«Ժորժ Սանդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (9) oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 8. Տող 8.
[[Մայորկա]]յում դեռ գոյություն ունի Վալդեմոսայի կարտեզիական վանական համալիրը, որտեղ Սանդը
[[Մայորկա]]յում դեռ գոյություն ունի Վալդեմոսայի կարտեզիական վանական համալիրը, որտեղ Սանդը
Շոպենի և իր դստեր հետ անցկացրել է 1838-39 թվականների ձմեռը։ <ref>{{Citation | url = http://www.valldemossa.com/museoin.htm | title = Museoin | publisher = Valldemossa}}.</ref> Այս ճանապարհորդության մասին նա նկարագրել է "Մի ձմեռ Մայորկայում" ինքնակենսագրականում. առաջին անգամ հրատարակվել է [[1841]] թվականին։ <ref>[http://books.google.co.uk/books?id=fZFitE0jpv4C&pg=PA97&dq=%22a+winter+in+majorca%22+sand&hl=en&sa=X&ei=-fLLUqDLBrLg7Qaf9YGoBg&ved=0CGgQ6AEwCA#v=onepage&q=%22a%20winter%20in%20majorca%22%20sand&f=false ''European Literature from Romanticism to Postmodernism: A Reader in Aesthetic Practice'', ed. by Martin Travers, Continuum publishing, 2006, p.&nbsp;97, ISBN 9780826439604.]</ref> Այդ ժամանակ Շոպենի մոտ արդեն սկսվել էր [[տուբերկուլյոզ]] հիվանդությունը (կամ քիստային ֆիբրիոզ, ինչպես ավելի ուշ նշվեց)։ Նրանք Շոպենի մահից երկու տարի առաջ բաժանվում են տարբեր պատճառներով։
Շոպենի և իր դստեր հետ անցկացրել է 1838-39 թվականների ձմեռը։ <ref>{{Citation | url = http://www.valldemossa.com/museoin.htm | title = Museoin | publisher = Valldemossa}}.</ref> Այս ճանապարհորդության մասին նա նկարագրել է "Մի ձմեռ Մայորկայում" ինքնակենսագրականում. առաջին անգամ հրատարակվել է [[1841]] թվականին։ <ref>[http://books.google.co.uk/books?id=fZFitE0jpv4C&pg=PA97&dq=%22a+winter+in+majorca%22+sand&hl=en&sa=X&ei=-fLLUqDLBrLg7Qaf9YGoBg&ved=0CGgQ6AEwCA#v=onepage&q=%22a%20winter%20in%20majorca%22%20sand&f=false ''European Literature from Romanticism to Postmodernism: A Reader in Aesthetic Practice'', ed. by Martin Travers, Continuum publishing, 2006, p.&nbsp;97, ISBN 9780826439604.]</ref> Այդ ժամանակ Շոպենի մոտ արդեն սկսվել էր [[տուբերկուլյոզ]] հիվանդությունը (կամ քիստային ֆիբրիոզ, ինչպես ավելի ուշ նշվեց)։ Նրանք Շոպենի մահից երկու տարի առաջ բաժանվում են տարբեր պատճառներով։
Սանդը իր "Լուկրեցիա Ֆլորիանի" վեպում Շոպենի կերպարը օգտագործում է որպես Արևելյան Եվրոպայից մի հիվանդ արքայազնի մոդել, որին անվանում է Կարոլ։ Նրան խնամու է միջին տարիքի փառքը կորցրած մի դերասանուհի՝ Լուկրեցիան, ով տառապում է Կարոլի հանդեպ տածած զգացմունքների պատճառով։ {{Sfn | Szulc | 1998 | p = 326}}
Սանդը իր "Լուկրեցիա Ֆլորիանի" վեպում Շոպենի կերպարը օգտագործում է որպես Արևելյան Եվրոպայից մի հիվանդ արքայազնի մոդել, որին անվանում է Կարոլ։ Նրան խնամում է միջին տարիքի փառքը կորցրած մի դերասանուհի՝ Լուկրեցիան, ով տառապում է Կարոլի հանդեպ տածած զգացմունքների պատճառով։ {{Sfn | Szulc | 1998 | p = 326}}


== Ստեղծագործություններ ==
== Ստեղծագործություններ ==
Տող 22. Տող 22.


