«Տնտեսագիտության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն
Տող 31. | Տող 31. | ||
Այս մեթոդի միջոցով ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի` արդեն հայտնի հատկությունների ներքին փոխհարաբերության կամ միասնության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու երևույթի բուն էությունը` իբրև մեկ ամբողջություն: Այս տեսանկյունից համադրության մեթոդի կիրառումը պարունակում է փոխադարձ ազդեցությունների բարդ համակցություն: Համադրության մեթոդի միջոցով առանձին բաղադրամասերի փոխադարձ ազդեցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու երևույթի վարքագիծը: Եթե այդ բաղադրամասերից որևէ մեկը փոփոխություն է կրում, ապա դա անմիջապես ազդում է ընդհանուր վարքագծի վրա: Երևույթի ընդհանուր հատկանիշն, իր հերթին, հակադարձ կապի սկզբունքով ներգործում է առանձին բաղադրամասերի վարքագծի վրա: Վերլուծության և համադրության մեթոդների միջոցով բացահայտվում են որևէ համակարգի (այդ թվում` նաև տնտեսական) օրինաչափությունները: Դրանից հետո հասարակության տարբեր հաստատություններ դիտարկվում են փոխադարձ ազդեցության և միասնության մեջ, որի արդյունքում հնարավոր է ուսումնասիրել դրանց բնույթը, ինչը ներկայացվում է տարբեր բնութագրումներով` ամբողջատիրական, բռնատիրական, ժողովրդավարական հասարակարգեր: |
Այս մեթոդի միջոցով ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի` արդեն հայտնի հատկությունների ներքին փոխհարաբերության կամ միասնության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու երևույթի բուն էությունը` իբրև մեկ ամբողջություն: Այս տեսանկյունից համադրության մեթոդի կիրառումը պարունակում է փոխադարձ ազդեցությունների բարդ համակցություն: Համադրության մեթոդի միջոցով առանձին բաղադրամասերի փոխադարձ ազդեցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու երևույթի վարքագիծը: Եթե այդ բաղադրամասերից որևէ մեկը փոփոխություն է կրում, ապա դա անմիջապես ազդում է ընդհանուր վարքագծի վրա: Երևույթի ընդհանուր հատկանիշն, իր հերթին, հակադարձ կապի սկզբունքով ներգործում է առանձին բաղադրամասերի վարքագծի վրա: Վերլուծության և համադրության մեթոդների միջոցով բացահայտվում են որևէ համակարգի (այդ թվում` նաև տնտեսական) օրինաչափությունները: Դրանից հետո հասարակության տարբեր հաստատություններ դիտարկվում են փոխադարձ ազդեցության և միասնության մեջ, որի արդյունքում հնարավոր է ուսումնասիրել դրանց բնույթը, ինչը ներկայացվում է տարբեր բնութագրումներով` ամբողջատիրական, բռնատիրական, ժողովրդավարական հասարակարգեր: |
||
=== Մակածության (ինդուկցիայի) մեթոդ === |
=== Մակածության (ինդուկցիայի) մեթոդ === |
||
Այս մեթոդի էությունն այն է, որ մասնավոր դեպքերից կատարվում են ընդհանրացումներ, ինչը բնորոշ է տվյալ երևույթին: Օրինակ` ուսումնասիրելով առանձին մարդկանց հոգեբանությունը, ձգտումները, բարոյական վարքագիծը, պահանջմունքների բնույթը, պարզ է դառնում, որ մարդուն բնորոշ են հոգեբանական և բարոյական վարքագծի մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանրական են բոլորի համար: Մակածության մեթոդը կիրառելի է ցանկացած երևույթի ճանաչողության համար: Բոլոր արդյունքները ունեն [[գին]]: Նշված մեթոդի միջոցով պարզվում է, թե ո՞րն է ընդհանրականը բոլոր արդյունքների գնի առումով, կամ ինչպե՞ս է ձևավորվում գինը: Դրա արդյունքում պարզվում է |
Այս մեթոդի էությունն այն է, որ մասնավոր դեպքերից կատարվում են ընդհանրացումներ, ինչը բնորոշ է տվյալ երևույթին: Օրինակ` ուսումնասիրելով առանձին մարդկանց հոգեբանությունը, ձգտումները, բարոյական վարքագիծը, պահանջմունքների բնույթը, պարզ է դառնում, որ մարդուն բնորոշ են հոգեբանական և բարոյական վարքագծի մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանրական են բոլորի համար: Մակածության մեթոդը կիրառելի է ցանկացած երևույթի ճանաչողության համար: Բոլոր արդյունքները ունեն [[գին]]: Նշված մեթոդի միջոցով պարզվում է, թե ո՞րն է ընդհանրականը բոլոր արդյունքների գնի առումով, կամ ինչպե՞ս է ձևավորվում գինը: Դրա արդյունքում պարզվում է գին հասկացության էությունը: |
||
գին հասկացության էությունը: |
|||
== Գրականություն == |
== Գրականություն == |
08:22, 24 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ
Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-24 04:57:11 ֆորմատով
Տնտեսագիտություն |
---|
Աշխարհի պետությունների ՀՆԱ-ն (2012) |
Պատմություն • Տեսակներ • Դասակարգում |
Տնտեսագիտության տեսություն • Տնտեսագիտության պատմություն • Տնտեսության պատմություն • Տնտեսական քաղաքականություն • Քաղաքատնտեսություն • Դպրոցներ • Միկրոտնտեսագիտություն • Մակրոտնտեսագիտություն • Կիրառական տնտեսագիտություն • Հետերոդոքս տնտեսագիտություն • Մեթոդաբանություն • JEL դասակարգման կոդեր • Տնտեսագիտական կրթություն |
Տեսություն • Տեխնիկա |
Ըստ բնագավառի |
Գյուղատնտեսական • Վարքագծային • Բիզնեսի • Հաշվողական • Մշակութային • Ժողովրդագրական • Երջանկության • Զարգացման • Կանաչ • Շինարարական • Բնապահպանական • Թվայնացված • Գիտելիքի • Էկոլոգիական • Դասավանդում • Շրջակա միջավայրի • Էվոլյուցիոն • Էքսպեդիցիոն • Աշխարհագրություն • Առողջապահական • Տեղեկատվական • Միջազգային • Աշխատանքի • Իրավունք • Կառավարման • Արժույթային • Ֆինանսական • Բնական պաշարների • Աշխատակազմի • Հանրային • Գյուղական • Քաղաքային |
Հայտնի տնտեսագետներ |
Ցանկեր |
Տնտեսագիտություն |
Տնտեսագիտության տեսություն, հասարակական գիտություն։ Տնտեսագիտության տեսություն առարկայի մասին պատկերացումները փոխվել են տնտեսական հարաբերությունների զարգացման ու տնտեսական գիտելիքների խորացմանը զուգընթաց։ Համարվում է, որ տնտեսագիտության տեսության առարկան կապված է մարդկանց տրամադրության տակ եղած ռեսուրսների սակավության և սահմանափակության հետ։ Տնտեսագետները ռեսուրսների սակավության կամ սահմանափակության տակ հասկանում են դրանց անբավարարությունը մարդկային բազմապիսի և բազմտիպ նպատակներին հասնելու համար։ Այդ դեպքում ենթադրվում է նաև, որ մարդկանց պահանջմունքները /իրենց զարգացման մեջ/, որոնք ընկած են մարդկային նպատակների հիմքում, սկզբունքայնորեն անսահմանափակ են։ Մարդկանց պահանջմունքները անսահմանափակ են և դրանց բավարարումը ռեսուրսների սահմանափակության պայմաններում առաջ է բերում ընտրության կամ այլըտրանքի խնդիրը՝ այսինքն նպատակների և ռեսուրսների օգտագործման տարբերակների ընտրության խնդիրը։ Ի վերջո մարդիկ ձգտում են առավելագույնս բավարարել իրենց պահանջմունքներն, ինչի պատճառով էլ մտնում են որոշակի հարաբերությունների մեջ։
