«Գևորգ Լիանոսյան»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
No edit summary |
||
Տող 28. | Տող 28. | ||
| կայք = |
| կայք = |
||
| ստորագրություն = |
| ստորագրություն = |
||
}} |
|||
'''Գևորգ Մարտինի Լիանոսյան''' ({{lang-ru|Георгий Степанович Лианозов}}) ([[1835]] - [[1906]])` հայազգի նշանավոր գործարար, ձկան խավիարի խոշորագույն արտադրող ու արտհանաողը [[Ռուսական կայսրություն]]ում։ |
'''Գևորգ Մարտինի Լիանոսյան''' ({{lang-ru|Георгий Степанович Лианозов}}) ([[1835]] - [[1906]])` հայազգի նշանավոր գործարար, ձկան խավիարի խոշորագույն արտադրող ու արտհանաողը [[Ռուսական կայսրություն]]ում։ |
08:32, 29 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ
Գևորգ Մարտինի Լիանոսյան | |
---|---|
Ծնվել է | 1835 |
Ծննդավայր | Սղնախ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1906 |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական Կայսրություն |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | վաճառական |
Աշխատանք | Նավթարդյունահանող, գործարար |
Երեխաներ | Ստեփան Գևորգի Լիանոսյան |
Գևորգ Մարտինի Լիանոսյան (ռուս.՝ Георгий Степанович Лианозов) (1835 - 1906)` հայազգի նշանավոր գործարար, ձկան խավիարի խոշորագույն արտադրող ու արտհանաողը Ռուսական կայսրությունում։
Կենսագրություն
Գևորգ Մարտինի Լիանոսյանը ծնվել է Թիֆլիսի նահանգի Սղնախ քաղաքում 1835 թ-ին։
Հանդիսացել է գործող պետական խորհրդական, «կոմերցիայի գործիչ», մոսկովյան 1-ին դասի վաճառական։ 1870-1874 թթ. եղել է Մոսկվայի կոմերցիան դատարանի ատենակալ [1]:
1882 թ-ից հանդիսացել է «Утоли мои печали» համայնքի պատվավոր անդամ։ Եղել է Մոսկվայի պատվավոր քաղաքացի։ Աջակցել է Ալեքսանդրովյան ողորմության քույրերի համայնքին։ Հանդիսացել է նաև Կասպարովյան հայկական որբանոցի ավագ անդամ։
1888 թ-ին ձեռք է բերել Ալտուֆյևո գյուղը Մոսկվայի մոտակայքում ու Ալտուֆյևոյի ու Սավելևյան երկաթգծի կայանի միջնամասում կառուցում է ամառանոցային ավան, որը դարձել է Մոսկվայի ներկայիս շրջան Լիանոզովոյի հիմքը։ Լիանոսյանի ազգանունը պահպանվում է նույնիսկ հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Այսօր Լիանոզովո անվանումն է կրում թաղամասը, համանուն կայանը, էլեկտրոմեխանիկական գործարանը, երշիկի գործարանը, կաթի կոմբինատը ու մշակույթի ու հանգստի այգին։
19-րդ դարի 80-ական թթ-ին հիմնել է սև խավիարի ֆաբրիկա Պասկաստանի Էնզելի նավահանգստում։ Ստանալով մենաշնորհային դիրք՝ Գևորգ Լիանոսյանը սև խավիարը դարձրել է աշխարհահռչակ ռուսական ապրանքանիշ։
Ընտանիքը
Գևորգ Լիանոսյանը ուներ երեք որդի՝ Մարտին, Ստեփան ու Լևոն։ Մարտինը ու Լևոնը շարունակել են հոր խավիարի գործը, իսկ Ստեփանը դարձել է 20-րդ դարի Ռուսական կայսրության խոշորագույն նավթարդյունաբերողը ու գեներալ Յուդենիչի Հյուսիս-արևմտյան կառավարության ղեկավարը։