«Նախիջևանի խանություն»–ի խմբագրումների տարբերություն

39°12′ հս․. լ. 45°30′ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 77. Տող 77.
[[Պատկեր:Nakhchivan khan palace6.JPG|մինի|աջից|[[Մոմինե խաթունի դամբարան]]ը]]
[[Պատկեր:Nakhchivan khan palace6.JPG|մինի|աջից|[[Մոմինե խաթունի դամբարան]]ը]]
Գոյության [[80]] տարիների ընթացքում Նախիջևանի խաները սերտ առևտրական ու ռազմական կապեր էին պահպանում Ղարաբաղի ու Երևանի խաների հետ<ref name="ց"/>: Իրանի շահ, Ղաջարիների դինաստիայի հիմնադիր [[աղա Մահմեդ խան]]ի [[1795]] թվականի պատժիչ արշավանքից հետո ամբողջ [[Անդրկովկաս]]ը, այդ թվում՝ Նախիջևանի խանությունը<ref name="ց"/>, մի քանի տարի կորցում է իր կարճատև ինքնիշխանությունը: [[1813]] թվականի [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի հաշտության պայմանագրով]] [[Ռուսաստան]]ը ճանաչել էր Պարսկաստանի գերիշխանությունը Երևանի ու Նախիջևանի խանությունների վրա, իսկ Պարսկաստանը հրաժարվել էր մնացած Անդրկովկասից: [[1826]] թվականին պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզան խախտում է հաշտությունը և հարձակվում Ռուսաստանի վրա Նախիջևանի ու Երևանի խաների օգնությամբ: [[1827]] թվականին ռուսական զորքերը և հայ ազատագրական ջոկատները գրավում են Նախիջևանը<ref name="հ"/>, ապա՝ [[Երևան]]ը, և վերջ տալիս Նախիջևանի խանությանը<ref name="m"/> :
Իրանի շահ, Ղաջարիների դինաստիայի հիմնադիր [[աղա Մահմեդ խան]]ի [[1795]] թվականի պատժիչ արշավանքից հետո ամբողջ [[Անդրկովկաս]]ը, այդ թվում՝ Նախիջևանի խանությունը<ref name="ց"/>, մի քանի տարի կորցում է իր կարճատև ինքնիշխանությունը: [[1813]] թվականի [[Գյուլիստանի պայմանագիր|Գյուլիստանի հաշտության պայմանագրով]] [[Ռուսաստան]]ը ճանաչել էր Պարսկաստանի գերիշխանությունը Երևանի ու Նախիջևանի խանությունների վրա, իսկ Պարսկաստանը հրաժարվել էր մնացած Անդրկովկասից: [[1826]] թվականին պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզան խախտում է հաշտությունը և հարձակվում Ռուսաստանի վրա Նախիջևանի ու Երևանի խաների օգնությամբ: [[1827]] թվականին ռուսական զորքերը և հայ ազատագրական ջոկատները գրավում են Նախիջևանը<ref name="հ"/>, ապա՝ [[Երևան]]ը, և վերջ տալիս Նախիջևանի խանությանը<ref name="m"/> :


==Բնակչություն==
==Բնակչություն==

13:47, 19 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Նախիջևանի խանություն
Դրոշ




ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Ղաջարական Պարսկաստան
ԿարգավիճակԽանություն և defunct organization?
ՎարչկենտրոնՆախիջևան
Պաշտոնական լեզուներադրբեջաներեն և պարսկերեն
Հիմնադրված է1747 թ.