Տնտեսագիտության տեսության ուսումնասիրությունը
Տնտեսագիտության տեսությունը ուսումնասիրում է մարդկանց տնտեսական վարքագիծը, այսինքն մարդկանց այն գործողությունները, որոնք առնչվում են արտադրության, բաշխման, փոխանակման և նյութական և ոչ նյութական բարիքների սպառման հետ մարդկային տնտեսական գործունեություն։ Մարդկանց տնտեսական գործունեությունը կարելի է սահմանել որպես գործունեություն, որն ուղղված է բարիքների հայթայթմանը կամ ձեռքբերմանը և ներառում է արտադրության, փոխանակության, բաշխման, և սպառման գործընթացները՝ հետևաբար նաև հարաբերությունները։
Տնտեսագիտության տեսության սահմանումը
Գոյություն ունեն տնտեսագիտության տեսության առարկայի բազմաթիվ սահմանումներ, որոնցից են՝
- Տնտեսագիտության տեսությունը գիտություն է հարստության մասին։
- Տնտեսագիտության տեսությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդկանց վարքագիծը կախված նրանց նպատակներից և սահմանափակ ռեսուրսների օգտագործման հնարավորությունների համապատասխանելիությունից։
- Տնտեսագիտության տեսությունը գիտություն է արտադրության գործընթացում մրդկանց միջև առաջացող արտադրական հարաբերությունների մասին։
Սակայն կարելի է ասել որ, տնտեսագիտությունն ուսումնասիրում է մարդկանց տնտեսական գործունեությունն, այսինքն տարբեր նյութական և ոչ նյութական բարիքների արտադրության, փոխանակության, բաշխման և սպասարկման հարաբերությունները, որոնք առաջ են գալիս նպատակների և սահմանափակ ռեսուրսների օգտագործման տարբերակների այլընտրանքների պայմաններում։
Տնտեսագիտության տեսության գործառույթներ
Տնտեսագիտության տեսությունը հնարավորություն է տալիս բացահայտելու սահմանափակ ռեսուրսների օգտագործման պայմաններում ձևավորված բազմաթիվ տնտեսական երևույթների` արժեք, գին, փող, կապիտալ, աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, գործազրկություն, տնտեսական աճ և անկում, սպառում, խնայողություն, ներդրում, հարկ, վարկ, ինչպես նաև բազմաթիվ կառույցների, օրինակ` արդյունքների, արժեթղթերի, փողի, կապիտալի, աշխատանքի, հողի շուկայի, բանկի, բորսայի բովանդակությունը: Այդ հասկացությունները և կառույցները ձևավորվել են հասարակության պատմական զարգացման որոշակի փուլում և ունեն իրենց բուն պատճառները: Այս երևույթները տնտեսական կյանքում որոշակի դերակատարություն ունեն: Այս ճանապարհով տնտեսագիտության տեսությունը բացահայտում է տնտեսական կյանքում տեղի ունեցող բազմաթիվ երևույթների (աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, ինֆլյացիա, գործազրկություն և այլն) բնույթը և դրանց միջև գոյություն ունեցող փոխառնչությունները: Տնտեսագիտության տեսության հիմնական գործառույթներն են՝ ճանաչողական, աշխարհայացքային, մեթոդաբանական։
Ճանաչողական գործառույթ
