«Տնտեսագիտության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 40. Տող 40.
Երևույթները միմյանց նկատմամբ գտնվում են փոխադարձ կապի և ազդեցության մեջ: Որևէ երևույթ մեկուսի հնարավոր չէ ուսումնասիրել: Այս հանգամանքը ճանաչողության ընթացքում ստեղծում է լուրջ դժվարություններ, որի պատժառով անհրաժեշտություն է առաջանում վերացարկման միջոցով նախևառաջ տվյալ երևույթն ուսումնասիրել մյուսների անփոփոխության պայմաններում: Կատարվում է որոշակի ենթադրություն այս կամ այն գործոնի անփոփոխության պարագայում: Օրինակ` եթե անհրաժեշտ է պարզել [[աշխատավարձ|աշխատավարձի]] մակարդակի և գների փոխհարաբերությունը, ապա մյուս գործոնները, որոնք նույնպես կարող են ազդել աշխատավարձի վրա, մնում են անփոփոխ: Այսպիսով` կիրառվում է այլ հավասար պայմանների մեթոդը։
Երևույթները միմյանց նկատմամբ գտնվում են փոխադարձ կապի և ազդեցության մեջ: Որևէ երևույթ մեկուսի հնարավոր չէ ուսումնասիրել: Այս հանգամանքը ճանաչողության ընթացքում ստեղծում է լուրջ դժվարություններ, որի պատժառով անհրաժեշտություն է առաջանում վերացարկման միջոցով նախևառաջ տվյալ երևույթն ուսումնասիրել մյուսների անփոփոխության պայմաններում: Կատարվում է որոշակի ենթադրություն այս կամ այն գործոնի անփոփոխության պարագայում: Օրինակ` եթե անհրաժեշտ է պարզել [[աշխատավարձ|աշխատավարձի]] մակարդակի և գների փոխհարաբերությունը, ապա մյուս գործոնները, որոնք նույնպես կարող են ազդել աշխատավարձի վրա, մնում են անփոփոխ: Այսպիսով` կիրառվում է այլ հավասար պայմանների մեթոդը։
=== Մաթեմատիկական մեթոդ ===
=== Մաթեմատիկական մեթոդ ===
Արդեն մեզ հայտնի է, որ տնտեսական երևույթները գտնվում են սերտ փոխհարաբերության մեջ: Օրինակ` գնի բարձրացումը հանգեցնում է պահանջարկի նվազման: Աշխատավարձի նվազումը փոքրացնում է աշխատողների նյութական շահագրգռվածությունը: Այսինքն` տնտեսական երևույթների միջև առկա է ֆունկցիոնալ կախվածություն: Տվյալ դեպքում պահանջարկի փոփոխությունը կախված է գնի փոփոխությունից: Պահանջարկի փոփոխությունը կախված է նաև այլ գործոններից ¥արգումենտներից¤` մարդկանց եկամտից, ճաշակից և այլն: Եթե այս կամ այն արդյունքի նկատմամբ պահանջարկը նշանակենք Qով, իսկ դրա վրա ազդող գործոնները, համապատասխանաբար` X1 ¥գին¤, X2 ¥եկամուտ¤, X3 ¥ճաշակ¤ և այլն, ապա կունենանք հետևյալ ֆունկցիոնալ կախվածությունը՝ Q=ƒ¥X1, X2, X3 … Xn¤: Այդ ֆունկցիոնալ կախվածությունը կարելի է ներկայացնել նաև գծապատկերի միջոցով: Ենթադրենք` դիտարկում ենք միայն մեկ գործոնի` գնի ազդեցությունը պահանջարկի վրա: Դա կարելի է ներկայացնել հետևյալ ձևով. D կորը ցույց է տալիս պահանջարկի կախվածությունը գնի փոփոխությունից: Այստեղ անկախ փոփոխականը ¥արգումենտը¤, օրդինատների, իսկ կախյալը ¥ ֆունկցիան¤` պահանջարկը` աբսցիսների առանցքն է: Եթե գինը աճում է, ապա պահանջարկը փոքրանում է, և հակառակը: Մաթեմատիկական մեթոդի կիրառման մյուս կարևոր եղանակը վիճակագրությունն է, որը ուսումնասիրում է երևույթների` գների, աշխատավարձի, տարբեր տեսակի արդյունքների, զբաղվածության քանակական փոփոխությունը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու դրա բուն պատճառները: Մաթեմատիկական մեթոդի կիրառման եղանակներից են տնտեսամաթեմատիկական մոդելները: Մաթեմատիկական ապարատի միջոցով ներկայացվում է տնտեսական երևույթների փոխկապվածությունը ¥գծային կամ ոչ գծային տեսքով¤ առկա ռեսուրսների սահմանափակության պայմաններում և, ըստ առաջադրված նպատակի, փորձ է արվում գտնելու դրան հասնելու ռացիոնալ տարբերակը, ինչը հիմնականում կապված է ծախսերի նվազագույն մակարդակի ապահովման հետ: Այսպես օրինակ` եթե շուկայում առկա է այս կամ այն արդյունքի նկատմամբ պահանջարկ, ապա արտադրողները փորձում են ապահովել առավելագույն արդյունք` նվա-զագույն ծախսերով: Դրա համար կարելի է կազմել հետևյալ մոդելը. նվազագույն ծախսի ապահովումը համարել արտադրողների հիմնական նպատակը: Այդ ծախսերի ֆունկցիան կարելի է ներկայացնել հետևյալ ձևով` y=ƒ¥x¤, որտեղ y-ը ծախսերի մակարդակն է` կախված արտադրանքի քանակությունից` x-ից: Իսկ ինչպես հայտնի է, ռեսուրսները սահմանափակ են: Եթե սահմանափակ ռեսուրսի քանակությունը նշանակենք B-ով, իսկ դրա ծախսը արտադրանքից կախված` F¥x¤-ով, ապա, բնականաբար՝ F¥x¤≤B: Միևնույն ժամանակ` y=ƒ¥x¤→min: Հետևապես, կարող ենք կազմել տնտեսամաթեմատիկական մոդել. y=ƒ¥x¤→min F¥x¤ ≤ B X ≥ O
Տնտեսական երևույթները գտնվում են սերտ փոխհարաբերության մեջ: Օրինակ` գնի բարձրացումը հանգեցնում է [[պահանջարկ|պահանջարկի]] նվազման: [[Աշխատավարձ|Աշխատավարձի]] նվազումը փոքրացնում է աշխատողների նյութական շահագրգռվածությունը: Այսինքն` տնտեսական երևույթների միջև առկա է ֆունկցիոնալ կախվածություն: Տվյալ դեպքում պահանջարկի փոփոխությունը կախված է [[գին|գնի]] փոփոխությունից: Պահանջարկի փոփոխությունը կախված է նաև այլ գործոններից` մարդկանց եկամտից, ճաշակից և այլն: Եթե այս կամ այն արդյունքի նկատմամբ պահանջարկը նշանակենք Qով, իսկ դրա վրա ազդող գործոնները, համապատասխանաբար` X1 ¥գին¤, X2 ¥եկամուտ¤, X3 ¥ճաշակ¤ և այլն, ապա կունենանք հետևյալ ֆունկցիոնալ կախվածությունը՝ Q=ƒ¥X1, X2, X3 … Xn¤: Այդ ֆունկցիոնալ կախվածությունը կարելի է ներկայացնել նաև գծապատկերի միջոցով: Ենթադրենք` դիտարկում ենք միայն մեկ գործոնի` գնի ազդեցությունը պահանջարկի վրա: Դա կարելի է ներկայացնել հետևյալ ձևով. D կորը ցույց է տալիս պահանջարկի կախվածությունը գնի փոփոխությունից: Այստեղ անկախ փոփոխականը ¥արգումենտը¤, օրդինատների, իսկ կախյալը ¥ ֆունկցիան¤` պահանջարկը` աբսցիսների առանցքն է: Եթե գինը աճում է, ապա պահանջարկը փոքրանում է, և հակառակը: Մաթեմատիկական մեթոդի կիրառման մյուս կարևոր եղանակը վիճակագրությունն է, որը ուսումնասիրում է երևույթների` գների, աշխատավարձի, տարբեր տեսակի արդյունքների, զբաղվածության քանակական փոփոխությունը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու դրա բուն պատճառները: Մաթեմատիկական մեթոդի կիրառման եղանակներից են տնտեսամաթեմատիկական մոդելները: Մաթեմատիկական ապարատի միջոցով ներկայացվում է տնտեսական երևույթների փոխկապվածությունը ¥գծային կամ ոչ գծային տեսքով¤ առկա ռեսուրսների սահմանափակության պայմաններում և, ըստ առաջադրված նպատակի, փորձ է արվում գտնելու դրան հասնելու ռացիոնալ տարբերակը, ինչը հիմնականում կապված է ծախսերի նվազագույն մակարդակի ապահովման հետ: Այսպես օրինակ` եթե շուկայում առկա է այս կամ այն արդյունքի նկատմամբ պահանջարկ, ապա արտադրողները փորձում են ապահովել առավելագույն արդյունք` նվա-զագույն ծախսերով: Դրա համար կարելի է կազմել հետևյալ մոդելը. նվազագույն ծախսի ապահովումը համարել արտադրողների հիմնական նպատակը: Այդ ծախսերի ֆունկցիան կարելի է ներկայացնել հետևյալ ձևով` y=ƒ¥x¤, որտեղ y-ը ծախսերի մակարդակն է` կախված արտադրանքի քանակությունից` x-ից: Իսկ ինչպես հայտնի է, ռեսուրսները սահմանափակ են: Եթե սահմանափակ ռեսուրսի քանակությունը նշանակենք B-ով, իսկ դրա ծախսը արտադրանքից կախված` F¥x¤-ով, ապա, բնականաբար՝ F¥x¤≤B: Միևնույն ժամանակ` y=ƒ¥x¤→min: Հետևապես, կարող ենք կազմել տնտեսամաթեմատիկական մոդել. y=ƒ¥x¤→min F¥x¤ ≤ B X ≥ O
Այս մոդելի տնտեսագիտական բովանդակությունը հետևյալն է. գտնել X-ի ¥արտադրանքի¤ այն քանակությունը ¥B սահմանափակ ռեսուրսների պայմաններում¤, որը կարտադրվի նվազագույն ծախսերով: Նպատակին հասնելու տարբեր ճանապարհներ կան: Տնտեսամաթեմատիկական մեթոդը, փաստորեն, օգնում է դրանցից ընտրելու լավագույնը` օպտիմալը*:
Այս մոդելի տնտեսագիտական բովանդակությունը հետևյալն է. գտնել X-ի ¥արտադրանքի¤ այն քանակությունը ¥B սահմանափակ ռեսուրսների պայմաններում¤, որը կարտադրվի նվազագույն ծախսերով: Նպատակին հասնելու տարբեր ճանապարհներ կան: Տնտեսամաթեմատիկական մեթոդը, փաստորեն, օգնում է դրանցից ընտրելու լավագույնը` օպտիմալը*:



10:31, 24 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-03-28 13:55:24 ֆորմատով

Տնտեսագիտության տեսություն, հասարակական գիտություն։ Տնտեսագիտության տեսություն առարկայի մասին պատկերացումները փոխվել են տնտեսական հարաբերությունների զարգացման ու տնտեսական գիտելիքների խորացմանը զուգընթաց։ Համարվում է, որ տնտեսագիտության տեսության առարկան կապված է մարդկանց տրամադրության տակ եղած ռեսուրսների սակավության և սահմանափակության հետ։ Տնտեսագետները ռեսուրսների սակավության կամ սահմանափակության տակ հասկանում են դրանց անբավարարությունը մարդկային բազմապիսի և բազմտիպ նպատակներին հասնելու համար։ Այդ դեպքում ենթադրվում է նաև, որ մարդկանց պահանջմունքները /իրենց զարգացման մեջ/, որոնք ընկած են մարդկային նպատակների հիմքում, սկզբունքայնորեն անսահմանափակ են։ Մարդկանց պահանջմունքները անսահմանափակ են և դրանց բավարարումը ռեսուրսների սահմանափակության պայմաններում առաջ է բերում ընտրության կամ այլըտրանքի խնդիրը՝ այսինքն նպատակների և ռեսուրսների օգտագործման տարբերակների ընտրության խնդիրը։ Ի վերջո մարդիկ ձգտում են առավելագույնս բավարարել իրենց պահանջմունքներն, ինչի պատճառով էլ մտնում են որոշակի հարաբերությունների մեջ։

Տնտեսագիտության տեսության ուսումնասիրությունը

Տնտեսագիտության տեսությունը ուսումնասիրում է մարդկանց տնտեսական վարքագիծը, այսինքն մարդկանց այն գործողությունները, որոնք առնչվում են արտադրության, բաշխման, փոխանակման և նյութական և ոչ նյութական բարիքների սպառման հետ մարդկային տնտեսական գործունեություն։ Մարդկանց տնտեսական գործունեությունը կարելի է սահմանել որպես գործունեություն, որն ուղղված է բարիքների հայթայթմանը կամ ձեռքբերմանը և ներառում է արտադրության, փոխանակության, բաշխման, և սպառման գործընթացները՝ հետևաբար նաև հարաբերությունները։

Տնտեսագիտության տեսության սահմանումը

Գոյություն ունեն տնտեսագիտության տեսության առարկայի բազմաթիվ սահմանումներ, որոնցից են՝

  • Տնտեսագիտության տեսությունը գիտություն է հարստության մասին։
  • Տնտեսագիտության տեսությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդկանց վարքագիծը կախված նրանց նպատակներից և սահմանափակ ռեսուրսների օգտագործման հնարավորությունների համապատասխանելիությունից։
  • Տնտեսագիտության տեսությունը գիտություն է արտադրության գործընթացում մրդկանց միջև առաջացող արտադրական հարաբերությունների մասին։

Սակայն կարելի է ասել որ, տնտեսագիտությունն ուսումնասիրում է մարդկանց տնտեսական գործունեությունն, այսինքն տարբեր նյութական և ոչ նյութական բարիքների արտադրության, փոխանակության, բաշխման և սպասարկման հարաբերությունները, որոնք առաջ են գալիս նպատակների և սահմանափակ ռեսուրսների օգտագործման տարբերակների այլընտրանքների պայմաններում։

Տնտեսագիտության տեսության գործառույթներ

Տնտեսագիտության տեսությունը հնարավորություն է տալիս բացահայտելու սահմանափակ ռեսուրսների օգտագործման պայմաններում ձևավորված բազմաթիվ տնտեսական երևույթների` արժեք, գին, փող, կապիտալ, աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, գործազրկություն, տնտեսական աճ և անկում, սպառում, խնայողություն, ներդրում, հարկ, վարկ, ինչպես նաև բազմաթիվ կառույցների, օրինակ` արդյունքների, արժեթղթերի, փողի, կապիտալի, աշխատանքի, հողի շուկայի, բանկի, բորսայի բովանդակությունը: Այդ հասկացությունները և կառույցները ձևավորվել են հասարակության պատմական զարգացման որոշակի փուլում և ունեն իրենց բուն պատճառները: Այս երևույթները տնտեսական կյանքում որոշակի դերակատարություն ունեն: Այս ճանապարհով տնտեսագիտության տեսությունը բացահայտում է տնտեսական կյանքում տեղի ունեցող բազմաթիվ երևույթների (աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, ինֆլյացիա, գործազրկություն և այլն) բնույթը և դրանց միջև գոյություն ունեցող փոխառնչությունները: Տնտեսագիտության տեսության հիմնական գործառույթներն են՝ ճանաչողական, աշխարհայացքային, մեթոդաբանական։

Ճանաչողական գործառույթ

Տնտեսագիտության տեսության միջոցով բացահայտվում է տնտեսական երևույթների բովանդակությունը: Այս գիտության հետազոտության արդյունքները օգտագործվում են մյուս տնտեսական գիտությունների (ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, կառավարում, աշխատանքի տնտեսագիտություն, բնօգտագործման տնտեսագիտություն, շուկայագիտություն և այլն) կողմից: Տնտեսագիտության տեսությունը նախևառաջ ունի ճանաչողական գործառույթ: Այդ ճանապարհով ձեռք են բերվում գիտելիքներ, խորացվում են իմացության սահմանները, որոնք ձևավորում են համընդհանուր պատկերացում հասարակության զարգացման մի կարևորագույն ոլորտի` տնտեսական կյանքի մասին, ինչը գտնվում է անընդհատ փոփոխության մեջ:

Աշխարհայացքային գործառույթ

Տնտեսագիտության տեսությունն ունի նաև աշխարհայացքային գործառույթ։ Տնտեսական երևույթների, դրանց զարգացման միտումների և ներքին օրինաչափությունների մասին համընդհանուր պատկերացումները դառնում են հիմք մարդու աշխարհայացքի ձևավորման համար: Աշխարհայացքը հայացքների, տեսակետների և համոզմունքների ամբողջությունն է: Տնտեսագիտության տեսության միջոցով ձևավորվում են մարդկանց համոզմունքները տնտեսական երևույթների օրինաչափությունների, հասարակության զարգացման գործում դրանց ունեցած էական դերակատարության, կենսագործունեության մյուս ոլորտների վրա ունեցած ազդեցության մասին:

Մեթոդաբանական գործառույթ

Տնտեսագիտության տեսությունն ունի նաև մեթոդաբանական գործառույթ։ Մեթոդաբանություն հասկացությունը նշանակում է հետազոտության եղանակների ամբողջություն կամ «գիտություն մեթոդների մասին»: Մեթոդաբանությունը «կոչված է լուծելու հիմնական հարցը. իրականության ճանաչողության ինչպիսի գիտական եղանակների, հնարքների օգնությամբ է տնտեսագիտության տեսությունը հասնում այս կամ այն տնտեսական համակարգի գործառնության և հետագա զարգացման ճշմարտացի լուսաբանմանը»: Այս տեսանկյունից կարևոր է, թե ինչ ելակետային մոտեցումներ են կիրառվում ուսումնասիրության ժամանակ, որոնք ազդում են մեթոդների, հետևապես և մեթոդաբանության ընտրության վրա: Երևույթների ճանաչողությունը բարդ գործընթաց է: Բոլոր գիտությունների, այդ թվում նաև տնտեսագիտության պարագայում կիրառելի է մեթոդաբանության վերաբերյալ վերոնշյալ բնորոշումը, որը դառնում է ընդհանրական մյուս բոլոր տնտեսական գիտությունների համար:

Տնտեսագիտության տեսության մեթոդներ

Տնտեսությունը արտադրողների և սպառողների փոխհարաբերության վրա կառուցված համակարգ է: Դրա բնույթը և ներքին օրինաչափությունները բացահայտելու համար օգտագործվում են ճանաչողության մի շարք մեթոդներ կամ եղանակներ:

Գիտական վերացարկման (աբստրահման) մեթոդ

Ճանաչողության ընթացքում երևույթի բուն էությունը բացահայտելու համար պետք է անտեսել ոչ էական կամ երկրորդական հատկանիշները: Իրական կյանքում մարդիկ գործ ունենք բազմաթիվ երևույթների հետ գին, փող, աշխատավարձ և այլն, որոնք ունեն մի շարք հատկանիշներ: Գիտական վերացարկման մեթոդը պատասխանում է հետևյալ հարցերին ի՞նչ է իրենից ներկայացնում աշխատավարձը, որո՞նք են դրա գործառույթները, ինչու՞ աշխատավարձի մակարդակը կայուն չէ և այլն: Այս հարցերի պատասխանները տրվում են վերացարկման մեթոդի կիրառման միջոցով: Նույնը վերաբերում է մյուս երևույթներին` գնին, փողին, կապիտալին և այլն: Բոլոր արդյունքներն ունեն գին, որն արտահայտվում է դրամական միավորի (դրամ, դոլար, եվրո)որոշակի քանակությամբ 10 դրամ, 20 դոլար, 5 եվրո և այլն: Գիտական վերացարկման մեթոդը կիրառվում է բոլոր գիտություններում: Մաթեմատիկայում ցանկացած թվերի շարք, ֆունկցիա, թեորեմ գիտական վերացարկման արդյունք են. y=ƒ(x): Այս ֆունկցիոնալ կախվածության մեջ չի նշվում, թե x անկախ և y կախյալ փոփոխականները ինչպիսի երևույթների փոխհարաբերությանն են վերաբերում:

Վերլուծության (անալիզի) մեթոդ

Որևէ երևույթ տարբեր բաղադրամասերի ամբողջություն է: Օրինակ` մարդը` որպես կենդանի օրգանիզմ, իր տարբեր օրգանների փոխհարաբերությունների ամբողջությունն է: Մարդու անատոմիան ուսումնասիրում է նրա առանձին օրգանները, բացահայտում դրանց գործառույթները: Հասարակությունը` որպես մեկ ամբողջություն, բաղկացած է տարբեր սոցիալական խմբերից, քաղաքական և պետական հաստատություններից, կրթական և գիտական կենտրոններից, արտադրության տարբեր ոլորտներից և այլն: Ճանաչողության ժամանակ դրանք ուսումնասիրվում են առանձին, բացահայտվում են յուրաքանչյուրի դերն ու գործառույթները հասարակական կյանքում: Որևէ նյութի հատկություններն ուսումնասիրելիս այն բաժանում են մասերի (մոլեկուլների, ատոմների), բացահայտում դրանցից յուրաքանչյուրի հատկությունները: Ճանաչողության այս եղանակը կոչվում է վերլուծության մեթոդ:

Համադրության (սինթեզի) մեթոդ

Այս մեթոդի միջոցով ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի` արդեն հայտնի հատկությունների ներքին փոխհարաբերության կամ միասնության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու երևույթի բուն էությունը` իբրև մեկ ամբողջություն: Այս տեսանկյունից համադրության մեթոդի կիրառումը պարունակում է փոխադարձ ազդեցությունների բարդ համակցություն: Համադրության մեթոդի միջոցով առանձին բաղադրամասերի փոխադարձ ազդեցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու երևույթի վարքագիծը: Եթե այդ բաղադրամասերից որևէ մեկը փոփոխություն է կրում, ապա դա անմիջապես ազդում է ընդհանուր վարքագծի վրա: Երևույթի ընդհանուր հատկանիշն, իր հերթին, հակադարձ կապի սկզբունքով ներգործում է առանձին բաղադրամասերի վարքագծի վրա: Վերլուծության և համադրության մեթոդների միջոցով բացահայտվում են որևէ համակարգի (այդ թվում` նաև տնտեսական) օրինաչափությունները: Դրանից հետո հասարակության տարբեր հաստատություններ դիտարկվում են փոխադարձ ազդեցության և միասնության մեջ, որի արդյունքում հնարավոր է ուսումնասիրել դրանց բնույթը, ինչը ներկայացվում է տարբեր բնութագրումներով` ամբողջատիրական, բռնատիրական, ժողովրդավարական հասարակարգեր:

Մակածության (ինդուկցիայի) մեթոդ

Այս մեթոդի էությունն այն է, որ մասնավոր դեպքերից կատարվում են ընդհանրացումներ, ինչը բնորոշ է տվյալ երևույթին: Օրինակ` ուսումնասիրելով առանձին մարդկանց հոգեբանությունը, ձգտումները, բարոյական վարքագիծը, պահանջմունքների բնույթը, պարզ է դառնում, որ մարդուն բնորոշ են հոգեբանական և բարոյական վարքագծի մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանրական են բոլորի համար: Մակածության մեթոդը կիրառելի է ցանկացած երևույթի ճանաչողության համար: Բոլոր արդյունքները ունեն գին: Նշված մեթոդի միջոցով պարզվում է, թե ո՞րն է ընդհանրականը բոլոր արդյունքների գնի առումով, կամ ինչպե՞ս է ձևավորվում գինը: Դրա արդյունքում պարզվում է գին հասկացության էությունը:

