«Բանատող»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Բանատող''' (բանաստեղծական տող), չափածո ստեղծագործության հիմնական տարրերի...»:
 
Տող 24. Տող 24.


* Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 48
* Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 48

[[Կատեգորիա:Գրականագիտություն]]

13:49, 8 Սեպտեմբերի 2014-ի տարբերակ

Բանատող (բանաստեղծական տող), չափածո ստեղծագործության հիմնական տարրերից մեկը, որը գրությամբ և արտասանությամբ առանձնացվում է իբրև ինքնուրույն միավոր: Տարբեր տաղաչափական համակարգերում տողերի հավասարության պայմանը տարբեր է` մերթ վանկերի կամ շեշտերի թվի հավասարությունը, մերթ արտասանության ժամանակամիջոցի հավասարությունը և այլն: Բանատողը կարող է լինել ինքնուրույն նախադասություն.

Ձմռան մի գիշեր կար մի հարսանիք,

Հրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի...

Բայց կարող է լինել և այնպես, որ մի քանի տող միասին կազմում են մեկ նախադասություն.

Բազմած լուսնի նուրբ շողերին,

Հովի թևին թռչելով,

Փերիները սարի գլխին

Հավաքվեցին գիշերով:

Վերջապես, տողի մեջ կարող են լինել նաև մեկից ավելի նախադասություններ.

Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար:

Բանաստեղծական տողը չափածոյի ռիթմի հիմնական միավորն է, քանի որ հենց հավասար տողերի պարբերական կրկնությունից է առաջանում ոտանավորի ռիթմը:

Աղբյուրներ

  • Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 48