«Եղունգ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
հեռացվել է Կատեգորիա:Ծածկույթային համակարգ, ավելացվեց Կատեգորիա:Մազածածկույթ ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 27. | Տող 27. | ||
== Գրականություն == |
== Գրականություն == |
||
* Книпович Н. М., Ногти, когти и копыта // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. |
* Книпович Н. М., Ногти, когти и копыта // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. |
||
[[Կատեգորիա: |
[[Կատեգորիա:Մազածածկույթ]] |
11:37, 25 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ
Եղունգներ-եղջերային թիթեղներ են (ճանկերին հոմոլոգ)[1],գտնվում են պրիմատների մեծամասնության վերին և ստորին վերջույթների մատների ծայրերի արտաքին մակերեսին։ Եղունգները համարվում են էպիդերմիսի ածանցյալներ։ Օնիխոլոգիան հատուկ գիտություն է,որը զբաղվում է եղուգների վիճակի դիագնոստիկայով[2]։
Եղունգների ֆունկցիաները
Եղունգների ֆունկցիան մատների ֆալանգների պաշտպանությունն է,որպեսզի չվնասվեն փափուկ հյուսվածքների նյարդային վերջավորությունները։Օգնում են քորի ժամանակ և ապահովում են մատների ծայրերի կարծրությունը, տարբեր մանիպուլյացիաների ժամանակ։
Եղունգների կառուցվածքը
Եղունգների առջևի ծայրը ազատ է,իսկ հետին և կողմնային մասերը շրջապատված են մաշկային շերտով։ Մաշկային շերտի վերին մասը բարձրանում է եղունգի վրա ու կոչվուն է պրոքսիմալ մահիկ(կուտիկուլ),կատարում է պաշտպանական դեր,թույլ չի տալիս օտար մարմիններին և բակտերիաների թափանցել եղունգի աճման հատված։ Մահիկի ծայրում կան եղջերացած բջիջներ։ Տարբերում են եղունգի մարմին և արմատ։ Եղունգի արմատ է կոչվում պրոքսիմալ մահիկի տակ գտնվող հետին հատվածը։ Արմատի միայն մի փոքր հատվածն է դուրս մնում մահիկի տակից, այն սպիտակ կիսալուսնի տեսք ունի։ Եղունգի արմատը կոչվում է նաև մատրիցա։ Մատրիցան կազմված է էպիթելային բջիջներից և այստեղ տեղի է ունենում եղունգի ձևավորումը։ Այս բջիջների փշային շերտում կան օնիխոբլաստներ,որոնք ձևավորում են եղունգը և վերածվում են եղջերային թիթեղի։
Հիմնականում եղունգի թիթեղը կազմված է կերատինից, որը նաև մաշկում գտնվող սպիտակուց է։ Մազերը նույնպես առաջանում են կերատինից։Մազերում և եզունգներում կերատինի ամրությունը պայմանավորված է նրանով, որ այս սպիտակուցի մոլեկուլում կա մեծ քանակությամբ ծծմբի ատոմներ։Առաջացնելով մոլեկուլների միջև կապեր ծծումբը ապահովում է կերատինի կարծրությունը։ Ծծումբի քանակը (ավելի կոնկրետ ծծումբ պարունակող սպիտակուցի՝ցիստեինի ) պայմանավորված է նաև ժառանգական գործոններով։ Որոշ մարդկանց օրգանիզմում ցիստեինի պարունակությունը բարձր է,ինչն էլ դարձնում է եղունգները ավելի ամուր։ Կերատինի շերտերի արանքում կան ճարպի ու ջրի բարակ շերտեր։ Հենց այս շերտերն էլ ապահովում են եղունգի էլաստիկությունն ու փայլը։ Եղունգները կարող են կլանել ջուր և մեծացնել իրենց հաստությունը։ Դա է պատճառը ,որ ջրի հետ հաճախ շփվող մարդկանց եղունգները դառնում են ավելի փափուկ ու հաստ։ Բացի ծծումբից եղունգը պարունակում է նաև այլ միկրոտարրեր․ կալցիում, քրոմ,ֆոսֆոր, սելեն և ցինկ։ Սրանց բացակայությունը առաջացնում է եղունգի հիվանդագին վիճակ։
Եղունգների աճը
Եղունգները մազերից ավելի դանդաղ են աճում։ Շաբաթվա ընթացքում ձեռքի եղունգները աճում են մոտավորապես 1-2մմ,իսկ ոտքերինը՝ 0,25-1մմ։ Եղունգի ամբողջական թարմացումը տեղի է ունենում կես տարվա ընթացքում։ Հումորալ փոփոխությունները (հասունացման շրջան,մենստրուացիոն շրջան, հղիություն,գարնանային շրջան) ազդում են եղունգների աճի արագության վրա։ Աճի արագությունը նվազում է չափազանց խիստ սննդակարգի (ճարպերի, սպիտակուցների, վիտամինների ցածր պարունակություն)և արյան շրջանառության ու նյութափոխանակության խանգարման հետ կապված հիվանդությունների ժամանակ։
Հետաքրքիր փաստեր
- Եղունգները աճում են ավելի արագ
- տղամարդկանցը կանանց համեմատությամբ
- ամռանը քան ձմռանը
- աշխատող ձեռքինը
- Եղունգը ամբողջությամբ փոխվում է 5 ամսվա ընթացքում
- Նորմայում եղունգը հարթ է,գույնը՝ բաց վարդագույն, ունի փայլ,հաստությունը 0,3մմ
- Աշխատող ձեռքի եղունգները ավելի արագ են աճում,բայց այնքան էլ կոկիկ տեսք չունեն,ինչքան մյուս ձեռքինը։ Աջլիկների ձախ ձեռքի եղունգները կլինեն ավելի կոկիկ, քան աջինը։ Ձախլիկների մոտ ճիշտ հակառակը։
Ծանոթագրություններ
- ↑ Биологический энциклопедический словарь / Гиляров М. С., Баев А. А., Винберг Г. Г., Заварзин Г. А. и др. — М.: Советская энциклопедия, 1986. С. 267.
- ↑ Ногтевая диагностика, ониходистрофия, онихология, цвет ногтей, поражение ногтевой платины, кератин | Редкие специалисты на interfax.by
Գրականություն
- Книпович Н. М., Ногти, когти и копыта // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.