Արտածման (դեդուկցիայի) մեթոդ

Այս մեթոդը մակածության հակառակ գործընթացն է․ ընդհանրական հատկանիշների բացահայտումից հետո ուսումնասիրվում են դրանց դրսևորումները մասնակի դեպքերում: Ըստ մակածության մեթոդի` ընդհանրականից պետք է հանգել մասնավորին: Այսպես` բացահայտելով մարդու պահանջմունքների բնույթը, առանձին սոցիալական խմբերի կամ առանձին անհատների տեսանկյունից դիտարկվում են դրանց որոշակի դրսևորումները: Պարզվում է, որ հավատացյալների կամ մտավորականների համար գերակշռում են հոգևոր պահանջմունքները` ի տարբերություն մյուս սոցիալական խմբերի: Կամ որևէ անհատ գերադասում է զբաղվել հոգևոր ոլորտի գործունեությամբ, իսկ մյուսը` զուտ տնտեսական: Այստեղ էական դեր է ունենում անձի գերադասելիությունը այս կամ այն պահանջմունքի նկատմամբ:

Համանմանության (անալոգիայի) մեթոդ

Ըստ այս մեթոդի՝ որևէ գիտության մեջ բացահայտված օրինաչափությունը կիրառվում է մեկ այլ գիտության մեջ: Oրինակ` մարդու ռացիոնալ և իռացիոնալ վարքագիծը համեմատվում է մյուս գիտությունների (մաթեմատիկա, փիլիսոփայություն) համապատասխան հասկացությունների հետ: Կամ, օրինակ, ֆիզիկայի հավասարակշռության ուսմունքը նույնականացվում է տնտեսագիտության հավասարակշռության տեսության հետ: Արդյունքների փոխանակության համարժեքության սկզբունքը համեմատվում է Նյուտոնի երրորդ օրենքի հետ, համաձայն որի` ազդեցությունը հավասար է հակազդեցությանը (F=-F): Դրամաշրջանառությունը համեմատվում է մարդու արյան շրջանառության հետ և այլն:

Այլ հավասար պայմանների մեթոդ

Երևույթները միմյանց նկատմամբ գտնվում են փոխադարձ կապի և ազդեցության մեջ: Որևէ երևույթ մեկուսի հնարավոր չէ ուսումնասիրել: Այս հանգամանքը ճանաչողության ընթացքում ստեղծում է լուրջ դժվարություններ, որի պատժառով անհրաժեշտություն է առաջանում վերացարկման միջոցով նախևառաջ տվյալ երևույթն ուսումնասիրել մյուսների անփոփոխության պայմաններում: Կատարվում է որոշակի ենթադրություն այս կամ այն գործոնի անփոփոխության պարագայում: Օրինակ` եթե անհրաժեշտ է պարզել աշխատավարձի մակարդակի և գների փոխհարաբերությունը, ապա մյուս գործոնները, որոնք նույնպես կարող են ազդել աշխատավարձի վրա, մնում են անփոփոխ: Այսպիսով` կիրառվում է այլ հավասար պայմանների մեթոդը։

