«Ֆտոր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:F-TableImage.png|մինի|Ֆտոր]]
[[Պատկեր:F-TableImage.png|մինի|Ֆտոր]]
{{Նշան|F}}
{{Նշան|F}}
== կիրառումը ==

Ֆտորը համարվում է կարևոր միկրոտարր մարդու օրգանիզմի նորմալ աճի և կենսագործունեության համար: Ընդ որում, դրա ինչպես պակասը,
այնպես էլ ավելցուկը նպաստում են տարբեր ախտաբանական երևույթների զարգացմանը, քանի որ ֆտորիդները 2-րդ դասի վտանգավորության (թունաբանական, կումուլյատիվ, հեռավոր ազդեցության տեսանկյունից) քիմիական նյութեր են: Ֆտորի պակասն էական դեր չի խաղում մեծահասակների մոտ: Ավելին, ֆտորի ավելցուկն ունի կուտակվելու` կումուլյացիայի հատկություն, որը կարող է պատճառ հանդիսանալ հետևյալ հիվանդությունների առաջացման գործում` ֆյուորոզ, օստեոմալացիա, օստեոպորոզ, կռճիկային հյուսվածքի և ջլերի կալցինոզ, օստեոսարկոմա, նյարդային համակարգի հիվանդություններ և այլն: Օրգանիզմի նորմալ աճի և կենսագործունեության համար այն կարևորվում է մանկական հասակում: Ֆտորն օրգանիզմ է ներմուծվում խմելու և հանքային ջրի, սննդամթերքի (ձկնամթերք, լյարդ, ընկույզ, աշորայի ձավար, ոչխարի միս, կաթ, թեյ, սոխ, խնձոր, բրինձ) միջոցով, ինչպես նաև օդից` այն բնակավայրերում, որտեղ արդյունաբերությունից (օրինակ`ցեմենտի գործարան) մթնոլորտն աղտոտվում է ֆտորիդներով: Ֆտորի կարիես-կանխարգելիչ նշանակությունը կայանում է նրանում, որ թափանցելով էմալ, այնտեղ տեղակայված հիդրօքսիապատիտը վերափոխում է ֆտորապատիտի, որն ավելի կայուն է ատամնափառում տեղակայված միկրոօրգանիզմների կողմից արտադրվող թթուների նկատմամբ: Սակայն պետք է նշել, որ ֆտորի ավելցուկի դեպքում ֆտորապատիտի փոխարեն առաջանում է կալցիումի ֆտորիդ, որն էլ բերանի խոռոչի հիմնային նյութերի ազդեցության տակ հեշտությամբ քայքայվում է: Շատ երկրներում, որպես կարիեսի-կանխարգելիչ միջոց, օգտագործում են ֆտոր պարունակող հաբեր, ատամների մածուկներ, էլիքսիռներ և այլ միջոցներ: Ելնելով վերը նշվածից` կարելի է եզրակացնել, որ կարևորվում է ֆտորիդների անհրաժեշտ չափաքանակի ապահովումը մարդու օրգանիզմում` որոնք տարբեր են տարիքային տարբեր խմբերի համար: Հայաստանի Հանրապետությունում կերակրի աղը յոդացվում է վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելման նպատակով: Ֆտորը ճնշում է յոդի մետաբոլիզմը, ինչը կարող է նպաստել խպիպի առաջացմանը, հետևաբար հակասում է Հայաստանի Հանրապետությունում վահանաձև գեղձի հիվանդությունների կանխարգելմանն ուղղված գործընթացին` կապված աղի յոդացման հետ: Հայաստանի Հանրապետությունում կերակրի աղը մատակարարվում է միայն մեկ աղի կոմբինատից` ամբողջապես յոդացված վիճակում: Միաժամանակ, յոդով և ֆտորով հագեցված կերակրի աղի պարագայում կարող է տեղի ունենալ նշված տարրերի փոխազդեցություն, հետևաբար նաև անհրաժեշտ ազդեցության արդյունավետության նվազում: Անհրաժեշտ է նշել նաև, որ առանձին ֆտորով և յոդով հագեցված կերակրի աղերի արտադրությունը միևնույն գործարանում կհանգեցնի տեխնոլոգիական գործընթացների դժվարությունների առաջացման: ՀՀ-ում կերակրի աղի ֆտորացման անհրաժեշտության հարցը բազմիցս քննարկվել է ՀՀ առողջապահության նախարարությունում: Արդյունքում մասնագետները եկել են այն եզրակացության, որ ՀՀ ազգաբնակչության շրջանում ֆտորի միացությունների քանակը որոշելու և գնահատելու նպատակով անհրաժեշտ է ընտրել սպառողների տարբեր խմբեր` հաշվի առնելով տարիքը, օգտագործվող սննդակարգը, հանքային ջրի օգտագործման քանակությունը, մատակարարվող խմելու ջրում դրա առկայությունը և խտությունը, բերանի խոռոչի անահատական հիգիենայի վիճակը, ֆտորիդների մթնոլորտ արտանետման աղբյուրի առկայությունը /Երևանում տեղակայված «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ/:Ֆտորը ոչ մեծ քանակով պարունակվում է մարդու բոլոր հյուսվածքներում, առավելապես` ոսկրերում և ատամներում: Օրգանիզմը ֆտոր ստանում է հիմնականում խմելու ջրի հետ (1 լ-ում պարունակվում է 0,5–1,5 մգ): Եթե խմելու ջրում և սննդամթերքում ֆտորի պարունակությունը ցածր է, առաջանում է ատամների ոսկրափուտ:





'''Ֆտոր''', քիմիական տարր է, որի նշանն է ''F'' և ատոմային թիվը՝ 9։
'''Ֆտոր''', քիմիական տարր է, որի նշանն է ''F'' և ատոմային թիվը՝ 9։

14:37, 25 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Ֆտոր
F

Ֆտոր, քիմիական տարր է, որի նշանն է F և ատոմային թիվը՝ 9։

Հայտնագործման պատմություն

Ֆտորը (F2) հայտնագործել է Կարլ Վիլհելմ Շեելեն 1771 թ., իսկ առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Անրի Մուասսանը (1886 թ.)։ Իր անունը ստացել է հունարեն ֆտորոս-քայքայում բառից։ Այն սովորական պայմաններում անգույն, քլորի հոտին նմանվող հոտով, խիստ թունավոր գազ է, tեռ=-183C, tհալ =-219 C։

Քիմիական հատկություններ

Ստանում են կալիումի հիդրոֆտորիդի (KHF2) հալույթի էլեկտրոլիզով։

2KHF2 → 2K + H2 + 2F2

Ամենաուժեղ օքսիդիչն է, օքսիդացնում է նույնիսկ քսենոնին (Xe)

2F2 + 2H2O → 4HF + O2
F2 + H2 → 2HF (պայթյունով)
Cl2 + F2 → 2ClF
Xe + F2 → XeF2

Ֆտորաջրածինը (HF) անգույն, սուր հոտով գազ է, լավ լուծվում է ջրում, tհալ=-83,4 °C, tեռ=19,5 °C։ Ջրային լուծույթը թույլ թթու է (պլավիկյան թթու

HF → H + + F-

Միակ թթուն է, որը լուծում է ապակին, շնորհիվ հետևյալ ռեակցիայի.

SiO2 + 4HF → SiF4 + 2H2O կամ SiO2 + 6HF → H2(SiF6) + 2H2O

Այդ պատճառով պլավիկյան թթուն պահում են պլաստմասսայե կամ մոմապատ ամաններում։

Օքսիդը (F2O) անգույն, բնորոշ հոտով գազ է, tհալ=-224 °C, tեռ=19,5 °C։ Ստանում են ֆտորի և ալկալիների փոխազդեցությունից.

2F2 + 2NaOH → 2NaF + H2O + F2O

Ֆտորն օգտագործում են հատուկ պլաստմասսաների (տեֆլոն), ֆրեոնների և հեղուկ հրթիռային վառելիքի օքսիդիչի ստացման համար։

Տես նաև

Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA