«Տնտեսագիտության տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 29. Տող 29.
Որևէ երևույթ տարբեր բաղադրամասերի ամբողջություն է: Օրինակ` [[մարդ|մարդը]]` որպես կենդանի օրգանիզմ, իր տարբեր [[օրգան|օրգանների]] փոխհարաբերությունների ամբողջությունն է: [[Մարդու անատոմիա|Մարդու անատոմիան]] ուսումնասիրում է նրա առանձին օրգանները, բացահայտում դրանց գործառույթները: [[Հասարակություն|Հասարակությունը]]` որպես մեկ ամբողջություն, բաղկացած է տարբեր սոցիալական խմբերից, քաղաքական և պետական հաստատություններից, կրթական և գիտական կենտրոններից, արտադրության տարբեր ոլորտներից և այլն: Ճանաչողության ժամանակ դրանք ուսումնասիրվում են առանձին, բացահայտվում են յուրաքանչյուրի դերն ու գործառույթները հասարակական կյանքում: Որևէ նյութի հատկություններն ուսումնասիրելիս այն բաժանում են մասերի ([[մոլեկուլ |մոլեկուլների]], [[ատոմ|ատոմների]]), բացահայտում դրանցից յուրաքանչյուրի հատկությունները: Ճանաչողության այս եղանակը կոչվում է վերլուծության մեթոդ:

=== Համադրության (սինթեզի) մեթոդ ===
=== Համադրության (սինթեզի) մեթոդ ===
Այս մեթոդի միջոցով ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի` արդեն հայտնի հատկությունների ներքին փոխհարաբերության կամ միասնության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու երևույթի բուն էությունը` իբրև մեկ ամբողջություն: Այս տեսանկյունից համադրության մեթոդի կիրառումը պարունակում է փոխադարձ ազդեցությունների բարդ համակցություն: Համադրության մեթոդի միջոցով առանձին բաղադրամասերի փոխադարձ ազդեցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու երևույթի վարքագիծը: Եթե այդ բաղադրամասերից որևէ մեկը փոփոխություն է կրում, ապա դա անմիջապես ազդում է ընդհանուր վարքագծի վրա: Մյուս կողմից` երևույթի ընդհանուր հատկանիշն, իր հերթին, հակադարձ կապի սկզբունքով ներգործում է առանձին բաղադրամասերի վարքագծի վրա: Ինչպես տեսնում ենք, վերլուծության և համադրության մեթոդների միջոցով բացահայտվում են որևէ համակարգի (այդ թվում` նաև տնտեսական) օրինաչափությունները: Նշված մեթոդների կիրառման օրինակ կարող է ծառայել մարդու անատոմիան: Ինչպես արդեն նշել ենք, վերլուծության մեթոդի օգնությամբ բացահայտում ենք մարդու օրգանիզմի տարբեր բաղադրամասերի (սիրտ, երիկամ, թոք, լյարդ, ստամոքս, գլխուղեղ և այլն) հատկությունները և գործառույթները: Իսկ համադրության միջոցով ուսումնասիրվում են մարդու ֆիզիոլոգիական հատկությունները` որպես այդ բաղադրամասերի ներքին փոխհարաբերության արդյունք: Մարդու ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակը ազդում է առանձին օրգանների ֆունկցիոնալ գործունեության վրա: Գոյություն ունի նաև հակառակ գործընթացը: Այսինքն` որևէ օրգանի ֆունկցիոնալ խախտումը ազդում է մարդու ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակի վրա: Այսպիսի օրինակները բազմաթիվ են և վերաբերում են բնության ու հասարակության երևույթներին: Հասարակության ճանաչողության առումով` նախ ուսումնասիրվում են տվյալ երկրի պատմական զարգացման առանձնահատկությունները, այնուհետև դրա տարբեր ինստիտուտների (հաստատությունների) բնույթը, մասնավորապես` ընտրական համակարգը, օրենսդրական դաշտը, պետական կառույցները (Ազգային ժողով, Կառավարություն, դատական մարմիններ), ձևավորման սկզբունքները և գործառույթները, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը և այլն: Դա, փաստորեն, իրականացվում է վերլուծության մեթոդի կիրառմամբ: Դրանից հետո հասարակության տարբեր հաստատություններ դիտարկվում են փոխադարձ ազդեցության և միասնության մեջ, որի արդյունքում կարողանում ենք ուսումնասիրել դրանց բնույթը, ինչը ներկայացվում է տարբեր բնութագրումներով` ամբողջատիրական, բռնատիրական, ժողովրդավարական հասարակարգեր և այլն:
Այս մեթոդի միջոցով ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի` արդեն հայտնի հատկությունների ներքին փոխհարաբերության կամ միասնության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու երևույթի բուն էությունը` իբրև մեկ ամբողջություն: Այս տեսանկյունից համադրության մեթոդի կիրառումը պարունակում է փոխադարձ ազդեցությունների բարդ համակցություն: Համադրության մեթոդի միջոցով առանձին բաղադրամասերի փոխադարձ ազդեցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու երևույթի վարքագիծը: Եթե այդ բաղադրամասերից որևէ մեկը փոփոխություն է կրում, ապա դա անմիջապես ազդում է ընդհանուր վարքագծի վրա: Երևույթի ընդհանուր հատկանիշն, իր հերթին, հակադարձ կապի սկզբունքով ներգործում է առանձին բաղադրամասերի վարքագծի վրա: Վերլուծության և համադրության մեթոդների միջոցով բացահայտվում են որևէ համակարգի (այդ թվում` նաև տնտեսական) օրինաչափությունները: Նշված մեթոդների կիրառման օրինակ կարող է ծառայել մարդու անատոմիան: Ինչպես արդեն նշել ենք, վերլուծության մեթոդի օգնությամբ բացահայտում ենք մարդու օրգանիզմի տարբեր բաղադրամասերի (սիրտ, երիկամ, թոք, լյարդ, ստամոքս, գլխուղեղ և այլն) հատկությունները և գործառույթները: Իսկ համադրության միջոցով ուսումնասիրվում են մարդու ֆիզիոլոգիական հատկությունները` որպես այդ բաղադրամասերի ներքին փոխհարաբերության արդյունք: Մարդու ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակը ազդում է առանձին օրգանների ֆունկցիոնալ գործունեության վրա: Գոյություն ունի նաև հակառակ գործընթացը: Այսինքն` որևէ օրգանի ֆունկցիոնալ խախտումը ազդում է մարդու ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակի վրա: Այսպիսի օրինակները բազմաթիվ են և վերաբերում են բնության ու հասարակության երևույթներին: Հասարակության ճանաչողության առումով` նախ ուսումնասիրվում են տվյալ երկրի պատմական զարգացման առանձնահատկությունները, այնուհետև դրա տարբեր ինստիտուտների (հաստատությունների) բնույթը, մասնավորապես` ընտրական համակարգը, օրենսդրական դաշտը, պետական կառույցները (Ազգային ժողով, Կառավարություն, դատական մարմիններ), ձևավորման սկզբունքները և գործառույթները, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը և այլն: Դա, փաստորեն, իրականացվում է վերլուծության մեթոդի կիրառմամբ: Դրանից հետո հասարակության տարբեր հաստատություններ դիտարկվում են փոխադարձ ազդեցության և միասնության մեջ, որի արդյունքում կարողանում ենք ուսումնասիրել դրանց բնույթը, ինչը ներկայացվում է տարբեր բնութագրումներով` ամբողջատիրական, բռնատիրական, ժողովրդավարական հասարակարգեր և այլն:

== Գրականություն ==
== Գրականություն ==

07:58, 24 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-19 17:03:31 ֆորմատով

Տնտեսագիտության տեսություն, հասարակական գիտություն։ Տնտեսագիտության տեսություն առարկայի մասին պատկերացումները փոխվել են տնտեսական հարաբերությունների զարգացման ու տնտեսական գիտելիքների խորացմանը զուգընթաց։ Համարվում է, որ տնտեսագիտության տեսության առարկան կապված է մարդկանց տրամադրության տակ եղած ռեսուրսների սակավության և սահմանափակության հետ։ Տնտեսագետները ռեսուրսների սակավության կամ սահմանափակության տակ հասկանում են դրանց անբավարարությունը մարդկային բազմապիսի և բազմտիպ նպատակներին հասնելու համար։ Այդ դեպքում ենթադրվում է նաև, որ մարդկանց պահանջմունքները /իրենց զարգացման մեջ/, որոնք ընկած են մարդկային նպատակների հիմքում, սկզբունքայնորեն անսահմանափակ են։ Մարդկանց պահանջմունքները անսահմանափակ են և դրանց բավարարումը ռեսուրսների սահմանափակության պայմաններում առաջ է բերում ընտրության կամ այլըտրանքի խնդիրը՝ այսինքն նպատակների և ռեսուրսների օգտագործման տարբերակների ընտրության խնդիրը։ Ի վերջո մարդիկ ձգտում են առավելագույնս բավարարել իրենց պահանջմունքներն, ինչի պատճառով էլ մտնում են որոշակի հարաբերությունների մեջ։