Տնտեսագիտության տեսության միջոցով բացահայտվում է տնտեսական երևույթների բովանդակությունը: Այս գիտության հետազոտության արդյունքները օգտագործվում են մյուս տնտեսական գիտությունների (ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, կառավարում, աշխատանքի տնտեսագիտություն, բնօգտագործման տնտեսագիտություն, շուկայագիտություն և այլն) կողմից: Տնտեսագիտության տեսությունը նախևառաջ ունի ճանաչողական գործառույթ: Այդ ճանապարհով ձեռք են բերվում գիտելիքներ, խորացվում են իմացության սահմանները, որոնք ձևավորում են համընդհանուր պատկերացում հասարակության զարգացման մի կարևորագույն ոլորտի` տնտեսական կյանքի մասին, ինչը գտնվում է անընդհատ փոփոխության մեջ:
Աշխարհայացքային գործառույթ
Տնտեսագիտության տեսությունն ունի նաև աշխարհայացքային գործառույթ։ Տնտեսական երևույթների, դրանց զարգացման միտումների և ներքին օրինաչափությունների մասին համընդհանուր պատկերացումները դառնում են հիմք մարդու աշխարհայացքի ձևավորման համար: Աշխարհայացքը հայացքների, տեսակետների և համոզմունքների ամբողջությունն է: Տնտեսագիտության տեսության միջոցով ձևավորվում են մարդկանց համոզմունքները տնտեսական երևույթների օրինաչափությունների, հասարակության զարգացման գործում դրանց ունեցած էական դերակատարության, կենսագործունեության մյուս ոլորտների վրա ունեցած ազդեցության մասին:
Մեթոդաբանական գործառույթ
Տնտեսագիտության տեսությունն ունի նաև մեթոդաբանական գործառույթ։ Մեթոդաբանություն հասկացությունը նշանակում է հետազոտության եղանակների ամբողջություն կամ «գիտություն մեթոդների մասին»: Մեթոդաբանությունը «կոչված է լուծելու հիմնական հարցը. իրականության ճանաչողության ինչպիսի գիտական եղանակների, հնարքների օգնությամբ է տնտեսագիտության տեսությունը հասնում այս կամ այն տնտեսական համակարգի գործառնության և հետագա զարգացման ճշմարտացի լուսաբանմանը»: Այս տեսանկյունից կարևոր է, թե ինչ ելակետային մոտեցումներ են կիրառվում ուսումնասիրության ժամանակ, որոնք ազդում են մեթոդների, հետևապես և մեթոդաբանության ընտրության վրա: Երևույթների ճանաչողությունը բարդ գործընթաց է: Բոլոր գիտությունների, այդ թվում նաև տնտեսագիտության պարագայում կիրառելի է մեթոդաբանության վերաբերյալ վերոնշյալ բնորոշումը, որը դառնում է ընդհանրական մյուս բոլոր տնտեսական գիտությունների համար:
Տնտեսագիտության տեսության մեթոդներ
Տնտեսությունը արտադրողների և սպառողների փոխհարաբերության վրա կառուցված համակարգ է: Դրա բնույթը և ներքին օրինաչափությունները բացահայտելու համար օգտագործվում են ճանաչողության մի շարք մեթոդներ կամ եղանակներ:
Գիտական վերացարկման (աբստրահման) մեթոդ
Ճանաչողության ընթացքում երևույթի բուն էությունը բացահայտելու համար պետք է անտեսել ոչ էական կամ երկրորդական հատկանիշները: Իրական կյանքում մարդիկ գործ ունենք բազմաթիվ երևույթների հետ գին, փող, աշխատավարձ և այլն, որոնք ունեն մի շարք հատկանիշներ: Գիտական վերացարկման մեթոդը պատասխանում է հետևյալ հարցերին ի՞նչ է իրենից ներկայացնում աշխատավարձը, որո՞նք են դրա գործառույթները, ինչու՞ աշխատավարձի մակարդակը կայուն չէ և այլն: Այս հարցերի պատասխանները տրվում են վերացարկման մեթոդի կիրառման միջոցով: Նույնը վերաբերում է մյուս երևույթներին` գնին, փողին, կապիտալին և այլն: Բոլոր արդյունքներն ունեն գին, որն արտահայտվում է դրամական միավորի (դրամ, դոլար, եվրո)որոշակի քանակությամբ 10 դրամ, 20 դոլար, 5 եվրո և այլն: Գիտական վերացարկման մեթոդը կիրառվում է բոլոր գիտություններում: Մաթեմատիկայում ցանկացած թվերի շարք, ֆունկցիա, թեորեմ գիտական վերացարկման արդյունք են. y=ƒ(x): Այս ֆունկցիոնալ կախվածության մեջ չի նշվում, թե x անկախ և y կախյալ փոփոխականները ինչպիսի երևույթների փոխհարաբերությանն են վերաբերում:
Վերլուծության (անալիզի) մեթոդ
Որևէ երևույթ տարբեր բաղադրամասերի ամբողջություն է: Օրինակ` մարդը` որպես կենդանի օրգանիզմ, իր տարբեր օրգանների փոխհարաբերությունների ամբողջությունն է: Մարդու անատոմիան ուսումնասիրում է նրա առանձին օրգանները, բացահայտում դրանց գործառույթները: Հասարակությունը` որպես մեկ ամբողջություն, բաղկացած է տարբեր սոցիալական խմբերից, քաղաքական և պետական հաստատություններից, կրթական և գիտական կենտրոններից, արտադրության տարբեր ոլորտներից և այլն: Ճանաչողության ժամանակ դրանք ուսումնասիրվում են առանձին, բացահայտվում են յուրաքանչյուրի դերն ու գործառույթները հասարակական կյանքում: Որևէ նյութի հատկություններն ուսումնասիրելիս այն բաժանում են մասերի (մոլեկուլների, ատոմների), բացահայտում դրանցից յուրաքանչյուրի հատկությունները: Ճանաչողության այս եղանակը կոչվում է վերլուծության մեթոդ:
Համադրության (սինթեզի) մեթոդ
Այս մեթոդի միջոցով ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի` արդեն հայտնի հատկությունների ներքին փոխհարաբերության կամ միասնության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու երևույթի բուն էությունը` իբրև մեկ ամբողջություն: Այս տեսանկյունից համադրության մեթոդի կիրառումը պարունակում է փոխադարձ ազդեցությունների բարդ համակցություն: Համադրության մեթոդի միջոցով առանձին բաղադրամասերի փոխադարձ ազդեցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու երևույթի վարքագիծը: Եթե այդ բաղադրամասերից որևէ մեկը փոփոխություն է կրում, ապա դա անմիջապես ազդում է ընդհանուր վարքագծի վրա: Երևույթի ընդհանուր հատկանիշն, իր հերթին, հակադարձ կապի սկզբունքով ներգործում է առանձին բաղադրամասերի վարքագծի վրա: Վերլուծության և համադրության մեթոդների միջոցով բացահայտվում են որևէ համակարգի (այդ թվում` նաև տնտեսական) օրինաչափությունները: Դրանից հետո հասարակության տարբեր հաստատություններ դիտարկվում են փոխադարձ ազդեցության և միասնության մեջ, որի արդյունքում հնարավոր է ուսումնասիրել դրանց բնույթը, ինչը ներկայացվում է տարբեր բնութագրումներով` ամբողջատիրական, բռնատիրական, ժողովրդավարական հասարակարգեր:
Մակածության (ինդուկցիայի) մեթոդ
Այս մեթոդի էությունն այն է, որ մասնավոր դեպքերից կատարվում են ընդհանրացումներ, ինչը բնորոշ է տվյալ երևույթին: Օրինակ` ուսումնասիրելով առանձին մարդկանց հոգեբանությունը, ձգտումները, բարոյական վարքագիծը, պահանջմունքների բնույթը, պարզ է դառնում, որ մարդուն բնորոշ են հոգեբանական և բարոյական վարքագծի մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանրական են բոլորի համար: Մակածության մեթոդը կիրառելի է ցանկացած երևույթի ճանաչողության համար: Բոլոր արդյունքները ունեն գին: Նշված մեթոդի միջոցով պարզվում է, թե ո՞րն է ընդհանրականը բոլոր արդյունքների գնի առումով, կամ ինչպե՞ս է ձևավորվում գինը: Դրա արդյունքում պարզվում է գին հասկացության էությունը:
Գրականություն
- Ջոն Նեվիլ Քեյնս «Քաղաքատնտեսության առարկան և մեթոդը»
- Օգյուստ Կոնտ (1798-1857)