«Էպիֆիզ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «մինի '''Էպիֆիզը,''' կարգավորում է օրգանիզմում ռիթմիկ կամ ցիկլիկ ընթացող (օրին...»:
 
չNo edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Անատոմիա
[[Պատկեր:Pineal gland small.gif|մինի]]
|Name = Կոնաձև գեղձ
|Latin = corpus pineale, epiphysis cerebri
|GraySubject = 276
|GrayPage = 1277
|Image2 = Pineal gland small.gif
|Caption2 = Էպիֆիզի տեղադրությունը պատկերող 3D մոդել
|Precursor = Նյարդային էկտոդերմ, միջանկյալ ուղեղի տանիք
|System =
|Artery = [[Վերին ուղեղային զարկերակ]]
|Vein =
|Nerve =
|Lymph =
|MeshName = Pineal+gland
|MeshNumber =
|NeuroLex = Pineal body
|NeuroLexID = birnlex_1184
|DorlandsPre = g_06
|DorlandsSuf = 12392585}}
'''Էպիֆիզը,''' կարգավորում է օրգանիզմում ռիթմիկ կամ ցիկլիկ ընթացող (օրինակ՝ [[օվարիալ դաշտանային ցիկլ]]ը) պրոցեսները: Այլ պարբերական ֆունկցիաների [[ռիթմիկ տատանումներ]]ը, որոնց ինտենսիվությունը օրինաչափորեն փոխվում է օրվա ընթացքում, կոչվում են [[ցիրկադային]] (լատ. «circa diem» – շուրջ օր): Ցիրկադային ռիթմերով պայմանավորված՝ էպիֆիզը առաջացնում է հորմոններ և տարբերակում օրգանիզմում լուսային գրգիռների փոխարինումը մթնայինի:
'''Էպիֆիզը,''' կարգավորում է օրգանիզմում ռիթմիկ կամ ցիկլիկ ընթացող (օրինակ՝ [[օվարիալ դաշտանային ցիկլ]]ը) պրոցեսները: Այլ պարբերական ֆունկցիաների [[ռիթմիկ տատանումներ]]ը, որոնց ինտենսիվությունը օրինաչափորեն փոխվում է օրվա ընթացքում, կոչվում են [[ցիրկադային]] (լատ. «circa diem» – շուրջ օր): Ցիրկադային ռիթմերով պայմանավորված՝ էպիֆիզը առաջացնում է հորմոններ և տարբերակում օրգանիզմում լուսային գրգիռների փոխարինումը մթնայինի:



08:35, 14 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Էպիֆիզ
Տեսակգլխուղեղի հատված և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասorgan component gland?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էepithalamus?
Անատոմիական
կառուցվածքի զարգացում
pineal gland development?
MeSHA06.300.635, A06.688.733, A08.186.211.180.200.680, A08.186.211.200.317.200.620 և A08.713.733
Foundational Model of Anatomy62033
Terminologia Anatomica 98A11.2.00.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Սովետական մեծ հանրագիտարան (1926—1947), Բազմահատոր տեղեկագիրք և Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան
 Pineal gland Վիքիպահեստում

Էպիֆիզը, կարգավորում է օրգանիզմում ռիթմիկ կամ ցիկլիկ ընթացող (օրինակ՝ օվարիալ դաշտանային ցիկլը) պրոցեսները: Այլ պարբերական ֆունկցիաների ռիթմիկ տատանումները, որոնց ինտենսիվությունը օրինաչափորեն փոխվում է օրվա ընթացքում, կոչվում են ցիրկադային (լատ. «circa diem» – շուրջ օր): Ցիրկադային ռիթմերով պայմանավորված՝ էպիֆիզը առաջացնում է հորմոններ և տարբերակում օրգանիզմում լուսային գրգիռների փոխարինումը մթնայինի:

Զարգացումը

Մարդու էպիֆիզը սաղմնադրվում է ներարգանդային շրջանի 5–6–րդ շաբաթում՝ միջանկյալ ուղեղի արտափքման տեսքով: Երկկենցաղների և սողունների մոտ առաջանում են մի քանի այդպիսի պարապինեալ արտափքումներ, այդ թվում նաև կենտ գագաթային աչք: Կաթնասունների և մարդու գագաթային աչքը չի զարգանում, բայց էպիֆիզը պահպանում է լուսային գրգռիչներին պատասխանելու ունակությունը: Վերջիններս հաղորդվում են նրան զույգ աչքերի ցանցաթաղանթից՝ սիմպաթիկ նյարդերով: Էպիֆիզար դիվերտիկուլի պատը հաստանում է, իսկ լուսանցքը՝ խցանվում: Նույն արտափքումից էպենդիմը հաստանում է՝ առաջացնելով հավելյալ սուբկոմիսուրալ օրգան, որը հետագա զարգացման ընթացքում մտնում է էպիֆիզի կազմության մեջ:

Կառուցվածքը

Արտաքինից էպիֆիզը շրջապատված է շարակցահյուսվածքային թաղանթով, որից դեպի գեղձ են գնում ճյուղավորվող խտրոցներ՝ գոյացնելով նրա հենքը և բաժանելով պարենքիման բլթակների: Պինեալ պարենքիմայում տարբերում են 2 տեսակի բջիջ՝ սեկրետ առաջացնող պինեալոցիտներ (endocrinocytus pinealis) և նեցուկային գլիալ (gliocytus centralis) բջիջներ: Պինեալոցիտները բախշված են բլթակների կենտրոնական մասում, փոքր– ինչ ավելի խոշոր են նեցուկային նեյրոգլիալ բջիջներից, ձևով բազմանկյուն են, ունեն բշտաձև կորիզներ՝ խոշոր կորիզակներով: Պինեալոցիտի մարմնից անջատվում են երկար ելուստներ, ճյուղավորվում դենդրիտների նման՝ միահյուսվելով գլիալ բջիջների ելուստներին: Ելուստները, լախտաձև լայնանալով, ուղղվում են դեպի մազանոթներ և հպվում նրանց: Այդ լախտաձև լայնացումների ցիտոպլազմայում կան օսմիոֆիլ հատիկներ, վակուոլներ և միտոքոնդրիումներ: Կան բջիջներ, որոնք գտնվում են տարբեր ֆունկցիոնալ վիճակներում, և կան բջիջներ, որոնք ենթարկվում են տարիքային փոփոխությունների: Պինեալոցիտների ցիտոպլազմայում հայտնաբերվում են բազմաթիվ միտոքոնդրիումներ, լավ զարգացած Գոլջիի կամպլեքս, լիզոսոմներ, ագրանուլյար էնդոպլազմատիկ ցանցի բշտիկներ, ռիբոսոմներ և պոլիսոմներ: Գլիալ բջիջները գերակշռում են բլթակների ծայրամասերում: Դրանց ցիտոպլազման աղքատ է, կորիզները՝ խտացած: Ելուստները ուղղվում են դեպի միջբլթակային շարակցահյուսվածքային խտրոցները՝ կազմելով բլթակի յուրահատուկ եզրային երիզ:

Ֆունկցիաները

Կլինիկական և էքսպերիմենտալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ էպիֆիզը դանդաղեցնում է սեռական համակարգի զարգացումը,որովհետև ոչ սեռահասուն կենդանիների մոտ այդ գեղձի քայքայումը, թերզարգացումը կամ հեռացումը հանգեցնում է անժամանակ սեռական հասունացման:Էպիֆիզի արգելակող ազդեցությունը սեռական ֆունկցիաների վրա պայմանավորված է մի քանի գործոններով: Նախ՝ պինեալոցիտները արտադրում են սերոտոնին, որը հենց այդտեղ էլ դառնում է մելատոնին: Այդ նեյրոամինը, ըստ երևույթին, թուլացնում կամ ընկճում է հիպոթալամուսի գոնադոլիբերինի և հիպոֆիզի առաջին բլթի գոնադոտրոպինի արտազատումը: Պինեալոցիտները արտադրում են նաև մի շարք սպիտակուցային հորմոններ, այդ թվում՝ հակաանտիգոնադոտրոպին, որը թուլացնում է լյուտրոպինի արտազատումը հիպոֆիզի առաջային բլթում: Անտիգոնադոտրոպինի հետ պինեալոցիտները առաջացնում են մեկ այլ սպիտակուցային հորմոն, որը բարձրացնում է կալիումի քանակը արյան մեջ, հետևաբար՝ մասնակցում է հանքային փոխանակության կարգավորմանը:

Կարգավորումը

Սիմպաթիկ նյարդաթելերը, որոնք մտնում են էպիֆիզ և վերջանում նրա բլթակների պարենքիմայում, սկիզբ են առնում սահմանային ցողունի վերին պարանոցային հանգույցներից: Սիմպաթիկ գրգիռները էպիֆիզում արագացնում են սերոտոնինի վերածումը մելատոնինի:

Տարիքային փոփոխություններ

Ֆոսֆատային և կարբոնատային աղերի կուտակումները

Մարդու էպիֆիզը առավելագույն զարգացման հասնում է կյանքի 5–6–րդ տարում, որից հետո, չնայած գործունեությունը շարունակվում է, բայց սկսվում է նրա տարիքային հետաճը: Պինեալոցիտների մի մասը ապաճում է, իսկ հենքը աճում է նրա մեջ, ավելանում են ֆոսֆոտային և կարբոնատային աղերի կուտակումները՝ շերտավոր գնդերի ձևով, որոնք կոչվում են ուղեղային ավազ:

Աղբյուրներ

  • Ա. Վ. Ազնաուրյան, Է. Լ. Թումանյան, Մ. Զ. Բախշինյան, Մասնավոր Հյուսվածքաբանություն,Երևան 2003
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/276.html