Մաթեմատիկական մեթոդ

Տնտեսական երևույթները գտնվում են սերտ փոխհարաբերության մեջ: Օրինակ` գնի բարձրացումը հանգեցնում է պահանջարկի նվազման: Աշխատավարձի նվազումը փոքրացնում է աշխատողների նյութական շահագրգռվածությունը: Այսինքն` տնտեսական երևույթների միջև առկա է ֆունկցիոնալ կախվածություն: Տվյալ դեպքում պահանջարկի փոփոխությունը կախված է գնի փոփոխությունից: Պահանջարկի փոփոխությունը կախված է նաև այլ գործոններից` մարդկանց եկամտից, ճաշակից և այլն: Եթե այս կամ այն արդյունքի նկատմամբ պահանջարկը նշանակենք Qով, իսկ դրա վրա ազդող գործոնները, համապատասխանաբար` X1 ¥գին¤, X2 ¥եկամուտ¤, X3 ¥ճաշակ¤ և այլն, ապա կունենանք հետևյալ ֆունկցիոնալ կախվածությունը՝ Q=ƒ¥X1, X2, X3 … Xn¤: Այդ ֆունկցիոնալ կախվածությունը կարելի է ներկայացնել նաև գծապատկերի միջոցով: Ենթադրենք` դիտարկում ենք միայն մեկ գործոնի` գնի ազդեցությունը պահանջարկի վրա: Դա կարելի է ներկայացնել հետևյալ ձևով. D կորը ցույց է տալիս պահանջարկի կախվածությունը գնի փոփոխությունից: Այստեղ անկախ փոփոխականը ¥արգումենտը¤, օրդինատների, իսկ կախյալը ¥ ֆունկցիան¤` պահանջարկը` աբսցիսների առանցքն է: Եթե գինը աճում է, ապա պահանջարկը փոքրանում է, և հակառակը: Մաթեմատիկական մեթոդի կիրառման մյուս կարևոր եղանակը վիճակագրությունն է, որը ուսումնասիրում է երևույթների` գների, աշխատավարձի, տարբեր տեսակի արդյունքների, զբաղվածության քանակական փոփոխությունը, ինչը հնարավորություն է տալիս բացահայտելու դրա բուն պատճառները: Մաթեմատիկական մեթոդի կիրառման եղանակներից են տնտեսամաթեմատիկական մոդելները: Մաթեմատիկական ապարատի միջոցով ներկայացվում է տնտեսական երևույթների փոխկապվածությունը ¥գծային կամ ոչ գծային տեսքով¤ առկա ռեսուրսների սահմանափակության պայմաններում և, ըստ առաջադրված նպատակի, փորձ է արվում գտնելու դրան հասնելու ռացիոնալ տարբերակը, ինչը հիմնականում կապված է ծախսերի նվազագույն մակարդակի ապահովման հետ: Այսպես օրինակ` եթե շուկայում առկա է այս կամ այն արդյունքի նկատմամբ պահանջարկ, ապա արտադրողները փորձում են ապահովել առավելագույն արդյունք` նվա-զագույն ծախսերով: Դրա համար կարելի է կազմել հետևյալ մոդելը. նվազագույն ծախսի ապահովումը համարել արտադրողների հիմնական նպատակը: Այդ ծախսերի ֆունկցիան կարելի է ներկայացնել հետևյալ ձևով` y=ƒ¥x¤, որտեղ y-ը ծախսերի մակարդակն է` կախված արտադրանքի քանակությունից` x-ից: Իսկ ինչպես հայտնի է, ռեսուրսները սահմանափակ են: Եթե սահմանափակ ռեսուրսի քանակությունը նշանակենք B-ով, իսկ դրա ծախսը արտադրանքից կախված` F¥x¤-ով, ապա, բնականաբար՝ F¥x¤≤B: Միևնույն ժամանակ` y=ƒ¥x¤→min: Հետևապես, կարող ենք կազմել տնտեսամաթեմատիկական մոդել. y=ƒ¥x¤→min F¥x¤ ≤ B X ≥ O Այս մոդելի տնտեսագիտական բովանդակությունը հետևյալն է. գտնել X-ի ¥արտադրանքի¤ այն քանակությունը ¥B սահմանափակ ռեսուրսների պայմաններում¤, որը կարտադրվի նվազագույն ծախսերով: Նպատակին հասնելու տարբեր ճանապարհներ կան: Տնտեսամաթեմատիկական մեթոդը, փաստորեն, օգնում է դրանցից ընտրելու լավագույնը` օպտիմալը*:

Գրականություն

  • Ջոն Նեվիլ Քեյնս «Քաղաքատնտեսության առարկան և մեթոդը»
  • Օգյուստ Կոնտ (1798-1857)