«Կանեփ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9. Տող 9.
|ordo = [[Վարդածաղկավորներ]]
|ordo = [[Վարդածաղկավորներ]]
|familia = [[Կանեփազգիներ]]
|familia = [[Կանեփազգիներ]]
|latin = '''''Cannabis'''''
|latin = '''Cannabis'''
| author = [[L.]]
| author = [[L.]]
|genus = '''Կանեփ'''
|genus = '''Կանեփ'''
Տող 22. Տող 22.
| ipni =
| ipni =
}}
}}

'''Կանեփ''' ({{lang-lat|''Cannabis''}}), կանեփազգիների ընտանիքին {{bt-armlat|Коноплёвые|''Cannabaceae''}}<ref>Согласно принятой в настоящее время классификации [[APG II]].</ref> պատկանող միամյա խոտաբույս։
'''Կանեփ''' ({{lang-lat|''Cannabis''}}), կանեփազգիների ընտանիքին {{bt-armlat|Коноплёвые|''Cannabaceae''}}<ref>Согласно принятой в настоящее время классификации [[APG II]].</ref> պատկանող միամյա խոտաբույս։
Ընդգրկում է մեկ պոլիմորֆ տեսակ՝ ''Cannabis sativa L.'' (ցանովի կանեփ)}<ref name="TPL">[[The Plant List]]: [http://www.theplantlist.org/browse/A/Cannabaceae/Cannabis/ ''Cannabis'']</ref>, ավելի ուշ առանձնացրեցին նաև հետևյալ տեսակները.
Ընդգրկում է մեկ պոլիմորֆ տեսակ՝ ''Cannabis sativa L.'' (ցանովի կանեփ)}<ref name="TPL">[[The Plant List]]: [http://www.theplantlist.org/browse/A/Cannabaceae/Cannabis/ ''Cannabis'']</ref>, ավելի ուշ առանձնացրեցին նաև հետևյալ տեսակները.

17:30, 15 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Կանեփ
Կանեփ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Կանեփազգիներ
Ցեղ Կանեփ
Լատիներեն անվանում
Cannabis
Միակ պոլիմորֆ տեսակը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կանեփ (լատին․՝ Cannabis), կանեփազգիների ընտանիքին Коноплёвые (Cannabaceae)[1] պատկանող միամյա խոտաբույս։ Ընդգրկում է մեկ պոլիմորֆ տեսակ՝ Cannabis sativa L. (ցանովի կանեփ)}[2], ավելի ուշ առանձնացրեցին նաև հետևյալ տեսակները.

Կենսաբանական նկարագիր

Ցողուն

Ցողունի բարձրությունը 0,5-4 մ է, հաստությունը՝ 8-30 մմ։ Արական բույսերի վեգետացիան ավելի կարճ է, ցողունները՝ նուրբ, դրանցից ստացվում է վւափուկ և ամուր, իսկ իգականից՝ կոպիտ, ամուր, ջրում չփտող թել։ Արական բույսերի թելը կազմում է չոր ցողունի 20-25%, իգականինը՝ 12-20%։ Թելից պատրաստում են ճոպան, պարան, լարան, ուռկան, պարուսին, բրեզենտ են։

Պտուղ

Կանեփի պտուղները պարունակում են 30-35% յուղ, որն օգտագործվում է սննդի մեջ և տեխնիկական (օլիֆ, ներկեր) նպատակներով։ Քուսպն արժեքավոր կեր է, պարունակում է 22-25% սպիտակուցներ, 5-8% ճարպեր։ Նախկին Խորհրդային Միությունում թելի բերքը առաջավոր տնտեսություններում 11-12 ց/հա էր, սերմի բերքը՝ 4-6 ց/հա։ Պտուղը երկփեղկանի ընկուզիկ է։

Արմատ

Արմատն առանցքային է, ցողունի բարձրությունը՝ 0,5-4 մ։

Տերև

Տերևները մատնաձև են՝ թաթաձև հատվածավոր։

Ծաղիկ

Արական ծաղիկները ողկուզանման-հուրանանման ծաղկաբույլերով են, իգականները հասկանման ճյուղավորված են տերևանութներում։ Ծաղկում է օգոստոսին։

Տեսակներ

Հայտնի է կանեփի 53, ՀՀ-ում՝ 3 տեսակ. մշակովի կամ սովորական, որից ստացվում են թել ու սերմ, հնդկական, որից ստանում են թմրանյութեր (հաշիշ, մարիխուան), և մոլախոտային, որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է։ ՀՀ-ում տարածված է մշակում են ցանովի կանեփը (C. sativa), որը միամյա, երկտուն, խաչաձե փոշոտվող բույս է։ Ստացված են նաե միատուն սորտեր։ Հայտնի են կանեփի 3 ինքնուրույն տեսակներ՝

  • Սովորական կանեփ (Cannabis Sativa L.)
  • Հնդկական կանեփ (Cannbis Indica Lam.)
  • Մոլախոտային կանեփ (Cannabis ruderalis janisch.)

Որպես թմրանյութ

Կանեփը (այլ կերպ՝ մարիխուանա, հայերեն ժարգոնում՝ պլան, քոլ) հիմնականում անօրինական կերպով երբեմն օգտագործվում է որպես թմրամիջոց։ Կանեփի ծաղիկը պարունակում է ՏՀԿ (տետրահիդրականաբիրոլ) կոչվող քիմիական բաղադրիչը։ Այն կարող է կանեփ ծխող կամ նույնիսկ ուտող մարդկանց մոտ առաջացնել «հաճելի» պահեր, որոնք իրենց բնույթով թմրանյութային ազդեցություն են։ Կանեփի նմանատիպ օգտագործումը պետականորեն արգելված են շատ երկրներում։ Կանեփը մշակում են նաև թել ստանալու համար։ Կանեփի թելն աչքի է ընկնում իր ամրությամբ և փտման գործընթացի նկատմամբ դիմացկունությամբ։ Այդ թելը օգտագործվում է պարուսին, բրեզենտ, նավագնացային և ձկնորսական հանդերձանքներ, ճոպան, թոկ, լարան և տարբեր իրեր պատրաստելու համար։

Ծանոթագրություններ

  1. Согласно принятой в настоящее время классификации APG II.
  2. The Plant List: Cannabis

Գրականություն

  • Ярмлоленко А. В. Род 375. Конопля — Cannabis // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1936. — Т. V. — С. 483—484. — 762 + XXVI с. — 5175 экз.
  • Гельтман Д. Д. Конопля — Cannabis L // Флора Восточной Европы / Отв. ред. и ред. тома Н. Н. Цвелёв. — М.; СПб.: Т-во науч. изд. КМК, 2004. — Т. XI. — С. 43—44. — 536 с. — 1000 экз. — ISBN 5-87317-160-2.
  • Шипунов А. Б. К вопросу о систематике конопли (Cannabis L.) // Теория и практика судебной экспертизы. — 2010. — № 19. — С. 128—130.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։