«Թոմաս Շելլինգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 21. Տող 21.


[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ամերիկացի տնտեսագետներ]]

18:33, 24 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Թոմաս Շելլինգ (անգլ.՝ Thomas Crombie Schelling) (ապրիլի 14, 1921, Օուքլենդ, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր` խաղերի տեսության վերլուծության միջոցով կոնֆլիկտի և համագործակցության էության ընկալման խորացման համար (2005

Կենսագրություն

Շելլինգը ծնվել է Կալիֆորնիայի Օուքլենդ քաղաքում Ջոն Շելլինգի և Զելդա Այրեսի ընտանիքում։ Ավարտել է Սան Դիեգոյի ավագ դպրոցը։ Տնտեսագիտության բակալավրի աստիճանն ստացել է Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանում 1944 թվականին։ Գիտությունների թեկնածու աստիճանն ստացել է Հարվարդի համալսարանում 1951 թվականին։

Մարշալ Փլանի հետ ծառայել է Եվրոպայում, Սպիտակ տանը և 1948-1953 թվականներին՝ Նախագահի Գործադիր մարմնում։ Ազգային եկամտի վարք թեմայով թեկնածուական թեզի մեծ մասը գրել է Եվրոպայում՝ գիշերն աշխատելիս։ Կառավարությունից հեռացել է Յելի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում աշխատելու համար, այնուհետև 1958 թվականին աշխատել է Հարվարդի համալսարանում որպես տնտեսագիտության պրոֆեսոր։ 1969 թվականին միացել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարական դպրոցին։

Շելլինգը 20 տարի դասավանդել է քաղաքատնտեսություն Հարվարդի համալսարանի Քենեդու անվան դպրոցում, 1994-1999 թվականներին հետազոտական աշխատանքներ է կատարել Լյուքսեմբուրգում և Ավստրիայում՝ IIASA (անգլ.՝ International Institute for Applied Systems Analysis) կազմակերպությունում։

1993 թվականին Շելլինգը պարգևատրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ 2009 թվականին Յելի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան, ինչպես նաև պատվավոր աստիճան՝ Մանչեսթերի համալսարանում։

Աշխատություններ

  • The Strategy of Conflict (1960)
  • Micromotives and Macrobehavior (1978)
  • Choice and Consequence (1985)

Արտաքին հղումներ