«Պարտիզաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{անաղբյուր}}{{ստուգել փաստերը}}
[[Պատկեր:Soviet guerilla.jpg|250px|մինի]]
[[Պատկեր:Soviet guerilla.jpg|250px|մինի]]
'''Պարտիզանները''' ժողովրդական վրիժառուներ են, մարդիկ, ովքեր թշնամու զորքերի խոր թիկունքում զավթիչների դեմ զինվաժ պայքար են մղում հանուն հայրենիքի ազատագրության և անկախության։
'''Պարտիզանները''' ժողովրդական վրիժառուներ են, մարդիկ, ովքեր թշնամու զորքերի խոր թիկունքում զավթիչների դեմ զինվաժ պայքար են մղում հանուն հայրենիքի ազատագրության և անկախության։

17:34, 12 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Պատկեր:Soviet guerilla.jpg

Պարտիզանները ժողովրդական վրիժառուներ են, մարդիկ, ովքեր թշնամու զորքերի խոր թիկունքում զավթիչների դեմ զինվաժ պայքար են մղում հանուն հայրենիքի ազատագրության և անկախության։

Պարտիզանները պատերազմում

1812 թ. Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը վիթխարի բանակի գլուխ անցած հարձակվեց Ռուսաստանի վրա։ Ռուսական զորքերը քաջաբար մարտնչում էին ֆելդմարշալ Միխայիլ Իլլարիոնովիչ Կուտուզովի հրամանատարությամբ։ Թշնամու դեմ պայքարի ելան նաև պարտիզանական ջոկատները։ Նրանք ազատում էին գերիներին, գրավում հակառակորդի պարենու ու զենքի գումակները, տեղեկություններ հավաքում Ֆրանսիացիների շարժման ուղղության վերաբերյալ, ոչնչացնում թշնամուն, բնակչության պաշտպանում կողոպուտից։ Գյուղացիներն իրենց առաջնորդներն ունեին։ Հաջողությամբ էր գործում մերձմոսկովյան մի գյուղի բնակիչ Գերասիմ Կուրինի ջոկատը, որում հաշվվում էր 5 հազար հետևակային և 500 հեծյալ։ Ժողովրդի մեջ իր քաջությամբ հռչակվել էր Վասիլիսա Կոժինան` Սմոլենսկի մոտ գտնվող մի գյուղի գեղջավագի կինը: Նրա ստեղծած ջոկատը, որ կազմված էր եղաններով, կացիններով ու գերանդիներով զինված կանանցից ու պատանիներից, պաշտպանում էր գյուղը, ուղեկցորդում գերիներին: Պարտիզանների գործողությունները ռուսական բանակին օգնեցին ջախջախելու թշնամուն:

1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի տարիներին սովետական ողջ ժողովուրդը պայքարի ելավ ֆաշիստական զավթիչների դեմ: Պարտիզաններն անողոք պատերազմ էին մղում թշնամու գրաված ողջ տարածքում: Պատմության մեջ պարտիզանական այդպիսի ծավալուն շարժում դեռ չէր եղել: Այդ շարժումը ղեկավառում էր կոմունիստական կուսակցությունը: Թշնամու զավթած շրջաններում ստեղծվեցին ընդհատակյա կուսակցական կոմիտեներ, որոնք կազմակերպում և ղեկավարում էին պարտիզանակն ջոկատները: Պարտիզանները կամուրջներ էին պայթեցնում, այրում ֆաշիստական պահեստները, սպանում մատնիչներին ու դավաճաններին, խորտակում թշնամու զինվորներով, թնդանոթներով ու տանկերով բեռնավորված գնացքները, մեր զորքերին օգնում ջարդելու ատելի թշնամուն:

1943 թ. ամռանը մեր բանակը հիտլերականների դեմ մեծ ճակատամարտ եր մղում Կուրսկի աղեղում: Սովետական ռազմիկներին օգնելու նպատակով պարտիզանները «ռելսային պատերազմ» սկսեցին։ Պայթեցնում էին երկաթգծերը` ֆաշիստներին խանգարելով օգնական ուժեր հասցնելու։ Այդ ժամանակ պարտիզանները խորտակեցին 440 գնացք։ Իսկ ամբողջ պատերազմի ընթացքում նրանք շարքից հանեցին ավելի քան 1 մլն. ֆաշիստական զինվոր, ոչնչացրին 4 հազար տանկ ու զրահամեքենա, 2 հազար հրանոթ, մոտ 800 ինքնաթիռ։

Հայտնի պարտիզաններ

Սովետական ողջ երկրով մեկ հայտնի են պարտիզանական ջոկատների կոմունիստ հրամանատարներ Սիդոր Կովպակի, Ալեքսեյ Ֆեոդորովի, Սերգեյ Ռուդնևի, Պյոտր Վերշիգորայի, Դմիտրի Մենդվեդևի, Կոնստանտին Զասլոնովի և ուրիշների անունները։

Ժողովրդական վրիժառուների շարքում էին «Երիտասարդ գվարդիայի» հերոսները, Զոյա Կոսմոդեմյանսկայան և Լիզա Չայկինան, պարտիզանական խիզախ հետախույզ Նիկոլայ Կուզնեցովը, լիտվական ժողովրդի պանծալի դուստր Մարիա Մելնիկայտեն, պատանի պարտիզան Սաշա Չեկալինը և պսկովցի ութսունամյա գյուղացի Մատվեյ Կուզմինը, որը ֆաշիստական ջոկատը տարավ դեպի անանցանելի ճահիճը։

Հայ պարտիզաններ

Թշնամու թիկունքում ծավալված պարտիզանական պատերազմում սովետական բոլոր ժողովուրդների ներկայացուցիչների հետ կողք կողքի մարտնչել են նաև հայ ժողովրդի զավակները։ Արևմտյան Ուկրաինայում իր քաջագործություններով աչքի է ընկել «Հաղթանակ» հայկական պարտիզանական ջոկատը, որը հետագայում միացել է Կովպակի անվան ուկրաինական պարտիզանական դիվիզիային։1943 թվականին ուկրաինայում կազմավորված Միկոյանի անվան հայկական պարտիզանական մարտնչել է Ուկրաինական հեծյալ պարտիզանական միավորման կազմում, մասնակցել Կիևի ազատագրմանը։ Բազմաթիվ սխրանքներ են գործել մի շարք ուրիշ հայկական պարտիզանական ջոկատներ, քաջաբար կռվել Հյուսիսային Կովկասում,Ղրիմում, մերձբալթիկայում, ինչպես նաև ֆաշիստական Գերմանիայի օկուպացրած եվրոպական երկրներում։ Հայ պարտիզանները եղել են հրամանատարներ ու քաղղեկներ, շարքային ու կապավորներ։

Հայրենիքը բարձր է գնահատել ժողովրդական վրիժառուների սխրագործությունները։ Թշնամու թիկունքում հիտլերյան զավթիչների դեմ մղված պայքարում ցուցաբերած քաջության և անվեհերության համար պարտիզանական շարժման 248 մասնակիցներ արժանացելեն Սովետական Միության հերոսի պատվավոր կոչմանը։ Հազարավոր ժողովրդական վրիժառուներ պարգևատրվելեն Սովետական Միության մարտական շքանշաններով և մեդալներով, այդ թվում՝«Հայրենական պատերազմի պարտիզանին» մեդալով։