«Գևորգ Լիանոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.


'''Գևորգ Մարտինի Լիանոսյան''' ({{lang-ru|Георгий Степанович Лианозов}}) ([[1835]] - [[1906]])` հայազգի նշանավոր գործարար, ձկան խավիարի խոշորագույն արտադրող ու արտհանաողը [[Ռուսական կայսրություն]]ում։
{{Տեղեկաքարտ Անձ
{{Տեղեկաքարտ Անձ
| ԱԱՀ = Գևորգ Մարտինի Լիանոսյան
| ԱԱՀ = Գևորգ Մարտինի Լիանոսյան
Տող 29. Տող 32.
| ստորագրություն =
| ստորագրություն =
}}
}}


'''Գևորգ Մարտինի Լիանոսյան''' ({{lang-ru|Георгий Степанович Лианозов}}) ([[1835]] - [[1906]])` հայազգի նշանավոր գործարար, ձկան խավիարի խոշորագույն արտադրող ու արտհանաողը [[Ռուսական կայսրություն]]ում։

== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Գևորգ Մարտինի Լիանոսյանը ծնվել է [[Թիֆլիսի նահանգ]]ի [[Սղնախ]] քաղաքում [[1835]] թ-ին։
Գևորգ Մարտինի Լիանոսյանը ծնվել է [[Թիֆլիսի նահանգ]]ի [[Սղնախ]] քաղաքում [[1835]] թ-ին։

08:34, 29 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ


Գևորգ Մարտինի Լիանոսյան (ռուս.՝ Георгий Степанович Лианозов) (1835 - 1906)` հայազգի նշանավոր գործարար, ձկան խավիարի խոշորագույն արտադրող ու արտհանաողը Ռուսական կայսրությունում։

Գևորգ Մարտինի Լիանոսյան
Դիմանկար
Ծնվել է1835
ԾննդավայրՍղնախ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1906
Մահվան վայրՄոսկվա, Ռուսական Կայսրություն
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱզգությունՀայ
Մասնագիտությունվաճառական
ԱշխատանքՆավթարդյունահանող, գործարար
ԵրեխաներՍտեփան Գևորգի Լիանոսյան

Կենսագրություն

Գևորգ Մարտինի Լիանոսյանը ծնվել է Թիֆլիսի նահանգի Սղնախ քաղաքում 1835 թ-ին։

Հանդիսացել է գործող պետական խորհրդական, «կոմերցիայի գործիչ», մոսկովյան 1-ին դասի վաճառական։ 1870-1874 թթ. եղել է Մոսկվայի կոմերցիան դատարանի ատենակալ [1]:

1882 թ-ից հանդիսացել է «Утоли мои печали» համայնքի պատվավոր անդամ։ Եղել է Մոսկվայի պատվավոր քաղաքացի։ Աջակցել է Ալեքսանդրովյան ողորմության քույրերի համայնքին։ Հանդիսացել է նաև Կասպարովյան հայկական որբանոցի ավագ անդամ։

1888 թ-ին ձեռք է բերել Ալտուֆյևո գյուղը Մոսկվայի մոտակայքում ու Ալտուֆյևոյի ու Սավելևյան երկաթգծի կայանի միջնամասում կառուցում է ամառանոցային ավան, որը դարձել է Մոսկվայի ներկայիս շրջան Լիանոզովոյի հիմքը։ Լիանոսյանի ազգանունը պահպանվում է նույնիսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Այսօր Լիանոզովո անվանումն է կրում թաղամասը, համանուն կայանը, էլեկտրոմեխանիկական գործարանը, երշիկի գործարանը, կաթի կոմբինատը ու մշակույթի ու հանգստի այգին։

19-րդ դարի 80-ական թթ-ին հիմնել է սև խավիարի ֆաբրիկա Պասկաստանի Էնզելի նավահանգստում։ Ստանալով մենաշնորհային դիրք՝ Գևորգ Լիանոսյանը սև խավիարը դարձրել է աշխարհահռչակ ռուսական ապրանքանիշ։

Ընտանիքը

Գևորգ Լիանոսյանը ուներ երեք որդի՝ Մարտին, Ստեփան ու Լևոն։ Մարտինը ու Լևոնը շարունակել են հոր խավիարի գործը, իսկ Ստեփանը դարձել է 20-րդ դարի Ռուսական կայսրության խոշորագույն նավթարդյունաբերողը ու գեներալ Յուդենիչի Հյուսիս-արևմտյան կառավարության ղեկավարը։

Հղումներ

  1. Клан Лианосян-Лианозовых