== Ժամանակակից Դիտարկումներ ==
== Ժամանակակից Դիտարկումներ ==
Սանդի հեղինակությունը հարցականի տակ դրվեց այն բանից հետո, երբ նա սկսեց հասարակության մեջ հայտնվել տղամարկանց համար նախատեսված հագուստով։ Նա այս փաստը արդարացնում էր, ասելով, որ այդ հագուստն ավելի ամրակազմ տեսք է հաղորդում և ավելի էժան է, քան այն հագուստը, որ կրում են ազնվականուհիները։
Սանդի հեղինակությունը հարցականի տակ դրվեց այն բանից հետո, երբ նա սկսեց հասարակության մեջ հայտնվել տղամարդկանց համար նախատեսված հագուստով։ Նա այս փաստը արդարացնում էր, ասելով, որ այդ հագուստն ավելի ամրակազմ տեսք է հաղորդում և ավելի էժան է, քան այն հագուստը, որ կրում են ազնվականուհիները։
Ինչպես նաև աղմկահարույց էր նրա ծխախոտ ծխելու հանգամանքը։
Ինչպես նաև աղմկահարույց էր նրա ծխախոտ ծխելու հանգամանքը։
Նման պահվածքը անընդունելի էր [[19-րդ դար]]ի կանանց դեպքում։
Նման պահվածքը անընդունելի էր [[19-րդ դար]]ի կանանց դեպքում։

08:35, 14 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Ժորժ Սանդ (ֆր.՝ George Sand, իսկական անունը՝ Amandine Aurore Lucile Dupin - Ամանդինա Ավրորա Լյուսիլ Դյուպեն, ամուսնու անունով՝ բարոնուհի Դյուդևան, 1804թ. հուլիսի 1 - 1876թ. հունիսի 8), ֆրանսիացի կին գրող, գրել է բազմաթիվ ստեղծագործություններ, որոնցից առավել հայտնի են «Ինդիանա» (Indiana, 1832)[1], «Մոպրա» (Mauprat, 1837) «Կոնսուելո» (Consuelo, 1842), «Կոմսուհի Ռուդոլշտադ» (La Comtesse de Rudolstadt, 1843) և «Փոքրիկ Ֆադեթ» (La Petite Fadette, 1849) վեպերը։

Կյանք

Սանդը ծնվել է Փարիզում, սակայն մանկության մեծ մասը անցկացրել է իր տատիկի կալվածքում ֆրանսիական Բերրի նահանգի Նոհանտ համայնքում։ Նա դաստիարակվել է լիբերալ սկզբունքներով։ 1822 թվականին 18 տարեկանում Սանդը ամուսնանում է Կասիմիր Դուդեվանտի (1795–1871) հետ։ Նրանք երկու երեխա են ունենում, Մորիսը (1823–89) և Սոլանժը (1828–99)։ 1831 թվականի սկզբին Սանդը հեռանում է ամուսնուց և 4-5 տարի գտնվում է "Ռոմանտիկ ըմբոստության" շրջանում։ 1835 թվականին նա օրենքով բաժանվում է ամուսնուց և իր հետ տանում երեխաներին։ Սանդը տարբեր ժամանակներ տարբեր սիրային հարաբերությունների մեջ է եղել Ջուլս Սանդոյի (1831), Պրոսպեր Մերիեմի, Ալֆրեդ դե Մուսետի (1833 ամառ –1835 մարտ), Լուի Բլանշի, Ֆրեդերիկ Շոպենի (1837–47) և այլոց հետ։ [2] Ավելի ուշ նա կապվում է Գուստավ Ֆլոբերի հետ։ Նրանք աստիճանաբար դառնում են մոտ ընկերներ ՝ չհաշված նրանց բնավորությունների և նախընտրությունների տարբերությանը։ Սանդը ինտիմ հարաբերության մեջ էր դերասանուհի Մարի Դորվալի հետ, որը պատճառ դարձավ նրանց լիսբուհի լինելու մասին համատարած, սակայն չհաստատված բամբասանքի տարածմանը։ [3] Մայորկայում դեռ գոյություն ունի Վալդեմոսայի կարտեզիական վանական համալիրը, որտեղ Սանդը Շոպենի և իր դստեր հետ անցկացրել է 1838-39 թվականների ձմեռը։ [4] Այս ճանապարհորդության մասին նա նկարագրել է "Մի ձմեռ Մայորկայում" ինքնակենսագրականում. առաջին անգամ հրատարակվել է 1841 թվականին։ [5] Այդ ժամանակ Շոպենի մոտ արդեն սկսվել էր տուբերկուլյոզ հիվանդությունը (կամ քիստային ֆիբրիոզ, ինչպես ավելի ուշ նշվեց)։ Նրանք Շոպենի մահից երկու տարի առաջ բաժանվում են տարբեր պատճառներով։ Սանդը իր "Լուկրեցիա Ֆլորիանի" վեպում Շոպենի կերպարը օգտագործում է որպես Արևելյան Եվրոպայից մի հիվանդ արքայազնի մոդել, որին անվանում է Կարոլ։ Նրան խնամում է միջին տարիքի փառքը կորցրած մի դերասանուհի՝ Լուկրեցիան, ով տառապում է Կարոլի հանդեպ տածած զգացմունքների պատճառով։ [6]

