«Արշակ Ֆեթվաճյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (5),   → (28) oգտվելով ԱՎԲ
չ clean up oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ նկարիչ
{{Տեղեկաքարտ նկարիչ
| Ի ծնե տրված անունը =
| Ի ծնե տրված անունը =
| Բնօրինակ անուն ազգանուն =
| Պատկեր = Arshak Fetvadjian.jpg
| Պատկեր = Arshak Fetvadjian.jpg
| անվանումը =
| անվանումը =

20:20, 12 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Արշակ Ֆեթվաճյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1866(1866-10-01)
ԾննդավայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1947(1947-10-10) (81 տարեկան) կամ հոկտեմբերի 7, 1947(1947-10-07)[1] (81 տարեկան)
Մահվան վայրՄեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀռոմի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և փոստային բացիկների դիզայներ
Ներշնչվել էՉեզարե Մակկարի
Արշակ Ֆեթվաճյան Վիքիդարանում
 Arshak Fetvadjian Վիքիպահեստում

Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան (հոկտեմբերի 1 1866 - հոկտեմբերի 7 1947), հայ նկարիչ։

Կենսագրություն

Ծնվել է 1863 թվականին։ Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (19871887 - 1891 թվականներին սովորել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին։ 1891 թվականին մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին։ 1891 - 1895 թվականներին աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ, մասնակցել պատկերահանդեսների։

Շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական հնագույն հուշարձաններ, ստեղծելով ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ։ Ստեղծել է նաև պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաև ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում։ Ֆեթվաճյանի հետաքրքրությունները ընդգրկել են հայ ճարտարապետության պատմության, գրքի ձևավորման, ազգային տարազի, ասեղնագործության արվեստին առնչվող խնդիրներ։ Փարիզում ընտրվել է Ջրանկարիչների միջազգային ընկերության անդամ։ Կյանքի վերջին 25 տարին ապրել է ԱՄՆ-ում։ Մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին։ [2][3]

Ստեղծագործություններից

Գեղանկար՝

  • «Արևելյան փոստ»
  • «Սասունցի կինը» («Մանուկ Հայաստան»)
  • «Ղևոնդ Ալիշան»
  • «Վենետիկի Ս. Մարկոսի տաճարը»
  • «Մատթեոս Իզմիլյան»
  • «Անիի ավերակները» - ջրանկարների շարք
  • «Անի. Միջնաբերդի բլուրը»[4]
  • «Անի. Հասարակական շենքը»[5]
  • «Վիրիվիս Ֆորտունայի տաճարը»[6]
  • «Արևամուտ (Միջերկրական և Սև ծովի ափին)»[7]
  • «Փողոցը Բաթումում» [8]
  • «Փոստը սարերում»[9]

Տարբեր աշխատանքներ՝

Պատկեր:The Cathedral of Ani (1905).jpg
Անիի Մայր տաճարը 1905 թ.

Անհատական ցուցահանդեսներ

ՀՀ նամականիշերը Ֆեթվաճյանի ձևավորմամբ

Երկեր

  • Շրջագայություն նկարչաց աշխարհին մեջ «Հանդես Ամսօրյա» 1892 թ. № 1-6, 9-11, 1893 թ. № 3
  • Արշակ Ֆեթվաճյան, Իմ մտքերը Բոստոն 1941
  • Արշակ Ֆեթվաճյան, Les Ruines d'Ani. Venice, 1906. (ֆր.)
ՀՀ առաջին թղթադրամներից (100 ռուբլի) 1919 թ.

Գրականություն

  • Ա. Տեր-Մանուելյան, Նկարիչ Արշակ Ֆեթվաճեան Բեյրութ 1966
  • Ռ. Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները Երևան 1958
  • Ерканян В.С. Армянская культура в 1800-1917 гг. Ереван 1985 (ռուս.)

Արտաքին հղումներ

Հղումներ