«Նվարսակի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Vahan Mamikonyan.jpg|250px|մինի|Վահան Մամիկոնյան]]
'''Նվարսակի պայմանագիր''', 484 թ.թվականին Վահան Մամիկոնյանի և պարսկական արքունիքի ներկայացուցիչ Նիխոր զորավարի միջև [[Պարսկահայք]]ի [[Նվարսակ]] բնակավայրում կնքված պայմանագիր, որով վերջ դրվեց [[Վահանանց պատերազմ (481-485484)|481-84թթ. ապստամբության]]ը։ Նվարսակի հաշտությամբ [[Սասանյան Պարսկաստան]]ը, որին չէր հաջողվել ճնշել [[Վահան Մամիկոնյան]]ի ուժերի դիմադրությունը, ընդունեց հայկական կողմի պայմանները՝ շնորհելով պարսկական տիրապետության տակ գտնվող Հայաստանի տարածքներին ինքնուրույնություն ներքին կյանքում և առժամանակ հրաժարվելով հայերին դավանափոխ անելու ծրագրերից։
 
Այդ պայմանագրից հետո Հայաստանը Մարզպանականի փոխարեն սկսեց կոչվել Տանուտերական երկիր, դրա կառավարիչ նշանակվեց Վահան Մամիկոնյանը, որը սկսեց կրել Հայոց տանուտեր տիտղոսը։
 
Սասանյան Վաղարշ թագավորը հրաժարվել է հպատակ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հանդեպ վարած դավանափոխման ու ձուլման քաղաքականությունից, Հայաստանից ետ կանչել իր զորքերը և հաշտության առաջարկով Նվարսակ ուղարկել պատվիրակություն՝ Նիխոր Վշնասպդատի գլխավորությամբ։ Նախնական համաձայնություններից ու պատանդներ ստանալուց հետո Վահան Մամիկոնյանը սպառազեն ջոկատով ժամանել է Նվարսակ և իր պայմանները թելադրել [[պարսիկ]]ներին։
 
== Նվարսակի պայմանագրի պայմանները ==
 
Նվարսակի պայմանագրով Պարսից արքունիքը պարտավորվել է․
*ա․ վերացնել կրոնափոխության հարկադրանքը, քանդել Հայաստանում կառուցված կրակատները և դժվարություններ չստեղծել հայկական [[եկեղեցի|եկեղեց]]ու գործունեության համար,
*բ․ պետական պաշտոնյաներին մեծարել ու գնահատել արդարամտությամբ, չցուցաբերել կամայականություններ, անազնիվ, անվաստակ անձանց, հավատուրացների ու դավաճանների փոխարեն պատիվների ու պաշտոնների արժանացնել ազնիվ, գործունյա և վաստակավոր մարդկանց,
*գ․ չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին, չհավատալ երկերեսանի, բախտախնդիր անձանց ամբաստանություններին, ունկնդրել ուղղամիտ մարդկանց խորհուրդները։
Վահան Մամիկոնյանը պարտավորվել է հեծելագունդ ուղարկել Պարսկաստան՝ գահի հավակնորդ [[Զարեհ]]ի դեմ։ Հայոց հեծելագունդը վճռական դեր է խաղացել գահակալական կռիվներում՝ պարտության մատնելով ու սպանելով Զարեհին: [[485]] թվականին Վահան Մամիկոնյանը մեկնել է Տիզբոն, վերահաստատել Նվարսակի պայմանագիրը և ճանաչվել հայոց սպարապետ։ Պարսից արքունիքը շուտով նրան նշանակել է նաև Հայաստանի [[մարզպան]]։ Նվարսակի պայմանագրով թեև հայ ժողովուրդը քաղացիական լիակատար անկախություն չստացավ, սակայն այն խոշոր հաղթանակ էր Սասանյանների ազգաձուլման վտանգի դեմ։ Հայ ժողովուրդը քառամյա հերոսական մաքառումների գնով վերստին ապահովեց իր ներքին ինքնուրույնությունը:
 
{{ՀՍՀ}}
 
== Աղբյուրներ ==
82 200

edits

Նավարկման ցանկ