«Կատակերգություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{անաղբյուր}}
[[Պատկեր:Thalia sarcophagus Louvre Ma475.jpg|մինի|Կատակերգության հին հունական [[մուսա]] [[Տալիա]]ն` կատակերկագան դիմակը ձեռքին]]
[[Պատկեր:Thalia sarcophagus Louvre Ma475.jpg|մինի|Կատակերգության հին հունական [[մուսա]] [[Տալիա]]ն` կատակերկագան դիմակը ձեռքին]]
'''Կատակերգություն''' կոմէդիա ({{lang-grc|κωμῳδία}}), գրական-դրամատիկական ստեղծագործության տեսակ, որտեղ գործողությունը, բնավորությունները, հանգույցը, հանգույցի լուծումը ներկայանում են ծիծաղելիի սահմաններում և ներթափանցված են կատակերզականությամբ: Կատակերգությունը [[Արիստոտել|Արիստոտելի]] սահմանումով, «վատերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորության, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում: Ծիծաղելի կարող է լինել սխալը կամ որևէ արատ, որը ոչ մեկին վնաս չի պատճառում...» («Պոետիկա», գլուխ 5): Առաջացել է [[Հին Հունաստան|Հին Հունաստանում]], ավանդական տոնախմբությունների ժամանակ կատարվող ուրախաշարժ խաղերից, ներկայացումներից և կոչվել է կոմեդիա: Իբրև գրական ժանր կատակերգությունը ձևավորվել է մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում, «կոմեդիայի հայր» [[Արիստոֆանես|Արիստոֆանեսի]], ապա նաև [[Մենանդրոս|Մենանդրոսի]] ստեղծագործության մեջ: [[Հին Հռոմ|Հին Հռոմում]] կատակերգության ժանրը կիրառել են [[Պլավտուս|Պլավտուսը]], [[Տերենցիուս|Տերենցիուսը]] և ուրիշներ: Միջին դարերում այն մեծ մասամբ հանդես է եկել ֆարսի կամ ինտերմեդիայի ձեով: [[Վերածննդի դարաշրջան]]ում և հետագայում կատակերգություններ են գրել [[Իտալիա|Իտալիայում]]՝ [[Լոդովիկո Արիոստո|Լոդովիկո Արիոստոն]], [[Նիկոլո Մաքիավելի]]ն, [[Պիետրո Արետինո]]ն, [[Կառլո Գոլդոնի]]ն, [[Անգլիա]]յում՝ [[Վիլիամ Շեքսպիր]]ը, Բ. Զոնսոնը, [[Ռիչարդ Շերիդան]]ը, [[Ուիլյամ Կոնգրիվ]]ը, [[Օսկար Ուայլդ]]ը, [[Բերնար Շոու]]ն, [[Իսպանիա]]յում՝ [[Լուպե դե Վեգա]]ն, [[Ֆրանսիա]]յում՝ [[Ժան-Բատիստ Մոլիեր]]ը, [[Պիեռ Օգյուստեն Բոմարշե]]ն, [[Ռուսաստան]]ում՝ Դ. Ֆոնվիզինը, Ա. Դրիբոյեդովը, [[Նիկոլայ Գոգոլ]]ը, [[Միխայիլ Մալտիկով-Շչեդրին]]ը, Ա. Օստրովսկին, [[Անտոն Չեխով]]ը, սովետական շրջանում՝ [[Վլադիմիր Մայակովսկի]]ն, [[Եվգենի Շվարց]]ը, [[Ալեքսանդր Կոռնեյչուկ]]ը, Ա. Մաֆրոնովը և ուրիշներ: Կատակերգությունը կյանքն արտացոլում է թերությունների, ծիծաղելի կողմերի տեսանկյունից՝ հաճախ հիմք ընդունելով որեէ բացառիկ վիճակ կամ թյուրիմացություն: Կատակերգության համար բնորոշ է դրության և խոսքի կոմիզմը: Վիճակների և բնավորությունների չափազանցումը, սրումը, գրոտեսկային միջոցները