Տնտեսագիտության տեսության ուսումնասիրությունը

Տնտեսագիտության տեսությունը ուսումնասիրում է մարդկանց տնտեսական վարքագիծը, այսինքն մարդկանց այն գործողությունները, որոնք առնչվում են արտադրության, բաշխման, փոխանակման և նյութական և ոչ նյութական բարիքների սպառման հետ մարդկային տնտեսական գործունեություն։ Մարդկանց տնտեսական գործունեությունը կարելի է սահմանել որպես գործունեություն, որն ուղղված է բարիքների հայթայթմանը կամ ձեռքբերմանը և ներառում է արտադրության, փոխանակության, բաշխման, և սպառման գործընթացները՝ հետևաբար նաև հարաբերությունները։

Տնտեսագիտության տեսության սահմանումը

Գոյություն ունեն տնտեսագիտության տեսության առարկայի բազմաթիվ սահմանումներ, որոնցից են՝

  • Տնտեսագիտության տեսությունը գիտություն է հարստության մասին։
  • Տնտեսագիտության տեսությունը գիտություն է, որն ուսումնասիրում է մարդկանց վարքագիծը կախված նրանց նպատակներից և սահմանափակ ռեսուրսների օգտագործման հնարավորությունների համապատասխանելիությունից։
  • Տնտեսագիտության տեսությունը գիտություն է արտադրության գործընթացում մրդկանց միջև առաջացող արտադրական հարաբերությունների մասին։

Սակայն կարելի է ասել որ, տնտեսագիտությունն ուսումնասիրում է մարդկանց տնտեսական գործունեությունն, այսինքն տարբեր նյութական և ոչ նյութական բարիքների արտադրության, փոխանակության, բաշխման և սպասարկման հարաբերությունները, որոնք առաջ են գալիս նպատակների և սահմանափակ ռեսուրսների օգտագործման տարբերակների այլընտրանքների պայմաններում։

Տնտեսագիտության տեսության գործառույթներ

Տնտեսագիտության տեսությունը հնարավորություն է տալիս բացահայտելու սահմանափակ ռեսուրսների օգտագործման պայմաններում ձևավորված բազմաթիվ տնտեսական երևույթների` արժեք, գին, փող, կապիտալ, աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, գործազրկություն, տնտեսական աճ և անկում, սպառում, խնայողություն, ներդրում, հարկ, վարկ, ինչպես նաև բազմաթիվ կառույցների, օրինակ` արդյունքների, արժեթղթերի, փողի, կապիտալի, աշխատանքի, հողի շուկայի, բանկի, բորսայի բովանդակությունը: Այդ հասկացությունները և կառույցները ձևավորվել են հասարակության պատմական զարգացման որոշակի փուլում և ունեն իրենց բուն պատճառները: Այս երևույթները տնտեսական կյանքում որոշակի դերակատարություն ունեն: Այս ճանապարհով տնտեսագիտության տեսությունը բացահայտում է տնտեսական կյանքում տեղի ունեցող բազմաթիվ երևույթների (աշխատավարձ, տոկոս, շահույթ, ռենտա, ինֆլյացիա, գործազրկություն և այլն) բնույթը և դրանց միջև գոյություն ունեցող փոխառնչությունները: Տնտեսագիտության տեսության հիմնական գործառույթներն են՝ ճանաչողական, աշխարհայացքային, մեթոդաբանական։

Ճանաչողական գործառույթ

Տնտեսագիտության տեսության միջոցով բացահայտվում է տնտեսական երևույթների բովանդակությունը: Այս գիտության հետազոտության արդյունքները օգտագործվում են մյուս տնտեսական գիտությունների (ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, կառավարում, աշխատանքի տնտեսագիտություն, բնօգտագործման տնտեսագիտություն, շուկայագիտություն և այլն) կողմից: Տնտեսագիտության տեսությունը նախևառաջ ունի ճանաչողական գործառույթ: Այդ ճանապարհով ձեռք են բերվում գիտելիքներ, խորացվում են իմացության սահմանները, որոնք ձևավորում են համընդհանուր պատկերացում հասարակության զարգացման մի կարևորագույն ոլորտի` տնտեսական կյանքի մասին, ինչը գտնվում է անընդհատ փոփոխության մեջ:

Աշխարհայացքային գործառույթ

Տնտեսագիտության տեսությունն ունի նաև աշխարհայացքային գործառույթ։ Տնտեսական երևույթների, դրանց զարգացման միտումների և ներքին օրինաչափությունների մասին համընդհանուր պատկերացումները դառնում են հիմք մարդու աշխարհայացքի ձևավորման համար: Աշխարհայացքը հայացքների, տեսակետների և համոզմունքների ամբողջությունն է: Տնտեսագիտության տեսության միջոցով ձևավորվում են մարդկանց համոզմունքները տնտեսական երևույթների օրինաչափությունների, հասարակության զարգացման գործում դրանց ունեցած էական դերակատարության, կենսագործունեության մյուս ոլորտների վրա ունեցած ազդեցության մասին:

Մեթոդաբանական գործառույթ

Տնտեսագիտության տեսությունն ունի նաև մեթոդաբանական գործառույթ։ Մեթոդաբանություն հասկացությունը նշանակում է հետազոտության եղանակների ամբողջություն կամ «գիտություն մեթոդների մասին»: Մեթոդաբանությունը «կոչված է լուծելու հիմնական հարցը. իրականության ճանաչողության ինչպիսի գիտական եղանակների, հնարքների օգնությամբ է տնտեսագիտության տեսությունը հասնում այս կամ այն տնտեսական համակարգի գործառնության և հետագա զարգացման ճշմարտացի լուսաբանմանը»: Այս տեսանկյունից կարևոր է, թե ինչ ելակետային մոտեցումներ են կիրառվում ուսումնասիրության ժամանակ, որոնք ազդում են մեթոդների, հետևապես և մեթոդաբանության ընտրության վրա: Երևույթների ճանաչողությունը բարդ գործընթաց է: Բոլոր գիտությունների, այդ թվում նաև տնտեսագիտության պարագայում կիրառելի է մեթոդաբանության վերաբերյալ վերոնշյալ բնորոշումը, որը դառնում է ընդհանրական մյուս բոլոր տնտեսական գիտությունների համար:

Տնտեսագիտության տեսության մեթոդներ

Տնտեսությունը արտադրողների և սպառողների փոխհարաբերության վրա կառուցված համակարգ է: Դրա բնույթը և ներքին օրինաչափությունները բացահայտելու համար օգտագործվում են ճանաչողության մի շարք մեթոդներ կամ եղանակներ:

Գիտական վերացարկման (աբստրահման) մեթոդ

Ճանաչողության ընթացքում երևույթի բուն էությունը բացահայտելու համար պետք է անտեսել ոչ էական կամ երկրորդական հատկանիշները: Իրական կյանքում մարդիկ գործ ունենք բազմաթիվ երևույթների հետ գին, փող, աշխատավարձ և այլն, որոնք ունեն մի շարք հատկանիշներ: Գիտական վերացարկման մեթոդը պատասխանում է հետևյալ հարցերին ի՞նչ է իրենից ներկայացնում աշխատավարձը, որո՞նք են դրա գործառույթները, ինչու՞ աշխատավարձի մակարդակը կայուն չէ և այլն: Այս հարցերի պատասխանները տրվում են վերացարկման մեթոդի կիրառման միջոցով: Նույնը վերաբերում է մյուս երևույթներին` գնին, փողին, կապիտալին և այլն: Բոլոր արդյունքներն ունեն գին, որն արտահայտվում է դրամական միավորի (դրամ, դոլար, եվրո)որոշակի քանակությամբ 10 դրամ, 20 դոլար, 5 եվրո և այլն: Գիտական վերացարկման մեթոդը կիրառվում է բոլոր գիտություններում: Մաթեմատիկայում ցանկացած թվերի շարք, ֆունկցիա, թեորեմ գիտական վերացարկման արդյունք են. y=ƒ(x): Այս ֆունկցիոնալ կախվածության մեջ չի նշվում, թե x անկախ և y կախյալ փոփոխականները ինչպիսի երևույթների փոխհարաբերությանն են վերաբերում:

Վերլուծության (անալիզի) մեթոդ

Որևէ երևույթ տարբեր բաղադրամասերի ամբողջություն է: Օրինակ` մարդը` որպես կենդանի օրգանիզմ, իր տարբեր օրգանների փոխհարաբերությունների ամբողջությունն է: Մարդու անատոմիան ուսումնասիրում է նրա առանձին օրգանները, բացահայտում դրանց գործառույթները: Հասարակությունը` որպես մեկ ամբողջություն, բաղկացած է տարբեր սոցիալական խմբերից, քաղաքական և պետական հաստատություններից, կրթական և գիտական կենտրոններից, արտադրության տարբեր ոլորտներից և այլն: Ճանաչողության ժամանակ դրանք ուսումնասիրվում են առանձին, բացահայտվում են յուրաքանչյուրի դերն ու գործառույթները հասարակական կյանքում: Որևէ նյութի հատկություններն ուսումնասիրելիս այն բաժանում են մասերի (մոլեկուլների, ատոմների), բացահայտում դրանցից յուրաքանչյուրի հատկությունները: Ճանաչողության այս եղանակը կոչվում է վերլուծության մեթոդ:

Համադրության (սինթեզի) մեթոդ

Այս մեթոդի միջոցով ուսումնասիրվող երևույթը դիտարկվում է դրա տարբեր բաղադրամասերի` արդեն հայտնի հատկությունների ներքին փոխհարաբերության կամ միասնության մեջ, ինչը հնարավորություն է տալիս ճանաչելու երևույթի բուն էությունը` իբրև մեկ ամբողջություն: Այս տեսանկյունից համադրության մեթոդի կիրառումը պարունակում է փոխադարձ ազդեցությունների բարդ համակցություն: Համադրության մեթոդի միջոցով առանձին բաղադրամասերի փոխադարձ ազդեցության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս բացահայտելու երևույթի վարքագիծը: Եթե այդ բաղադրամասերից որևէ մեկը փոփոխություն է կրում, ապա դա անմիջապես ազդում է ընդհանուր վարքագծի վրա: Երևույթի ընդհանուր հատկանիշն, իր հերթին, հակադարձ կապի սկզբունքով ներգործում է առանձին բաղադրամասերի վարքագծի վրա: Վերլուծության և համադրության մեթոդների միջոցով բացահայտվում են որևէ համակարգի (այդ թվում` նաև տնտեսական) օրինաչափությունները: Նշված մեթոդների կիրառման օրինակ կարող է ծառայել մարդու անատոմիան: Ինչպես արդեն նշել ենք, վերլուծության մեթոդի օգնությամբ բացահայտում ենք մարդու օրգանիզմի տարբեր բաղադրամասերի (սիրտ, երիկամ, թոք, լյարդ, ստամոքս, գլխուղեղ և այլն) հատկությունները և գործառույթները: Իսկ համադրության միջոցով ուսումնասիրվում են մարդու ֆիզիոլոգիական հատկությունները` որպես այդ բաղադրամասերի ներքին փոխհարաբերության արդյունք: Մարդու ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակը ազդում է առանձին օրգանների ֆունկցիոնալ գործունեության վրա: Գոյություն ունի նաև հակառակ գործընթացը: Այսինքն` որևէ օրգանի ֆունկցիոնալ խախտումը ազդում է մարդու ընդհանուր ֆիզիոլոգիական վիճակի վրա: Այսպիսի օրինակները բազմաթիվ են և վերաբերում են բնության ու հասարակության երևույթներին: Հասարակության ճանաչողության առումով` նախ ուսումնասիրվում են տվյալ երկրի պատմական զարգացման առանձնահատկությունները, այնուհետև դրա տարբեր ինստիտուտների (հաստատությունների) բնույթը, մասնավորապես` ընտրական համակարգը, օրենսդրական դաշտը, պետական կառույցները (Ազգային ժողով, Կառավարություն, դատական մարմիններ), ձևավորման սկզբունքները և գործառույթները, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գործունեությունը և այլն: Դա, փաստորեն, իրականացվում է վերլուծության մեթոդի կիրառմամբ: Դրանից հետո հասարակության տարբեր հաստատություններ դիտարկվում են փոխադարձ ազդեցության և միասնության մեջ, որի արդյունքում կարողանում ենք ուսումնասիրել դրանց բնույթը, ինչը ներկայացվում է տարբեր բնութագրումներով` ամբողջատիրական, բռնատիրական, ժողովրդավարական հասարակարգեր և այլն:

Գրականություն

  • Ջոն Նեվիլ Քեյնս «Քաղաքատնտեսության առարկան և մեթոդը»
  • Օգյուստ Կոնտ (1798-1857)