«Մայքլ Բեյ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 28 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
 
== Կենսագրությունը ==
 
Մայքլ Բեյը ծնվել է [[Լոս Անջելես]]ում և դաստիարակվել է խորթ ծնողների կողմից։ Սովորել է [[Փասադենա]]յի գեղարվեստական քոլեջում, ավարտել է Ուեսլինյան ինստիտուտը։ Ուսման հետ զուգահեռ նա պրակտիկա է անցել [[Սթիվեն Սփիլբերգ]]ի մոտ։ Ինչպես շատ տասնամյակներ անց հենց ինքը, Բեյն է ասել՝․ ''«Ես պատրաստ էի նույնիսկ բաժակները լվանալ, միայն թե տեսնեի, թե ինչպես է աշխատում Սփիլբերգը»''
 
 
=== Կարիերա ===
 
«[[Վատ տղաները]]» ռեժիսորի առաջին ֆիլմն է։ Այն նկարահանվել է 1995 թվականին և հանդիսատեսի կողմից դրական արձագանքներ է ունեցել։ Ֆիլմը հաջողակ էր նաև ֆինանսական առումով։ Ընդամենը 19 մլն․ դոլար բյուջե-ով նկարահանված ֆիլմը վարձույթում հավաքեց ավելի քան 140 մլն․ դոլար։ Ֆիլմի նկարահանումները դեռ չէին ավարտվել, բայց ավարտվեց տրամադրված բյուջեն։ Պրոդյուսերներն ու կինոընկերությունը որոշեցին, որ պետք է սցենարին ոչ համապատասխան և կտրուկ ավարտ մտցնել ֆիլմում, ինչը գումար չի պահանջի։ Սակայն Մայքլ Բեյը չհամաձայնվեց և իր գրպանից 50 հազար դոլար ավելացրեց բյուջեյին։ Դրանից շատ տարիներ հետո Բեյը ասել է․ «Ես չեմ փոշմանում իմ արածի համար, քանի որ դա իմ առաջին ֆիլմն էր և դրա շնորհիվ ես դարձա հայտնի»։
Այս ամենով Բեյը գրավեց հոլիվուդյան պրոդյուսերներին և նրան սկսեցին վստահել մեծաբյուջետ պրոեկտներ։ Նրա երկրորդ պրոեկտը դարձավ «Ժայռը» ֆիլմը, որը նույնպես ունեցավ շատ մեծ կոմերցիոն հաջողություն։ 75 մլն․ դոլար բյուջեյով վարձույթում ֆիլմը հավաքեց ավելի քան 335 մլն․։ Ֆիլմում ռեժիսորը աշխատեց այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են [[Շոն Քոնների]]ն, [[Նիկոլաս Քեյջ]]ը և [[Էդ Հարիս]]ը։ 1998-ին էկրան բարձրացավ «[[Արմագեդոն (ֆիլմ, 1998)|Արմագեդոն]]ը», որը հանդիսատեսին գրավեց իր վիզուալ էֆեկտների բազմազանությամբ։ ֆիլմի վրա ծախսվել է 140 մլն․ դոլար, վարձույթում հավաքել է ավել քան 553 մլն։ Ֆիլմը աչքի է ընկնում նաև իր աստղային դերասանական կազմով, ի դեմս [[Բրյուս Ուիլիս]]ի, [[Բեն Աֆլեք]]ի, [[Լիվ Թայլեր]]ի, [[Մայքլ Կլարկ Դունկան]]ի, [[Սթիվ Բուշեմի]]ի և [[Օուեն Ուիլսոն]]ի։
 
==== «Տրանսֆորմերները» սիքվելը ====
 
Մայքլ Բեյի, թերևս ամենամեծ պրոեկտը «Տրանսֆորմերները» սիքվելի ստեղծումն է։ 2006-ին ֆիլմի գործադիր պրոդյուսեր [[Սթիվեն Սփիլբերգ]]ը Մայքլ Բեյին, [[Լորենցո դի Բոնավենտուրա]]ին, [[Իեն Բրայս]]ին, [[Դոն Մերֆի]]ին և այլ պրոդյուսերների կցեց իր պրոեկտին և սկսվեց ֆիլմի Pre-Production-ը։ ֆիլմին կցվեցին կոմպոզիտոր [[Սթիվ Յաբլոնսկի]]ն, օպերատոր Միտչել Ամուդսենը և մի շարք դերասաններ։ Մայքլ Բեյից սպասում էին հերթական «էքշն-գլուխգործոցը», և նա հուսախաբ չարեց։ ֆիլմի վրա ծախսվեց 150 մլն․ դոլար, վարձույթում հավաքեց ոչ ավել ոչ պակաս՝ 700 մլն․։
 
