«Շինշիլա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 9. Տող 9.


[[Կատեգորիա:Կրծողներ]]
[[Կատեգորիա:Կրծողներ]]
[[Կատեգորիա:Կենդանիներ այբբենական կարգով]]

06:44, 14 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Շինշիլա (լատին․՝ Chinchilla lanigera), կրծողների կարգի շինշիլանմանների ընտանիքի կենդանիների սեռ։

Ընդգրկում է արտաքնակազմով իրար նման երկու տեսակ՝ կարճապոչ կամ խոշոր շինշիլաներ և երկարապոչ կամ փոքր շինշիլաներ։ Պարանոցը կարճ է, գլուխը՝ խոշոր, աչքերը՝ սև և մեծ, բեղիկները՝ երկար։ Ունի առանց արմատի 20 ատամ (4 կտրիչ և 16 սեղանատամ)։ Բութ եղունգներով և կոշտ բարձիկներով հնգամատ առջևի վերջավորությունները կարճ են, իսկ չորս մատով ետինը՝ ավելի հզոր։ Խոշոր շինշիլաների մարմնի երկարությունը՝ 35— 40, իսկ փոքրինը 24—30 սմ է, կենդանի միջին զանգվածը՝ համապատասխանաբար 700 և 500 գ։ Մեջքի և կողմնային հատվածների մազածածկի թույրը կապտամոխրագույն է, իսկ որովայնինը և ոտքերինը՝ սպիտակ։ Պոչի մազերը երկար են և կոպիտ։ Շինշիլաները ապրում են գաղութներով Անդերում (2—4 հազար մետր բարձրության վրա)՝ Պերուի, Չիլիի, Բոլիվիայի և Արգենտինայի տարածքում։ Ակտիվ է երեկոյան և գիշերը։ Սնվում են բարձրլեռնային խոտաբույսերով և թփերով։ Ծնում են տարեկան 2—3 անգամ (յուրաքանչյուր ծնին՝ 1—5 ձագ)։ Խոշոր շինշիլայի հղիության տևողությունը՝ 125, իսկ փոքրինը 111 օր է։ Սեռահասուն են դառնում 6-—7 ամսականում և կարող են բազմանալ մինչև 10—12 տարեկանը։ Ապրում են մոտ 20 տարի։ Շինշիլաները արդյունագործության օբյեկտ են (օգտագործվում է շատ արժեքավոր մորթին)։ XIX դարի վերջերին և XX դարի սկզբներին ինտենսիվ որսի հետևանքով շինշիլան գրեթե ոչնչացված էր։ Փոքր շինշիլների ոչ մեծ գլխաքանակ կա Հյուսիսային Չիլիի առափնյա թեքություններում (այն վերցված է պահպանության տակ)։ 1923 թվականից շինշիլան (հիմնականում կարճապոչը) բուծվում է վանդակներում (սկզբում՝ ԱՄՆ-ում և Կանադայում, ավելի ուշ՝ Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և ԱվստրալիայումԽՍՀՄ ներմուծվել է 1960 թվականին, ԱՄՆ-ից։ Բուծվում է որսորդական տնտեսության և գազանաբուծության համամիութենական ԳՀԻ-ի փորձարարական ֆերմայում (Կիրովի մարզ), որտեղ ուսումնասիրվում է երկարապոչ կենսաբանությունը և էկոլոգիան։ Կլիմայավարժեցվում է ԽՍՀՄ հարավային լեռնային շրջաններում (Անդրկովկասում և Պամիրում

Բուծում են նաև սիրող-կենդանաբույծները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։