«Միհրանյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 3. Տող 3.


[[Կատեգորիա:Միհրանյաններ]]
[[Կատեգորիա:Միհրանյաններ]]
[[Կատեգորիա:Լեռնային Ղարաբաղի պատմություն]]
[[Կատեգորիա:Արցախի պատմություն]]
[[Կատեգորիա:Եռանշահիկներ]]
[[Կատեգորիա:Եռանշահիկներ]]

09:51, 26 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Միհրանյաններ, իշխանական տոհմ Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներում՝ VI դ վերջից մինչև IX դ սկզբին։ Հիմնադրել է պարսիկ Սասանյաններից սերած Միհրը, որը փախչելով պարսից արքա Խոսրով Բ Փարվեզի վրեժխնդրությունից, իր 30 հազար ընտանիքով հաստատվել է Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Միհրը և նրա ժառանգները դավով ու խորամանկությամբ կոտորել են հայ Առանշահիկներին, աստիճանաբար գերիշխանության հասել Կուրի ու Արաքսի միջև ընկած տարածքում՝ իրենց վերապահելով Աղվանքի «առաջին իշխանի» տիտղոսը։ Երկու–երեք սերունդ հետո Միհրանյանները ընդունել են քրիստոնեություն, հետզհետե խնամական կապեր հաստատել տեղի հայ իշխանական տների հետ և հայացել։ Միհրանյանները կրել են «Գարդմանից տեր և Աղվանից իշխան» տիտղոսը, որը փոխանցվել է հիմնականում ժառանգաբար։ Կրել են թագ, ունեցել դրոշ և զինանշան։ Առաջին Միհրանյանների դիրքը Ուտիքում և Արցախում կայուն չի եղել, բայց արդեն VII դ, հեռատես և շրջահայաց քաղաքականությամբ կարողացել են պահպանել երկրի ինքնուրույնությունը՝ խազարների կրկնվող արշավանքների, բյուզանդա-պարսկական, ապա բյուզանդա-արաբական հակամարտությունների հետևանքով Անդրկովկասում ստեղծված բարդ իրավիճակում։ Միհրանյաններից առավել նշանավոր են Միհրը, Քաջ Վարդանը, Ջիվանշիրը, Վարագ–Տրդատ Ա։ Ջիվանշիրի օրոք Միհրանյանները հասել են իրենց քաղաքական և տնտեսական հզորության գագաթնակետին։ Միհրանյանների իշխանությունը տարածվել է Աղվանքի նախկին մարզպանության ողջ տարածքի վրա, բարեկամական հարաբերություններ են հաստատվել Բյուզանդիայի, խազարների և Արաբական խալիֆայության հետ։ Ջիվանշիրից հետո սկսում է Միհրանյանների հզորության անկումը։ Վերջին Միհրանյանները ամբողջովին ենթակա էին մերթ Արաբական խալիֆայությանը, մերթ Բյուզանդական կայսրությանը։ Միհրանյանների տոհմի վերջին ներկայացուցիչ Վարագ–Տրդատ Գ, որդու՝ Ստեփանոսի հետ սպանվել է 821 թ։ Վարագ – Տրդատ Գ–ի դստերը՝ Սպրամին, մայրը փախցրել է Խաչեն և ամուսնացել Առանշահիկ Սահլ Սմբատյանի որդու՝ Ատրներսեհի հետ։ Այնուհետև Միհրանյանները վերացել են քաղաքական ասպարեզից, իրենց տեղը զիջելով Աղվանքի նախկին տերերին՝ Առանշահիկներին։