«Հարություն Շմավոնյանի հուշարձան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 34. Տող 34.
[[Կատեգորիա:Երևանի հուշարձաններ]]
[[Կատեգորիա:Երևանի հուշարձաններ]]
[[Կատեգորիա:Հայաստանի հուշարձաններ]]
[[Կատեգորիա:Հայաստանի հուշարձաններ]]
[[Կատեգորիա:Լևոն Թոքմաջյանի քանդակները]]

15:51, 25 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Հարություն Շմավոնյանի հուշարձան

Հարություն Շմավոնյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Մամուլի շենքի առջև
Բարձրություն 3 մ
Քանդակագործ(ներ) Լևոն Թոքմաջյան
Նյութ արցախյան մարմար
Շինարարության ավարտ 2004, հոկտեմբերի 16
Ներկա վիճակ կանգուն


Հարություն Շմավոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մամուլի շենքի առջև, տեղադրվել է 2004-ին։

Հեղինակներ

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է արցախյան մարմարից, բարձրությունը 3 մետր է։

Պատմություն

Հասարակական գործիչ, տպագրիչ, հայ առաջին պարբերականի` «Ազդարարի» հիմնադիր Հարություն Շմավոնյանի հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Մամուլի տան մոտ, 2004 թվականի հոկտեմբերի 16-ին` «Հայ մամուլի օր» տոնի շրջանակում` «Ազդարարի» հիմնադրման 210-ամյակի առթիվ։ Բացմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանը, ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դիպակ Վոհրան, ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը և ուրիշներ[1]։

2005 թ. դեկտեմբերին Կալկաթայում բացվեց Հարություն Շմավոնյանի կիսանդրին, որի հեղինակը նույնպես Լևոն Թոքմաջյանն է[2]։

Ծանոթագրություններ

  1. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9
  2. «Ազգ» 13 դեկտեմբերի 2005 թ.