Նախիջևանի խանություն (պարս.՝ خانات نخجوان — Khānāt-e Nakhchevān), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն 1747-1828 թվականներին։ Թուրքական տիրապետությունից վերագրավելով՝ Նադիր շահը 1735 թվականին այն կրկին միացրել է Պարսկաստանին։ 1747 թվականին վերջնականապես ձևավորվում է Նախիջևանի խանությունը՝ Երևանի կուսակալության տարածքի վրա[1]։

Խանության տարածքը կազմել է շուրջ 7.000 քառ. կմ՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց Ձոր գավառը, և Վասպուրական նահանգի Նախճավան և Գողթան գավառները[2]։ Այժմ խանության տարածքը հիմնականում համապատասխանում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքին՝ Ադրբեջանի կազմում[2]։ Բացառություն է կազմում Վայոց Ձորը, որն ամբողջությամբ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը[2]։

1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Նախիջևանի խանությունը Երևանի խանության և Օրդուբադի շրջանի հետ միացվել է Ռուսական կայսրությանը՝ որպես մեկ վարչատարածքային միավոր՝ Հայկական մարզ՝ Երևան կենտրոնով[2][3]:

Պատմություն

Նախիջևանի խանության ստեղծումը նորույթ[2][4][5] էր նրա պատմության մեջ. թե՛ դրանից առաջ, թե՛ դրանից հետո նրա տարածքը ամբողջությամբ եղել է Երևանի կուսակալության[2][4][6] , Երևանի խանության[2][4], Հայկական մարզի[2][4], Երևանի նահանգի[4][7] կամ Հայաստանի Հանրապետության անբաժան մասը[4][6]: 1725թ. թուրք օսմանցիները գրավում են Նախիջևանը և վերջ տալիս Երևանի կուսակալությունը (1501-1724)[6] : Վերջինս մուսուլմանների շրջանում հայտնի էր նաև որպես Չուղուր-Սաադ[4]: 1747 թվականին կուսակալության տարածքը բաժանվում է 2 խանությունների՝ Երևանի և Նախիջևանի[6] : Այդ ձևական միավորը ունենում է ընդամենը 80 տարվա կյանք[6] ՝ 1827 թվականին նվաճվելով[7] ռուսական բանակի և հայ կամավորական ջոկատների կողմից:

Նախիջևանի խաների պալատը

Նախիջևանը, որը հայերն անվանում էին նաև Նախճավան[2], հիմնադրվել է մ.թ.ա. 16-րդ դարում[5] և ունի 3500 տարվա պատմություն[5][8]: Այն Հայոց թագավորության անբաժան մաս էր կազմել նրա կազմավորումից՝ մ.թ.ա. 6-րդ դարից սկսած[2][5]: Նախիջևան և Գողթան գավառները մտել են Մեծ Հայքի Վասպուրական նահանգի մեջ[4][5][8]: 9-րդ դարում այն մտնում է Բագրատունյաց Հայաստանի տարածքի մեջ՝ սկզբում որպես Արծրունիների, ապա՝ Սյունիների, իսկ վերջում՝ Բագրատունիների կալվածք[4][5]: 12-րդ դարում Նախիջևանը Զաքարյան իշխանապետության կազմում էր, և գավառը Վայոց Ձորի հետ միասին ամբողջությամբ պատկանում էր Պռոշյան իշխանական տոհմին[2][4]: Նրանց օրոք կառուցվում են տասնյակ եկեղեցիներ ու վանքեր, բերդեր ու ամրություններ[2]:

1747 թվականին Նադիր շահի սպանությունից հետո ծագումով թյուրք Հեյդար-ղուլի խանը վռնդում է Նախիջևանի պարսիկ կառավարիչ աղա Հասանին և իրեն Երևանի ու Ղարաբաղի խաների նման ինքնիշխան հռչակում[2][4][6]: Նա երկիրը բաժանում է մահալների, որոնք կառավարվում էին միրզաբեյերի և քեդխուդաների միջոցով[2]: Շուրջ 50 տարի խանության տարածքում էր Սիսիանի մահալը, որը 1795 թվականին գրավում է Ղարաբաղի խանը[2]: Սիսիանը մինչև 1813 թվականը՝ 8 տարի, մնում է Ղարաբաղի խանության տարածքում, ապա ազատագրվում ռուսական զորքերի կողմից[2]: Նախիջևանի խանությունը ամենանոսր բնակեցվածն էր ամբողջ Անդրկովկասում: Այստեղ կար ընդամենը 2 քաղաք[2], որոնք իրականում խոշոր գյուղաքաղաքներ էին՝ Նախիջևանը և հայկական Ագուլիս ու Ջուղա քաղաքների մոտ կառուցված Օրդուբադը[5]:

Մոմինե խաթունի դամբարանը

Իրանի շահ, Ղաջարիների դինաստիայի հիմնադիր աղա Մահմեդ խանի 1795 թվականի պատժիչ արշավանքից հետո ամբողջ Անդրկովկասը, այդ թվում՝ Նախիջևանի խանությունը[2], մի քանի տարի կորցում է իր կարճատև ինքնիշխանությունը: 1813 թվականի Գյուլիստանի հաշտության պայմանագրով Ռուսաստանը ճանաչել էր Պարսկաստանի գերիշխանությունը Երևանի ու Նախիջևանի խանությունների վրա, իսկ Պարսկաստանը հրաժարվել էր մնացած Անդրկովկասից: 1826 թվականին պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզան խախտում է հաշտությունը և հարձակվում Ռուսաստանի վրա Նախիջևանի ու Երևանի խաների օգնությամբ: 1827 թվականին ռուսական զորքերը և հայ ազատագրական ջոկատները գրավում են Նախիջևանը[7], ապա՝ Երևանը, և վերջ տալիս Նախիջևանի խանությանը[6] :

Բնակչություն

1603-1604 թվականներին Արևելյան Հայաստանի, այդ թվում՝ Նախիջևանի հայությունը պարսից Շահ-Աբբաս Առաջինի հրամանով գաղթեցվում է Պարսկաստան[9]:

Հաջի Ռուֆայի բեյի մզկիթը

Այս գործընթացի արդյունքում Նախիջևանը հայաթափվում է և հայերը կազմում են պատմական այդ գավառի 20-25 տոկոսը: 18-րդ դարում Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդ Մեծը նվաճում է Հյուսիսային Կովկասը և արևելահայերին հրավիրում գալ և բնակվել այդտեղ[2]: Արարատյան դաշտից տեղափոխված հայերը հիմնում են Արմավիր քաղաքը[2], որը մինչ այժմ չի փոխել իր անունը, իսկ Նախիջևանի հայերը՝ Նոր Նախիջևանը, որի հիմքում կառուցվել է Դոնի Ռոստով քաղաքը[2]: Այդ է պատճառը, որ 1827 թվականին Նախիջևանի ազատագրման ժամանակ խանության շուրջ 50.000 բնակիչներից միայն 12.000-ն էր հայ[6][7]: 1828-30 թվականներին պարսկահայերի ներգաղթի և մուսուլմանական բնակչության մասնակի արտագաղթի արդյունքում հայերի կազմում են մինչև 40-45 տոկոս[6][7]:

Նախիջևանի խանության տարածքում զբաղեցնելով փոքրամասնություն՝ հայերը բնակվում էին հիմնականում լեռնային շրջաններում, զբաղվում այգեգործությամբ ու երկրագործությամբ: Այստեղ դեռևս միջնադարում Պռոշյան, Օրբելյան և այլ իշխանները կառուցել էին բերդեր և եկեղեցիներ: Մեծ էր հայերի թիվը Դարալագյազում՝ Վայոց Ձոր[4]: Մուսուլմանները ձմանը բնակվում էին դաշտերում և զբաղվում անասնապահությամբ՝ ամռանը բարձրանալով լեռներ: Արաքսի հովտի դարավոր հայկական բնակավայրերը, այդ թվում՝ հարուստ վաճառաշահ քաղաք Ագուլիսը[2], հայաթափվել և չէին բնակեցվել: Հայաթափվել էր նաև Նախիջևան քաղաքը[2]. 1828 թվականի տվյալներով քաղաքի շուրջ 4.000 բնակիչնեից հայեր էին մոտ 1,500-ը[6][7]: Խանական իշխանությունը ամրապնդելու համար քաղաքի հայկական թաղամասերը, ինչպես նաև մի շարք հայկական գյուղեր, վերաբնակեցվել էին մուսուլմաններով: Խանության տարածքում անմխիթար էին թողնվել հայկական հուշարձանները, իսկ Նախիջևանում կառուցվում էին պարսկական ոճի շինություններ՝ մզկիթ, պալատ, դամբարան:

