«Արյունաստեղծում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 21. Տող 21.
== Ուսումնասիրությունները Հայաստանում ==
== Ուսումնասիրությունները Հայաստանում ==
Խորհրդահայ բժիշկներ Թ ․Իստամանովան, Հ․ Մարկոսյանը, Ռ․ Հարությունյանը, Ռ․ Դուրինյանը, Է․ Անդրեասյանը և ուրիշներ կատարել են մի շարք կարևոր ուսումնասիրություններ՝ նվիրված արյունաստեղծման պրոցեսների նյարդային և հումորալ կարգավորմանը։
Խորհրդահայ բժիշկներ Թ ․Իստամանովան, Հ․ Մարկոսյանը, Ռ․ Հարությունյանը, Ռ․ Դուրինյանը, Է․ Անդրեասյանը և ուրիշներ կատարել են մի շարք կարևոր ուսումնասիրություններ՝ նվիրված արյունաստեղծման պրոցեսների նյարդային և հումորալ կարգավորմանը։
{{Արյուն}}

{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
{{ՀԲՀ}}
{{ՀԲՀ}}

12:56, 13 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Արյունաստեղծումը մարդու մոտ

Արյունաստեղծում, հեմոպոեզ (հունարեն՝ αίμα - արյուն և հունարեն՝ ποίησις , մարդու և կենդանիների օրգանիզմում արյան բջիջների առաջացումը, զարգացումն ու հասունացումը։ Արյունաստեղծումը անողնաշարավոր կենդանիների օրգանիզմում տեղի է ունենում խոռոչային հեղուկներում և արյան մեջ, մարդու և ողնաշարավոր կենդանիների օրգանիզմում՝ հատուկ արյունաստեղծ օրգաններում (ոսկրածուծ, փայծաղ, ավշային հանգույցներ, ռեթիկուլո-էնդոթելային համակարգՍաղմնային զարգացման վաղ շրջանում արյան մարմնիկները գոյանում են պտղի մեզենքիմում։ Ներարգանդային կյանքի հետագա շրջանում գլխավոր արյունաստեղծ օրգանը դառնում է լյարդը, իսկ վերջում՝ ոսկրածուծը։ Օրգանիզմի բնականոն կենսագործունեության պայմաններում անընդհատ տեղի է ունենում արյան բջիջների ստեղծում և ոչնչացում։ Օրինակ՝ էրիթրոցիտների կյանքի միջին տևողությունը 100 օր է, սակայն արյունաստեղծման շնորհիվ նրանց քանակն արյան մեջ մնում է հարաբերականորեն հաստատուն։

Սաղմնային զարգացում

Արյունաստեղծումը էրիթրոցիտների, լեյկոցիտների և թրոմբոցիտների առաջացման, զարգացման և հասունացման գործընթացն է: Սաղմի արյունաստեղծումն սկսվում է դեղնուցապարկում, 6 շաբաթ անց այդ ֆունկցիան իր վրա է վերցնում լյարդը, ներարգանդային կյանքի 4-5 ամսից արյունաստեղծումն սկսվում է ոսկրածուծում: Ավշահանգույցներն ի հայտ են գալիս 3-րդ ամսում, փայծաղում արյունաստեղծումն սկսվում է միայն ծնվելուց հետո:

Ընթացք

Արյան բոլոր տարրերի սկիզբը, այսպես կոչված, ցողունային բջիջներն են, որոնց մեծ մասն արյունաստեղծ օրգաններում գտնվում է հանգստի վիճակում: Ցողունային բջիջներից առաջանում են էրիթրոցիտային, լեյկոցիտային և թրոմբոցիտային արյունաստեղծ ծիլերը, որոնցից, մի շարք փոխակերպումներից հետո, գոյանում են արյան ձևավոր տարրերը (էրիթրոցիտներ, լեյկոցիտներ և թրոմբոցիտներ):