Ստեղծագործություններ

Գրող Ջուլս Սանդոյի հետ ունեցած կապը կարծես ազդարարեց սանդի գրական դեբյուտը։ Նրանք համատեղ հրատարակեցին մի քանի պատմվածքներ՝ ստորագրելով "Ջուլս Սանդ"։ Սանդի առաջին "Վարդագույն և Սպիտակ" վեպը գրվել է Սանդոյի հետ համատեղ 1831 թվականին։ Հետագայում Սանդը իր առաջին անկախ վեպի՝ "Ինդիանայի" (1832) համար գրական անվանում է ընտրում Ժորժ Սանդ։ [7] Գյուղական կյանքի պատկերների հիման վրա Սանդը գրում է գեղջկական վեպեր "Փոքրիկ Ֆադեթ" (La Petite Fadette (1849)), "Ֆրանսուա լյո Շամպի" (François le Champi (1847–1848)) և այլն։ Նրա մյուս վեպերից են "Ինդիանա"-ն (1832), "Լեյլա"-ն (1833), "Մոպրան"-ը (1837) "Կոնսուելո"-ն (1842–43) և այլն։ Թատերական պիեսներից և ինքնակենսագրական վեպերից են "Իմ կյանքի պատմությունը" (1855), "Նա և Նա"-ն (1859) և այլն։ Սանդը հաճախ Նոհանտի իր կալվածքում բեմադրում էր իր թատերական պիեսները։ Նա նաև հեղինակում էր գրական քննադատական և քաղաքական նյութեր։ Նա բազմաթիվ էսսեներ է գրել և հրատարակել է աշխատանքներ, որտեղ սահմանվում էր նրա սոցիալիստական դիրքորոշումները։ 1848 թվականին հեղափոխության սկսվելուն զուգընթաց Սանդը սկսում է իր սեփական լրագրի տպագրումը։ [8] Սա նրան հնարավորություն ընձեռեց ավելի շատ էսսեներ տպել։ Նա գրում էր, -"Ես չեմ կարող հավատ ներշնչել այնպիսի հանրապետության հանդեպ, որտեղ հեղափոխությունը սկսվում է իր պրոլետարիատներին սպանելով"։ Սանդի ամենահայտնի ցիտատներից է "Կյանքում միայն մի ուրախություն կա՝ սիրել և սիրվել"։

Մահ

Ժորժ Սանդը մահացել է 71 տարեկան հասակում Նոհանտում 1876 թվականի հունիսի 8-ին։ Նա թաղված է իր կալվածքի տարածքում։ 2004 թվականին առաջարկվել է նրա աճյունը տեղափոխել Փարիզի Պանթեոն։

Ժամանակակից Դիտարկումներ

Սանդի հեղինակությունը հարցականի տակ դրվեց այն բանից հետո, երբ նա սկսեց հասարակության մեջ հայտնվել տղամարդկանց համար նախատեսված հագուստով։ Նա այս փաստը արդարացնում էր, ասելով, որ այդ հագուստն ավելի ամրակազմ տեսք է հաղորդում և ավելի էժան է, քան այն հագուստը, որ կրում են ազնվականուհիները։ Ինչպես նաև աղմկահարույց էր նրա ծխախոտ ծխելու հանգամանքը։ Նման պահվածքը անընդունելի էր 19-րդ դարի կանանց դեպքում։ Գրող Չարլզ Բաուդլերը Ջորջի Սանդի ժամանակակից քննադատներից էր,-"Նա հիմար, ծանրաքաշ և շաղակրատ կին է։ Բարոյականության վերաբերյալ նրա գաղափարները նույն խորությունն ունեն, ինչ որ հավաքարարի զգացմունքները դատավճռի կամ նրբության վերաբերյալ... Այն փաստը, որ տղամարդիկ կարող են գայթակղվել այս վատ վարքի տեր կնոջով, ապացուցում է այսօրվա սերնդի տղամարդկանց նվաստացումը"։ [9] Այս ժամանակաշրջանի այլ գրողները տարբերվում էին իրենց կարծիքներում։ Օրինակ Ֆլոբերը Սանդի երկրպագուներից էր։ Իսկ Բալզակը, ով անձնապես ճանաչում էր Սանդին, ասել է, որ եթե ինչ որ մեկի կարծիքով Ժորժ Սանդը վատ է գրում, ապա նրա քննադատական չափանիշները ոչ ադեկվատ են։ [10]

Ծանոթագրություններ

  1. թարգմանվել է հայերեն` «Ինդիանա», Ժորժ Սանդ, Խորհրդային Գրող-Երևան, 1990:
  2. Szulc, 1998, էջեր 160, 165, 194–95
  3. Jack, Belinda, George Sand, Random House.
  4. Museoin, Valldemossa.
  5. European Literature from Romanticism to Postmodernism: A Reader in Aesthetic Practice, ed. by Martin Travers, Continuum publishing, 2006, p. 97, ISBN 9780826439604.
  6. Szulc, 1998, էջ 326
  7. Bédé, 1986, էջ 218
  8. Paintault, Cerf
  9. Baudelaire, Charles (1975). Quennell, Peter (ed.). My Heart Laid Bare. Haskell House. էջ 184. ISBN 0-8383-1870-3. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  10. Pasco, Allan H (2006), Nouvelles Françaises du Dix-Neuviéme Siécle: Anthologie (French), Rookwood Press, էջ 161{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link).

Արտաքին հղումներ