 
==== Մրցանակները ====
 
1995 թվականին Բեյը արժանացավ «Ամերիկյան ռեժիսորների Գիլդիա»- ի «Տարվա ռեժիսոր» մրցանակին։ Բացի սրանից Բեյը մի քանի անգամ նոմինացվել է նաև «[[Ոսկե ազնվամորի]]» մրցանակաբաշխությանը որպես «Վատագույն ռեժիսոր» («[[Պեռլ Հարբոր (ֆիլմ)|Պեռլ Հարբոր]]», «[[Արմագեդոն (ֆիլմ)|Արմագեդոն]]», «[[Տրանսֆորմերներ: Լուսնի Մութ Կողմը]]»), իսկ «[[Տրանսֆորմերներ: Ֆոլլենների Վրեժը]]» ֆիլմի համար նա արժանացել է «Վատագույն ռեժիսոր» և «Վատագույն սցենար» մրցանակներին։
 
== Մայքլ Բեյի ռեժիսորական առանձնահատկությունները ==
 
Բեյը աշխարհի ամենախնայող ռեժիսորներից է։ Նա նախընտրում է բյուջեյի զգալի մասը ծախսել ֆիլմի հետարտադրական, կամ, ինչպես ընդունված է ասել՝ փոստ-պրոդաքշնի շրջանում, այսինքն բյուջեյի մեծ մասը պահում է վիզուալ էֆեկտների մշակման համար։ Բեյը ամենապատասխանատու կինոռեժիսորներից է։ Նրան վստահված և ոչ մի պրոեկտ չի հիասթափեցրել հանդիսատեսին և պրոդյուսերներին։ Այդպիսի կինոքաղաքականությամբ առաջնորդվելով, Բեյը վստահություն ձեռք բերեց հոլիվուդյան ամենահաջողակ պրոդյուսերների մոտ։ Իր իսկ հավաքած անձնակազմը իր համար առաջին հերթին ընկերական անձնակազմ է, հետո նոր գործնական։ Շատ անմիջական վերաբերմունք է ցույց տալիս ոչ միայն դերասաններն, այլև մնացած բոլոր մասնագետներին, որոնք աշխատում են ֆիլմի ստեղծման վրա։ Դրա հետ մեկտեղ Բեյը շատ պահանջկոտ ռեժիսոր է, և բոլորից սպասում է միայն առավելագույն պատրաստվածություն և իմացություն, հակառակ դեպքում կհեռացնի պրոեկտից։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ նկարահանման հրապարակում տիրում է խինդն ու ծիծաղը, բայց իհարկե սահմանափակ չափաբաժնով։ Բոլոր այն մարդիկ, որոնք գործ են ունեցել Բեյի հետ, միայն գովեստի խոսքեր են հնչեցրել իր հասցեին։ Բեյը իրեն դրսևորում է միայն կոմերցիոն ժանրերում, բայց դա անում է ամենաբարձր պրոֆեսիոնալիզմով։
 
 
===== Ֆիլմեր =====
 
*[[Վատ տղաները]] ([[1995]])
*[[Ժայռը]] ([[1996]])
 
===== Տեսահոլովակներ =====
 
* «There You'll Be» - [[Ֆեյթ Հիլլ]] ([[2001]])
* «Falling in Love (Is Hard on the Knees)» - [[Aerosmith]] ([[1997]])
 
=== Որպես պրոդյուսեր ===
 
* «Տեխասյան կոտորած» ([[2003]])
* «Ամիթիվիլիայի Սարսափները» ([[2005]])
{{reflist|colwidth=30em}}
 
{{DEFAULTSORT:Բեյ, Մայքլ}}
[[Կատեգորիա:Փետրվարի 7 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1965 ծնունդներ]]
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