«Վիլհելմ Հաուֆ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
|
(Տարբերություն չկա)

08:29, 12 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Վիլհելմ Հաուֆ

Վիլհելմ Հաուֆ (գերմ.՝ Wilhelm Hauff, 29 նոյեմբերի 1802, Շտուտգարտ - 18 նոյեմբերի 1827, նույն տեղում)` գերմանացի մեծ գրող և վիպասան, գրականության բիդերմեյեր ուղղության ներկայացուցիչ:

Կենսագրություն

Վիլհելմ Հաուֆը ծնվել է 1802 թվականի նոյեմբերի 29-ին Շտուտգարտում՝ Օգոստոս Ֆրիդրիխ Հաուֆի, ով ծառայում էր՝ որպես քարտուղար, արտաքին գործերի նախարարությունում և Հեյդվիգ Վիլհելմինա Էլզաեսսեր Հաուֆի ընտանիքում: Նա չորս երեխաներից երկրորդն էր՝ ըստ տարիքի: 1809 թվականին, երբ Վիլհելմը յոթ տարեկան էր, նրա հայրը հանկարծամահ եղավ և մայրը վերցնելով երեխաներին տեղափոխվեց Թյուբինգեն համալսարանական քաղաք: Այնտեղ, մայրական կողմից պապիկի տանն են անցել Հաուֆի երիտասարդ տարիները: Տղայի ստացած առաջին կրթությունը եղել է պապիկի հսկայական գրադարանի գրքերի ընթերցումը: 1818 թվականին նրան ուղարկեցին վանական դպրոց սովորելու, իսկ 1820 թվականին ընդունվեց Թյուբինգենի համալսարան: Չորս տարի անց նա ավարտեց համալսարանը փիլիսոփայության և աստվածաբանության դոկտորի կոչումով:

Ավարտելով համալսարանը՝ Հաուֆը գործի անցավ որպես դասապատրաստող՝ պաշտպանության նախարար գեներալ բարոն Էրնս Յուգեն ֆոն Հյոգելի ընտանիքում: Այս ընտանիքի հետ նա ճամփորդեց Ֆրանսիայով, մեծագույն հետաքրքրությամբ ծանոթացավ Գերմանիայի հյուսիսային և կենտրոնական հատվածներին: Իր կարճ կյանքի ընթացքում նա եղել է Փարիզում, Բրյուսեում, Անտվերպենում, այցելել է Կասսել՝ Գրիմ Եղբայրների հայրենիք, Բրեմեն, որի հստակ քարտեզագրությունը գտնում ենք նրա վերջին նովելներից մեկում՝ «Ֆանտասմագորիաներ Բրեմենյան գինու նկուղում», եղել է Բեռլինում, Լայպցիգում, Դրեզդենում:

Գրական գործունեություն

Հենց բարոն ֆոն Հյոգելի երեխաների համար է գրվել նրա Märchen՝ կախարդական հեքիաթները, որոնք առաջին անգամ հրատարակվել են «Ազնվական կալվածատերերի որդիների ու դուստրերի համար 1826 թվականի հունվարի հեքիաթների ալմանախում»: Այն ներառում էր այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են «Փոքրիկ Մուքը», «Խալիֆ-արագիլը» և ուրիշներ, որոնք միանգամից չտեսնված ճանաչում ձեռք բերեցին բոլոր երկրներում, որտեղ խոսում և կարդում էին գերմաներեն:

Նույն՝ 1826 թվականին նա գրել է «Սատանայի հուշերի էջեր» (Mitteilungen aus den Memoiren des Satan) վեպի առաջին մասը և «Մարդը լուսնից» (Der Mann im Mond): Առաջին վեպը գրվել է հոֆմանովսկյան ոգով, այսպես կոչված մասնատված արձակ, որը Հաուֆը հրաշալի կերպով յուրացրեց և հետագայում զարգացրեց:

