«Անոթազարկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Pulse evaluation.JPG|thumb|Անոթազարկի հաշվում]]
'''Անոթազարկ''' (պուլս), [[արյունատար անոթներ]]ի պատերի հրոցանման պարբերական տատանումներ, որոնք պայմանավորված են սրտի կծկումներով՝ [[արյուն]]ը [[սիրտ|սրտից]] անոթների մեջ արտամղմամբ:
'''Անոթազարկ''' (պուլս), [[արյունատար անոթներ]]ի պատերի հրոցանման պարբերական տատանումներ, որոնք պայմանավորված են սրտի կծկումներով՝ [[արյուն]]ը [[սիրտ|սրտից]] անոթների մեջ արտամղմամբ:



11:46, 14 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Անոթազարկի հաշվում

Անոթազարկ (պուլս), արյունատար անոթների պատերի հրոցանման պարբերական տատանումներ, որոնք պայմանավորված են սրտի կծկումներով՝ արյունը սրտից անոթների մեջ արտամղմամբ:

Տարբերում են զարկերակային, երակային և մազանոթային անոթազարկներ: Առավել գործնական նշանակություն ունի զարկերակային անոթազարկը, որը սովորաբար շոշափվում է ճաճանչային զարկերակի շրջանում:

Դրա համար ձեռքով բռնում են հետազոտվողի դաստակը՝ ճաճանչադաստակային հոդի շրջանը այնպես, որպեսզի բութ մատը տեղադրվի նախաբազկի թիկնային կողմում, իսկ մյուս մատերով սեղմում են առաջային մակերևույթի մաշկը, որտեղ շոշափվում է բաբախող ճաճանչային զարկերակը:

Անոթազարկի հաճախություն

Առողջ մարդու անոթազարկի հաճախությունը համապատասխանում է սրտի կծկումներին և կազմում է րոպեում 60-80 զարկ: Սրտի կծկումների հաճախացումը (րոպեում 90 զարկից ավելի) կոչվում է հաճախասրտություն, դանդաղեցումը (60 զարկից պակաս)՝ դանդաղասրտություն: Սրտի որոշ հիվանդությունների դեպքում անոթազարկի հաճախությունը կարող է ավելի սակավ լինել սրտի կծկումների թվից (անոթազարկի պակաս): Երեխաների անոթազարկն ավելի հաճախ է, քան չափահասներինը, աղջիկներինը մի փոքր ավելի հաճախ, քան տղաներինը: Գիշերն անոթազարկն ավելի դանդաղ է, քան ցերեկը:

Բնականոն պայմաններում անոթազարկը հաճախանում է ֆիզիկական լարվածության, նյարդահուզական հակազդեցությունների դեպքերում: Հաճախասրտությունն արյան շրջանառության համակարգի հարմարվող, հակազդեցությունն է թթվածնի նկատմամբ՝ օրգանիզմի աճող պահանջի դեպքում, որը նպաստում է օրգանների և հյուսվածքների լավ արյունամատակարարմանը: Սակայն մարզված սրտի (օրինակ՝ մարզիկների) փոխհատուցող, հակազդեցությունն արտահայտվում է ոչ այնքան հաճախասրտության առաջացմամբ, որքան սրտի կծկումների ուժեղացմամբ, որն օրգանիզմի համար գերադասելի է: Սրտի, ներզատիչ գեղձերի, նյարդային և հոգեկան շատ հիվանդությունների, ջերմաստիճանի բարձրացման, որոշ թունավորումների ժամանակ նույնպես առաջանում է հաճախասրտություն:

Դանդաղասրտությունը դիտվում է սրտի մի շարք հիվանդությունների, թունավորումների և որոշ դեղանյութերի ազդեցության դեպքերում:

Բնականոն վիճակում անոթազարկը ռիթմիկ է, անոթազարկային ալիքները հաջորդում են միմյանց հավասար ժամանակահատվածներում: Սրտի ռիթմի խանգարումը կոչվում է անռիթմություն, երբ անոթազարկային ալիքները միմյանց հաջորդում են ոչ հավասար ժամանակահատվածներում: Անոթազարկի հատկանիշներից է լեցունությունը, որը հիմնականում կախված է սրտի մղող կարողությունից՝ նրա կծկման (սիստոլայի) ընթացքում: Անոթազարկի լարվածությունը որոշվում է այն ուժով, որն անհրաժեշտ է զարկերակների նեղացման համար և կապված է զարկերակային ճնշման հետ: Անոթազարկի առանձնահատկությունների ուսումնասիրությունը բժշկին արժեքավոր տեղեկություն է տալիս հիվանդի առողջական վիճակի մասին:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։