«Արմեն Հախնազարյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 42. | Տող 42. | ||
== Վերանորոգումներ == |
== Վերանորոգումներ == |
||
*[[Wikipedia:en:Vanak|Վանաք]]ի Սբ. Սարգիս եկեղեցի *[[Թեհրան]]ի Սբ. Գևորգ եկեղեցի |
*[[Wikipedia:en:Vanak|Վանաք]]ի Սբ. Սարգիս եկեղեցի |
||
*[[Թեհրան]]ի Սբ. Գևորգ եկեղեցի |
|||
*[[Սուրբ Ստեփանոս վանք (Դարաշամբ) | Դարաշամբի Սբ. Ստեփանոս վանք]] |
*[[Սուրբ Ստեփանոս վանք (Դարաշամբ) | Դարաշամբի Սբ. Ստեփանոս վանք]] |
||
*[[Սուրբ Թադևոսի վանք | Արտազի Սբ. Թադեոս վանք]] |
*[[Սուրբ Թադևոսի վանք | Արտազի Սբ. Թադեոս վանք]] |
||
*[[Ծոր Ծոր | Ծոր Ծորի Սբ. Աստվածածին |
*[[Ծոր Ծոր | Ծոր Ծորի Սբ. Աստվածածին]] վանք |
||
*[[Քարին տակ]]ի Սբ. Աստվածածին եկեղեցի |
|||
*[[Դադիվանք]] համալիրի տարբեր շինություններ *[[Տաթև (գյուղ) | Տաթև]] գյուղի եկեղեցի |
*[[Դադիվանք]] համալիրի տարբեր շինություններ |
||
*[[Տաթև (գյուղ) | Տաթև]] գյուղի եկեղեցի |
|||
*[[Դավիթ Բեկ (գյուղ) | Դավիթ Բեկ]] գյուղի եկեղեցի *[[Սաղմոսավանք]] |
*[[Դավիթ Բեկ (գյուղ) | Դավիթ Բեկ]] գյուղի եկեղեցի |
||
*[[Սաղմոսավանք]] |
|||
*[[Ուշի (գյուղ) | Ուշի]] գյուղի Սբ. Սարգիս վանքի միանավ եկեղեցի |
*[[Ուշի (գյուղ) | Ուշի]] գյուղի Սբ. Սարգիս վանքի միանավ եկեղեցի |
||
*[[Քեսաբ]]ի Գարատուրան գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցի |
*[[Քեսաբ]]ի Գարատուրան գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցի |
13:43, 13 Նոյեմբերի 2014-ի տարբերակ
Արմեն Հովհաննեսի Հախնազարյան | |
---|---|
Ծնվել է | 5 մայիսի, 1941 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | Աախեն, փետրվարի 19, 2009 (տարիքը 67) |
Մահվան վայր | Աախեն, Գերմանիա[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա և Իրան |
Մասնագիտություն | Ճարտարապետ |
Ծնողներ | հայր՝ Հովհաննես Հախնազարյան |
Armen Haghnazarian Վիքիպահեստում |
Արմեն Հախնազարյան (5 մայիսի 1941, Թեհրան - 19 փետրվարի 2009, Աախեն), ճարտարապետության դոկտոր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր։
Կենսագրություն
Ագուլիսցի լեզվաբան, դոկտոր Հովհաննես Հախնազարյանի որդին է։
1959 թ. ավարտել է Թեհրանի Քուշեշ-Դավթյան դպրոցը, 1969-ին՝ Աախենի Հռենոս-Վեսֆալիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, իսկ 1973 թ.՝ քաղաքաշինության բաժինը` որպես Ճարտարապետության դոկտոր (Dr. Ing. Architekt-Planer)։
Ուսումնասիրական գործունեությունը սկսել է 1968 թ.՝ չափագրելով Արտազ գավառի Սուրբ Թադևոսի վանքը։
1970-ական թթ. իրագործել է դեպի Արևմտյան Հայաստան թվով վեց, յուրաքանչյուրը շուրջ երկամսյա տևողությամբ գիտարշավներ։
Ավելի ուշ զրկվելով գիտարշավներին անձամբ մասնակցելու հնարավորությունից` մինչև կյանքի ավարտը շարունակել է կազմակերպել գիտարշավներ դեպի Արևմտյան Հայաստան, Փոքր Հայք և Կիլիկիա։
1973 թ. ամուսնացել է ճարտարապետ Մարգրիթ Բունեմաննի (Margrit Bunemann) հետ և ունեցել է երկու դուստր՝ Թալին և Շահրիզ։
1974 թ. Թեհրանում հիմնադրել և ղեկավարել է «Մոնիտ» (Monit) ճարտարապետական ընկերությունը։
1982 թ. Աախենում պաշտոնապես հիմնում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունը (2010 թ.-ից՝ հիմնադրամ), որը 1996 թ. գրանցվում է ԱՄՆ-ում, իսկ 1998 թ.՝ Հայաստանում։
1983 թ.-ից երկար տարիներ դասավանդել է Աախենի համալսարանի քաղաքաշինության ֆակուլտետում։
Վախճանվել է Աախենում, իսկ աճյունափոշին ամփոփվել է Աախենում և Արտաշավան (գյուղ)ի գերեզմանոցում։
Վերանորոգումներ
- Վանաքի Սբ. Սարգիս եկեղեցի
- Թեհրանի Սբ. Գևորգ եկեղեցի
- Դարաշամբի Սբ. Ստեփանոս վանք
- Արտազի Սբ. Թադեոս վանք
- Ծոր Ծորի Սբ. Աստվածածին վանք
- Քարին տակի Սբ. Աստվածածին եկեղեցի
- Դադիվանք համալիրի տարբեր շինություններ
- Տաթև գյուղի եկեղեցի
- Դավիթ Բեկ գյուղի եկեղեցի
- Սաղմոսավանք
- Ուշի գյուղի Սբ. Սարգիս վանքի միանավ եկեղեցի
- Քեսաբի Գարատուրան գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցի
- Քեսաբ ավանում մի քանի պատմական բնակելի տներ
Հրատարակություններ
- 1983-1989 թթ. “Armenian Architecture” մանրաժապավենների 7 հատորյակներ
- Ակնարկ Հայկական ճարտարապետութեան, 1988 թ.
- Documents of Armenian Architecture: Nor Djulfa. Venezia, 1992
Պարգևներ
- 2008 թ. հունիսի 10-ին ՀՀ Ազգային ժողովի պատվո շքանշան
- 2009 թ. հունվարի 29-ին՝ Հայաստանի Ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտի անվան շքանշան
- 2009 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվոգիր
Արտաքին հղումներ
- Հարցազրույց Ա. Հախնազարյանի հետ` Օգոստոս 7, 2002
- ՀՀ Ազգային ժողովի պատվո շքանշան
- Ա. Հախնազարյանի հիշատակին նվիրված հանդես
- Ա. Հախնազարյանի կենսագրական
- Ա. Հախնազարյանի կենսագրական
- Մահախոսական՝ Պատմա-բանասիրական հանդեսում
- Մահախոսական
- Մահախոսական
- Մահախոսական
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արմեն Հախնազարյան կատեգորիայում։ |
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #133726762 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.