«Կեչասունկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ուտելի սնկեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 2. Տող 2.
[[Կատեգորիա:Սնկեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Սնկեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ուտելի սնկեր]]
[[Կատեգորիա:Ուտելի սնկեր]]
{{ՀԲ}}

09:35, 5 Հոկտեմբերի 2014-ի տարբերակ

Կեչասունկ (Leccinum scabrum), կեչու թնջուկ, բազիդիավոր սնկերի լեկցին ցեղի ներկայացուցիչ: ՀՀ-ում հազվադեպ հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերում: Աճում է լայնատերև կամ խառնանտառներում՝ ամռան ամիսներին՝ հողի վրա (1100- 1400 մ բարձր-ներում): Միկոռիզագոյացնող է, համակեցության մեջ է մըտնում կեչու հետ: Գլխարկը (տրամագիծը՝ 10-15 սմ) մսալի է, ամուր, բարձիկաձև: Խոնավ եղանակին մակերեսը լորձնանում է: Գունավորումը, կախված եղանակից, կարող է լինել բաց դեղինից մինչև գորշամոխրագույն: Հիմենոֆորը (պըտղաբեր մասը) խողովակաձև է, մանր, կլորավուն, անկյունաձև անցքերով, սպունգանման, սկզբում՝ սպիտակ, հետագայում՝ գորշ: Պտղամիսն ամուր է, սպիտակ, կտրվածքում՝ վարդագույն: Ոտիկը (Երկար.՝ 10-20 սմ, հաստ.՝ 3 սմ) գլանաձև է, հիմքում՝ լայնացած, սպիտակ, ունի գորշ կամ մոխրագույն թեփուկներ: Ուտելի է. օգտագործվում է թարմ, չորացրած, աղ կամ թթու դրած:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։