Շատ քննադատներ նշում են, որ թեև աշակերտը (Հաուֆը) զիջեց իր «գրական ուսուցչին» (Հոֆմանին) լեզվի հարստությամբ, բայց փոխարենը շատ առաջ անցավ նրանից սյուժեների բազմազանությամբ և ստեղծագործությունների անգերազանցելի առեղծվածայնությամբ: Իսկ «Մարդը լուսնից» վեպը գրվել է՝ որպես այն ժամանակ հայտնի գերմանացի Հենրիխ Կլոորենի (Heinrich Clauren) զգայուն նովելների ծաղրերգություն: Վրեժ առնելու համար Կլորենը նախաձեռնեց մի յուրօրինակ հարձակում Հաուֆի ամբողջ ստեղծագործական աշխատանքի վրա: Հաուֆն, ի պատասխան, գրեց «Հ. Կլորենի վիճելի քարոզը «Մարդը լուսնից»-ի մասին» երգիծական նովելը, որում նշեց իր հայացքնեը քաղցր և անառողջ գրականության մասին, որով Կլորենը բառացիորեն հեղեղում էր երկիրը:

Վալտեր Սքոթի վեպերից ոգեշնչված՝ Հաուֆը գրել է «Լիխտենշտեյն» պատմական վեպը, որը դարձավ 19-րդ դարի այդ ժանրի լավագույն վեպերից մեկը: Այս վեպը հսկայական ճանաչում է ստանում Գերմանիայում և հատկապես Շվաբիի հողերի վրա, քանի որ պատմում է այդ կողմերի ամնահետաքրքիր պատմական պահերից մեկի մասին: Իր ճանմփորդությունների ժամանակ Հաուֆը նաև վերջացնում է «Սատանայի նոթերը» և հրատարակում է մի քանի կարճ նովել, ինչպես նաև բանաստեղծություններ, որոնք շառ արագ դառնում են ժողովրդական երգեր:

1827 թվականի հունվարին Հաուֆը զբաղեցնում է Շտուտգարտի առավոտյան թերթի խմբագրի պաշտոնը և ամուսնանում է իր զարմուհի Լուիզա Հաուֆի հետ, ում մանկուց սիրահարված էր: Սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց: Նրա մահից շատ քիչ ժամանակ առաջ՝ նոյեմբերի 10-ին, ծնվում է նրա երկրորդ դուստր Վիլհելմինան, իսկ 1827 թվականի նոյեմբերի 18ին Հաուֆը մահանում է որովայնային տիֆից:

Հաուֆի գրական ժառանգությունը հեքիաթների երեք ալմանախներն են, որոնցից մեկը հրատարակել է նրա կինը՝ նրա մահվանից հետո, մի քանի վեպեր ու պոեմներ: Բայրսբրոնում է գտնվում «Վիլհելմ Հաուֆի հեքիաթների թանգարանը»:

Ստեղծագործություններ

Հեքիաթներ

  • Märchen-Almanach auf das Jahr 1826 für Söhne und Töchter gebildeter Stände (1826 թվականի հեքիաթների ալմանախ ազնվական կալվածատերերի դուստրերի և որդիների համար)
    • Märchen als Almanach (Պատմությունը ալմանախի դերում)
    • Die Karawane (Քարավան)
    • Die Geschichte vom Kalif Storch (Խալիֆ արագիլի մասին պատմություն)
    • Die Geschichte von dem Gespensterschiff (Ուրվական նավի մասին պատմություն)
    • Die Geschichte von der abgehauenen Hand (Կտրած ձեռքի մասին պատմություն)
    • Die Errettung Fatmes (Ֆաթիմայի փրկությունը)
    • Die Geschichte vom kleinen Muck (Փոքրիկ Մուքի մասին պատմություն)
    • Das Märchen vom falschen Prinzen (Երևակայական արքայազնի մասին պատմություն)
  • Märchen-Almanach auf das Jahr 1827 für Söhne und Töchter gebildeter Stände (1827 թվականի հեքիաթների ալմանախ ազնվական կալվածատերերի դուստրերի և որդիների համար)
    • Der Scheik von Alessandria und seine Sklaven (Ալեքսանդրյան շեյխը և նրա անհնազանդները)
    • Der Zwerg Nase (Թզուկ Քիթը)
    • Abner, der Jude, der nichts gesehen hat (Եվրեյ Աբները, ով ոչինչ չի տեսել)
    • Der Affe als Mensch («Երիտասարդ անգլիացին» (բառացի. «Ինչպես կապիկին ընդունեցին որպես մարդ»))
    • Die Geschichte Almansors (Ալմանսորի պատմությունը)
  • Märchen-Almanach auf das Jahr 1828 für Söhne und Töchter gebildeter Stände (1828 թվականի հեքիաթների ալմանախ ազնվական կալվածատերերի դուստրերի և որդիների համար)
    • Das Wirtshaus im Spessart (Շպասսարտի պանդոկը)
    • Die Sage vom Hirschgulden (Рассказ о гульдене с оленем)
    • Das kalte Herz (Սառցե սիրտը)
    • Saids Schicksale (Սաիդի արկածները)
    • Die Höhle von Steenfoll — Eine schottländische Sage (Ստինֆոլլի քարանձավը: Շոտլանդական սագա)

