«Արմեն Հախնազարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 25. Տող 25.
[[Ագուլիս]]ցի լեզվաբան, դոկտոր [[Հովհաննես Հախնազարյան]]ի որդին է։
[[Ագուլիս]]ցի լեզվաբան, դոկտոր [[Հովհաննես Հախնազարյան]]ի որդին է։


1959 թ. ավարտել է [[Թեհրան]]ի [[Քուշեշ-Դավթյան դպրոց (Իրան)]]-ը, 1969-ին՝ Աախենի Հռենոս-Վեսֆալիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի [[wikipedia:en:RWTH Aachen University|Հռենոս-Վեսֆալիայի բարձրագույն տեխնիկական դպրոց]]ի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, իսկ 1973 թ.՝ քաղաքաշինության բաժինը, որպես Ճարտարապետության դոկտոր (Dr. Ing. Architekt-Planer)։
1959 թ. ավարտել է [[Թեհրան]]ի [[Քուշեշ-Դավթյան դպրոց (Իրան)]]-ը, 1969-ին՝ Աախենի [[wikipedia:en:RWTH Aachen University|Հռենոս-Վեսֆալիայի բարձրագույն տեխնիկական դպրոց]]ի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, իսկ 1973 թ.՝ քաղաքաշինության բաժինը, որպես Ճարտարապետության դոկտոր (Dr. Ing. Architekt-Planer)։


Ուսումնասիրական գործունեությունը սկսել է 1968 թ.՝ չափագրելով [[Արտազ]] գավառի [[Սուրբ Թադևոսի վանք]]ը։
Ուսումնասիրական գործունեությունը սկսել է 1968 թ.՝ չափագրելով [[Արտազ]] գավառի [[Սուրբ Թադևոսի վանք]]ը։

08:10, 23 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Արմեն Հովհաննեսի Հախնազարյան
Դիմանկար
Արմեն Հախնազարյանը
Ծնվել էմայիսի 5, 1941
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էԱախեն, փետրվարի 19, 2009(2009-02-19) (տարիքը 67)
Մահվան վայրԱախեն, Գերմանիա[1]
Քաղաքացիություն Գերմանիա և  Իրան
ՄասնագիտությունՃարտարապետ
Ծնողներհայր՝ Հովհաննես Հախնազարյան
 Armen Haghnazarian Վիքիպահեստում

Արմեն Հախնազարյան (մայիսի 5, 1941, Թեհրան - փետրվարի 19, 2009, Աախեն), ճարտարապետության դոկտոր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հիմնադիր։

Կենսագրություն

Արմեն Հախնազարյան


Ագուլիսցի լեզվաբան, դոկտոր Հովհաննես Հախնազարյանի որդին է։

1959 թ. ավարտել է Թեհրանի Քուշեշ-Դավթյան դպրոց (Իրան)-ը, 1969-ին՝ Աախենի Հռենոս-Վեսֆալիայի բարձրագույն տեխնիկական դպրոցի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, իսկ 1973 թ.՝ քաղաքաշինության բաժինը, որպես Ճարտարապետության դոկտոր (Dr. Ing. Architekt-Planer)։

Ուսումնասիրական գործունեությունը սկսել է 1968 թ.՝ չափագրելով Արտազ գավառի Սուրբ Թադևոսի վանքը։

1970-ական թթ. իրագործել է դեպի Արևմտյան Հայաստան թվով վեց, յուրաքանչյուրը շուրջ երկամսյա տևողությամբ գիտարշավներ։

Ավելի ուշ զրկվելով գիտարշավներին անձամբ մասնակցելու հնարավորությունից մինչև կյանքի ավարտը շարունակել է կազմակերպել գիտարշավներ դեպի Արևմտյան Հայաստան, Փոքր Հայք և Կիլիկիա։

1972 թ. Աախենում պաշտոնապես հիմնում է <<Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող>> հասարակական կազմակերպությունը (2010 թ.-ից՝ հիմնադրամ), որը 1996 թ. գրանցվում է ԱՄՆ-ում, իսկ 1998 թ.՝ Հայաստանում։

1973 թ. ամուսնացել է ճարտարապետ Մարգրիթ Բունեմաննի (Margrit Bunemann) հետ և ունեցել է երկու դուստր՝ Թալին և Շահրիզ։

1974 թ. Թեհրանում հիմնադրել և ղեկավարել է <Մոնիտ> <Monit> ճարտարապետական ընկերությունը։

1983 թ.-ից երկար տարիներ դասավանդել է Աախենի համալսարանի քաղաքաշինության ֆակուլտետում։

Վախճանվել է Աախենում, իսկ աճյունափոշին ամփոփվել է Աախենում և Արտաշավան (գյուղ)ի գերեզմանոցում։

Վերանորոգումներ

Վանաքի Սբ. Սարգիս եկեղեցի, Թեհրանի Սբ. Գևորգ եկեղեցի,

Սուրբ Ստեփանոս վանք (Դարաշամբ), Սուրբ Թադևոսի վանք Արտազ,

Ծոր Ծորի վանք, Քարին տակի Սուրբ Աստվածածին եկեղեցի,

Դադիվանք համալիրի տարբեր շինություններ, Տաթև (գյուղ)ի եկեղեցի

Դավիթ Բեկ (գյուղ)ի եկեղեցի, Սաղմոսավանք,

Ուշի (գյուղ)ի Սբ. Սարգիս վանքի միանավ եկեղեցի,

Քեսաբի Գարատուրան գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցի,

Քեսաբ ավանում մի քանի պատմական բնակելի տներ






Հրատարակություններ

  • 1983-1989 թթ. “Armenian Architecture” մանրաժապավենների 7 հատորյակներ։
  • Ակնարկ Հայկական ճարտարապետութեան, 1988 թ.։
  • Documents of Armenian Architecture. Nor Djulfa, Venezia, 1992.

Պարգևներ

Արմեն Հախնազարյան

Արտաքին հղումներ

  1. Deutsche Nationalbibliothek Record #133726762 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.