առավել ընդգծված են արտահայտում սոցիալական երևույթների էությունը: Կատակերգության բազմադարյան պատմությունը ծնել է ժանրերի տարատեսակներ, որոնք իրարից տարբերվում են կոմպոզիցիոն-սյուժետային կառուցվածքով, պատկերների կազմությամբ, բնավորությունների կոմիկական բնույթով: Միջնադարյան հայ թատրոնում նույնպես ներկայացվել են ուրախաշարժ կենցաղային պատկերներ: Հայ միջնադարյան բնագրերում կատակերգություն բառը գործածվել է որպես հունարեն «կոմեդիա» բառի համարժեքը, բայց ունեցել է ընդհանուր բարոյա-գեղագիտական ստորոգության իմաստ և միաժամանակ նշանակել գրական տեսակ ([[առակ]], աշխարհիկ զրույց, աշխարհիկ վիպական երգ), ժողովրդական բանահյուսություն, նաև՝ [[թատրոն]] («զկատականաց նուագել խօսս»): Թատրոնի պատմության նոր շրջանում կատակերգության հասկացությունը համապատասխանեցվել է իտալերեն «commedia»-ին և ընդունվել որպես դրամատուրգիական-թատերական տեսակի անվանում: 19-րդ դարի հայ իրականության մեջ կատակերգությունը որպես գրական-թատերական ժանր զարգացրել են Մ. Պատկանյանը, Ն. Փուղինյանը, Մ. Տեր-Գրիգորյանը: Գրվել են [[վոդևիլ]]ներ՝ փոքր ծավալի պիեսներ, որոնց մեջ խճճված կենցաղային պատմությունը, ի վերջո, բարեհաջող լուծում էր ստանում: Վոդևիլներ է գրել նաև [[Գաբրիել Սունդուկյան]]ը, հետագայում անցել լիարժեք կատակերգության, որի մեջ կյանքի կոմիկական գծերը հաճախ միանում են դրամատիկորեն լարված իրավիճակների և հոգեկան ապրումների հետ («[[Պեպո]]», «[[Խաթաբալա]]», «[[էլի մեկ զոհ]]» և այլն): Հայկական կատակերգության ուշագրավ արտահայտություններից են [[Հակոբ Պարոնյան]]ի «[[Պաղտասար աղբար]]»-ը և մյուս պիեսները: Սովետական գրականության և թատրոնի սկզբնավորման շրջանում կատակերգությունը, կարևոր տեղ է գրավել ([[Եղիշե Չարենց]]ի, «[[Կապկազ-թամաշա|Կապկազ-թամաշա]]», [[Ալեքսանդր Շիրվանզադե]]ի «[[Մորգանի խնամին]]», [[Դերենիկ Դեմիրճյան]]ի «[[Քաջ Նազար]]»): Հետագայում ևս կատակերգությունը շարունակել է մնալ սովետահայ թատրոնի տարածված ժանրերից մեկը, հայտնի են Դերենիկ Դեմիրճյանի, [[Նաիրի Զարյան]]ի, Ա. Պապայանի, Գ. Տեր-Գրիգորյանի և ուրիշների սոցիալական ու կենցաղային կատակերգությունները:
'''Կատակերգություն''' ({{lang-grc|κωμῳδία}}), ողբերգությանը հակադիր թատերական ժանր։ Թեթև, ուրախ, կատակային և կամ երգիծական-քննադատական բնույթի ստեղծագործություն է։ Կատակերգության մեջ ծիծաղի միջոցով քննադատության են ենթարկվում մարդկային բնավորության, կյանքի, կենցաղի տարբեր կողմերը, սովորեցվում է հանդիսատեսին (ընթերցողին) զերծ մնալ դրանցից, զգուշանալ, չընկնել այնպիսի ծիծաղելի վիճակների մեջ, ինչպիսիք պատկերված են կատակերգության մեջ։


