«Տանգո»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 42. Տող 42.


Տանգոյի հասարակական պարահանդեսը նույնպես կոչվում է միլոնգա, իսկ վերոհիշյալ ոճերը կազմում եմ միլոնգայի հիմնական մասը։
Տանգոյի հասարակական պարահանդեսը նույնպես կոչվում է միլոնգա, իսկ վերոհիշյալ ոճերը կազմում եմ միլոնգայի հիմնական մասը։

== Ամենահայտնի տանգոյի մեղեդիներ ==

*"Բեսսամեմուչո"
*"Շամպանսկու ցողեր"
*"Կումպարսիտա"
*"Լիբերտանգո"
*"Արաբական տանգո"
*"Հոգնած արևը"
*"Իմ երջանկություն"


==Աղբյուրներ==
==Աղբյուրներ==
* Օգտագործվել է անգլերեն Վիքիպեդիան
* Օգտագործվել է անգլերեն Վիքիպեդիան
{{reflist}}
{{reflist}}
* "Կորուստների և հանդիպումների մասին, սիրո բեկորների մասին..." Կարինա Ախնազարովա
http://mostga.am/kultura/ob-utratakh-i-vstrechakh-ob-oskolkakh-lyubvi-581.html


[[Կատեգորիա:Տանգո]]
[[Կատեգորիա:Տանգո]]

19:07, 11 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Մի զույգ՝ Արգենտինական տանգո պարելիս

Տանգոն հասարակական, ինչպես նաև պարահանդեսային պար է, որն «ծնվել և մեծացել» է Ռիո դե լա Պլատայում, Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքներում, և հետո տարածվել աշխարհում։ Այս պարին զուգակցող երաժշտությունը նաև հայտնի է դարձել որպես տանգո երաժշտություն։

Սկզբնական տանգոն «տանգո կրիոլո» կամ հասարակապես տանգո էր կոչվում։ Այսօր տանգոյի տարբեր պարային ոճեր կան. Արգենտինական տանգո, Ուրուգվայական տանգո, Պարահանդեսային տանգո (ամերիկյան և միջազգային ոճեր), Ֆիննական տանգո, և վինտաժ ոճեր։ Շատերը իսկական տանգո են համարում այն տանգոն, որն ամենամոտն է Արգենտինայում և Ուրուգվայում պարած սկզբնական տանգոյին, այդուհանդերձ տանգոյի մյուս տեսակները նույնպես ինքնուրույն և լիովին կայացած պարեր են դարձել։ Խորխե Լուիս Բորխեսը գրում է. «Տանգոն պատկանում է Լա Պլատային, այն ուրուգվայական միլոնգայի որդին է և հաբաներայի թոռը»։ Տանգո պարի ձևավորման ակունքներում եվրոպական և աֆրիկական տարրեր են։ Առաջին անգամ «տանգո» բառն գործածվել է XIX դարի 90-ականներին։ Եվրոպայում պարն առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում XX դարի սկզբին։

2009 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն տանգոն աշխարհի մարդկային ժառանգություն է ճանաչել։[1][2]

Տանգոյի ծագումը

Ազատագրված ստրուկների, էմիգրանտների, սոցիալական բևեռացվածության, աղքատության ու ռասիզմի բովից ելավ եվրոպական, աֆրիկյան ու հնդկացիական մշակույթներն իր մեջ ամփոփող տանգոն։ Հիմնական ազդեցությունները.

  • Աֆրիկյան ստրուկներն ու կանդոմբեն

Բուենոս Այրեսը եղել է աշխարհի ստրկավաճառության ամենախոշոր կենտրոններից մեկը, ու զարմանալի չէ, որ 1800-ական թվականներին Բուենոս Այրեսի բնակչության քառորդ մասը սևամորթ էր։ Այդուհանդերձ այստեղ նրանք ավելի ազատ էին իրենց ավանդույթներին հավատարիմ մնալու, մասնավորապես որոշ ծեսերի անցկացնելու, դրանցից մեկը հարվածային գործիքների վրա հիմնված երաժշտություն էր և կանդոմբե կոչվող պարը։ 1853 թվականին ստրուկների ազատականացումից հետո կանդոմբեն, իր վրա կրելով այլ մշակույթների ազդեցությունները, վերափոխվեց միլոնգայի, ապա տանգոյի։

  • Հաբաներա, կոնտրադանզա և պոլկա

19-րդ դարի կեսերին սևամորթների կողմից Բուենոս Այրես բերված պարերից էր նաև հաբաներան։ Այս պարն իր արմատներով խորանում է դեպի Հավանա, Կուբա և իսպանական կոնտրադանզան։ Հաբաներան իր մեջ ներառում էր կոնքերով աֆրիկական պարերին հատուկ ալիքաձև շարժումներ և եվրոպական վալսի տարրեր։ Սա հետագայում միախառնվեց պոլկայի հետ դառնալով տանգոյի առաջացման սկզբնաղբյուրներից մեկը։

Տանգոյի ոճեր

Տանգոն՝ Բուենոս Այրեսի փողոցներում

Տանգո պարի ոճերը մշտական վեճերի առարկա են.

  • Տանգո Արխենտինո
  • Տանգո դե Սալոն
  • Տանգո Օրիենտալ (Ուրուգվայ)
  • Վիյա Ուրքիսա (Villa Urquiza)
  • Միլոնգերո
  • Կլուբ
  • Օրիյերո
  • Կանյենգե
  • Նուեվո Տանգո
  • Ֆանտազիա
  • Տանգո Էսցենարիո
  • Նուեվո Միլոնգերո
  • Լիքվիդ Տանքո
  • Պարահանդեսային տանգո (Եվրոպա, ԱՄՆ։ Արգենտինայում ասում են նման տանգո չկա)
  • Տանգո Կամակուպենսե (Անգոլա)
  • Տանգո դե Ֆինլանդիա (Եվրոպա, Ֆինլանդիա)
  • Տանգո լիսցիո (Եվրոպա, Իտալիա)
  • Տանգո ալտերնատիվո
  • Տանգո էլեկտրոնիկո

և այլն...

Տանգո Փարիզում՝ մի զույգ ցույց են տալիս բոլերո քայլը

Տանգոյի հասարակական պարահանդեսը նույնպես կոչվում է միլոնգա, իսկ վերոհիշյալ ոճերը կազմում եմ միլոնգայի հիմնական մասը։

Ամենահայտնի տանգոյի մեղեդիներ

  • "Բեսսամեմուչո"
  • "Շամպանսկու ցողեր"
  • "Կումպարսիտա"
  • "Լիբերտանգո"
  • "Արաբական տանգո"
  • "Հոգնած արևը"
  • "Իմ երջանկություն"

Աղբյուրներ

  • Օգտագործվել է անգլերեն Վիքիպեդիան
  • "Կորուստների և հանդիպումների մասին, սիրո բեկորների մասին..." Կարինա Ախնազարովա

http://mostga.am/kultura/ob-utratakh-i-vstrechakh-ob-oskolkakh-lyubvi-581.html

Կաղապար:Link GA