գումարները, որոնք գնալով աճում էին: Մեկ տարի անց նկարահանվեց «Իմ աղջիկը» ֆիլմը, որի դիմաց Կալկինը ստացավ ավելի քան մեկ միլիոն դոլար: Նրա հետագա ֆիլմերից շատերը չէին տարբերվում Կեվինի դերից, իսկ նրանց վաճառքը գնալով իջնում էր: Բացառություն եղավ «Տանը մենակ 2. Նյու Յորքում» ֆիլմը (Կալկինի վճարը հասավ 4 մլն. դոլարի, նա առաջին երեխա դերասանն էր, ով վաստակեց այդքան մեծ գումար), որը վաստակեց ավելի քիչ քան ֆիլմի առաջին մասը (3 մլն. դոլար), այնուամենայնիվ այն սիրվեց և առաջընթաց նկատվեց: Հանդիսատեսը բացասական ընդունեց հոգեբանական «Լավ որդին» ֆիլմը, որտեղ Կալկինը որոշեց փոխել իր ոճը և դերը: Կալկինի աստղային ճանապարհին հայրը որոշեց Մակոլեյի քույրերին և եղբայրներին ևս մտցնել դերասանական աշխարհ: Շեյնի, Դակոտի և Քրիստիանի կարիերան շատ շուտ ավարտվեց, իսկ Քուինը «Լավ որդին» ֆիլմում խաղաց Մակոլեյի քրոջ դերը: Քուինը դեր ստացավ նաև «Երազանք պահող փոքրիկը» մուլտսերիալում, որից հետո նրա կարիերան նույնպես ավարտվեց: Դերասանական ճանապարհը կարողացան շարունակել միայն Կիրան և Ռորին, ովքեր սկզբում նկարահանվեցին Մակոլեյի հետ:

Կարիերայի մայրամուտը

Մակոլեյի հոր պահանջները (Մակոլեյի նկարահանման դիմաց վճարել միլիոններ) Մակոլեյի կարիերան կանգնեցրին լուրջ վտանգի առջև, հոլիվուդյան պրոդյուսերները չէին ցանկանում վերցնել Կալկինին միլիոնների դիմաց: Բացի դրանից «Հոր հետ» ֆիլմում նա նոմինացվեց «հակա-Օսկար» մրցանակին և ստացավ Ոսկե Ազնվամորի «Ամենավատ տղարամդու դերը» տիտղոսում 1995 թվականին: Այս անհաջողությունների հետ մեկտեղ խնդիրներ ծագեցին նաև ընտանիքում, որտեղ Պատրիսիայի և Քրիստոֆերի միջև վեճեր առաջացան՝ Կալկինին հատկացվող գումարների բաժանման հարցում (այս ժամանակ Կալկինի վաստակած ընդհանուր գումարը կազմում էր 35 միլիոն դոլար): Բացի այդ Քրիստոֆերը ստիպում էր, որ Կալկինը նկարահանվի ֆիլմերում, չնայած նրան, որ տղան շատ է հոգնում վերջին ժամանակները («Տերը» և «Հոր հետ» ֆիլմերի նկարահանումները իրականանում էին միաժամանակ): Ծնողների միջև վեճերի պատճառով Կալկինը 1996 թվականին որոշում է կայացնում որոշ ժամանակով թողնել նկարահանումները (նա 13 տարեկան էր, իսկ «Հարուստ Ռիչին» դարձավ նրա վերջին մանկական ֆիլմը): 1995 թվականի հունիսին Պատրիսիան բաժանվեց Քրիստոֆերից պատճառաբանելով, որ նա վերջ դրեց որդու կարիերային՝ վերջնականապես զրկելով նրան ամրապնդվելու: Վերադարձ դեպի կարիերա Կալկինը շատ մտածեց: Իրական պատմության հիման վրա նկարահանվելու էր ֆիլմ, որտեղ Կալկինին առաջարկվում էր թմրամոլ-հիստերիկի դեր: Ֆիլմը կոչվում էր «Հրեշների տեսիլք»: Մակոլեյի համար սա նոր հնարավորություն կլիներ ապացուցելու բոլորին և առաջին հերթին ինքն իրեն, որ նա դերասան է:

Անձնական կյանքը

Միլա Կունիս

1998 թվականի հունիսի 21-ին Մակոլեյը ամուսնացավ դերասանուհի Ռեյչել Մայների հետ: Նրանք ծանոթացել են Նյու Յորքի մանկական դպրոցում, որտեղ սովորել են միասին: Ամուսնության ժամանակ երկուսն էլ 17 տարեկան էին: Ռեյչել դերասանուհի էր և նկարահանվում էր սերիալներում: Այս ամուսնությանը վիճակված էր 2 տարվա կյանք: Իրական ընտանեկան կյանքին նրանցից ոչ ոք պատրաստ չէր: Հարաբերությունները դադարեցին 2000 թվականին, իսկ 2002 թվականին բաժանվեցին: 2002 թվականի մայիսից հանդիպում էր Միլա Կունիսի հետ, բայց 2011 թվականի հունվարի 3-ին Կունիսի հրապարակախոսը հաղորդագրություն էր թողել, որ Կալկինը և Կունիսը բաժանվել են, սակայն մնացել են լավ ընկերներ: 2008 թվականին մահացավ Մակոլեյի մեծ քույրը՝ Դակոտան: Նրան հարվածել էր ավտոմեքենան: Դակոտային տեղափոխել էին հիվանդանոց, բայց հաջորդ օրը նա մահացավ: 2012 դեկտեմբերի 21-ին լուրեր տարածվեցին, որ Կալկինը ինքնասպանության փորձ է կատարել: Պատճառը Կունիսի հետ հարաբերությունների խզումն էր:

Հետաքրքիր փաստեր

  • Դերասանուհի Բոնի Բեդելիան (անգլ.՝ Bonnie Bedelia) Մակոլեյի հորաքույրն է:
  • Մակոլեյը Մայքլ Ջեքսոնի լավագույն ընկերն է եղել:

Ֆիլմոգրաֆիա

  • 1985 «Կեսգիշերին» (The Midnight Hour )
  • 1989 «Հորեղբայր Բաք» ( Uncle Buck)
  • 1989 «Կտեսնվենք առավոտյան» ( See You in the Morning)
  • 1990 «Տանը մենակ» (Home Alone)
  • 1990 «Ջեյքոբի աստիճանները» (Jacob’s Ladder)
  • 1991 «Իմ աղջիկը» ( My Girl )
  • 1992 «Տանը մենակ 2. Նյու Յորքում» (Home Alone 2: Lost in New York)
  • 1993 «Լավ որդին» ( Good Son)
  • 1994 «Հոր հետ» (Getting Even with Dad)
  • 1994 «Հարուստ Ռիչին» (Ri¢hie Ri¢h )
  • 1994 «Տերը» ( The Pagemaster)
  • 2003 «Հրեշների տեսիլք» ( Party Monster)

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 1,2 Pas L. v. Genealogics — 2003.
  2. https://archive.is/20120914/http://www.foxnews.com/story/0,2933,60843,00.html
  3. https://www.cnn.com/2018/03/21/entertainment/macaulay-culkin-anna-faris-podcast/
  4. Macaulay Culkin and Brenda Song Announce the Birth of Their First Child, DakotaNYC: Hearst Communications, 2021. — ISSN 0014-0791; 0194-9535
  5. http://www.theatreworldawards.org/past-recipients.html