«Արշամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5),   → (2) oգտվելով ԱՎԲ
ավելացվեց Կատեգորիա:Երվանդունիներ ՀոթՔաթ գործիքով
Տող 16. Տող 16.


[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
[[Կատեգորիա:Հայոց արքաներ]]
[[Կատեգորիա:Երվանդունիներ]]

20:10, 14 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Ծոփք-Կոմագենեի թագավորությունը

Արշամ (ծննդյան և մահվան թթ․ անհայտ), Ծոփքի և Կոմագենեի միացյալ հայկական պետության թագավոր (մ․ թ․ ա․ շուրջ 240 - 220)։ Սամոս կամ Սամես թագավորի որդին, Երվանդունի թագավորական հարստության կրտսեր ճյուղից։

Հույն պատմիչ Պոլիենոսը (II դ․) հայտնում է, որ մ․ թ․ ա․ 230-ին Սելևկոս II Կալինիկոսի դեմ ապստամբած եղբայրը՝ Անտիոքոս Հիերաքսը, ապաստանել է բարեկամ հայ թագավոր Արշամի մոտ։

Ենթադրվում է, որ Արշամը վարել է հարևան Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն։

Հետևելով հելլենիստական մշակույթի ավանդույթներին՝ Արշամը կառուցել է քաղաքներ, խրախուսել առևտուրը, հատել դրամ։ Մեզ է հասել նրա դրամը՝ «Թագավորի Արշամայ» մակագրությամբ։

Ծոփքում՝ Արածանի և Տիգրիս գետերի միջև տարածվող դաշտում, Արշամը կառուցել է նոր մայրաքաղաք՝ Արշամաշատը, իսկ Կոմագենեում՝ Արսամեա անունով երկու քաղաք։

Գրկականություն

  • Тирацян Г․, Страна Коммагена и Армения, «Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս․ գիտ․», 1956, №3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։