«Կետանմաններ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
ավելացվեց Կատեգորիա:Քորդավորներ ՀոթՔաթ գործիքով
Տող 53. Տող 53.


[[Կատեգորիա:Կաթնասուններ]]
[[Կատեգորիա:Կաթնասուններ]]
[[Կատեգորիա:Քորդավորներ]]

03:43, 19 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Կետանմաններ
Կետանմաններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կետանմաններ
Լատիներեն անվանում
Cetacea
Brisson, 1762
Ենթակարգեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180403
NCBI 9721
EOL 7649

Կետանմաններ (լատին․՝ Cetacea), ջրային կաթնասունների կարգ։

Արտաքին տեսք

Հսկա չափերի (1, 2-33 մ) կենդանիներ են։ Մարմինը մերկ է, իլիկանման և աննկատելիորեն անցնում է պոչի, որը վերջանում է հորիզոնական երկթիակ լողակով։ Առջևի վերջավորությունները վեր են ածվել լողակների, ետինները անհետացել են։ Մազածածկը, քրտինքային, ճարպային գեղձերը և արտաքին ականջը ետ են զարգացել։ Մաշկային ճարպաշերտը շատ հաստ է, որը փոքրացնում է մարմնի տեսակարար քաշը և պաշտպանում ջերմային կորուստներից։ Քթանցքերը ծածկված են փականներով։ Թոքերը խիստ առաձգական են։

Կմախքը սպունգանման է, ողնաշարը սրբոսկր չունի։ Կողերը 17 զույգ են, սակայն կրծոսկրի հետ միացած են 1-1 զույգը։ Լավ զարգացած են լսողությունը, համի, շոշափելիքի և մաշկային զգացողությունը։ Շոշափելիքի օրգան են ծառայում գլխի վրայի վիբրիսները։ Աչքերը մանր են, արցունքագեղձեր չունեն։

Դասակարգում

Կետերի կարգն ունի 2 ենթակարգ. անատամ կետեր կամ բեղավորներ կետեր (ունեն 3 ընտանիք), իսկ ատամնավոր կետերն ունեն 4 ընտանիք։ Հայտնի է 38 սեռ, 83 տեսակ՝ տարածված համաշխարհային օվկիանոսում՝ Արկտիկայից մինչև Անտարկտիկա։

Մեծ մասը ձմռանը գնում են դեպի տաք ջրեր (բազմանալու), ամռանը՝ սառը ջրեր (գիրանալու, ճարպ կուտակելու)։

Ատամնավոր կետերը սնվում են ձկներով, գլխոտանի փափկամորթներով, անատամները՝ պլանկտոնային խեցգետնանմաններով։ Ատամների քանակը 2-ից մինչե 240 է։

Ծնում են 1 խոշոր ձագ։ Սեռահասուն են 2-6 տարում, կյանքի տևողությունը 30-50 տարի է։ Ապրում են ընտանիքով կամ հոտերով։ Կետերի նախնիները (հավանաբար կրեոդոնտները) ջրային կյանքի են անցել համարյա 60 մլն տարի առաջ։

Հայտնի են 127 սեռի բրածո կետեր։

Կետորսության օբյեկտ են, որը կարգավորում է Միջազգային կետորսության հանձնաժողովը։ Որոշ տեսակների միսը օգտագործվում է որպես սնունդ, ստանում են մեծ քանակությամբ կետաճարպ։

Գրականություն

  • * Rüdiger Wandrey - Gids van Walvissen en Robben (oorspr. Duits։ Stuttgart 1997); uitg. Tirion Baarn 2001
  • Cetacea site
  • walvis pagina van Greenpeace
  • The Mammals that Conquered the Seas door Kate Wong en uitgebracht door Scientific American, Vol 286, No 5, May 2002
  • Whales, Dolphins and Porpoises door Mark Carwardine, uitgegeven door Dorling Kindersley, 2000. ISBN 0-7513-2781-6.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։