«Նվարսակի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 12. Տող 12.
*բ․ պետական պաշտոնյաներին մեծարել ու գնահատել արդարամտությամբ, չցուցաբերել կամայականություններ, անազնիվ, անվաստակ անձանց, հավատուրացների ու դավաճանների փոխարեն պատիվների ու պաշտոնների արժանացնել ազնիվ, գործունյա և վաստակավոր մարդկանց,
*բ․ պետական պաշտոնյաներին մեծարել ու գնահատել արդարամտությամբ, չցուցաբերել կամայականություններ, անազնիվ, անվաստակ անձանց, հավատուրացների ու դավաճանների փոխարեն պատիվների ու պաշտոնների արժանացնել ազնիվ, գործունյա և վաստակավոր մարդկանց,
*գ․ չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ երկերեսանի, բախտախնդիր անձանց ամբաստանություններին, ունկնդրել ուղղամիտ մարդկանց խորհուրդները։
*գ․ չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ երկերեսանի, բախտախնդիր անձանց ամբաստանություններին, ունկնդրել ուղղամիտ մարդկանց խորհուրդները։
Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ [[Զարեհ]]ի դեմ։ Հայոց հեծելագունդը վճռական դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին: [[485]] թվականին Վահան Մամիկոնյանը մեկնել է Տիզբոն, վերահաստատել Նվարսակի պայմանագիրը և ճանաչվել հայոց սպարապետ։ Պարսից արքունիքը շուտով նրան նշանակել է նաև Հայաստանի [[մարզպան]]։ Նվարսակի պայմանագրով թեև հայ ժողովուրդը քաղացիական լիակատար անկախություն չստացավ, սակայն այն խոշոր հաղթանակ էր Սասանյանների ազգաձուլման վտանգի դեմ։ Հայ ժողովուրդը քառամյա հերոսական մաքառումների գնով վերստին ապահովեց իր ներքին ինքնուրույնությունը:
Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը վճռական դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին: [[485]] թվականին Վահան Մամիկոնյանը մեկնել է Տիզբոն, վերահաստատել Նվարսակի պայմանագիրը և ճանաչվել հայոց սպարապետ։ Պարսից արքունիքը շուտով նրան նշանակել է նաև Հայաստանի [[մարզպան]]։ Նվարսակի պայմանագրով թեև հայ ժողովուրդը քաղացիական լիակատար անկախություն չստացավ, սակայն այն խոշոր հաղթանակ էր Սասանյանների ազգաձուլման վտանգի դեմ։ Հայ ժողովուրդը քառամյա հերոսական մաքառումների գնով վերստին ապահովեց իր ներքին ինքնուրույնությունը:


{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}

13:50, 19 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Վահան Մամիկոնյան

Նվարսակի պայմանագիր, 484 թվականին Վահան Մամիկոնյանի և պարսկական արքունիքի ներկայացուցիչ Նիխոր զորավարի միջև Պարսկահայքի Նվարսակ բնակավայրում կնքված պայմանագիր, որով վերջ դրվեց 481-84թթ. ապստամբությանը։ Նվարսակի հաշտությամբ Սասանյան Պարսկաստանը, որին չէր հաջողվել ճնշել Վահան Մամիկոնյանի ուժերի դիմադրությունը, ընդունեց հայկական կողմի պայմանները՝ շնորհելով պարսկական տիրապետության տակ գտնվող Հայաստանի տարածքներին ինքնուրույնություն ներքին կյանքում և առժամանակ հրաժարվելով հայերին դավանափոխ անելու ծրագրերից։

Այդ պայմանագրից հետո Հայաստանը Մարզպանականի փոխարեն սկսեց կոչվել Տանուտերական երկիր, դրա կառավարիչ նշանակվեց Վահան Մամիկոնյանը, որը սկսեց կրել Հայոց տանուտեր տիտղոսը։

Սասանյան Վաղարշ թագավորը հրաժարվել է հպատակ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հանդեպ վարած դավանափոխման ու ձուլման քաղաքականությունից, Հայաստանից ետ կանչել իր զորքերը և հաշտության առաջարկով Նվարսակ ուղարկել պատվիրակություն՝ Նիխոր Վշնասպդատի գլխավորությամբ։ Նախնական համաձայնություններից ու պատանդներ ստանալուց հետո Վահան Մամիկոնյանը սպառազեն ջոկատով ժամանել է Նվարսակ և իր պայմանները թելադրել պարսիկներին։

Նվարսակի պայմանագրի պայմանները

Նվարսակի պայմանագրով Պարսից արքունիքը պարտավորվել է․

  • ա․ վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական եկեղեցու գործունեության համար,
  • բ․ պետական պաշտոնյաներին մեծարել ու գնահատել արդարամտությամբ, չցուցաբերել կամայականություններ, անազնիվ, անվաստակ անձանց, հավատուրացների ու դավաճանների փոխարեն պատիվների ու պաշտոնների արժանացնել ազնիվ, գործունյա և վաստակավոր մարդկանց,
  • գ․ չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ երկերեսանի, բախտախնդիր անձանց ամբաստանություններին, ունկնդրել ուղղամիտ մարդկանց խորհուրդները։

Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ Զարեհի դեմ։ Հայոց հեծելագունդը վճռական դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին: 485 թվականին Վահան Մամիկոնյանը մեկնել է Տիզբոն, վերահաստատել Նվարսակի պայմանագիրը և ճանաչվել հայոց սպարապետ։ Պարսից արքունիքը շուտով նրան նշանակել է նաև Հայաստանի մարզպան։ Նվարսակի պայմանագրով թեև հայ ժողովուրդը քաղացիական լիակատար անկախություն չստացավ, սակայն այն խոշոր հաղթանակ էր Սասանյանների ազգաձուլման վտանգի դեմ։ Հայ ժողովուրդը քառամյա հերոսական մաքառումների գնով վերստին ապահովեց իր ներքին ինքնուրույնությունը:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։

Աղբյուրներ

  • Թ.Խ. Հակոբյան, Հայ ժողովրդի պատմության հիշարժան վայրերը, Երևան, 1990։

Արտաքին հղումներ

Նվարսակի պայմանագրի մասին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կայքում