«Որովայնամզի բորբոքում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Պերիտոնիտ ՀոթՔաթ գործիքով
Տող 3. Տող 3.
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Պերիտոնիտ]]
[[Կատեգորիա:Հիվանդություններ այբբենական կարգով]]

18:42, 12 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Որովայնազմի բորբոքում, պերիտոնիտ, զարգանում է որովայնի որևէ օրգանի հիվանդության, վնասվածքի և վիրաբուժական միջամտության բարդության, երբեմն՝ ախտաբանական առաջնային օջախից վարակի տարածման հետևանքով։ Պատճառներն են՝ որդանման ելունի սուր բորբոքումը, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի ծակվելը, աղիքների անանցանելիությունը, վնասվածքների ու վիրավորումների ժամանակ որովաքսամզի ամբողջականության խախտումը ևն։ Հարուցիչներն են կոկերը և աղիքային ցուպիկը։ Ըստ պրոցեսի տարածվածության որովայնազմի բորբոքումը լինում է սահմանափակ և տարածուն, ըստ ընթացքի՝ սուր և քրոնիկական, ըստ արտաքիրտի բնույթի՝ շճային, թարախային, ֆիբրինային, նեխական։ Սուր տարածուն որովայնիզմի բորբոքումը բնորոշվում է արագ զարգացող ծանր ընթացքով, հաճախ պատճառ դառնում մահացության։ Սուր սահմանափակ որովայնազմի բորբոքման դեպքում առաջանում են որովայնամզի կպումներ։ Բորբոքային օջախի շրջանում լինում են ցավեր, տեղային փքվածություն և որովայնի մկանների լարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։