Ոսկրածուծի նախնական բջիջների վերջն փոխակերպումը, այսինքն՝ հասունացումը, տեղի է ունենում արյունաստեղծ օրգաններում: Արյան հունի մեջ անցնում են բոլոր ֆունկցիաները կատարելու ունակ հասուն բջիջները: Առողջ օրգանիզմում արյան բջջային կազմը և արյունաստեղծ օրգանները կազմում են մի համակարգ, որը շարժուն հավասարակշռության մեջ է գտնվում, անընդհատ տեղի է ունենում արյան «ծերացած» բջիջների քայքայում և նորերի առաջացում: Նման հավասարակշռությունը կարգավորվում է արյունաստեղծման հատուկ գործոններով՝ հեմոպոետիններով:

Արյունաստեղծման վերաբերյալ ներկայումս ընդունված է ունիտար տեսությունը, ըստ որի արյան բոլոր բջիջները սկիզբ են առնում ընդհանուր, չտարբերակված մայր բջջից՝ հեմոցիտոբլաստից։ Շնորհիվ հեմոցիտոբլաստի բարդ բաժանման և վերափոխման արյան մեջ են անցնում լիովին հասունացած բջիջներ՝ էրիթրոցիտներ, լեյկոցիտներ և թրոմբոցիտներ։ Յուրաքանչյուր բջիջ զարգացման ընթացքում ենթարկվում է յուրահատուկ փոխակերպման։ Արյունաստեղծման պրոցեսը կազմված է հետևյալ բաժիններից․

1․ Էրիթրոպոեզ՝ էրիթրոցիտների ստեղծում, տեղի է ունենում ոսկրածուծում։ 2․ Լեյկոպոեզ՝ լեյկոցիտների ստեղծում, տեղի է ունենում ավշային հանգույցներում, փայծաղում և ոսկրածուծում։ 3․ Թրոմբոցիտոպոեզ՝ թրոմբոցիտների կամ արյան թիթեղիկների ստեղծում, տեղի է ունենում ոսկրածուծում։

Կարգավորում

Արյունաստեղծման պրոցեսը կարգավորվում է բարդ նյարդահումորալ ճանապարհներով և սերտորեն կապված է օրգանիզմի նյութափոխանակության, ինչպես նաև ներզատիչ գեղձերի և ստամոքս-աղիքային համակարգի գործունեության հետ։ Օրգանիզմում արյան բջիջների, հատկապես էրիթրոցիտների առաջացման համար կարևոր նշանակություն ունեն հյուսվածքներում թթվածնի մասնակային (պարցիալ) ճնշումը, սննդի հետ ընդունած որոշ սպիտակուցների, երկաթի, կոբալտի, ֆոլաթթվի, B6, B12, C վիտամինների և այլ նյութերի յուրացումը։ Վերոհիշյալ նյութերի անբավարարության, զանազան թունավորումների և հիվանդությունների դեպքում առաջանում են արյունաստեղծման խանգարումներ, որոնց հետևանքով փոփոխվում է շրջանառվող արյան բաղադրությունը։

Արյունաստեղծման փոփոխություններ

Արյան կորստի, արյան մեջ թթվածնի անբավարարության, բորբոքային երևույթների, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների ժամանակ արյունաստեղծումն ուժեղանում է: Դա կոչվում է արյան ռեակտիվ փոփոխությունների վիճակ: Որոշ հիվանդությունների (օրգանիզմում երկաթի, ստամոքսի հեռացման, որոշ թունավոր նյութերով թունավորման) ժամանակ առաջանում է տարբեր բնույթի սակավարյունություն: Բացի դրանից, ոսկրածուծում կարող են առաջանալ ախտաբան, գործընթացներ, որոնց հիմնական արտահայտությունը արյան մեջ երիտասարդ (ոչ հասուն) բջջային տարրերի ավելացումն է:

Ուսումնասիրությունները Հայաստանում

Խորհրդահայ բժիշկներ Թ ․Իստամանովան, Հ․ Մարկոսյանը, Ռ․ Հարությունյանը, Ռ․ Դուրինյանը, Է․ Անդրեասյանը և ուրիշներ կատարել են մի շարք կարևոր ուսումնասիրություններ՝ նվիրված արյունաստեղծման պրոցեսների նյարդային և հումորալ կարգավորմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։