Հայկական հուշարձանները Նախիջևանում

Ցղնայի Սբ. Աստվածածին եկեղեցին

Հարյուրամյակներ շարունակ՝ մինչև 1603-1604 թվականների բռնագաղթը[2][9], հայերը կազմել են Նախիջևանի բնակչության ճնշող մեծամասնությունը[2][4][10]: 11-րդ դարում Բագրատունիների թագավորության կործանումից երկու տասնամյակ անց Նախիջևանը գրավում են սելջուկ-թյուրքերը[4]: Նրանց իշխանությունը Նախիջևանում տևում է մեկ դար՝ մինչև 12-րդ դարի վերջ, երբ հայ-վրացական զորքերը Զաքարյան իշխանների հրամանատարությամբ ազատագրում են այն: 13-15-րդ դարերում Նախիջևանը ասպատակում են թաթար-մոնղոլական զորքերը, ապա՝ թուրքմենական ակ-կոյունլու և կարա-կոյունլու ցեղերը[4]: 1502 թվականին Նախիջևանը մտնում է Երևանի կուսակալության կամ բեկլարբեկության տարածքը, որը մուսուլմանները անվանում էին նաև Չուղուր-Սաադի բեկլարբեկություն[6] : 1827 թվականին Նախիջևանը միանում է Ռուսաստանին[5][7] և մինչև 1920 թվականը ազատվում մուսուլմանական տիրապետությունից: Ալեքսանդրապոլի պայմանագրով Նախիջևանի ու Շարուրի շրջանները պետք է հանձնվեին երրորդ պետության։ 1921 թվականին, անտեսելով Նախիջևանի բնակչության շուրջ 60 տոկոս կազմող հայերին՝ նախ Մոսկվայի, ապա՝ Կարսի պայմանագրերով Նախիջևանը որպես ինքնավար հանրապետություն բռնակցվում է Խորհրդային Ադրբեջանին:

Սուրբ Թովմա առաքյալ վանք (Ագուլիս)

Հայերը 19-րդ դարում կազմել են Նախիջևանի բնակչության շուրջ կեսը[5][6][10], իսկ մնացածները եղել են թաթարներ, թուրքեր, քրդեր և պարսիկներ, որոշակի տոկոս են կազմել նաև ռուսները ու ասորիները: Հայկական ամենանշանավոր քաղաքը Ջուղան էր[10][11] , որը 16-րդ դարում ուներ շուրջ 20,000 միայն հայկական բնակչություն[5][11]: Ագուլիսի և Ջուղայի վաճառականները 16-րդ դարում ռուսաց ցար Ալեքսեյ Միխայլովիչ Ռոմանովին են նվիրում Ալմաստե գահը[5], որը պահվում է Մոսկվայի Կրեմլում[5]: Ջուղան հայտնի էր իր խաչքարերով[10][11], իսկ Ագուլիսը՝ եկեղեցիներով[10]: Միայն Ագուլիսում 19-րդ դարում կար 11 հայկական եկեղեցի[10], որոնցից ամենահինը սբ. Մեսրոպ Մաշտոցն էր՝ կառուցված 456 թվականին: Մինչև 20-րդ դարը այս քաղաքների բնակչության բացարձակ մեծամասնությունը հայեր էին[7][10]: 1918 թվականին թուրքական զորքերի արշավանքից հետո քաղաքները դատարկվում են, և տարիներ շարունակ անմարդաբնակ լինելով՝ 1930-ական թվականներին վերաբնակեցվում են ադրբեջանական մի քանի ընտանիքներով[4][5][10]:

Նախիջևան քաղաքում՝ մուսուլմանական մզկիթից, խանական պալատից ու դամբարանից բացի՝ գործում էին 3 հայկական եկեղեցիներ, որոնցից ամենահայտնին Սուրբ Գևորգն էր[10]: Նախիջևանից հյուսիս գտնվում էր Ապրակունիսի վանական համալիրը[10], որի շինարարությունն ավարտել է Գրիգոր Տաթևացին, որը Հովհան Որոտնեցու մահից հետո՝ 1386թ. փոխարինել է նրան որպես րաբունապետ: Եկեղեցու հիմնական ծավալը կառուցված է սրբատաշ բազալտից, իսկ բարձր, սլացիկ գմբեթը՝ աղյուսից։ Հարդարանքի տարրերն են պատերի ստորին մասի բազմագույն, շախմատաձև շարվածքը և դեկորատիվ կամարաշարը[11]։ Եկեղեցու խորանի վերևի արձանագրության մեջ նշված է ճարտարապետի անունը՝ Դավիթ ուստա։

Ջուղայի խաչքարերը 20-րդ դարում

Սուրբ Կարապետ եկեղեցու ներսը Նաղաշ Հովնաթանի որդիներ Հարությունը և Հակոբը 1740 թվականին զարդարել են բարձրարվեստ որմնանկարներով, պահպանված հատվածներից արժեքավոր են Աստվածածնի, Պողոս և Պետրոս առաքյալների դիմապատկերները[11]։

Այս և այլ եկեղեցիներն ու վանքերը հիմնականում պահպանվում էին մինչև 1980-ական թվականները[10]։ Այժմ դրանց փոխարեն ավերակներ են, նրանց քարերով կառուցվել են տներ, իսկ դրանց շրջապատող հայկական բնակավայրերը վերանվանվել թուրքական անուններով։ Հայաթափման արդյունքում 1980-ական թվականների վերջին միակ հայկական գյուղը Ազնաբերդն էր (Զնաբերդ)՝ Վայոց Ձորի սահմանին։ Վերջին ամենահայտնի ավերածությունը Ջուղայի գերեզմանների քանդումն էր 21-րդ դարի սկզբին[12][13][14]։ Այնտեղ հաշվվում էր շուրջ 10, 000 խաչքար, որոնցից և ոչ մեկը մյուսին նման չէր[10]։

Նախիջևանի թուրքացման ճակատագրին կարժանանար նաև Արցախը, եթե չլիներ 1988 թվականին սկիզբ առած Ղարաբաղյան շարժումը։

Նախիջևանի եկեղեցիներ

Խաների ցանկ

Ղաջարիների դինաստիայի դրոշը
Ղաջարների դինաստիայի զինանշանը

Նախիջևանի խաների ցանկը՝ սկսած 1736 թվականին Նադիր շահի կողմից Նախիջևանը հետ գրավելուց 12 տարի հետո։ Նրանք հիմնականում Կանղարլըների թյուրքական դինաստիայից էին։ Խաները Նադիր շահի մահից հետո՝ 1747 թվականից, խաները համարյա անկախ էին։ Այս վիճակը տևում է մինչև 1790-ական թվականները, երբ աղա Մահմեդ խանը՝ Պարսկաստանի նոր շահը, պատժիչ արշավանք է կատարում Անդրկովկաս։ Խանությունները, բացի Երևանից ու Նախիջևանից, Պարսկաստանի կազմում մնում են 20 տարի մինչև 1813 թվականի Գյուլիստանի հաշտությունը։ Իսկ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո Պարսկաստանը կորցնում է ամբողջ Անդրկովկասը՝ հօգուտ Ռուսաստանի[7]։

Անունը Իշխել է Նշումներ
Հեյդար-ղուլի խան 1747–1764 Նախիջևանի խանության հիմնադիր, ծագումով Ղաջարի
Հաջի խան 1764–1765
Ռահիմ խան 1765–1770
Ալի-ղուլի խան 1770–1773
Վալի-ղուլի խան 1773–1781
Աբբաս-ղուլի խան 1781–1783
Ջաֆար-ղուլի խան 1783–1785
Շյուքուր-Ալի խան 1785–1787
Քալբալի խան 1787–1820
Քարիմ խան 1823–1827
Էհսան խան 1827–1228 Նախիջևանի վերջին խան
Արևելյան Հայաստան
{} Երևանի կուսակալություն
(1502-1724)
{} Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)
Կարսի վիլայեթ
(1639-1878)
{} Թուրքիա {}
{} Երևանի խանություն
(1747-1828)
{} Նախիջևանի խանություն
(1747-1828)
{} Ղարաբաղի խանություն
(1747-1822)
{} Գանձակի խանություն
(1747-1804)
{} Հայկական մարզ
(1828-1840)
{} Ղարաբաղի գավառ
(1822-1840)
{} Գանձակի գավառ
(1804-1840)
{}Վրացաիմերեթական նահանգի մաս {} Կասպիական նահանգի մաս
{} Կարսի մարզ
(1878-1918)
{} Երևանի նահանգ
(1849-1918)
{} Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)
{}Հայաստանի Հանրապետություն (1918-1920){}

Ծանոթագրություններ

  1. Քեմբրիջի համալսարան, Ժամանակակից պատմություն, հատոր 14, 1992, էջ 72, անգլերեն
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 Ժամկոչյան Հ.Գ. և ուրիշներ, Հայ ժողովրդի պատմություն, Ե.1975
  3. Ռիչարդ Հովհաննիսյան. «Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինր մեր օրերը. 15-րդ դարից մինչև 20-րդ դարը». R.Suni. EASTERN ARMENIANS UNDER TSARIST RULE. Стр. 121—122. «At the time of the conquest of Eastern Armenia, the former Persian khanate was in desperate economic straits. Much of the region was depopulated, and even with the mass migrations of Muslims and Armenians, hundreds of villages remained empty. Peasants made up almost 90 percent of the population of the Armianskaia Oblast'.»
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 Հայկական հետազոտությունների ինստիտուտ, Նախիջևան մասին , հայերեն
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Երկրամաս ամսագիր, Նոյի աղավնի հոդված
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 Սովետական Մեծ Հանրագիտարան, Նախիջևանի ԻՍՍՀ
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Նախիջևանի մասին հրեական հանրագիտարանում, ռուսերեն
  8. 8,0 8,1 Մովսես Խորենացի, Հայոց պատմություն
  9. 9,0 9,1 Վերա Մորեեն, Կրոնական փոքրամասնությունների կարգավիճակը Սեֆյան Իրանում 1617-61, Մերձավոր Արևելքի ուսումնասիրություններ, հատոր 40, համար 2 (1981), 128-129 էջեր, անգլերեն
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Արգամ Այվազյան, Ջուղա, ռուսերեն
  12. Նախիջևանի և Ջուղայի ողջ հայկական մշակութային հուշարձանների ժառանգությունը Պառլամենտական խումբ Շվեյցարիա-Հայաստան (խմ.), Բեռն, 2006. էջեր 6 & 7. Քաղվածք էջ 7-ից. "Ջուղայի ոչնչացումը յուրօրինակ չէ իր տեսակի մեջ Նախիջևանում. ...մենք հայտնաբերեցինք, որ ողջ Նախիջևանում կառավարության կողմից իրականացվում են այդպիսի ոչնչացումներ ":
  13. Ադրբեջանում կառավարության կողմից իրականացվում է մշակութային հուշարձանների ոչնչացում Սկոտսմենը ցանկանում է ապացուցել, որ Ադրբեջանի կառավարությունն է իրականացնում մշակութային ժառանգության ոչնչացումը, Գայանե Մկրտչյան, Հայաստանը Հիմա, 2-ը սեպտեմբերի 2005 թ.:", անգլերեն
  14. Սիլվային Բեսսոն, Le Temps, 4 նոյեմբերի, 2006 թ., ֆրանսերեն