{{ՀՍՀ}}
Կատակերգության հիմնական առանձնահատկություններն են դրության կոմիզմը (երբ հերոսը կամ գործող անձինք հայտնվում են ծիծաղելի վիճակում) և խոսքի կոմիզմը (երբ հերոսի կամ գործող անձանց միամիտ կամ սրամիտ խոսքերը ծիծաղ են առաջացնում)։

Կատակերգության ժանրը ծագել է [[Հին Հունաստան]]ում, որտեղ դրա մեծ վարպետ է եղել [[Արիստոփանես]]ը։


[[Կատեգորիա:Թատերական ժանրեր]]
[[Կատեգորիա:Թատերական ժանրեր]]

16:44, 8 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Կատակերգության հին հունական մուսա Տալիան` կատակերկագան դիմակը ձեռքին

Կատակերգություն կոմէդիա (հին հունարեն՝ κωμῳδία), գրական-դրամատիկական ստեղծագործության տեսակ, որտեղ գործողությունը, բնավորությունները, հանգույցը, հանգույցի լուծումը ներկայանում են ծիծաղելիի սահմաններում և ներթափանցված են կատակերզականությամբ: Կատակերգությունը Արիստոտելի սահմանումով, «վատերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորության, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում: Ծիծաղելի կարող է լինել սխալը կամ որևէ արատ, որը ոչ մեկին վնաս չի պատճառում...» («Պոետիկա», գլուխ 5): Առաջացել է Հին Հունաստանում, ավանդական տոնախմբությունների ժամանակ կատարվող ուրախաշարժ խաղերից, ներկայացումներից և կոչվել է կոմեդիա: Իբրև գրական ժանր կատակերգությունը ձևավորվել է մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում, «կոմեդիայի հայր» Արիստոֆանեսի, ապա նաև Մենանդրոսի ստեղծագործության մեջ: Հին Հռոմում կատակերգության ժանրը կիրառել են Պլավտուսը, Տերենցիուսը և ուրիշներ: Միջին դարերում այն մեծ մասամբ հանդես է եկել ֆարսի կամ ինտերմեդիայի ձեով: Վերածննդի դարաշրջանում և հետագայում կատակերգություններ են գրել Իտալիայում՝ Լոդովիկո Արիոստոն, Նիկոլո Մաքիավելին, Պիետրո Արետինոն, Կառլո Գոլդոնին, Անգլիայում՝ Վիլիամ Շեքսպիրը, Բ. Զոնսոնը, Ռիչարդ Շերիդանը, Ուիլյամ Կոնգրիվը, Օսկար Ուայլդը, Բերնար Շոուն, Իսպանիայում՝ Լուպե դե Վեգան, Ֆրանսիայում՝ Ժան-Բատիստ Մոլիերը, Պիեռ Օգյուստեն Բոմարշեն, Ռուսաստանում՝ Դ. Ֆոնվիզինը, Ա. Դրիբոյեդովը, Նիկոլայ Գոգոլը, Միխայիլ Մալտիկով-Շչեդրինը, Ա. Օստրովսկին, Անտոն Չեխովը, սովետական շրջանում՝ Վլադիմիր Մայակովսկին, Եվգենի Շվարցը, Ալեքսանդր Կոռնեյչուկը, Ա. Մաֆրոնովը և ուրիշներ: Կատակերգությունը կյանքն արտացոլում է թերությունների, ծիծաղելի կողմերի տեսանկյունից՝ հաճախ հիմք ընդունելով որեէ բացառիկ վիճակ կամ թյուրիմացություն: Կատակերգության համար բնորոշ է դրության և խոսքի կոմիզմը: Վիճակների և բնավորությունների չափազանցումը, սրումը, գրոտեսկային միջոցները առավել ընդգծված են արտահայտում սոցիալական երևույթների էությունը: Կատակերգության բազմադարյան պատմությունը ծնել է ժանրերի տարատեսակներ, որոնք իրարից տարբերվում են կոմպոզիցիոն-սյուժետային կառուցվածքով, պատկերների կազմությամբ, բնավորությունների կոմիկական բնույթով: Միջնադարյան հայ թատրոնում նույնպես ներկայացվել են ուրախաշարժ կենցաղային պատկերներ: Հայ միջնադարյան բնագրերում կատակերգություն բառը գործածվել է որպես հունարեն «կոմեդիա» բառի համարժեքը, բայց ունեցել է ընդհանուր բարոյա-գեղագիտական ստորոգության իմաստ և միաժամանակ նշանակել գրական տեսակ (առակ, աշխարհիկ զրույց, աշխարհիկ վիպական երգ), ժողովրդական բանահյուսություն, նաև՝ թատրոն («զկատականաց նուագել խօսս»): Թատրոնի պատմության նոր շրջանում կատակերգության հասկացությունը համապատասխանեցվել է իտալերեն «commedia»-ին և ընդունվել որպես դրամատուրգիական-թատերական տեսակի անվանում: 19-րդ դարի հայ իրականության մեջ կատակերգությունը որպես գրական-թատերական ժանր զարգացրել են Մ. Պատկանյանը, Ն. Փուղինյանը, Մ. Տեր-Գրիգորյանը: Գրվել են վոդևիլներ՝ փոքր ծավալի պիեսներ, որոնց մեջ խճճված կենցաղային պատմությունը, ի վերջո, բարեհաջող լուծում էր ստանում: Վոդևիլներ է գրել նաև Գաբրիել Սունդուկյանը, հետագայում անցել լիարժեք կատակերգության, որի մեջ կյանքի կոմիկական գծերը հաճախ միանում են դրամատիկորեն լարված իրավիճակների և հոգեկան ապրումների հետ («Պեպո», «Խաթաբալա», «էլի մեկ զոհ» և այլն): Հայկական կատակերգության ուշագրավ արտահայտություններից են Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ը և մյուս պիեսները: Սովետական գրականության և թատրոնի սկզբնավորման շրջանում կատակերգությունը, կարևոր տեղ է գրավել (Եղիշե Չարենցի, «Կապկազ-թամաշա», Ալեքսանդր Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար»): Հետագայում ևս կատակերգությունը շարունակել է մնալ սովետահայ թատրոնի տարածված ժանրերից մեկը, հայտնի են Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի, Ա. Պապայանի, Գ. Տեր-Գրիգորյանի և ուրիշների սոցիալական ու կենցաղային կատակերգությունները:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։