«Լացիո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 118. Տող 118.
|}
|}



[[Կատեգորիա:Աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Իտալիայի մարզեր]]
[[Կատեգորիա:Իտալիայի մարզեր]]
[[Կատեգորիա:Տնտեսություն]]

11:36, 13 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Մարզ
Լացիո
Lazio
Դրոշ Զինանշան

Պատկեր:Map Region of Lazio.svg Lazio in Italy.svg
կարմիրով ներկված է Լացիո շրջանը
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԵնթարկումԻտալական Հանրապետություն
Ներքին բաժանումՖրոզինոնե, Լատինա, Ռիետի, Հռոմ, Վիտերբո և Metropolitan City of Rome?
Հիմնադրված է1970 թ.
Մակերես17 236 կմ²
ԲԾՄ416 մետր
Խոսվող լեզուներիտալերեն
Բնակչություն5.7 միլիոն մարդ
Ազգային կազմիտալացիներ
Կրոնական կազմկաթոլիկներ
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքregione.lazio.it
Լացիո (Իտալիա)##
Լացիո (Իտալիա)

Լացիոն (լատին․՝  Latium) Իտալիայի 20 շրջաններից մեկն է, տեղակայված է թերակղզու կենտրոնական մասում։ Ունի մոտ 5.7 միլիոն բնակչություն և 170 միլիարդ եվրոյից ավեի GDP, բնակչության թվով 3-րդ շրջանն է Իտալիայում, տնտեսությամբ՝ 2-րդը։ Մայրաքաղաքը Հռոմն է, որը նաև Իտալիայի մայրաքաղաքն է և ամենամեծ քաղաքը։

Աշխարհագրությունը

Լացիոյի ռելիեֆը

Լացիոն ունի 17,236 կմ2 տարածք և սահամանակից է Տոսկանային, Ումբրիային և Մարչեին հյուսիսից, Աբրուսոյին և Մոլիսեին՝ արևելքից, Կամպանիային՝ հարավից և Տիրենիան ծովին՝ արևմուտքից։ Կազմված է հարթ և լեռնոտ շրջաններից, փոքրիկ լեռնային տարածքներով՝ արևելյան և հարավային շրջաններում։

Լացիոյի ծովային սահմանները հիմնականում կազմում են ավազոտ ծովափերը, որտեղ գտնվում է Կիրկեոյի և Գաետայի հրվանդանները։ Պոնտին կղզիները, որոնք Լացիոյի մասն են կազմում, գտնվում են հարավային մասերում։ Ափամերձ հատվածի ետևում, հյուսիսային մասում, փռված է Մարեմա Լազիաիեն (Տոսկանիական Մարեմաի շարունակությունը), ափամերձ հարթ շրջանները Կիվիտավեկիաում ընդհատվում են Տոլֆա լեռներով (616 մետր)։ Շրջանի կենտրոնական հատվածը զբաղեցնում է Հռոմեական Կամպագնան՝ մոտավորապես 2,100 կմ2 տարածքով։ Հարավային շրջանները զբաղեցնում են Ագրո Պոնտինոի հարթավայրերը։ Կան նաև ճահճային տարածքներ։

Լացիոյի նախաապենինները և Լիրի գետը՝ Սոկո վտակի հետ զբաղեցնում են Տիբերի հովտի աջ մասը։ Կան 3 խումբ լեռներ, որոնք ունեն հրաբխային ծագում. Վոլսինի, Կիմինի և Սաբատինի։ Վերջիններս կազմում են Բոլսենայի մեծ մասը՝ Վիկո և Բրակիանո լճերի հետ միասին։ Տիբերի հարավում կան այլ լեռնային խմբեր, որոնք կազմում են պրիապինենների մի մասը. Ալբիական բլուրները (նույպես հրաբխային ծագման), կրային ծագման Լեպինին, Աուսոնի և Աուրունկի լեռները։ Լացիոյի ապենինները շարունակությունն են Աբրուզոի ապենիների։ Ռիտինի լեռները՝ Տերմինիլոի հետ (2,213 մ), Սաբինի լեռները, Պրենեստինի, Սիմբրուինի և Էրինիքի լեռները արևելքում շարունակվում են Լիրիից մինչև Մայինարդե լեռներ։ Ամենաբարձր գագաթը Գորզանո լեռն է (2,458 մ)՝ Աբրուզոի սահմանին։

Տնտեսությունը

Գյուղատնտեսությունը, արհեստները, անասնաբուծությունը և ձկնորսությունը տնտեսության գլխավոր ավանդական ճյուղերն են: Գյուղատնտեսությունը բնութագրվում է գինու խաղողի, տարբեր մրգերի, բանջարեղենների և ձիթապտուղների լայն մշակությամբ:

Արտադրական ձեռնարկությունները կենտրոնացած են Հռոմի հարավում: Արտադրամասերը ունեն միջինից փոքր չափսեր: Զբաղվում են շինանյութերի արտադրությամբ (Հռոմ, Սիվիտավեչիա), թղթի (Սորա), նավթաքիմիայի (Գաետա, Հռոմ) արտադրությամբ, տեքստիլ արդյունաբերությամբ (Ֆրոսիոնե), էներգետիկայով (Ռիետի, Անագնի), ավտոմոբիլաշինությամբ (Կազինո), էլեկտրոնիկայով և էլեկտրոտեխնիկայով (Վիտերբո):

Աշխատունակ բնակչության մոտավորապես 73%-ը ծառայություններ մատուցողներ են: Նշված մարդիկ զբաղվում են պետական կառավարմամբ, բանկային աշխատանքով, տուրիզմով, ապահովագրությամբ և այլ ոլորտներով: Մի քանի ազգային և միջազգային, պետական և մասնավոր կազմակերպություններ, Հռոմում ունեն իրենց շտաբները (ENI, Enel, Finmeccanica, Alitalia, RAI):

Կառավարությունը և քաղաքականությունը

Հռոմը Ավանդաբար հանդիսանում է երկրի կառավարման կենտրոնը: 2008 թվականի ընտրություններում Լացիոի աջակողմյան կոալիցիան ստացել է ձայների 44.2%-ը, այն դեպքում, երբ ձախակողմյան թևը ստացել է ձայների 41.4%-ը: 2013 թվականի ընտրություններում Լացիոն ստացել է 40.7%՝ կենտրոնականների 29.3%-ի և ձախակողմյանների 20.2%-ի փոխարեն:

Վարչական բաժանումը

նկարում պատկերված է Լացիոյի շրջանի վարչական բաժանումը մարզերը:


Շրջան Տարածք (կմ²) Բնակչություն Խտությունը
(մարդ/կմ²)
Ֆռոսիսոնեի շրջան 3,244 496,545 153.1
Լատինայի շրջան 2,251 543,844 241.4
Ռիետիի շրջան 2,749 158,545 57.7
Հռոմի շրջան 5,352 4,097,085 765.5
Վիտերբոի շրջան 3,612 314,690 87.1