Վեպեր

  • Lichtenstein (Լիխտենշտեյն)
  • In König Laurins Rosengarten (Լորենս թագավորի վարդագույն այգին)

Երգիծական ստեղծագործություններ

  • Der Mann im Mond oder Der Zug des Herzens ist des Schicksals Stimme (Մարդը լուսնից կամ սրտի գնացքը՝ բախտի ձայնը)
  • Mittheilungen aus den Memoiren des Satan (Սատանայի հուշերի էջեր)
  • Controvers-Predigt über H. Clauren und den Mann im Mond (Հ. Կլորենի վիճելի քարոզը «Մարդը լուսնից»-ի մասին)

Պատմվածքներ

  • Othello («Օթելլո») (1826)
  • Die Sängerin («Երգչուհին») (1826)
  • Die Bettlerin von Pont des Arts («Մուրացիկը Pont des Arts-ից») (1827)
  • Jud Süß («Եվրեյ Զյուսը») (1827)
  • Die letzten Ritter von Marienburg («Մարիենբուրգի վերջին ասպետը»)
  • Das Bild des Kaisers («Կայսեր դիմանկարը»)
  • Phantasien im Bremer Ratskeller, ein Herbstgeschenk für Freunde des Weines («Ֆանտասմագորիաներ Բրեմենյան գինու նկուղում: Աշնանային նվեր գինու իրահարների համար») (1827)
  • Die Bücher und die Lesewelt («Գրքերը և ընթերցարանության աշխարհը»)
  • Freie Stunden am Fenster («Անվճար ժամեր պատուհանի մոտ»)
  • Der ästhetische Klub («Էսթետիկ ակումբ»)
  • Ein Paar Reisestunden («Մի քանի ժամվա ճանապարհ»)

Լեգենդ

  • Der Reußenstein (Ռոյսենշտեյն)

Գրականություն

Տե՛ս Klaiber, «W. Ch. Hauff. Ein Lebensbild des Dichters» (Շտուտգարտ, 1881): Ռուսաց լեզվով. «Բիանետտիի գաղտնիքները» («Կարդալու գրադարան», 1855, № 134) և «Հաուֆի հեքիաթները» (СПб., 1883):

Ստեղծագործությունների էկրանավորում

  1. 1921 - Փոքրիկ Մուքը (ռեժիսյոր Ուիլյամ Պրահեր)
  2. 1944 - Փոքրիկ Մուքը (ռեժիսյոր ֆրանց ֆիդլեր)
  3. 1950 - Սառը սիրտ, ԳԴՀ
  4. 1952 - Փոքրիկ Մուքը, ԳԴՀ
  5. 1958 - Թզուկ Քիթը, ԳՖՀ
  6. 1958 - Շպեսարտի պանդոկը, ԳՖՀ
  7. 1969 - Խալիֆ-արագիլը, ԽՍՀՄ
  8. 1970 - Թզուկ Քիթը
  9. 1971 - Փոքրիկ Մուքը (ռեժիսյոր Օտտո Անտոն Էդեր; հեռուստաֆիլմ, Ավստրիա)
  10. 1975Արագավազ Մուքը, ԽՍՀՄ
  11. 1978 - Թզուկ Քիթը, ԳԴՀ
  12. 1980Թզուկ Քիթը , Մեղեդի ձայնագրման ընկերության աուդիոներկայացում, ԽՍՀՄ, վերահրատարակումը 2008թ.
  13. 1981Խալիֆ արագիլը (մուլտֆիլմ), ԽՍՀՄ
  14. 1981Գիշերը պատմած հեքիաթ, Շպեսարտի պանդոկը ալմանախի հիման վրա, ԽՍՀՄ
  15. 1983 – Փոքրիկ Մուքի արկածները (ռեժիսյոր Ելիզավետա Կիմյագարովա, հեռուստաֆիլմ, ԽՍՀՄ, Տաջիկստան)
  16. 1985Ինքնակոչ արքայազնը, Չեխոսլովակիա, ԳԴՀ
  17. 2003Թզուկ Քիթը (մուլտֆիլմ), Ռուսաստան

Տե՛ս նաև

Հղումներ