«Դարդանելի նեղուց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
քարտեզի հայերեն տարբերակ
Տող 1. Տող 1.
{{coord|display=title|40|13|6|N|26|27|29|E|type:waterbody_region:TR}}
{{coord|display=title|40|13|6|N|26|27|29|E|type:waterbody_region:TR}}
[[Պատկեր:Dardanelles map2.png|մինի|250px|Դարդանելի նեղուցը]]
[[Պատկեր:Dardanelles map.hy.png|մինի|250px|Դարդանելի նեղուցը]]
'''Դարդանելի''' (նաև '''Գելոսպոնտ''', {{lang-tr|Çanakkale boğazi}}), [[նեղուց]] [[Եվրոպա]]կան [[Գալիպոլյան կղզիներ]]ի ([[Թուրքիա]]) և [[Փոքր Ասիա]]յի հյուսիս-արևմտյան մասի միջև։
'''Դարդանելի''' (նաև '''Գելոսպոնտ''', {{lang-tr|Çanakkale boğazi}}), [[նեղուց]] [[Եվրոպա]]կան [[Գալիպոլյան կղզիներ]]ի ([[Թուրքիա]]) և [[Փոքր Ասիա]]յի հյուսիս-արևմտյան մասի միջև։



17:52, 26 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Դարդանելի նեղուցը

Դարդանելի (նաև Գելոսպոնտ, թուրքերեն՝ Çanakkale boğazi), նեղուց Եվրոպական Գալիպոլյան կղզիների (Թուրքիա) և Փոքր Ասիայի հյուսիս-արևմտյան մասի միջև։

Նեղուցը միացնում է Էգեյան ծովը Մարմարա ծովի հետ, իսկ Բոսֆորի հետ միասին, նաև Սև ծովին։ Հին անվանումը եղել է Գելեսպոնտ՝ լատին․՝ Hellespontus։ Իր ժամանակաից անվանումը ստացել է Դարդանիա քաղաքի անվանումից, որը գտնվում է Իդա լեռան վրա։

Նեղուցի երկարությունը կազմում է մոտ 65 կմ, լայնությունը 1,3-ից 6 կմ, միջին խորությունը 50 մ է։

Անվանում

Կոչվում է Դարդանուս քաղաքի անունով, որն իր անվանումը ստացել է դարդաններ ցեղի անունից (նեղուցի ափին ապրած դարդանները եղել են տրոյացիների դաշնակիցը)։ Հին հունական անվանումը եղել է Հելլեսպոնտոս, որը բառացի նշանակել է «Հելլայի ծով»։

Ըստ հին հունական ավանդության՝ այդ անվանման առաջացումը կապվում է Հելլայի անվան հետ, որն այնտեղ ծովն է ընկել իր չար, խորթ մորից Կոլխիդա փախչելիս։ Նեղուցի թուրքական անվանումն է Չանաքկալե բողաղ՝ ափին գտնվող Չանաքկալե քաղաքի անունից։ Իսկ բողազ նշանակում է նեղուց։[1]

Ծանոթագրություններ

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».